)
Այլ

Պատասխանատու խաղ

Vivarobet-ը պարտավորվում է իր հաճախորդների շրջանում պահպանել պատասխանատու խաղի կանոնները, ինչպես նաև բարձրացնել խնդրահարույց խաղային գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը և զարգացնել կանխման, միջամտության և բուժման մեխանիզմները

Խաղացողի անվտանգությունը

 

Մենք կրում ենք պատասխանատվություն մեր խաղացողների անվտանգություն համար: Խաղացողների պաշտպանությունը հիմնված է անչափահասների մասնակցությունը խաղերում բացառելու և տվյալների գաղնտիության վրա, որը ներառում է անձնական տվյալների ու վճարումների անվտանգ մշակումը: Անկախ կազմակերպությունները մանրազնին հետևում են արդարությանն ու առաջարկված արտադրանքի պատահական բնույթին: Մարքեթինգային կապուղիները նույնպես ուղղված են խաղացողների անվտանգության ապահովմանը. մենք խոստանում ենք միայն այն, ինչը թափանցիկորեն հասանելի է մեր խաղացողներին:

 

Պաշտպանություն խաղամոլությունից՝ հետազոտություն – կանխարգելում – միջամտություն:

 

Սպորտում, խաղատանը կամ այլ խաղային ոլորտներում խաղադրույքներ անողների մեծ մասի դրդապատճառը զվարճանքն է: Որոշ սովորություններ և պահվածքի տեսակներ, ինչպիսիք են խանութներում գնումներ անելը, սպորտով զբաղվելը, ուտելն ու ալկոհոլ օգտագործելը, կարող են որոշ մարդկանց դեպքում շեղվել սովորական և անվտանգ հունից, վերածվել կախվածության և դառնալ խնդրահարույց: Սպորտում խաղադրույքներն ու մոլեխաղերը նույնպես կարող են առաջացնել խնդիրներ որոշ հաճախորդների դեպքում: Խաղային կախվածություն ունեցող հաճախորդները զրկվում են խաղը շարունակելու հնարավորությունից: Այնուհետ նրանց տրամադրվում է կազմակերպությունների ցանկ, որտեղ նրանք կարող են ստանալ մասնագիտական խորհրդատվություն և օգնություն:

 

Կանխարգելման ամենակայուն տարբերակը անձի սեփական պատասխանատվությունն է

 

Vivarobet-ի որդեգրած գլխավոր սկզբունքն այն է, որ հաճախորդն ինքը պետք է պատասխանատու լինի և կատարի վերջանական որոշում՝ խաղալ թե ոչ, և ինչքան գումար ներդնել խաղում: Հետևաբար խաղացողի անձնական պատասախանատվությունը կախվածության կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակն է:

 

Vivarobet-ը պատասխանատու է հաճախորդներին թափանցիկ արտադրանք, լիակատար տեղեկություններ ապահովելու և նրանց հանդեպ ազնիվ գործելաոճ որդեգրելու համար:

Անչափահասների պաշտպանություն

 

Vivarobet-ը չի թույլ տալիս անչափահասներին (21 տարին չլրացածներին) մասնակցել խաղերին և կատարել խաղադրույքներ: Այս պատճառով էլ գրանցման ժամանակ այցելուները պետք է հաստատեն, որ հասել են չափահաս տարիքի, և տրամադրեն իրենց ծննդյան ճիշտ թիվը:

 

Vivarobet-ը մեծ լրջությամբ է մոտենում խաղերին և խաղադրույքներին անչափահասների մասնակցության կանխարգելման հարցին:

Անչափահասներին լավագույն կերպով պաշտպանելու համար մենք ակնկալում ենք նաև ծնողների օժանդակությունը և խնդրում նրանց պահել մուտքի տվյալները (օգտագործողի անձը հաստատող տվյալներ, գաղտնաբառ) ապահով վայրում:

Խորհուրդ ենք տալիս նաև տեղադրել հսկիչ (զտող) ծրագրեր, որոնք կօգնեն Ձեզ սահմանափակել երեխաների և դեռահասների մուտքը նրանց համար չնախատեսված համացանցային կայքեր:

Պատասխանատվություն խնդիրների հանդեպ

 

Vivarobet-ն առաջարկում է խաղերի լայն տեսականի, որոնք հաճախորդների մեծ մասի համար զվարճանքի տեսակ են: Միևնույն ժամանակ ընկերությունը կրում է պատասխանատվություն իր հաճախորդների համար և տրամադրում ապահով ու զվարճալի միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ օգնություն և միջոցներ՝ հաշվի առնելով դրանից բխող վտանգները:

 

Հաճախորդները, որոնք ունեն դժվարություներ վտանգները ճանաչելու և սեփական սահմանները որոշելու հարցում, կամ խաղամոլությամբ տառապողները ի վիճակի չեն պատասխանատու կերպով օգտագործել մեր արտադրանքն ու ընկալել այն որպես զվարճանքի միջոց: Vivarobet-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նման հաճախորդների հանդեպ և զրկում նրանց իր արտադրանքից օգտվելու հնարավորությունից՝ հանուն նրանց ապահովության:

 

Ճանաչե՛ք հիմնական խնդիրները

 

Մարդիկ հիմնականում խաղում են հաճույքի համար: Չափավոր մասնակցությունը խաղերին սեփական դրամական միջոցների սահմաններում լիովին ընդունելի է: Սակայն կա մարդկանց փոքր տոկոս, որոնց համար մոլեխաղերը զվարճանքի միջոց չեն: Սա մարտահրավեր է, որը պետք է լուրջ հաշվի առնել:

 

Ի՞նչ է խնդրահարույց խաղային պահվածքը

 

Խնդրահարույց խաղային պահվածքը պահվածքի տեսակ է, որը բացասաբար է ազդում անձի կամ նրա ընտանիքի ապրելաոճի, աշխատանքի, ֆինանսական դիրքի կամ առողջության վրա: Խաղերին երկար մասնակցությունը հակացուցված է նման անձանց, քանի որ այն կարող է հանգեցնել բացասական արդյունքների:

 

1980-ին պաթոլոգիկ խաղային կախվածությունը ճանաչվեց պաշտոնապես և դասվեց հոգեկան խանգարումների՝ DSM-IV և ICD-10 միջազգային դասակարգման համակարգերի ցանկում: Այն սահմանվում է որպես երկարատև, կրկնվող և հաճախ ուժեղացող հակում դեպի խաղեր՝ ի հեճուկս առկա բացասական անձնական և հասարակական հանգամանքների, ինչպիսիք են պարտքերը, ընտանեկան կապերի խզումը և մասնագիտական աճի խափանումը:

 

Ո՞ր դեպքերում պիտի անձի պահվածքը համարվի կախվածություն:

 

Անհրաժեշտ է նշել, որ խաղամոլությունը ախտորոշել կարող են միայն փորձագետները: Այս կայքում տրամադրված նյութերը կօգնեն Ձեզ գնահատել և որոշել Ձեր խաղային պահվածքը:

 

Որևէ քիմիական նյութի հետ կապ չունեցող կախվածությունների գլխավոր վտանգը հաճույքի և կախվածության միջև սահմանը որոշելու բարդությունն է: Այդուհանդերձ, կան որոշ ախտորոշիչ նշաններ, որոնք կարող են վկայել առկա խնդիրների մասին: Ծանր կախվածության վտանգը բարձր է, եթե առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն հինգը:

 

1. Խաղացողը խորապես ներգրավված է մոլեխաղի մեջ, բոլոր մտքերը միայն խաղի մասին են:

2. Կատարված խաղադրույքները աստիճանաբար աճում են ժամանակի ընթացքում:

3. Խաղացողը չի կարողանում ղեկավարել իր մասնակցությունը խաղերում կամ դադարել խաղալ:

4. Մոլեխաղում մասնակցությունը սահմանափակելիս անձը զգում է նյարդայնություն և հիասթափություն:

5. Խաղը խնդիրներից կամ անհարմարությունից խուսափելու միջոց է:

6. Խաղացողը փորձում է հետ շահել պարտված դրամը:

7. Ստում է իր խաղային պահվածքի մասին:

8. Կատարում է անօրինական գործողություններ:

9. Փչացնում կամ խզում է ընտանիքի և գործընկերների հետ կապերը:

10. Անում է պարտքեր խաղերին մասնակցելու համար:

Պատասխանատու խաղերի կանոններ

 

Կարող եք վայելել խաղերն առանց մտահոգությունների, եթե հետևեք հետևյալ կանոններին`

 

1. Խաղալ սկսեք միայն հանգիստ և կենտրոնացած վիճակում:

2. Կատարեք կանոնավոր ընդմիջումներ:

3. Նախորոք սահմանեք՝ որքան գումար կարող եք ամսական ծախսել խաղում:

4. Առավելագույն սահման որոշելուց հետո մի՛ ընդլայնեք այն:

5. Խաղալ սկսելուց առաջ սահմանեք դրամի ծավալ, որը շահելուց հետո կդադարեք խաղալ:

6. Նախօրոք սահմանեք այն ծավալը, որը կարող եք տանուլ տալ:

7. Մի՛ սկսեք խաղալ ալկոհոլի կամ դեղերի ազդեցության ներքո:

8. Մի՛ սկսեք խաղալ ընկճված վիճակում:Vivarobet-ը մատուցում է ծառայություններ առցանց խաղացողներին՝ առաջարկելով նրանց խաղերի ու զվարճանքի լայն ընտրանի: Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք պատասխանատու խաղի պայմանները:

 

Vivarobet-ի նպատակը չափահասներին աշխարհում ամենաանվտանգ և նորարար խաղային հարթակն ապահովելն է: Առաջարկված պարզ ու անվտանգ արտադրանքը յուրաքանչյուր խաղացողի հնարավորություն է տալիս խաղալու իր դրամական միջոցների համապատասխան և ստանալու ամենաորակյալ ծառայությունները:  Անկեղծությունը, արդարությունն ու վստահելիությունը Vivarobet-ի աշխատանքի գլխավոր սկզբունքներն են: Ինքնին պարզ է, որ Vivarobet-ը միտված է անել հնարավոր ամեն ինչ՝ խուսափելու և նվազեցնելու այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ մոլեխաղերից, մանավանդ դրանց չարաշահումից: Կարևոր է միևնույն ժամանակ հարգել այս կարգի խաղերին որպես զվարճանքի միջոց մասնակցողների իրավունքները:

 

Vivarobet-ում պատասխանատու խաղը հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ խաղացողի անվտանգություն, խաղի անվտանգություն և խաղային կախվածության կանխարգելում: Մենք հետազոտող կենտրոնների, միությունների և բժշկական հաստատությունների հետ համատեղ աշխատում ենք առցանց խաղերի պատասխանատու, անվտանգ ու հուսալի համակարգ ստեղծելու համար: