)
Այլ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 

Հետադարձ կապ

 

- Ինչպե՞ս կարող եմ կապվել Ձեզ հետ:

- Եթե ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ առաջարկներ, խնդրում ենք կապվել մեզ հետ ցանկացած պահի: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել ստորև նշված տարբերակներով.
 

ԿԵՆԴԱՆԻ ՉԱԹ.
Կենդանի չաթով հաստատել ուղիղ կապ մեր աջակցության աշխատակիցների հետ:


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ.

Ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ [email protected]  հասցեով կամ օգտագործելով «Ուղարկել հաղորդագրություն» տարբերակը «Իմ պրոֆիլը» էջում:

 

ՀԵՌԽՈՍԱՀԱՄԱՐ.

Զանգահարել կենտրոնական գրասենյակ  (+37410) 51 00 51  հեռախոսահամարով:

Գրանցում
Ինչո՞ւ պետք է գրանցվեմ:

Vivarobet-ում գրանցվելն անհրաժեշտ է կայքի բոլոր հնարավորություններից օգտվելու համար: Գրանցումից հետո կարող եք բացել անվճար հաշիվ  Vivarobet-ում՝ առանց ստանձնելու պարտավորություններ: Հաշիվը օգտագործվում է խաղադրույքներն ու անձնական տվյալները տնօրինելու համար: Ձեր հաշվում գումար զետեղելուց հետո կարող եք կատարել խաղադրույքներ իրական փողով:

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել Ձեր կայքում:

Մեր կայքում գրանցվելու համար մուտք գործեք «Գրանցվել» բաժինը վերևի աջ անկյունում: Խնդրում ենք լինել զգույշ և հաշվի առնել գրանցման բոլոր պահանջները հետագայում անախորժություններից խուսափելու համար: Խորհուրդ ենք տալիս նախօրոք ծանոթանալ մեր կանոններին:

Ինչո՞ւ պիտի գրանցման ժամանակ տրամադրեմ անձնական տվյալներ:

Ձեր անձնական տվյալների ճշգրտությունն անհրաժեշտ պայման է մեր արտադրանքից օգտվելու համար: Ձեր Vivarobet հաշվի գումարը տնօրինվում է այնպես, ինչպես բանկում: Մենք պիտի իմանանք Ձեր անուն/ազգանունն ու տվյալ պահի բնակության վայրը: Ծննդյան թիվը ներմուծելով՝ փաստում եք, որ հասել եք Vivarobet-ի ծառայություններից օգտվելու համար համապատասխան տարիքին: Մեզ համար կարևոր է ունենալ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի կարողանանք կապ հաստատել Ձեզ հետ, եթե մոռանաք Ձեր գաղտնաբառը կամ կամենաք, որ Ձեզ ուղարկենք ծանուցումներ:

Ինչո՞ւ է անհրաժեշտ ներմուծել անձնագրի տվյալները:

Դա արվում է Ձեր անվտանգության համար: Շահումներ ստանալ հնարավոր է միայն անձնագրի տվյալները ներակայացնելու դեպքում:

Ո՞րտեղ կարող եմ տեսնել հաշվիս համարը:

Ընկերության կողմից Ձեզ տրված հաշվի համարը կարող եք տեսնել «Իմ պրոֆիլը» էջի «Իմ տվյալները» բաժնում:

Ես ստանձնո՞ւմ եմ որևէ պարտավորություն, երբ գրանցվում եմ Vicarobet-ի կայքում:

Ոչ: Ձեր գրանցումը որևէ կերպ չի սահամանում պարտավորություններ, և Դուք չեք պարտավորվելու կանոնավոր կերպով լրացնել Ձեր հաշիվը կամ կատարել որոշակի խաղադրույքներ: Միևնույն ժամանակ, գրանցումը ենթադրում է, որ համաձայնում եք մեր ընդհանուր դրույթներին և պայմաններին:

Կարո՞ղ եմ գրանցումից հետո փոխել անձնական տվյալներս:

Գրանցումից հետո անհնար է փոխել հիմնական տվյալները, օրինակ՝ անունն ու ազգանունը, ծննդյան թիվը, Ձեր Vivarobet  հաշվի տարադրամը կամ բնակության երկրի մասին տվյալները: Vivarobet-ի  համար լրջությունն ու վստահելիությունը առաջնակարգ խնդիրներ են: Սակայն կան տվյալներ, որոնք կարելի է փոխել գրանցումից հետո: Առանձին դեպքերում, օրինակ՝ եթե անձնական տվյալները սխալ եք ներմուծել, Vivarobet-ը կքննի դիմումն ու կընդունի փոփոխությունը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Չեմ ուզում գրանցվելուն պես գումար տեղադրել հաշվիս: Դա պարտադի՞ր է:

Ոչ, պարտադիր չէ: Ձեր հաշիվը կարող եք լրացնել, երբ կամենաք՝ օգտագործելով «Դեպոզիտ» տարբերակը:

Ո՞ր դեպքում է հաշիվն արգելափակվում:

Ընկերությունը վերապահում է հաշիվն արգելափակելու իրավունք, եթե`

1. Խաղադրույքներ անելու Ձեր ոճը չի համապատասխանում ընկերության կանոններին:

2. Ձեր հաշվին գումար է տեղադրվել սխալմամբ:

3. Հեռախոսով կամ չաթով շփվելիս հայհոյում եք:

Պատճառն իմանալու համար խնդրում ենք կապվել մեր աջակցության աշխատակիցների հետ:

Ի՞նչ անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառս կամ օգտատերի անունս:

Փորձեք վերականգնել այն՝ օգտագործելով մեր կայքի «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» տարբերակը: Վերականգնելն անհնար կլինի որոշ դեպքերում, օրինակ՝ երբ էլ. փոստի հասցեն սխալ է, կամ կան տեխնիկական անճշտություններ և այլն: Նման դեպքերում կապվեք մեր աջակցության աշխատակիցների հետ:

Կարո՞ղ է երրորդ անձը մուտք գործել իմ հաշիվ:

Դա հնարավոր կլինի, եթե էջից դուրս  գաք՝ առանց «դուրս գալ» կոճակը սեղմելու:

Ի՞նչ անեմ, եթե որևէ մեկն իմացել է գաղտնաբառս կամ օգտատերի անունս:

Պիտի անմիջապես տեղեկացնեք դրա մասին կենտրոնական գրասենյակի Ռիսկերի ղեկավարման բաժնին: Մենք կարգելափակենք Ձեր հաշիվն ու կաշխատենք լուծել խնդիրը:

Կազինո և հաշվարկ
Ինչպե՞ս կատարել խաղադրույք

Առաջին հերթին մուտք գործեք Ձեր օգտանունով և գաղտնաբառով: Ընտրեք մեկ կամ մի քանի խաղադրույք մեր ցանկից և օգտագործեք մկնիկը ենթադրյալ ավարտի վրա սեղմելու համար: Ձեր խաղադրույքը կհայտնվի էջի աջ կողմում գտնվող կտրոնի վրա: Հետո սահմանեք դրվելիք գումարը և խաղադրույքի Ձեր նախընտրած տեսակը՝ եզակի, համակարգային թե շղթայական: Երրորդ՝ վերջնական փուլում, կարող եք հաստատել խաղադրույքը կամ չեղյալ հայտարարել այն: Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր Ընդհանուր դրույթներն ու պայմանները թույլ չեն տալիս չեղյալ հատարարել կատարված խաղադրույքները:

Որո՞նք են խաղադրույքների տեսակները

Vivarobet-ում կարող եք ընտրել տարատեսակ խաղադրույքներ: Եթե կանխատեսումը մեկն է, կարող եք օգտվել «Եզակի» տարբերակից: Երկու կամ ավել կանխատեսումների դեպքում կարող եք կատարել «Էքսպրես» խաղադրույքներ, իսկ երեք կամ ավել կանխատեսումների ժամանակ կարող եք կատարել «Համակարգային» կամ «Շղթայական» խաղադրույքներ:

Ի՞նչ է «Եզակի» խաղադրույքը:

«Եզակի» խաղադրույքն ամենապարզն է: Դուք կանխատեսում եք ավարտը, որոշում դրվելիք գումարը և կատարում խաղադրույքը: Կհաղթեք, եթե Ձեր կանխատեսումն իրականանա: Շահումը որոշվում է՝ խաղադրույքը բազմապատկելով գործակիցներով:

Ի՞նչ է «Էքսպրես» խաղադրույքը և ինչպե՞ս են այն հաշվում:

«Էքսպրեսը» խաղադրույք է՝ բաղկացած երկու կամ ավել միջոցառումից, որոնց դեպքում գործում է պարտադիր պայման՝ ոչ մի միջոցառում չպետք է ավարտվի պարտությամբ: «Էքսպրես» խաղադրույքի ընդհանուր գործակիցները հաշվում են՝ բազմապատկելով բոլոր անհատական կանխատեսումների գործակիցները:

Ո՞ր խաղադրույքները կարելի է միավորել «Էքսպրես» խաղադրույք կազմելու համար:

Առաջարկված խաղադրույքների մեծ մասը կարելի է միավորել «Էքսպրես» կազմելու համար: Սակայն, կա մի քանի բացառություն, օրինակ՝ որոշ Ֆորմուլա 1 խաղադրույքներ, որոնք կարելի է դնել միայն որպես «Եզակի» խաղադրույքներ: Բուքմեյքերներն են որոշում՝ որ խաղադրույքները կարելի է միավորել: Նրանց որոշումը հիմնված է տարբեր գործոնների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ տվյալ խաղը կամ միջոցառումը: Դուք կիմանաք նրանց որոշումը, երբ խաղադրույքները կատարված լինեն: Խնդրում ենք հաշվի առնել, որ անհնար է տեղադրել մի քանի խաղադրույք նույն միջոցառման/ավարտի վրա որպես «Էքսպրես» կամ «Համակարգային» խաղադրույք:

Ի՞նչ է «Շղթայական» խաղադրույքն ու ինչպե՞ս են այն հաշվում:

«Շղթայական» խաղադրույքը միմյանցից անկախ «Եզակի» խաղադրույքների համադրություն է:  Պարտադիր պայմանը առաջին միջոցառման հաղթանակն է: Շղթայական հաշվարկի գործընթացը կախված է տվյալ տոմսում նշված խաղադրույքների հերթականությունից: Առաջին միջոցառման շահույթի գումարից վերցվում է երկրորդ միջոցառման վրա արված խաղադրույքին հավասար գումար, և ավելացված գումարը կազմում է «Շղթայական հաշիվ»: Եթե հաջորդ միջոցառումը տանուլ են տալիս, օգտագործվում է «Շղթայական հաշվի» գումարը: Յուրաքանչյուր հաջորդ միջոցառման համար հաշվարկը կատարվում է նույն սկզբունքով: Եթե շղթայական հաշվի գումարն առաջին եզակի խաղադրույքի գումարից քիչ է, հաջորդ միջոցառման ժամանակ եզակի խաղադրույքը հաշվում են՝ սկսելով հաշվում մնացածից: Եթե շղթայական հաշվում գումար չի մնացել, շղթան ընդհատվում է և խաղադրույքը համարվում պարտված: Հաղթելու դեպքում գումարը կախված է հաղթած միջոցառումների քանակից և դրանց գործակիցներից:

Դիտարկենք հետևյալ օրինակը.

1միջոցառում$32 գործակից.Հաղթանակ
2միջոցառում 1.5Հաղթանակ
3միջոցառում 2Պարտություն
4միջոցառում 3Հաղթանակ
5միջոցառում 1.5Պարտություն

Առաջին միջոցառումից հետո առաջանում է 6 դոլար, որից 3-ը որպես խաղադրույք փոխանցվում է հաջորդ միջոցառմանը: Եվ 3 դոլար փոխանցվում է «շղթայական հաշվին»: Երկրորդ միջոցառման հաղթանակից առաջանում է 4,5 դոլար, որից 3-ը փոխանցվում է  որպես խաղադրույքի գումար հաջորդ միջոցառման համար, իսկ մնացյալ 1, 5 դոլարը փոխանցվում է «շղթայական հաշվին», և գումարը կազմում 4,5 դոլար: 3-րդ միջոցառման պարտության դեպքում 3 դոլար վերցվում է «շղթայական հաշվից» 4-րդ միջոցառման համար, և հաշվի վրա մնում է միայն 1,5 դոլար:

4-րդ միջոցառման հաղթանակից հետո առաջանում է 9 դոլար, որից 3-ը փոխանցվում է որպես 5-րդ միջոցառման խաղադրույքային գումար: 6 դոլարն էլ ավելացվում է «շղթայական հաշվին»: «Շղթայական հաշիվը» կազմում է 7,5 դոլար: 5-րդ միջոցառումը ավարտվում է պարտությամբ: Դա նշանակում է, որ այս շարքում շահույթը 7,5 դոլար է՝ այնքան, որքան կա «շղթայական հաշվին»:

Ի՞նչ է «Համակարգային» խաղադրույքը: Ինչպե՞ս են այն հաշվում և ո՞րն է յուրաքանչյուր խաղադրույքի նվազագույն ծավալը:

«Համակարգայինը» խաղադրույք է, որը բաղկացած է առնվազն 3 միջոցառումից: Ծրագիրը կազմում է Ձեր ընտրած միջոցառումների տարբերակները: Օրինակ, 2/5 համակարգ ընտրելը նշանակում է, որ խաղադրույքը շահելու համար պիտի հաղթի 5 միջոցառումից առնվազն 2-ը: Յուրաքանչյուր խաղադրույքի նվազագույն գումարը կախված է ընտրված համակարգից:

Ի՞նչ է «Հենդիքեփը»:

«Հենդիքեփը» մրցույթի մասնակցի առավելությունը կամ անառավելությունն է, որն արտահայտվում է գոլերով/միավորներով/սեթերով/: Հենդիքեփն առաջարկվում է կազմակերպչի կողմից և կարող է լինել «Ավել», «Ցածր» կամ «Զրո»: Ահա օրինակ. ենթադրենք՝ կատարել եք խաղադրույք «Հենդիքեփ 1 (2)»

Եթե խաղն ավարտվի ոչ ոքիով (1-1), հենդիքեփի թիվն ավելացնելուց հետո հաշիվը կլինի 3:1, և Ձեր խաղադրույքը կհաղթի:

Եթե խաղն ավարտվի 0:3, հենդիքեփի թիվն ավելացնելուց հետո հաշիվը կլինի 2:3, և Ձեր խաղադրույքը տանուլ կտա:

Եթե խաղն ավարտվի 0:2, հենդիքեփի թիվն ավելացնելուց հետո հաշիվը կլինի 2:2. Այդ դեպքում խաղադրույքը կհաշվեն 1 գործակցով:

«Ցածր հենդիքեփի» դեպքում ավելացնելու փոխարեն հանում եք:

Այս տիպի խաղադրույքները հաշվում են նույն կերպ:

Եկե՛ք դիտարկենք հենդիքեփի ևս մի քանի տեսակ:

W1 հենդիքեփ (-1) խաղադրույքը շահում է, երբ առաջին թիմը հաղթում է խաղը երկու գոլի առավելությամբ:

W2 հենդիքեփ (1) խաղադրույքը շահում է, երբ երկրորդ թիմը չի պարտվում (ոչ ոքի, երկրորդ թիմի հաղթանակ):

X հենդիքեփ (1) խաղադրույքը շահում է, երբ առաջին թիմը հաղթում է խաղը մեկ գոլի առավելությամբ (կամ երկրորդ թիմը պարտվում է մեկ գոլի տարբերությամբ):

X հենդիքեփ (-1) խաղադրույքը շահում է, երբ առաջին թիմը պարտվում է խաղը մեկ գոլի տարբերությամբ (եթե երկրորդ թիմը հաղթում է խաղը մեկ գոլի առավելությամբ):

W1 հենդիքեփ (-2) խաղադրույքը շահում է, երբ առաջին թիմը հաղթում է խաղը երեք գոլի առավելությամբ:

W2 Հենդիքեփ (2) խաղադրույքը շահում է, երբ խաղն ավարտվում է հետևյալ արդյունքներով՝

Ոչ ոքի:

Մեկ գոլի առավելությամբ առաջին թիմի հաղթանակ:

Թույլ թիմի հաղթանակ:

X2 Հենդիքեփ (2) խաղադրույքը հաղթում է, երբ առաջին թիմը հաղթում է խաղը երկու գոլի առավելությամբ (կամ երկրորդ թիմը պարտվում է երկու գոլի տարբերությամբ):

X2 Հենդիքեփ (-2) խաղադրույքը հաղթում է, երբ առաջին թիմը պարտվում է խաղը երկու գոլի տարբերությամբ (կամ երկրորդ թիմը հաղթում է խաղը երկու գոլի առավելությամբ):

Ի՞նչ է «դաբլը»:

«Դաբլ խաղադրույք» նշանակում է, որ տվյալ խաղի ընթացքում երկու թիմերի խաղացողներից մեկը կխփի երկու կամ ավել գոլ:

Ի՞նչ է «հեթ թրիքը»:

«Հեթ թրիք» խաղադրույք նշանակում է, որ տվյալ խաղում երկու թիմերի խաղացողներից մեկը պետք է խփի երեք կամ ավել գոլ:

Ի՞նչ է «պոկերը»:

«Պոկեր» խաղադրույք նշանակում է, որ տվյալ խաղում երկու թիմերի խաղացողներից մեկը պետք է խփի չորս կամ ավել գոլ:

Ի՞նչ են նշանակում W1W2 / W1X /X W2 և այլ խաղադրույքները:

Այս տեսակի խաղադրույքներում առաջին նիշը ցույց է տալիս առաջին կեսի արդյունքը, իսկ երկրորդը՝ խաղի արդյունքը:  Օրինակ՝ W1W2 խաղադրույքը նշանակում է, որ առաջին թիմը հաղթել է առաջին խաղակեսը, սակայն երկրորդ թիմը հաղթել է ամբողջ խաղը: W1X խաղադրույքը նշանակում է, որ առաջին թիմը հաղել է առաջին խաղակեսը, իսկ ընդհանուր խաղն ավարտվել ոչ ոքիով:

Ի՞նչ տեսակի գոլեր եք առաջարկում Ձեր խաղադրույքներում:

Ըստ հարվածելու ձևի՝ գոլերն են՝ տուգանային հարվածը, 11 մետրանոց հարվածը, գլխով հարվածը, ինքնագոլը, մարմնի այլ մասերով խփված գոլը և այլն:

Երբ փորձում եմ կատարել խաղադրույք, ստանում եմ ծանուցում, որ անցել եմ հաղթանակների սահմանը: Ո՞րն է հաղթանակների սահմանը:

Մեր բուքմեյքերները իրավասու են սահմանելու ավելի ցածր հաղթանակային սահման ամեն խաղադրույքի համար: Սրա մասին Ձեզ ուղղակիորեն կտեղեցկացնեն, երբ կատարելիս լինեք Ձեր խաղադրույքը:

Հաղթանակային սահմանը փոխելու համար կարող են լինել տարբեր պատճառներ՝ կախված խաղադրույքի մատակարարումից և պահանջարկից: Խնդրում ենք հաշվի առնել, որ հաղթանակային սահմանները կարող են կարճ ժամանակով ցածրացվել, երբ մեր բուքմեյքերները թարմացնում են գործակիցները: Սովորաբար կարճ ժամանակ անց հնարավոր է կատարել նույն խաղադրույքը ավելի բարձր ստեյքերով:  Այդ ընթացքում գործակիցները նույնպես կարող են փոխվել:

Ո՞րն է նվազագույն/առավելագույն խաղադրույքը

Մեկ խաղադրույքի առավելագույն չափը որոշվում է վերևում նշված հաղթանակների առավելագույն քանակով: Եթե խաղադրույք ընտրելիս ստանում եք ծանուցում, որ Ձեր խաղադրույքի չափը գերազանցում է առավելագույն չափը, նվազեցրեք խաղադրույքի չափը համապատասխան կերպով: Խաղադրույքի նվազագույն չափը ~ 50 դրամ է:

Ո՞րն է խաղադրույքի առավելագույն շահույթը:

Մեկ տոմսի առավելագույն շահույթը ~5,000,000 դրամ է: Եթե խաղադրույքը զուգակցվում է բոնուսով և հետևաբար շահույթը գերազանցում է 5,000,000 դրամը, բոնուսը չի վճարվում:

Որքա՞ն է առավելագույն գործակիցը:

Խաղադրույքի առավելագույն գործակիցը 1000-ն է: Եթե այն գերազանցում է 1000-ը, շահույթը հաշվում են 1000 գործակցով:

Ինչպե՞ս է հնարավոր կտրոնից հեռացնել իմ ընտրած կանխատեսումը:

Առանձին կանխատեսումները կարող եք հեռացնել՝ սեղմելով կտրոնի աջ մասի “X” կոճակին:

Սխալմամբ կատարել եմ խաղադրույք: Կարո՞ղ եմ պահանջել չեղյալ հայտարարել խաղադրույքս:

Ցավոք, համաձայն  Ընդհանուր դրույթների և պայմանների, մենք չունենք իրավունք չեղյալ հայտարարելու արդեն կատարված խաղադրույքները: Ըստ մեր Ընդհանուր դրույթների և պայմանների՝ խաղադրույքը համարվում է տեղադրված այն պահից, երբ այն հայտնվում է Ձեր խաղադրույքների հաշվի «Իմ խաղադրույքները» բաժնում: Ձեր խաղադրույքը կարող եք ջնջել բեթ սլիփում և չկատարել խաղադրույք մինչև խաղադրույքը հաստատելը: Կտրոնում խաղադրույքը հաստատելուց հետո Ձեր խաղադրույքն ընդունվելու է և այլևս ենթակա չի լինի վերացման:

Ինչպե՞ս կարող եմ ստուգել, որ խաղադրույքս հաստատվել է:

Խաղադրույքը կտրոնում հաստատելուն պես սեղմելով «Կատարել Խաղադրույք» կոճակը՝ կստանաք ընդունման հաստատումը, եթե խաղադրույքը բարեհաջող է կատարվել: Ձեր կատարած յուրաքանչյուր խաղադրույք կհայտնվի Ձեր խաղադրույքային հաշվի « Խաղադրույքների Պատմություն» բաժնում: 

Ո՞ր դեպքերում են խաղադրույքները չեղյալ հայտարարվում:

Խաղադրույքները չեղյալ են հայտարարվում խաղացողների ու թիմերի անուննների հետ կապված անճշտությունների, սխալ գործակցի, սխալ ընդհանուրի, սխալ հենդիքեփի դեպքում և այլն: Եթե խաղադրույքները «Էքսպրես», «Շղթայական» կամ «Համակարգ» են, սխալ տվյալներով խաղադրույքները հաշվում են 1 գործակցով:

Ո՞ր դեպքերում են հաշվում խաղադրույքը 1 գործակցով:

Հաշվարկը կատարվում է 1 գործակցով, եթե հաստատվել է, որ խաղը չի կայանալու կամ եթե կատարել եք խաղադրույք արդեն տեղի ունեցած միջոցառման վրա:

Ինչպե՞ս է կատարվում ֆուտբոլային խաղի հաշվարկը, եթե խաղն ավարտվել է ավելացված ժամանակում կամ 11 մետրանոցներով:

Ֆուտբոլային խաղադրույքներն ընդունվում են հիմնական ժամանակում առանց ավելացված ժամանակի կամ 11 մետրանոցների շարքի՝ բացառությամբ Vivarobet.am-ում սահմանված առանձին դեպքերի: Համաձայն այդ կանոնների՝ հիմնական ժամանակը պետք է հաշվել՝ հաշվի առնելով խաղի լրացուցիչ ժամանակը: Միջոցառման յուրաքանչյուր կեսի վարկանիշները հաշվի են առնում դատավորների կողմից յուրաքանչյուր խաղակեսի համար սահմանված հավելյալ ժամանակը:

Ինչպե՞ս են հաշվում խաղացողի կրկնակի դեղին քարտը:

Երկրորդ դեղին քարտը, որով խաղացողը հանվում է խաղից, համարվում է կարմիր, ինչը նշանակում է, որ խաղացողն ունի մեկ դեղին և մեկ կարմիր քարտ:

Ինչպե՞ս է կատարվում հաշվարկը բասկետբոլի խաղում:

Խաղի վրա կատարված բոլոր խաղադրույքների արդյունքները հաշվվում են՝ հաշվի առնելով ավելացված ժամանակը, եթե չկան այլ սահմանումներ: Կա բացառություն. «Ոչ ոքի» տարբերակով խաղի հաղթողի վրա խաղադրույքներն առաջարկվում են միայն հիմնական ժամանակում՝ առանց հաշվի առնելու հավելյալ ժամանակը:

Ինչպե՞ս է կատարվում հոկեյի խաղի հաշվարկը:

Ազգային և միջազգային հոկեյի առաջնությունների վրա կատարված խաղադրույքները հաշվարկվում են խաղերի հիմնական ժամանակով, եթե չկան այլ պայմաններ:

Ինչպե՞ս են հաշվում խաղադրույքը, եթե թենիս խաղացողներից մեկը հրաժարվում է շարունակել խաղը:

Թենիսի խաղից հրաժարվող կամ որակազրկված խաղացողը համարվում է պարտված մնացյալ խաղերում և սեթերում, և վճարումը կատարվում է ստացված արդյունքներին համապատասխան:

Գումարը ե՞րբ կվերադարձվի, եթե խաղը տեղի չի ունեցել:

Եթե խաղն ընդհատվում է 15 ժամ, բոլոր խաղադրույքները վերադարձվում են, բացառությամբ այն խաղադրույքների, որոնց արդյունքը պարզ էր խաղի ընդհատումից առաջ: 

Ինչո՞ւ է իմ խաղադրույքների հաշվարկը հետաձգվում:

Սովորաբար հաշվարկը կատարում են հնարավորին չափ արագ: Առցանց խաղերի հաշվարկը կատարվում է խաղի ընթացքում: Օֆլայն խաղերի հաշվարկը կատարվում է խաղի ավարտից անմիջապես հետո՝ անկախ Ձեր կատարած խաղադրույքի տեսակից: Սակայն հաշվարկը կարող է երբեմն հետաձգվել որոշ օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ արդյունքների մասին տվյալների բացակայություն, տարբեր կայքերում նույն միջոցառման տարբեր արդյունքներ, տեխնիկական խնդիրներ և այլն:

Ի՞նչ անեմ, եթե խաղադրույքս սխալ են հաշվարկել:

Նման դեպքում կապվեք կենտրոնական գրասենյակի կենդանի աջակցության բաժնի հետ: Մասնագետները կստուգեն Ձեր խաղադրույքը, և եթե պարզվի, որ այն իրոք սխալ է հաշվարկվել, շահույթը կավելացվի Ձեր խաղային հաշվին:

 

Որքա՞ն ժամանակ պետք է անցած լինի խաղի ընդհատվելուց առաջ, որպեսզի այն համարվի կայացած:

Խաղերը համարվում են կայացած, եթե ոչ թե ավարտվել, այլ ընդհատվել են այն կերպ, ինչպես նշված է ընդհանուր դրույթների և պայմանների 6-րդ և 7-րդ կետերում, և եթե խաղացված ժամանակը հետևյալն է՝

 

Ֆուտբոլ – 90 րոպե

Ֆուտզալ – 30 րոպե

Բասկետբոլ (ԲԱԱ) – 40 րոպե

Եվրոբասկետբոլ – 35 րոպե

Հոկեյ (ՀԱԼ) – 54 րոպե

Բենդի – 60 րոպե

Եվրոհոկեյ – 50 րոպե

Ամերիկյան ֆուտբոլ – 50 րոպե

Բեյսբոլ – 5 շրջան (ինինգներ)

Հանդբոլ – 50 րոպե

Ես կատարել եմ խաղադրույք հետաձգված խաղի վրա: Ի՞նչ կլինի իմ խաղադրույքի հետ:

Եթե խաղադրույքի միջոցառումը որևէ պատճառով տեղի չի ունենում ծրագրվածի համաձայն կամ այն ավարտվում է առանց պաշտոնական թվի և չի թարմացվում 15 ժամի ընթացքում, խաղադրույքները կվերադարձվեն կամ կփոխանցվեն Ձեր հաշվին: Եթե տվյալ խաղը «Էքսպրես» կամ «Համակարգ» խաղադրույքներից է, միջոցառումը կհաշվարկվի 1 գործակցով:

Ինչպե՞ս կարող եմ ստուգել նախընտրածս խաղի արդյունքը:

Մենք խաղադրույքները հաշվում ենք պաշտոնական կայքերի տվյալներով: Պաշտոնական կայքերի ցանկը կգտնեք Ընդհանուր դրույթների և պայմանների 18.3 կետում:

«Լայվ» խաղադրույքներ

Մեր ԼԱՅՎ խաղադրույքները կպահեն Ձեզ լարված մինչև սպորտային միջոցառման վերջը: Հարյուրավոր երկրպագուներ միաժամանակ կատարում են խաղադրույքներ իրական ժամանակի ռեժիմում: Խաղադրույքների գործակիցները դինամիկ են և փոխվում են սպորտային միջոցառման ընթացքին զուգահեռ: Միևնույն ժամանակ ուղիղ եթերով տրամադրվում են մանրամասն տվյալներ՝ անցած ժամանակը, տվյալ պահի հաշիվը,  ցույց տրված դեղին և կարմիր քարտերի քանակը և այլն: Լայվ խաղադրույքներ ունեն ոչ միայն ֆուտբոլի, այլև այլ սպորտաձևերի խաղերը՝ թենիս, Ֆորմուլա 1, ամերիկյան ֆուտբոլ, սառույցի հոկեյ, դահուկավարության և այլն:

Ինչո՞ւ է իմ խաղադրույքի հաստատումն ուշանում կամ ընդհատվում:

Պատճառները կարող են լինել հետևալը՝

Ոչ մի բուքմեյքերական ընկերություն չի կարող խուսափել տեխնիկական խնդիրներից (հեռարձակաման ընդհատում (լայվ) խաղերի ընթացքում, ծրագրային ապահովման խափանում, էլեկտրաէներգիայի անջատումներ և այլն):

Խաղադրույքների չափազանց մեծ թիվ:

Մեծ հետաքրքրություն սպորտի որոշ տեսակների հանդեպ:

Ցանցային փրովայդերի խցանում:

Տվյալ խաղի արագությունը: Օրինակ՝ երբ թենիսի պես արագ խաղերում խաղադրույքների թիվը հասնում է առավելագույնի, և գործակիցները փոխվում են շատ արագ:

Ինչո՞ւ է իմ խաղադրույքը գրանցվել երկու անգամ:

Այդպես կարող է լինել միայն այն դեպքում, երբ երկու անգամ եք սեղմում կոճակը: Խնդրում ենք խաղադրույքներ կատարելիս լինել ուշադիր:

Ինչո՞ւ է ժամանակից շուտ ընդհատվել խաղի (լայվ) գործակիցների մատակարարումը:

Գործակիցները մատակարարումը կարող է դադարել (լայվ) խաղերի հեռարձակման ընդհատման, ծրագրերի, էլեկտրաէներգիայի խափանման պատճառներով և այլն:

Ձեր կայքում տեղադրված տվյալները (ժամանակ, հաշիվ) երբեմն չեն համապատասխանում իրական տվյալներին և մոլորեցնում են:

Նման դեպքեր լինում են, իհարկե, պատահաբար: Կոչ ենք անում լինել զգույշ և դիտել խաղը հետագայում խնդիրներից խուսափելու համար:

Ինչո՞ւ է (լայվ) խաղադրույքների իմ սահմանը կրճատված:

Ցանկացած բուքմեյքերական գրասենյակ ունի իրավունք կրճատելու որոշ կամ բոլոր խաղացողների սահմանը: Ավելին՝ գրասենյակը պարտավոր չէ տալ բացատրություններ կապված այս որոշման հետ և ունի իրավունք որոշ խաղացողների ամբողջովին զրկելու իր ծառայություններից:

Կազինո
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել կազինոյի հաշիվ:

Vivarobet  կազինոյում խաղալու համար հարկավոր է Vivarobet հաշիվ: Եթե դեռ չունեք այն, սեղմեք «Գրանցվել» կոճակին Կազինոյի էջում և հետևեք գրանցվելու համար պարզ ուղղություններին:

Ի՞նչ անեմ, եթե մոռացել եմ օգտանունս/գաղտնաբառս

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, փորձեք վերականգնել այն կայքում «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» տարբերակով: Գաղտնաբառի վերականգնումը չի հաջողվի որոշ դեպքերում, օրինակ՝ սխալ էլ. Հասցեի կամ տեխնիկական խնդիրների ժամանակ: Եթե մոռացել եք օգտանունը կամ ունեք այլ խնդիրներ, կապվեք Կենդանի օգնության ծառայության հետ, գրեք մեզ նամակ [email protected] հասցեին կամ օգտվեք Իմ Պրոֆիլը էջի «Ուղարկել Հաղորդագրություն» տարբերակից կամ էլ զանգահարեք մեզ (+37410) 51 00 51 համարով:

Ինչպե՞ս կարող եմ անել դեպոզիտ առցանց կազինոյի:

Լոգին անելուց հետո սեղմեք էջի վերևում գտնվող «Դեպոզիտ» կոճակին և ընտրեք ցանկալի ծավալն ու վճարման տարբերակը:

Ինչպե՞ս տեսնեմ վերջին խաղացած խաղերս:

Լոգին անելուց հետո կարող եք նայել Ձեր վերջին խաղացած խաղերը՝ օգտվելով «Կազինո» էջի ներքևում գտնվող համապատասխան պատկերներից:

Ի՞նչ է Պատահական թվերի գեներատորը

Պատահական թվերի գեներատորը համակարգչային ծրագիր է, որը պատահական կարգով արտադրում է արդյունքներ մեր առցանց  կազինոյի խաղերի համար: Յուրաքանչյուր բաժանված քարտ, նետված զառ կամ խաղին վերաբերող այլ գործողություն կատարվում է ծրագրի կողմից առանց որևէ անիրական կրկնության կամ կանխատեսելիության:

Դուք միշտ ստանում եք արդար արդյունք, քանի որ արդյունքն առաջանում է ամբողջովին պատահական կարգով՝ առանց ձեռնածության հնարավորության: 

Ի՞նչ խաղեր կարող եմ առցանց խաղալ Vivarobet կազինոյում:

Vivarobet-ն իր խաղացողներին առաջարկում է խաղերի լայն ընտրանի: Ձեր տրամադրության տակ են զանազան եռաչափ խաղեր, սեղանային, սլոթ և նույնիսկ լայվ խաղեր՝ ներառյալ Բլեքջեք և Ռուլեթ: Ցանկին շուտով կմիանա նաև Բակարան: