)
Այլ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիություն

 

Vivarobet  կազմակերպությունը պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տեղեկությունները: Սույն գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ տեղեկատվություն է պահանջվում, երբ Դուք օգտվում եք մեր ծառայություններից, թե ինչու ենք մենք հավաքում այդ տեղեկությունը և ինչպես ենք մենք այն օգտագործում:

Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխությունների ենթարկվել, որոնց կարող եք հետևել մեր մշտապես թարմացվող էջի միջոցով: Խորհուրդ է տրվում հետևողական լինել գաղտնիության քաղաքականությանը՝ պարբերաբար այցելելով մեր կայք:

Կայքի այցելուի մասին ինֆորմացիայի հավաքագրման և օգտագործման քաղաքականություն

 

Տվյալները, որոնք Ձեր կողմից տրամադրվում են մեզ՝ ներառված, սակայն ոչ սահմանափակված. անուն, ազգանուն,  ծննդյան թիվ և ամսաթիվ, վարկային քարտի տվյալներ, բնակավայրի կամ այլ իրավաբանական հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, կամ այլ տվյալ, որը կարող է հանդիսանալ անձնական տեղեկություն՝ օգտագործվում են անձի նույնականացման համար:  Մեր կայքերից օգտվելիս՝ հաշվեհամարի գրանցում կամ այլ ծառայություններ, կարող է պահանջվել անձնական տվյալների տրամադրում: Պահանջվող անձնական տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ, ինչպիսիք են՝ կոնտակտային տվյալներ (ներառյալ հեռախոսահամար), առաքման տեղեկություն, գործարքի պատմություն, կայքի օգտագործման նախասիրություններ և հետադարձ արձագանք ծառայությունների վերաբերյալ:

Սույն տեղեկությունը մշտապես պահպանվում է մեր սերվերների վրա՝Գերմանիայում, և ժամանակ առ ժամանակ այլ վայրերում: Ծառայություններից օգտվելիս մեր սերվերները կատարում են նաև անձնական օգտագործման վիճակագրություն, որը պարունակում է համապատասխան ադմինիստրատիվ տեղեկություն և այլ տեղեկություն օգտագործման վերաբերյալ, ներառյալ՝IP հասցեի աղբյուրը, հասանելիության ժամանակը, հասանելիության ամսաթիվը, այցելված վեբ կայքերը, օգտագործվող լեզուն, ծրագրային ապահովման վթարի հաշվետվությունները և օգտագործվող զննարկիչների տեսակները: Այս տեղեկատվությունը կարևոր է մեր ծառայությունների տրամադրման և որակի համար: Մենք չենք հավաքագրում Ձեր մասին անձնական տեղեկություններ առանց Ձեր իմացության:

Տվյալների հավաքագրման և մշակման միջոցներ

 

Մենք կարող ենք ինքնաբերաբար հավաքագրել որոշակի տվյալներ , ինչպես վերը նշվեց, և ստանալ անհատական ինֆորմացիա Ձեր մասին, որը Դուք տրամադրում եք մեր ծառայություններից օգտվելիս կամ այլ կոմունիկացիոն միջոցներով և փոխազդելով Vivarobet կայքի վրա: Մենք կարող ենք նաև ստանալ անհատական ինֆորմացիա առցանց վաճառողներից և ծառայության տրամադրողներից, ինչպես նաև օրինական ձեռք բերված կողմնակի վաճառողների հաճախորդների ցուցակներից: Բացի այդ, մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմից տրամադրվող ծառայություններ՝Ձեր առցանց գործարքների մշակման և Ձեր հաշվի ապահովման տեխնիկական աջակցության համար: Մենք իրավունք ունենք մուտք գործել ցանկացած տեղեկատվական դաշտ, որը Դուք տրամադրում եք տվյալ վաճառողներին, ծառայություն մատուցողներին և կողմնակի էլեկտրոնային առևտրի ծառայություններին: Մենք  օգտագործում ենք անձնական տեղեկատվությունը, ինչպես սահմանված է սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Տվյալ տեղեկությունը կարող է տրամադրվել երրորդ կողմին միայն գաղտնիության քաղաքականության սկզբունքներին համաձայն: Կողմնակի ծառայություններ տրամադրողների և առցանց վաճառողների հետ համագործակցելիս մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները Ձեր անվտանգությունը  ապահովելու համար:

Տեղեկատվության  օգտագործում

 

Ձեզանից ստացված անձնական տեղեկությունները օգտագործվում են ծառայությունների տրամադրման համար, հաճախորդներին աջակցություն ապահովելու համար, անհրաժեշտ անվտանգությունը ձեռնարկելու և անձի նույնականացումն իրականացնելու համար, ցանկացած առցանց գործարքների մշակման և այլ առաջարկներին Ձեր մասնակցությունն ապահովելու աջակցության համար, որոշակի բիզնես պահանջներին համապատասխանելու և բոլոր այն նպատակների համար, որոնք կապված են ծառայությունների գործունեության հետ:   Այդ իսկ պատճառով մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տեղեկությունները մեր կողմից ընտրված վստահելի գործընկերներին (ներառյալ ցանկացած այլ կողմերին, որոնց հետ մեր գործընկերներն ունեն տվյալների փոխանցման պայմանավորվածություն):

 

Ձեր անձնական տվյալները կարող են նաև մեր կողմից օգտագործվել հետևյալ դեպքերում.1) գովազդային առաջարկների և տեղեկատվության տրամադրման համար՝ կապված մեր առաջարկների և ծառայությունների հետ, և 2) մեր կողմից՝հաճախորդների աջակցության որակը բարելավելու և ծառայությունների ընդլայնման նպատակով ընտրված վստահելի գործընկերների գովազդային առաջարկների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

 

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի մենք կարողանանք ծանուցել մեր կայքից օգտվող այլ անձանց, ովքեր ունեն գրանցված հաշիվ և իրենց կոնտակտների ցուցակում պահպանված է Ձեր էլեկտրոնային հասցեն առ այն, որ տվյալ էլեկտրոնային հասցեն արդեն իսկ գրանցված է: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք պահանջել տեղեկատվություն հարցումների կամ մրցույթների միջոցով: Մասնակցությունը տվյալ  հարցումներին կամ մրցույթներին ամբողջությամբ կամավոր է, և դուք կարող եք ըստ Ձեր ցանկության տրամադրել կամ չտրամադրել  պահանջվող տեղեկատվությունը:

 

Պահանջվող տեղեկատվությունը կարող է իր մեջ ներառել ինչպես կոնտակտային (անուն, նամակագրության հասցե և հեռախոսահամար), այնպես էլ ժողովրդագրական տվյալներ (zip կամ փոստային կոդ, և տարիք): Ստանալով որևէ մրցույթի մրցանակ կամ շահում՝Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի մենք օգտագործենք Ձեր անունը և նկարը գովազդային նպատակներով՝առանց լրացուցիչ փոխհատուցման, բացառությամբ օրենքով չթույլատրված դեպքերում: Եթե Դուք չեք հրաժարվել գովազդային տեղեկություններ ստանալուց մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները (ներառյալ Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը) մեր արտադրանքի, ծառայությունների և առաջարկների, այդ թվում, այլ խաղային առաջարկների  (ներառյալ առցանց թղթախաղեր, կազինո, խաղադրույքներ, նարդի), ինչպես նաև մեր կողմից ընտրված վստահելի գործընկերների առաջարկների և ծառայությունների մասին տեղեկություններ տրամադրելու համար:

Չհաշվառված  հրապարակումներ

 

Մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, եթե դա պահանջվում է ըստ օրենքի կամ այլ ողջամիտ անհրաժեշտության դեպքում, որպեսզի 1) կատարել մեզ կամ մատուցվող կայքերին և ծառայություններին  ուղղված դատարանի կարգադրությունները կամ նման այլ իրավական պարտավորության դեպքում,

2) պաշտպանելու մեր իրավունքներն ու սեփականությունը կամ

3) ձեռնարկելու միջոցներ ծառայություններից օգտվողների անձնական կամ հանրային անվտանգությունը պաշտպանելու համար:

Եթե մեր բնորոշմամբ նկատվի որևէ խարդախություն Ձեր կողմից մեր, կազմակերպության կամ այլ օգտատերերի նկատմամբ, ցանկացած դեպքում, այդ թվում՝ ներառյալ, սակայն ոչ սահմանափակված, խաղի մանիպուլյացիա կամ վճարման խարդախություն ,կամ եթե առաջացել է կասկած խարդախ վճարում կատարելու, այդ թվում՝ գողացված կրեդիտ քարտերի օգտագործում, կամ որևէ այլ խարդախ գործունեության (վճարման հետվերադարձ կամ դրամային փոխանցման դադարեցում) , ինչպես նաև արգելված գործարք (այդ թվում` փողերի լվացման ) , մենք իրավասու ենք կիսել անձնական տեղեկատվությունը (ինքնության հետ միասին) այլ  առցանց խաղային կայքերի, բանկերի, վարկային ընկերությունների, և համապատասխան այլ մարմինների հետ, 4)խաղամոլության դեպքերը կանխարգելելու նպատակով  տվյալները կարող են առարկայազրկվել և փոխանցվել համապատասխան մարմիններին:

Մուտք

 

Դուք կարող եք հրաժարվել որևէ գովազդային հաղորդագրություն ստանալուց՝ ընտրելով համապատասխան հրահանգը մեր կայքում՝ Ձեր անձնական հաշվի կարգավորումներից, ծառայություններից կամ մեր կողմից Ձեզ ուղարկված էլեկտրոնային նամակից, ինչպես նաև ցանկացած ժամանակ մեզ էլեկտրոնային նամակ հղելով և դիմելով մեր հաճախորդների սպասարկման կենտրոն:

 

Բացի այդ,Դուք կարող եք կապվել մեզ հետ, եթե Դուք. 1)ցանկանում եք ճշտել Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, 2) ցանկանում եք թարմացնել Ձեր անձնական տեղեկատվությունը, 3) ունեք որևէ դժգոհություն մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: Հարկ եղած դեպքում մենք.1) կթարմացնենք ցանկացած տեղեկատվություն, որը Դուք տրամադրել եք մեզ, պայմանով, որ Դուք կհաստատեք տվյալ փոփոխությունների անհրաժեշտությունը, 2) կարգելափակենք ցանկացած տեղեկատվության գովազդային նպատակներով օգտագործումը հետագայում: Հստակեցման համար հայտնում ենք, որ տվյալ գաղտնիության քաղաքականությունը չի խոչընդոտում մեր կողմից  Ձեր անձնական տեղեկատվության պահպանմանը, եթե նման որոշումը թելադրված է օրենքով:

Cookies

 

Ձեր սարքում տեղադրված տեղեկություններ

Երբ մուտք եք գործում մեր ծառայություններ, մենք կարող ենք պահպանել տվյալներ Ձեր սարքավորման մեջ: Այդ տվյալները կոչվում են cookies,  որոնք փոքր տեքստային ֆայլեր են և պահպանվում են Ձեր սարքում` Ձեր կողմից որոշակի ինտերնետային էջեր այցելելիս, արձանագրելով դրանք որպես նախընտրելի: Մենք նաև օգտագործում ենք տեղական ընդհանուր առարկաներ կամ ֆլեշ cookie-ներ: Ֆլեշ cookie-ները նման են զննարկիչների cookie-ներին: Նրանք թույլ են տալիս մեզ հիշել Ձեր բոլոր այցելությունները մեր կայքեր: Ոչ cookie-ները, ոչ էլ ֆլեշ cookie-ները չեն կարող օգտագործվել այլոց կողմից Ձեր համակարգիչ մուտք գործելու կամ որևէ այլ տեղեկություն ստանալու համար: Մենք օգտագործում ենք այդ մեթոդները միայն մեր ծառայությունների օգտագործումը հսկելու համար: Cookie-ները օգնում են մեզ վերահսկել մեր կայքի օգտագործումը, ապահովել մեր ծառայությունների բարելավումը և դրանք ավելի պարզ և Ձեր կարիքներին համապատասխան դարձնելը: Ֆլեշ cookie-ները և կողմնակի cookie-ները օգնում են մեզ ներկայացնել Ձեր կարիքներին համապատասխան և ցանկալի գովազդներ:

 

Խիստ անհրաժեշտ Cookies

 

Խիստ անհրաժեշտ cookie-ները կայքի այցելուին հնարավորություն են տալիս տեղաշարժվել կայքում և օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են՝ cookie-ների օգնությամբ կայքի ապահով տարածքների այցելումը կամ ֆինանսական գործարքների իրականացումը: Այլապես առանց cookie-ների հնարավոր չէր լինի ապահովել կայքի արդյունավետ աշխատանքը:

1.Գրանցման գործընթացի ընթացքում

Այս cookie-ները կպահպանեն տվյալներ, որոնք Դուք տրամադրել եք գրանցման ընթացքում և կօգնեն մեզ ճանաչել Ձեզ, որպես հաճախորդ և տրամադրել հարկավոր ծառայությունները:

2.Մեր կայքում

Մեր կայքի այցելուների համար` մենք օգտագործում ենք cookie-ները տեղեկատվություն հավաքելու համար: Մեր սերվերները օգտագործում են երեք տարբեր տեսակի cookie-ներ.

 

- Cookie հիմնված այցելության վրա. Տվյալ տեսակի cookie-ները գտնվում են Ձեր համակարգչում միայն մեր կայքեր Ձեր այցելելու ժամանակահատվածում: Այցելության վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս տեղաշարժվել մեր կայքում ավելի արագ, ինչպես նաև, եթե Դուք հանդիսանում եք գրանցված օգտագործող, ապա  դրանք թույլ են տալիս տրամադրել Ձեզ այն տեղեկատվությունը, որը առավել ակտուալ է Ձեզ համար: Տվյալ cookie-ները ավտոմատ սպառվում են, երբ Դուք փակում եք Ձեր զննարկիչը:

 

- Մշտական cookie-ներ.այս տեսակի cookie-ները կպահպանվեն Ձեր համակարգչում այնքան ժամանակ, որքան սահմանված է յուրաքանչյուր cookie-ի համար: Ֆլեշ cookie-ները նույնպես մշտական են:

 

- Վերլուծական cookie-ներ. տվյալ տեսակի cookie-ները թույլ են տալիս մեզ ճանաչել և հաշվարկել այցելուների քանակը մեր կայքում և տեսնել, թե ինչպես են այցելուները օգտագործում մեր ծառայությունները: Դա օգնում է բարելավել կայքի աշխատանքը, մինչև անգամ հնարավորություն է տալիս Ձեզ առավել հեշտությամբ գտնել որոնվող նյութը:

 

Դուք ունեք հնարավորություն cookie-ներն ընդունելու կամ մերժելու: Վեբ զննարկիչների մեծամասնությունը ինքնաբերաբար ընդունում են cookie-ները, բայց ըստ նախընտրության Դուք կարող եք փոփոխել կարգավորումները կամ ապաակտիվացնել:

 

Զննարկիչների մեծամասնությունն ունի «Օգնություն» բաժին, որի միջոցով Դուք կարող եք տեղեկանալ, թե ինչպես կանխարգելել նոր cookie-ների ընդունումը, ծանոթանալ, թե ինչպես կարող եք ստանալ ծանուցում նոր cookie ստանալիս, կամ ինչպես ամբողջովին ապաակտիվացնել բոլոր cookie-ները:

 

Ֆլեշ cookie-ներ

 

Դուք կարող եք փոփոխել Ձեր Flash Player -ի կարգավորումները, որպեսզի կանխարգելեք Ֆլեշ cookie-ների օգտագործումը: Flash Player –ի կարգավորումների կառավարիչը թույլ կտա Ձեզ կարգավորել նախընտրությունները: Որպեսզի կանխարգելեք cookie-ները կողմնակի բովանդակությունից, կարգավորումներ բաժնից ընտրեք «Ընդհանուր պահպանման կարգավորումներ» վահանակը և հանեք նշումը «Թույլ տալ կողմնակի ֆլեշ բովանդակության պահպանումը իմ համակարգչում »  տարբերակից, այնուհետև փակեք կարգավորումների կառավարիչը: Ինչպես նաև Դուք կարող եք կարգավորումներ փոփոխել յուրաքանչյուր առանձին  կայքի համար, որը Դուք այցելում եք՝«Վեբ կայքերի պահպանման կարգավորումներ» վահանակի միջոցով, որը նույնպես գտնվում է կարգավորումների կառավարչում: Եթե Դուք օգտագործում եք Flash Player –ի հին տարբերակ կամ հին վեբ զննարկիչ կարգավորումների կառավարիչը կարող է հասանելի չլինել Ձեզ համար: Մենք խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Դուք թարմացրել եք Ձեր Flash Player-ը և օգտագործում եք զննարկիչների վերջին առկա տարբերակները: Եթե Դուք արգելափակում եք cookie-ները, Դուք չեք կարողանա օգտվել մեր կայքերի բոլոր ինտերակտիվ առանձնահատկություններից:

Մատակարարների էլեկտրոնային ծառայություններից  օգտվելու համաձայնություն

                           

Որպեսզի մեր կայքերում կարողանաք խաղալ իրական գումարով, հարկավոր է ուղարկել մեզ, ինչպես նաև ստանալ մեզանից դրամական միջոցներ: Մենք կարող ենք օգտագործել կողմնակի էլեկտրոնային վճարային համակարգեր՝ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար: Ընդունելով այս գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է փոխանցվել գործարքների մշակման անհրաժեշտության դեպքում,այդ թվում,նաև Ձեր երկրից դուրս: Վճարման համակարգերի հետ մեր համագործակցության ժամանակ  ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու ձեր տվյալների գաղտնիության պաշտպանությունը:

Անվտանգության վերահսկման համաձայնություն

 

Մենք իրավասու ենք իրականացնել անվտանգության վերահսկում ցանկացած պահի գրանցման ժամանակ Ձեր կողմից տրամադրված տվյալների ճշտման համար, ինչպես նաև վերահսկել Ձեր գործունեությունը և ֆինանսական գործարքները՝ մեր ընդհանուր պայմանների և դրույթների և օրենսդրության համապատասխան հնարավոր խախտման հայտնաբերման նպատակով: Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր պայմաններին և դրույթներին, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այն անձնական տեղեկությունը, որը որ Ձեր կողմից տրամադրվել է մեզ ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այն երրորդ կողմին՝ տվյալների վերահսկման նմատակով, և  անհրաժեշտության դեպքում նաև փոխանցել տվյալները Ձեր երկրից դուրս:  Անվտանգության վերահսկումը կարող է ներառել, բայց չսահմանափակվել, վարկային զեկույցի հարցմամբ կամ Ձեր կողմից երրորդ անձին տրամադրված տեղեկատվության հետ համեմատությամբ: Բացի այդ, վերոնշյալ անվտանգության վերահսկումն ավելի պարզ դարձնելու համար, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը հարկ լինելու դեպքում մեզ տրամադրել  մեր կողմից հայցվող անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը:

Անվտանգություն

 

Մենք հասկանում ենք անվտանգության և տվյալների պահպանման միջոցների ձեռնարկման կարևորությունը: Մենք անմիջականորեն ձեզնից ստացված բոլոր անձնական տվյալները պահեստավորում ենք տվյալների բազայում կոդավորված և գաղտնաբառված վիճակում, որը գտնվում է մեր խիստ պաշտպանված ցանցի սահմաններում (մեր ծառայություններն ապահովում են SSL 3 տարբերակը 128-bit կոդավորմամբ), ինչպես նաև մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ապահովենք մեր դուստր ընկերությունների, գործակալների և մեզ հետ համագործակցող մատակարարների աշխատանքային անվտանգությունը:

Անչափահասների պաշտպանություն

 

Մեր ծառայությունները չեն նախատեսված կամ ուղղված մինչև քսանմեկ (21)  տարեկան անձանց համար (կամ բնակության երկրի օրենսդրության համաձայն իրավական տարիքի): Բոլոր անձինք, ովքեր տրամադրում են մեզ տեղեկատվություն մեր ծառայությունների ցանկացած ոլորտներում, դրանով իսկ հաստատում են այն փաստը, որ նրանք քսանմեկ (21)  (կամ բնակության երկրի օրենսդրության համաձայն իրավական տարիքին համապատասխան) տարեկան են կամ ավելի: Ըստ մեր քաղաքականության մենք պետք է բացահայտենք մեր ծառայություններից օգտվելու անչափահասների փորձերը, ինչն էլ կարող է բերել մեր կողմից անվտանգության վերանայման նախաձեռնության: Եթե մենք բացահայտենք, որ անչափահասը ներկայացրել է անձնական տեղեկատվություն մեր ծառայությունների միջոցով, մեր կողմից նման տվյալները չեն ընդունվի և կկիրառվեն համապատասխան քայլեր մեր գրառումներից տվյալ տեղեկատվության մաքրման համար:

Միջազգային փոխանցումներ

 

Ծառայություններում հավաքագրված անձնական տվյալները կարող են պահեստավորվել և վերամշակվել ցանկացած երկրում, որտեղ մենք կամ մեր գործընկերները, մատակարարները, կամ գործակալները  ապահովում ենք ծառայության տրամադրում: Օգտվելով մեր ծառայութոյւններից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս յուրաքանչյուր տեղեկատվության փոխանցմանը Ձեր իսկ երկրից դուրս (ներառյալ նաև այն երկրները, որոնք կարող են գնահատվել, որպես գաղտնի տեղեկատվության ոչ բավարար պահպանողներ): Այնուամենայնիվ, մենք քայլեր ենք ձեռնարկում երաշխավորելու մեր գործակալների, մատակարարների և մասնաճյուղերի համապատասխանելիությունը մեր գաղտնիության քաղաքականության չափանիշներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից:

Երրորդ կողմի ներգրավում

 

Մենք չենք կարող ապահովել ցանկացած տեղեկատվության պաշտպանություն, որը Դուք տրամադրում եք կողմնակի առցանց կայքերից օգտվելիս , որը հղման միջոցով ապահովում է անցում դեպի անկախ ընկերությունների ծառայություններ կամ հավաքագրում է տեղեկություն երրորդ կողմից, որն էլ կառավարվում է մեզ հետ համագործակցող  ծրագրի միջոցով (եթե դա կիրառելի է) կամ ցանկացած այլ ծրագրով, քանի որ կողմնակի կայքերը ղեկավարվում են անկախ մեզանից: Ցանկացած կողմնակի հավաքագրված տեղեկատվություն կառավարվում է տվյալ կողմի գաղտնիության քաղաքականությամբ, եթե դա գործում է:

NetEnt

 

NetEnt-ի կողմից մշակված կազինո սլոտները խաղալիս՝ դրանց նկատմամբ կիրառվում են նաև NetEnt-ի գաղտնիության քաղաքականության դրույթները։ Դրանց հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://www.netent.com/en/netent-privacy-policy-eu/

Իրավական ուրացում

 

Ծառայությունները տրամադրվում են «Ինչպես կա» և «Ինչպես հասանելի է» սկզբունքով՝ առանց որևէ պատասխանատվության: Մեր անմիջական հսկողության տակ չգտնվող իրադարձությունների համար մենք պատասխանատվություն չենք կրում:

 

Մեր տեխնոլոգիաների և բիզնեսի բարդ և անընդհատ փոփոխվող բնույթի շնորհիվ մենք չենք կարող երաշխավորել, և ոչ էլ պնդում ենք, որ կլինի Ձեր անձնական տեղեկատվության գաղտնիության անթերի ապահովում: Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր անձնական տեղեկատվության անուղղակի, պատահական, հետևանքային կամ պատժելի վնասների հետ կապված որևէ կորստի, օգտագործման կամ տվյալների տրամադրման համար:

Համաձայնություն գաղտնիության քաղաքականության  հետ

 

Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք դրանով իսկ տալիս եք Ձեր համաձայնությունը մեր գաղտնիության քաղաքականության հետ: Սա մեր ամբողջ և  բացառիկ գաղտնիության քաղաքականությունն է  և այն փոխարինում է բոլոր նախորդ տարբերակներին: Այս գաղտնիության քաղաքականությանը պետք է տեղեկանալ մեր ընդհանուր դրույթների և պայմանների և ցանկացած այլ կից պայմանների հետ միասին, որոնք տեղադրված են մեր առցանց կայքերում: Մենք կարող ենք պարբերաբար կատարել փոփոխություններ ներկայիս գաղտնիության քաղաքականության մեջ  և տեղեկացնել Ձեզ այդ փոփոխությունների մասին՝ մշտապես թարմացվող էջի միջոցով:

 

Մեր ծառայությունների Ձեր շարունակական օգտագործումը վկայում է այն մասին, որ Դուք համաձայն եք մեր գաղտնիության քաղաքականության փոփոխությունների հետ:

 

Խորհուրդ ենք տալիս պարբերաբար տեղեկանալ այս գաղտնիության քաղաքականությանը: