)
Այլ

Սպորտային խաղադրույքներ

Ընդհանուր դրույթներ

 

«Վիվառո բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գետառի 4/17:

«Վիվառո բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության հասցեն է՝ ք. Երևան, Գ. Հովսեփյան 20:

Վիճակախաղի (տոտալիզատորի) անվանումն է՝ «Վիվառո բեթ»:

Վիճակախաղի (տոտալիզատորի) ֆիրմային անվանումը` «Վիվառո բեթ»:

Վիճակախաղի տեսակը՝ տոտալիզատոր:

Վիճակախաղի (տոտալիզատորի) խաղարկության անցկացման վայրը, հաճախականությունը և հրապարակման կարգը` այն խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակների,ժամանցային միջոցառումների անցկացման օրերը, որոնց վրա «կազմակերպիչը» ընդունում է խաղադրույքներ համաձայն իր «Ծրագրի», որին կարելի է ծանոթանալ վիճակախաղի «կազմակերպչի» գրասենյակում, բուքմեյքերական կետերում կամ վիճակախաղի «կազմակերպչի» ինտերնետային www.vivarobet.am կայքում : Ծրագրում արտացոլվում են տվյալ և առաջիկա մի քանի օրերին կայանալիք իրադարձությունները, որոնք յուրաքանչյուր օր թարմացվում են:

«Վիվառո բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Վիվառո բեթ» վիճակախաղի (հետագայում՝ «Տոտալիզատոր») կազմակերպման և անցկացման գործունեությունը իրականացնող կազմակերպությունն է (հետագայում՝ «Կազմակերպիչ»):

Տոտալիզատորի տոմսը անվճար է (0 դրամ է):

Ուժը կորցրած է ճանաչվել:

 

Տոտալիզատորի անցկացման և խաղադրույքները ընդունելու կանոնները

 

Հիմնական հասկացություններ և տերմիններ
2.1.1 Մասնակից (խաղացող) – պայմանագրի մասնակից, որ գրազ է կնքել կազմակերպչի հետ:
2.1.2 Գրազ - կազմակերպչի և մասնակցի կամ կազմակերպչի միջնորդությամբ երկու տարբեր մասնակիցների միջև կնքված պայման, որով պարտվածը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները: Գրազները կնքվում են կազմակերպչի կողմից առաջարկվող պայմաններով` խաղացողներից /այսուհետ՝ գրազի մասնակիցներ/ խաղադրույքներ ընդունելու ձևով:
2.1.3 Խաղադրույք - դրամական գումար, որպես կազմակերպչի կամ այլ մասնակցի նկատմամբ մասնակցի պարտավորությունների կատարման երաշխիք, որ մասնակցի կողմից մուծվում է կազմակերպչի դրամարկղ` իբրև վճար խաղին մասնակցության համար, որ նախատեսում է որևէ իրադարձության կամ իրադարձությունների խմբի ելքի կանխատեսում:
2.1.4 Ելք – խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակների արդյունքը, որի համար կազմակերպչի կամ այլ մասնակցի կողմից սահմանված է շահման գործակից և որի վրա կարող է կնքվել գրազ:
2.1.5 Ծրագիր - գրազ գալու համար կազմակերպչի կողմից առաջարկվող իրադարձությունների և դրանց ելքերի շահումային գործակիցների ցանկ:
2.1.6. Ելքին դեմ խաղադրույք - խաղադրույք, որը կատարվում է գրազի այն մասնակցի կողմից, ով չի հավատում իրադարձության տվյալ ելքին (օրինակ եթե խաղին մասնակցում են «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» թիմերը և մասնակիցը չի հավատում «Չելսի» թիմի հաղթանակին, ապա նա կարող է ընդունել այլ մասնակիցների կողմից «Չելսի» թիմի հաղթանակի վրա առաջարկված խաղադրույքները):
2.1.7. Ելքին կողմ խաղադրույք - խաղադրույք, որը կատարվում է գրազի այն մասնակցի կողմից, ով հավատում է իրադարձության տվյալ ելքին (օրինակ եթե խաղին մասնակցում են «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» թիմերը և մասնակիցը հավատում է «Չելսի» թիմի հաղթանակին, ապա նա կարող է առաջարկել խաղադրույք այն մասնակիցներին, ովքեր չեն հավատում «Չելսի» թիմի հաղթանակին):
2.1.8. Քեշաութ - գումարը վերցնել և խաղից դուրս գալ մինչև իրադարձության կամ իրադարձությունների ավարտը
2.1.9 Ակտիվ – Այն ամենը ինչը շրջանառվում է համաշխարհային շուկայում. օրինակ ՝ ընկերությունների բաժնետոմսեր (Օրինակ Մայկրոսոֆթ (Microsoft), Գուգլ (Google), հումքային ակտիվներ (օրինակ սուրճ (coffee), պլատին (PLATINUM), շաքար (SUGAR)), արժույթներ (Օրինակ՝ դրամ (AMD), դոլար (USD), եվրո (Euro)), բորսայական ինդեքսներ (Օրինակ՝ ԴոուՋոնս(DowJones), Նասդաք (Nasdaq)) ինչպես նաև դրանց միմյանց հետ հարաբերակցությունը (Օրինակ՝ Microsoft/Google, սուրճ/ցորեն, USD/EURO, DowJones/Nasdaq ):

Ֆինանսական խաղադրույքներ (ֆին. խաղադրույքներ) – ընտրված սպառման ժամկետում բաժնետոմսերի, հումքային ակտիվների, ինդեքսների կամ արտարժույթների գների և/կամ գնային հարաբերակցությունների ուղղության որոշում: Ֆինանսական խաղադրույքների դեպքում մասնակիցը երբեք չի գնում կամ սեփականացնում ակտիվը. նա ընդամենը գուշակում է ակտիվի գինը կամ ակտիվների գնային հարաբերակցությունը կաճի թե կնվազի: Հնարավոր շահման չափը հաշվարկվում է կազմակերպչի կողմից ծրագրով նախապես հայատարարված գործակցի միջոցով:

Սպառման Ժամկետ (expiry) – Խաղադրույքի յուրաքանչյուր տեսակից ելնելով կազմակերպիչի կողմից տրամադրված ժամկետ, որի ավարտին կորոշվի խաղադրույքի ելքը:

Գին (rate) – Սպառման ժամկետի սկզբին ակտիվի գին կամ ակտիվների գնային հարաբերակցություն:

Սպառման գին (expiry rate) – Սպառման ժամկետի ավարտին ակտիվի գին կամ ակտիվների գնային հարաբերակցություն: Սպառման Գնից ելնելով, որոշվում է խաղադրույքի ելքը:

"Վերև" (Call) օպցիոն – օպցիոն, որը մասնակցին ֆիքսված շահումով է ապահովում, այն դեպքում, երբ ակտիվի գինը կամ ակտիվների գնային հարաբերակցությունը սպառման ժամկետի ավարտին ավելի բարձր է, քան խաղադրույքի կատարման ժամանակ:

"Ներքև" (Put) օպցիոն – օպցիոն, որը մասնակցին ֆիքսված շահումով է ապահովում, այն դեպքում երբ ակտիվի գինը կամ ակտիվների գնային հարաբերակցությունը սպառման ժամկետի ավարտին ավելի ցածր է, քան խաղադրույքի կատարման ժամանակ:

"Թայ" – ելք, որի դեպքում սպառման ժամկետի ավարտին գրանցված ակտիվի գինը կամ ակտիվների գնային հարաբերակցությունը համընկնում է խաղադրույքի կատարման պահին գրանցված համապատասխանաբար գնի կամ գնային հարաբերակցույան հետ: Այս դեպքում շահումը հաշվարկվում է 1 (մեկ) գործակցով:

Ֆրիբեթ Կազմակերպչի կայքէջում հասանելի ֆունկցիա է, որի միջոցով Կազմակերպիչը, նախօրոք այդ մասին հայտարարելով, բոլոր Մասնակիցներին տրամադրում է հնարավորություն կատարել խաղադրույք առանց իր անհատական խաղային հաշվից գումար գանձելու, այսինքն՝ Մասնակիցը կատարում է անվճար խաղադրույք ֆրիբեթով, ոչ թե իր անհատական խաղային հաշվին առկա գումարով:

 

2.2. Ընդհանուր դրույթներ

 

2.2.1 Կազմակերպիչը խաղադրույքներ է ընդունում խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակների (այսուհետ` իրադարձություններ) վրա: Կազմակերպիչն իր մասնակիցներին տրամադրում է նաև ավտոմատացված համակարգ միմյանց հետ գրազ կնքելու համար: Որպես վճար այդ ծառայության համար` Ընկերությունը միջնորդավճար է ստանում գրազի առարկաների խմբի շահումից /խումբը նույն իրադարձության վրա իրար հետ փոխկապակցվածª հակադիր ելքերի ամբողջությունն է, օրինակª հաղթանակ-ոչ ոքի-պարտություն, խմբերի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլվում է ընկերության Վեբ կայքում/, որը գանձվում է այն միջոցներից, որոնք մասնակիցները պահում են ընկերության վիրտուալ (գործուն) հաշվում:

Կազմակերպիչը ընկերության վիրտուալ (գործուն) հաշվում առկա գումարներից շահող մասնակցին վճարում է խմբի շահումի գումարը, պահելով ընկերությանը հասանելիք միջնորդավճարը, որը հաշվարկվում է խմբի շահումի գումարի և խմբի խաղադրույքի գումարի տարբերության 5 տոկոսի չափով: Տոկոսի չափը բոլոր մասնակիցների համար նույնն է և այն նշվելու է ընկերության Վեբ կայքում:

Օրինակ՝ Եթե «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» թիմերի խաղի վրա ելքին կողմ խաղադրույք կատարած մասնակիցը / այսուհետև առաջին մասնակից/ կատարել է խաղադրույք «Չելսի» թիմի հաղթանակի համար 10000 դրամ 3 գործակցով, ապա ելքին դեմ խաղադրույք կատարող մասնակիցը/ այսուհետև երկրորդ մասնակից/ կարող է կատարել խաղադրույք 20000 դրամից ոչ ավելի:

Առաջին մասնակցի կողմից առաջարկված գրազը կարող է մաս մաս ընդունվել միանգամից մի քանի մասնակիցների կողմից, համապատասխան գրազի պայմանները բավարարելու դեպքում: Մասամբ կամ ամբողջությամբ չընդունված գրազների խաղադրույքների գումարները իրադարձությունը սկսվելուց հետո փոխանցվում են գրազը առաջարկողների հաշիվներին: Օրինակ եթե վերը նշված դեպքում առաջին մասնակցի առաջարկը ընդունում են 3 մասնակիցներ յուրաքանչյուրը 6000 դրամով, ապա 18000 դրամի գրազը համարվի կնքված, իսկ առաջադրված խաղադրույքից մնացած 1000 դրամը կփոխանցվի առաջին մասնակցի հաշվին:

Բոլոր խաղադրույքներն ընդունվում են բացառապես սույն կանոնների համապատասխան և հանդիսանում են հավաստումն նրա, որ գրազի մասնակիցը տեղյակ է սույն կանոններին և լիովին համաձայն է դրանց:

2.2.1.1. Մասնակիցը հնարավորություն ունի կնքել գրազ այլ հաճախորդների հետ, ովքեր օգտվում են ընկերության ծառայություններից: Գրազ կնքելու մասին մասնակցի առաջարկությունը կլինի վավերական և բաց ընդունվելու համար, եթե այն արված է ընկերության սույն կանոնակարգին համապատասխան:

2.2.1.2. Գրազ կնքելու մասին մասնակցի կողմից արված ցանկացած առաջարկություն կատարվում է ընկերությունում եղած գրազի առարկայի վերաբերյալ: Առաջարկությունը պետք է ներառի գործակիցը, որով մասնակցը պատրաստ է կատարել ելքին կողմ կամ ելքին դեմ խաղադրույք, ինչպես նաև առավելագույն գումարը, որը մասնակիցը պատրաստ է դնել խաղագումարի տեսքով:

2.2.1.3. Գրազ կնքելու վերաբերյալ մասնակցի առաջարկությունը լիովին կամ մասամբ ընդունվելու պահից սկսած մասնակիցը չի կարող փոփոխել իր առաջարկության պայմանները:

2.2.1.4. Մասնակիցը կարող է օգտագործել ընկերության Վեբկայքի համապատասխան բաժինը, որտեղ ցուցադրվելու են այն բոլոր իրադարձությունները, որոնց վրա կարելի է գրազ կնքել: Գրազները կնքվում են միայն միայնակ խաղադրույքների վրա: Ընկերությունը կցուցադրի բոլոր ընդունված գրազները Վեբկայքի «Ընթացիկ գրազներ» էջում: Մասնակիցը կարող է Վեբկայքի «Ընթացիկ գրազներ» էջի վրա ստուգել, թե գրազ կնքելու վերաբերյալ իր առաջարկություններից որոնք են մնում բաց կամ ստացել են հանդիպակած խաղագումար:

2.2.1. Խաղադրույքները ընդունվում են տոտալիզատորի տոմսերի միջոցով: Հրապարակված ծրագրից մասնակիցը ընտրում է այն իրադարձությունը (իրադարձությունները) , որի վրա ցանկանում է խաղադրույք կատարել, իսկ գանձապահը (խաղադրույքները ընդունող լիազորված անձ) մասնակցի կողմից ընտրված իրադարձությունը (իրադարձությունները) համակարգչի միջոցով գրառում է տոմսի վրա, որտեղ նշվում է ծրագրում ընդգրկված իրադարձության համարը, խաղադրույքի ձևը և խաղի տեսակը, ինչպես նաև խաղադրույքի գումարը: Խաղադրույքը համարվում է ընդունված, երբ մասնակիցը գանձապահից ստացել է տոմսը` նախօրոք վճարելով խաղադրույքի գումարը:Բոլոր խաղադրույքները կազմակերպչի սերվերում պահպանվում են, տոմսում նշված իրադարձությունների ավարտից հետո առնվազն 30 օր: Տոմսը ստանալուց հետո խաղադրույքները փոփոխության կամ ուղղումների չեն ենթարկվում: Խաղադրույքի ձևակերպման հետ կապված առարկությունները ընդունվում են միայն տոմսը մասնակցին հանձնելուց հետո 5 րոպեի ընթացքում, բացառությամբ “live” խաղադրույքների :

Իրադարձությունը սկսելուց հետո արված խաղադրույքները չեղյալ են համարվում (բացառությամբ «live» խաղադրույքների), իսկ էքսպրեսներում նրանցով շահման գործակիցը ընդունվում էմհավասար «1»-ի:

“live”- խաղադրույքները ընդունվում են իրադարձության ընթացքում: Խաղադրույքները ընդունվում են իրադարձության փաստացի սկսման պահից մինչև իրադարձության փաստացի ավարտը: Մինչ խաղի ավարտը արված բոլոր խաղադրույքները պահպանում են իրենց ուժը խաղադրույքները կատարելու պահին գործող գործակիցներով:

2.2.2 Խաղադրույքներն ընդունվում են սույն կանոնակարգի 3.1 կետով սահմանված տոտոլիզատորի Տոմսերի միջոցով: Կազմակերպչի բուքմեյքերական կետերում խաղադրույք կատարելու համար Մասնակիցը հրապարակված Ծրագրից իր նախընտրած իրադարձության (իրադարձությունների) ելքի (ելքերի) կանխատեսման վերաբերյալ տվյալները (իրադարձության համարը, խաղադրույքի ձևը, տեսակը, գումարը) փոխանցում է Կազմակերպչի գանձապահին (խաղադրույքներ ընդունող լիազարված անձ), որոնք որպես պաշտոնական գրառում մուտքագրվում են խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչ` ձևավորելով Տոմս:

Խաղադրույքը համարվում է ընդունված Կազմակերպչի գանձապահի կողմից խաղադրույքի գումարը ստանալուց և Խաղադրույքի պաշտոնական գրառման վերաբերյալ կտրոնը (Կտրոն) տպելուց հետո: Բոլոր խաղադրույքները կազմակերպչի սերվերում պահպանվում են, տոմսում նշված իրադարձությունների ավարտից հետո առնվազն 30 օր։ Կտրոնը ստանալուց հետո Խաղադրույքները փոփոխության կամ ուղղումների չեն ենթարկվում: Խաղադրույքի ձևակերպման (տեխնիկական վրիպակներ) հետ կապված առարկությունները ընդունվում են միայն կտրոնը մասնակցին հանձնելուց հետո 5 րոպեի ընթացքում, ինչի քննարկման արդյունքում, հիմնավորվածության պարագայում, կատարվում է համապատասխան ճշգրտում, բացառությամբ «լայվ»` անգլերեն «live», խաղադրույքների։

Իրադարձությունը սկսելուց հետո արված խաղադրույքները չեղյալ են համարվում (բացառությամբ «լայվ» խաղադրույքների), իսկ էքսպրեսներում նրանցով շահման գործակիցը ընդունվում է հավասար «1»-ի:

«Լայվ»- խաղադրույքները ընդունվում են իրադարձության ընթացքում: Խաղադրույքները ընդունվում են իրադարձության փաստացի սկսման պահից մինչեւ իրադարձության փաստացի ավարտը, այդ իսկ պատճառով դրանք անվանվում են «Լայվ», այսինքն` անգլերենից թարգմանաբար «կենդանի» խաղի ժամանակ արված խաղադրույքներ։ Մինչ խաղի ավարտը արված բոլոր խաղադրույքները պահպանում են իրենց ուժը խաղադրույքները կատարելու պահին գործող գործակիցներով։

2.2.2. Կազմակերպչին իրավունք է վերապահվում մերժելու ցանկացած անձից խաղադրույքի ընդունումը առանց որևէ պատճառաբանության:

2.2.3. Ելքերի միևնույն համակցությամբ կրկնակի խաղադրույքների ընդունումը (այդ թվում մեկ ելքով) միևնույն մասնակցից կարող է կազմակերպչի կողմից սահմանափակվել:

2.2.4. Խաղադրույքների ընդունման ընթացքում ակնհայտ սխալների կամ ծրագրային խոտանի դեպքում (իրադարձությունների առաջարկվող ցանկում ակնհայտ վրիպակներ, տարբեր դիրքերում գործակիցների անհամապատասխանություն, ոչ բնորոշ, սխալ գործակիցներ և այլն), անարդար մարզական պայքարի ապացույցների առկայության դեպքում, խաղադրույքների ընդունման ընթացքում սույն կանոններին չհետևելու և խաղադրույքների անճշտությունը հաստատող այլ փաստարկների դեպքում` կազմակերպիչը իրավունք է վերապահում հայտարարել խաղադրույքները (կամ դրանց մի մասը) անվավեր (վճարումը կատարվում է «1» գործակցով), կամ հետաձգել վճարումը մինչ քննության (այդ թվում դատական) ավարտը:

2.2.5. Թիմային մրցումներում օգտագործվում են «տերեր» (ընդունող թիմեր) և «հյուրեր» (հյուրերի թիմեր) հասկացությունները, բացառությամբ հետևյալ դեպքերի.

Մրցաշարերը կամ խաղերը անց են կացվում մի կամ մի քանի երկրներում:

իրադարձությունը որևէ գավաթային մրցման եզրափակիչ փուլն է և կազմված է մեկ խաղից (հանդիպումից):

ԱՄՆ-ում անցկացվող ամերիկյան սպորտաձևերի` բասկետբոլում ԲԱԱ (բասկետբոլի ազգային ասոցիացիա), հոկեյում ՀԱԼ (հոկեյի ազգային լիգա), ամերիկյան ֆուտբոլի, բեյսբոլի և այլ սպորտաձևերի, որի դեպքում հյուրերը նշվում են 1-ին տեղում (նշվում են «1»), տանտերերը նշվում են 2-րդ տեղում (նշվում են «2»):

Ծրագրում տերեր-թիմերը գտնվում են 1-ին տեղում (նշվում են «1»), հյուրեր-թիմերը՝ 2-րդ տեղում (նշվում են «2»): Բոլոր մնացած դեպքերում ծրագրում մրցման մասնակիցների համարակալումը պայմանական է, իսկ անցկացման վայրի մասին տվյալները տեղեկատվական բնույթ են կրում:

2.2.8 Մրցումների արդյունքների որոշման ժամանակ խաղադրուքների հաշվարկի համար ուշադրություն է դարձվում միայն սպորտային գործոններին:

2.2.9 Սույն կանոնները կարող են փոփոխվել կազմակերպչի նախաձեռնությամբ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո: Գրազի մասնակիցները ծանուցվում են այդ մասին համապատասխան հայտարարությունների միջոցով: Կանոնների փոփոխությունները, լրացումները գործում են այդպիսի հայտարարության մեջ նշված ամսաթվից: Նշված ամսաթվից սկսած ընդունված խաղադրույքները ենթարկվում են փոփոխված կանոններին: Նախկինում արված խաղադրույքների պայմանները մնում են անփոփոխ:

2.2.10 «Պարի¦ խաղադրույքի շահումը վճարվում է այն գումարից, որը ենթակա է բաշխման և կազմավորված է խաղադրույքներից, որոնք կատարել են մասնակիցները: Այս դեպքում շահման չափը որոշվում է ոչ թե նախորոք նշված գործակիցներով, այլ կախված է տվյալ իրադարձության համար «Պարի¦ խաղադրույք կատարողների խաղագումարների չափից և քանակից: Պարտվելու դեպքում մասնակցի կատարած խաղադրույքներից հանվում է կազմակերպչի ըստ հաջորդ հոդվածի վերցրած վճարը, իսկ մնացածը բաշխվում է հաղթող մասնակիցների միջև, համամասնորեն` ըստ նրանց կատարած խաղադրույքների մեծության:

2.2.11 «Պարի¦ խաղադրույք կատարելիս կազմակերպիչը կատարված խաղագումարներից վերցնում է վճար այդ խաղը կազմակերպելու համար, որը չի կարող լինել բարձր, քան պարտվող մասնակիցների կողմից կատարված խաղադրույքների 50%-ը:

2.2.12 Տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա: Մասնակցին հնարավորություն է տրվում կատարել խաղադրույքներ ինտերնետի միջոցով£ Այս դեպքում վիճակախաղի տոմսի դեր կատարում է կազմակերպչի սերվերի վրա կատարված պաշտոնական գրառումը£ Ինտերնետի միջոցով խաղադրույքները կատարվում են հետևյալ կերպ.

Մասնակիցը պարտավոր է գրանցվել կազմակերպչի ինտերնետային էջումª բացելով անհատական խաղային հաշիվ£ Կազմակերպչի ինտերնետային էջը պարունակում է տեղեկատվություն ծրագրի« տոտալիզատորի անցկացման և խաղադրույքների ընդունելու կանոնների« իրադարձությունների ելքերի« գրանցման« շահումները ստանալու մասին և այլ տեղեկատվություն: Ինտերնետային էջի բովանդակությունը և կայքից օգտվելու կարգը սահմանվում և փոփոխվում է կազմակերպչի կողմից: Գրանցվելիս մասնակիցը պարտավոր է նշել իր անուն-ազգանունը« բնակության քաղաքը, երկիրը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գաղտնաբառը, որը անհրաժեշտ է մասնակցին իր անհատական խաղային հաշիվ մուտք գործելու համար: Գրանցվելու արդյունքում կազմակերպչի սերվերում յուրաքանչյուր մասնակցի շնորհվում է անհատական գրանցման համար: Կազմակերպիչը երաշխավորում է մասնակցի գրանցման տվյալների չհրապարակումը իր աշխատակիցների կողմից և պատասխանատու չէ մասնակցի տվյալների այլ անձանց հայտնի լինելու համար:

Գրանցվելուց հետո մասնակիցը խաղադրույքներ կատարելու համար իր անհատական խաղային հաշիվը կարող է համալրել կանխիկ վճարումով կամ «Վիվառո բեթ» վճարման քարտի միջոցով կամ բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային ձևերով՝ «Վիվառո բեթ» վճարման քարտի միջոցով իր անհատական խաղային հաշիվը համալրելու համար մասնակիցը գնում է վճարման քարտ, որը պարունակում է պաշտպանիչ շերտով ծածկված գաղտնաբառը, հետագայում «Փին-Կոդ»: Մասնակիցը ջնջում է պաշտպանիչ շերտը, այցելում է կազմակերպչի էլեկտրոնային էջը և համապատասխան տեղից մուտքագրում է «Փին-Կոդ»-ը:

Անհատական խաղային հաշիվը համալրելուց հետո մասնակիցը կատարում է խաղադրույք սույն կանոնակարգով սահմանված ձևերով: Դրա համար նա ինտերնետային կայքում մուտք է գործում իր անհատական խաղային հաշիվª մուտքագրելով գրանցման համարը և գաղտնաբառը: Այնուհետև բացում է «Խաղադրույքներ» բաժինը, ընտրում սպորտաձևը« առաջնությունը« իրադարձությունը« ելքը կամ ելքերը« խաղադրույքի ձևը, նշում խաղագումարը ու սեղմում «Կատարել խաղադրույք» կոճակը: Մասնակցին հնարավորություն է տրվում ստուգել մուտքագրված տվյալները և հաստատել խաղադրույքը: Մասնակիցը հաստատում է խաղադրույքը համապատասխան տեղում սեղմելով «OK» կոճակը: Այդ պահից կազմակերպչի սերվերում ֆիքսվում են մասնակցի մուտքագրված տվյալները և խաղադրույքը համարվում է կատարված£ Կապի խզման կամ տեխնիկական այլ թերությունների դեպքում խաղադրույքը անվավեր չի համարվում եթե այն գրանցվել է կազմակերպչի սերվերում: Խաղադրույքի կատարումից հետո մասնակցի խաղային հաշվի մնացորդից հանվում է խաղագումարը£ Յուրաքանչյուր խաղադրույք համարակալվում և արխիվացվում է կազմակերպչի կողմից, իսկ շահած խաղադրույքները տպվում և փաստաթղթային տեսքով պահպանվում են:

Մասնակիցը շահում ստանալու համար պարտավոր է ուղարկել հարցում իր անհատական խաղային հաշվից՝ նշելով վճարման եղանակը և գումարը: Հարցումի ձևը և լրացման կարգը գտնվում է կազմակերպչի կայքում՝ «Ստանալ շահումները¦ բաժնում: Մասնակցի պատվիրված գումարը չի կարող գերազանցել մասնակցի անհատական խաղային հաշվի մնացորդը այդ պահի դրությամբ: Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների շահումների վճարումը կատարվում է ք. Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեում« ինչպես նաև շահումների վճարման համար կազմակերպչի կողմից լիազորված անձանց միջոցով կանխիկ կամ անկանխիկ ձևով: Մասնակցի ցանկությամբ շահած գումարները նաև փոխանցվում են մասնակցի կողմից նշված հաշվին£

2.2.12.1 Խաղարկության կանոնները չիմանալը պայմանագիրը լուծելու կամ խաղադրույքը չեղյալ համարելու հիմք չի հանդիսանում` ներկայացված կանոններին համապատասխան, և Մասնակիցը չի ազատվում տվյալ կանոններից բխող պարտավորություններից:

2.2.12.2 Կազմակերպչի կայքում գրանցվելուց հետո Մասնակցի գաղտնաբառը համարվում է գաղտնի և խստիվ արգելվում է դրա բացահայտումը երրորդ աձանց: Գաղտնաբառի անվտանգության համար պատասխանատու է Մասնակիցը: Մասնակցի գաղտնաբառի կորստի, այն երրորդ անձանց փոխանցելու և դրա գողության դեպքում պատճառված վնասների համար Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները տեղի են ունենում Կազմակերպչի մեղքով:

2.2.12.3 Մասնակիցների կողմից կատարված խարդախություն հայտնաբերելու դեպքում (գողացված կամ այլ անձանց պատկանող բանկային քարտերով Մասնակիցների կողմից իրենց Անհատական խաղային հաշիվների համալրման, խաղադրույքների կատարման և շահումների ստացման, միևնույն Մասնակցի կողմից մեկից ավելի Անհատական խաղային հաշիվ ունենալու, տարբեր անձանց տվյալներով Անհատական խաղային հաշիվներ բացելու, պատահականորեն կամ դիտավորյալ կերպով մեկ Մասնակցի կողմից մեկ այլ Մասնակցի գաղտնաբառի բացահայտման և դրա հետևանքով վերջինիս հաշվից գումարի կորզման), որի արդյունքում Կազմակերպչի կամ իր գործարար համբավին ֆինսական և/կամ բարոյալան վնաս է պատճառվել, Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում, արգելափակել Մասնակցի մուտքն իր կայք էջ, արգելափակել Մասնակցի Անհատական խաղային հաշիվը, արգելել խաղադրույքը և/կամ չեղյալ համարել արդեն կատարված խաղադրույքը, դիմել համապատասխան մարմիններին` խարդախության փաստի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով, դատական կարգով Մասնակցից պահանջել պատճառված վնասների հատուցում:

2.2.12.4 Յուրաքանչյուր մասնակցի թույլատրվում է ունենալ միայն մեկ Անհատական խաղային հաշիվ: Մասնակիցն իրավունք չունի թույլ տալ երրորդ անձին օգտվել իր Անհատական խաղային հաշվից: Այլ անձանց մոտ Մասնակցի տվյալների հայտնվելու և այդ պատճառով առաջացած հետևանքների համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները տեղի են ունենում Կազմակերպչի մեղքով:

2.2.12.5 Կազմակերպչի կայքում գրանցվելիս` Մասնակցի տրամադրած տվյալների անճշտության համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում: Մասնակցի գաղտնաբառի և Անհատական խաղային հաշվի մասին տեղեկատվության գաղտնիության պատասխանատվությունը կրում է Մասնակիցը: Այլ անձանց այդ տվյալները հայտնի դառնալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Կազմակերպչին և փոխել գաղտնաբառը: Գաղտնաբառն այլ անձանց հայտնի լինելը խաղադրույքները կամ գումարների տեղաշարժերի վերաբերյալ գործողությունները չեղյալ համարելու հիմք չի հանդիսանում:

Երրորդ անձանց կամ անհաղթահարելի խոչընդոտների պատճառով Անհատական խաղային հաշվին գումարի համալրման անհնարինության համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում:

2.2.12.6 Խաղադրույքը համարվում է ընդունված Կազմակերպչի սերվերում տեղադրվելուց (գրանցվելուց) հետո: Ինտերնետային կապուղիների կամ այլ տիպի խափանումները սերվերում տեղադրված խաղադրույքները չեղյալ համարելու համար հիմք չեն հանդիսանում: Խաղադրույքը սերվերում տեղադրվելուց հետո փոփոխման ենթակա չէ:

2.2.12.7 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Մասնակցի կողմից կայքի օգտագործման արդյունքում կրած ցանկացած տիպի վնասի կամ կորստի դեպքում (պարտված խաղադրույքի, կայքի բովանդակությունից օգտվելու կամ սխալ օգտվելու, կապուղիների խափանման, կայքի գործելու կամ տվյալների փոխանցման դանդաղության, կայքին միանալու կամ այն օգտագործելու անընդունակության պատճառով, և այլն): Մասնակիցը գրանցվելով տալիս է իր համաձայնությունը Կազմակերպչին իր անձնական տվյալների մշակման համար` գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կանոնակարգով սահմանված նպատակներին համապատասխան:

2.2.12.8 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում խաղադրույքների ընդունման ընթացքում ակնհայտ սխալների կամ ծրագրային խոտանի դեպքում, (օրինակ` առաջարկվող իրադարձությունների ցանկում ակնհայտ վրիպակներ, տարբեր դիրքերում գործակիցների անհամապատասխանություն, ոչ բնորոշ, սխալ գործակիցների տրամադրում, ակնհայտ սխալ խաղադրույքների ընդունման, ինտերնետի, էլեկտրականության, կապի այլ միջոցների խափանման, սերվերի խափանման և/ կամ ժամանակավոր դադարման և այլն), ինչպես նաև անարդար մարզական պայքարի ապացույցների առկայության դեպքում, խաղադրույքների ընդունման ընթացքում վերը նշված կանոններին չհետևելու և խաղադրույքերի անճշտությունը հաստատող այլ փաստարկների դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված խախտումները տեղի են ունենում Կազմակերպչի մեղքով: Սույն ենթակետով թվարկված դեպքերից որևէ մեկի առկայության ժամանակ Կազմակերպիչը իրեն իրավունք է վերապահում խաղադրույքները, կամ դրանց մի մասը չեղյալ համարել, իսկ խաղադրույքների գումարները վերադարձնել Մասնակիցներին, կամ հետաձգել շահումների վճարումը մինչև քննության (այդ թվում նաև դատական) ավարտը:

2.2.13 2.2.12 կետում նշված ձևով կատարված խաղադրույքների ոչ ճիշտ հաշվարկի դեպքում (տեխնիկական վրիպումների պատճառով իրադարձության սխալ մուտքագրած արդյունքներ և այլն) սխալ հաշվարկված խաղադրույքները ենթակա են վերահաշվարկման: Ընդ որում սխալ հաշվարկի և վերահաշվարկի միջև ընկած ժամանակահատվածում արված խաղադրույքները, այդ թվում կազմակերպչի սխալի պատճառով ստացված գումարի հաշվին, պահպանում են իրենց ուժը: Եթե մասնակցի կողմից նման գումարով արված խաղադրույքում ներգրավված իրադարձություններից ոչ մեկը վերահաշվարկից հետո դեռ չեն սկսել, նա իրավունք ունի հրաժարվելու այդպիսի խաղադրույքից` տեղյակ պահելով կազմակերպչին էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե վերահաշվարկի արդյունքում և կազմակերպչի սխալի արդյունքում ստացված գումարով կատարված խաղադրույքների արդյունքով մասնակցի մոտ ձևավորվում է բացասական մնացորդ, ապա խաղը շարունակելու համար նրան անհրաժեշտ է վճարել չբավարարող գումարը: Մինչ այդ այդպիսի մասնակցից կազմակերպչի կողմից խաղադրույքներ չեն ընդունվում:

2.2.14 Որոշ օրերին և որոշ իրադարձությունների համար, կազմակերպիչը կարող է նախօրոք հայտարարել պարգևատրում (բոնուս), իր սեփական միջոցների հաշվին:

Կազմակերպիչը կարող է նախօրոք հայտարարել որոշ օրերին էքսպրեսում շահելու լրացուցիչ հնարավորություն տալու մասին` եթե էքսպրեսում ընդգրկված է վեց և ավելի իրադարձություն, և յուրաքանչյուր իրադարձության շահման գործակիցը ոչ պակաս է 1.6-ից, և այդ էքսպրեսում սխալ է կանխագուշակվել միայն մեկ իրադարձության ելքը, իսկ մնացած իրադարաձությունների խաղադրույքները շահել են ոչ պակաս (չպետք է պարունակի «1» գործակցով շահած իրադարձություն) քան դրված գործակիցներով, ապա այդ էքսպրեսը չի համարվում տանուլ տրված և շահումը վճարվում է «1» գործակցով:

Վիվառո բեթինգ բուքմեյքերական ընկերության կայքում (www.vivarobet.am) և բուքմեյքերական կետերում իրենց կատարած խաղադրույքների դիմաց հաճախորդները կուտակում են միավորներ: Միավորները կուտակվելու են կատարված խաղադրույքներից: Անկախ այն հանգամանքից՝ շահել է խաղադրույքը, թե ոչ, յուրաքանչյուր 1000 դրամ կատարած խաղադրույքի դիմաց հաճախորդները կստանան 1 միավոր:

Տվյալ միավորները հաճախորդները կարող են օգտագործել Վիվառո Կուտակային քարտի միջոցով, որը կարող են անվճար ստանալ Վիվառո բեթինգ ՍՊԸ բուքմեյքերական կետերից՝ ներկայացնելով իրենց տվյալները և www.vivarobet.am կայքում գրանցված իրենց էջի ID-ին: Եթե հաճախորդի մոտ փոխվում է որևէ տվյալ, նոր տվյալները պետք նորից ներկայացվեն բուքմեյքերական կետեր՝ տվյալները թարմ³ցնելու համար:

«Վիվառո Կուտակային քարտի» ստացման, փոփոխման և այն կորցնելու դեպքում հաճախորդը ներկայացնում է անձնագրի պատճեն, www.vivarobet.am կայքում իր էջի նույնականացման համարանիշը և դիմում, որոնց համար ժամկետ չի սահմանվում:

«Վիվառո Կուտակային քարտի» տրամադրումը բոլոր դեպքերում էլ անվճար է: Այն կորցնելու դեպքում կուտակված միավորները պահպանվում են և փոխանցվում են նոր քարտի վրա: Միավորները հաշվարկվում և կուտակվում են խաղադրույքը կատարելուց անմիջապես հետո: Կուտակված միավորներով խաղադրույքներ կատարելիս միավորներ չեն տրվում:

 

«Վիվառո Կուտակային քարտը» գործում է անժամկետ:

Յուրաքանչյուր հաճախորդ կարող է հետևել միավորների շարժին՝ այցելելով կայքի համապատասխան՝ «Միավորների բալանս» բաժինը:

Կուտակված միավորներով հաճախորդները կարող են կատարել միայն խաղադրույքներ: Խաղադրույքներ կատարելիս Կուտակված յուրաքանչյուր 1 միավորը համարժեք է ՀՀ 1 դրամին:

Ֆրիբեթ ֆունկցիան հնարավոր է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ այն առաջարկվում է Կազմակերպչի կողմից:

Մասնակիցը չի կարող կանխիկացնել Ֆրիբեթը, այլ իրավունք ունի օգտագործել այն միայն խաղադրույքներ կատարելու նպատակով: Ֆրիբեթը չի ավելացվում Մասնակցի անհատական խաղային հաշվին՝ որպես դրամային գումար, սակայն, Մասնակիցները կարող են հետևել Կազմակերպչի կողմից իրենց տրամադրված Ֆրիբեթերին և դրանցով կատարված խաղադրույքներին իրենց անհատական խաղային հաշվի պատմության մեջ:

Մասնավորապես, Կազմակերպչի կողմից առաջարկվող Ֆրիբեթ ֆունկցիան ցուցադրվում (հայտնվում) է բոնուսներ բաժնում, Մասնակիցը մուտք է գործում իր անհատական խաղային հաշիվ և ընտրում է տվյալ Ֆրիբեթի պայմաններին համապատասխան իրադարձության ելք՝ խաղադրույք կատարելու նպատակով: Իրադարձության ելքն ընտրելուց հետո ներքևում հայտնվում է հասանելի Ֆրիբեթը: Մասնակիցն ընտրում է Ֆրիբեթը՝ սեղմելով կայքէջում առկա ՛՛Ֆրիբեթ՛՛ կոճակը, իսկ Ֆրիբեթի շրջանակներում առաջարկվող գումարի չափը ավտոմատ կերպով տեղադրվում է խաղադրույքի դաշտում: Մասնակիցը, ՛՛Կատարել խաղադրույք՛՛ կոճակը սեղմելով, Ֆրիբեթի շրջանակներում առաջարկվող գումարի չափով կատարում է խաղադրույք:

Ֆրիբեթը չի կարող բաժանվել մասերի տարբեր խաղադրույքներ կատարելու համար, այն պետք է օգտագործվի մեկ խաղադրույք կատարելու ձևով: Քեշաութ ֆունկցիան հասանելի չէ ֆրիբեթով կատարված խաղադրույքների համար:

Այն դեպքում, երբ Մասնակիցը Ֆրիբեթն օգտագործելու արդյունքում շահում է, Ֆրիբեթով առաջարկված գումարի չափը հանվում է նրա շահումի հաշվարկված գումարից: Այսպիսով՝ այն գումարը, որն ավելացվում է Մասնակցի անհատական խաղային հաշվին կազմում է հաշվարկված շահումի (Ֆրիբեթը բազմապատկված ընդհանուր գործակցով) և Ֆրիբեթի գումարի տարբերությունը, օրինակ՝ Մասնակցին տրամադրվել է 1000 (հազար) ՀՀ դրամի չափով Ֆրիբեթ, որով Մասնակիցը կատարել է խաղադրույք 2,0 (երկու) գործակցով և շահել է. Մասնակցին տրամադրվող շահումը կկազմի 1000 (հազար) ՀՀ դրամ = 2000 (երկու հազար) ՀՀ դրամ (1000 (հազար) ՀՀ դրամ x 2,0 (երկու)) – 1000 (հազար) ՀՀ դրամ:

Եթե Մասնակիցը Ֆրիբեթով խաղադրույք կատարելուց հետո պարտվում է, ապա այդ պարտությունը Մասնակցի համար չի առաջացնում որևէ հետագա պարտավորություն Կազմակերպչի հանդեպ:

2.2.15 Սույն կանոնակարգի 2.2.14 կետում նշված պարգևատրումների և շահելու լրացուցիչ հնարավորություն տալու վերաբերյալ հայտարարությունները ենթակա են պարտադիր կատարման հայտարարված ժամկետներում:

2.2.16 Եթե տեխնիկական պատճառներով (կապի ընդհատում, հոսանքի անջատում և այլն) «կազմակերպչի¦ սերվերում գրանցված խաղադրույքի վերաբերյալ տեղեկությունը անմիջապես չի ստացվել, այլ ուշացել է (քանի որ տոմսի վրա նշվում է խաղադրույքի ընդունման իրական ժամը) , ապա դա հիմք չի հանդիսանում այդ խաղադրույքը անվավեր ճանաչելու համար:

Մասնակիցը կարող է ֆինանսական խաղադրույքներ կատարել Ընկերության կայքում ինչպես նաև տոտալիզատորի կետերում: Մասնակիցը կայքում առաջարկված ակտիվներից ցանկացածի վրա ընտրելով սպառման ժամկետը, որոնք առաջարկվում են կազմակերպչի կողմից, գուշակելով ակտիվ(ներ)ի գինը, գնային հարաբերակցությունը, տատանման ուղղությունը՝ “վերև” կամ “ներքև” կատարում խաղադրույք է:

Մասնակիցը կարող է խաղադրույք կատարել կայքում առկա հետևյալ խմբերի ակտիվների վրա՝

1. Արտարժույթներ (Արժույթներ) – Օրինակ՝ ԵՎՐՈ (EUR), ԱՄՆ դոլար (USD):
2. Ինդեքսներ – Օրինակ՝ ԴԱՔՍ Ֆյուչր (DAX Future), ՖՈՒԹՍԻ ԷՄԱՅԲԻ (FTSE MIB)
3. Բաժնետոմսեր – Օրինակ՝ Ադիդաս (Adidas), Ալիանզ (Allianz)
4. Հումքային ապրանքներ – Օրինակ՝ Պզինձ (Copper), Շաքար (Sugar)

Մասնակիցը ցանկացած իրադարձության ելքի վրա խաղադրույք կատարելու ժամանակ (համաձայն կանոնակարգի 2.5.1 կետի)՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավել՝ կարող է առաջարկել գործակցի իր տարբերակը (ԿոնտերՕֆեր), բայց ոչ ավել, քան սահմանված գործակցի 10(տասը) տոկոսը, որն էլ ընդունվի Կազմակերպչի կողմից:

Օրինակ՝

Եթե որևէ իրադարձության ելքի գործակիցը Կազմակերպչի կողմից սահմանված է 2 (երկու), բայց Մասնակիցը պատրաստ է կատարել խաղադրույք 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավել գումար այլ գործակցով, օրինակ 2.2, ապա Մասնակիցը առաջարկում է գործակցի իր տարբերակը:

Մասնակիցը կարող է մինչև իրադարձության սկսելը առաջարկել ցանկացած իրադարձության ելքի համար սահմանված խաղադրույքի առավելագույն սահմանաչափից ավել՝ մինչև 50 (հիսուն) տոկոս խաղադրույք (ՍուպերԲեթ), որն էլ կընդունվի Կազմակերպչի կողմից:

Օրինակ՝

Եթե որևէ իրադարձության ելքի համար սահմանված է առավելագույն սահմանաչափ, Մասնակիցը կարող է առաջարկել կատարել նշված առավելագույն սահմանաչափից ավել՝ մինչև 50 (հիսուն) տոկոսի չափով խաղադրույք:

2.3. Խաղադրույքների տեսակներ

2.3.1 Գրազ գալու համար կազմակերպիչը առաջարկում է խաղադրույքների հետևյալ տեսակներըª միայնակ, էքսպրես, համակարգ, շղթա:

Միայնակ – խաղադրույք իրադարձության առանձին ելքի վրա: Միայնակ խաղադրույքով շահումը հավասար է խաղադրույքի գումարի և տվյալ ելքի համար որոշված գործակցի արտադրյալին:

Էքսպրես – խաղադրույք մի քանի անկախ իրադարձությունների ելքերի վրա, ընդ որում նույն էքսպրեսում մեկ անգամից ավել չի կարելի ընդգրկել մի իրադարձությունը, իրադարձության և այդ իրադարձության մասնակիցների արդյունքները: Էքսպրեսով շահելու համար պետք է, որպեսզի նրա մեջ ընդգրկված բոլոր ելքերը կանխատեսվեն ճիշտ: Էքսպրեսի ելքերից որևէ մեկի սխալ կանխագուշակման դեպքում ամբողջ էքսպրեսը համարվում է տանուլ տրված, բացառությամբ 2.2.14 կետի` եթե «կազմակերպիչը¦ նախօրոք հայտարարություն է արել շահելու լրացուցիչ հնարավորություն տալու մասին: Էքսպրեսով շահումը հավասար է խաղադրույքի գումարի և էքսպրեսում ընդգրկված բոլոր ելքերի շահումային գործակցների արտադրյալին:

Եթե էքսպրեսում ընդգրկված են կապակցված իրադարձություններ, ապա հաշվարկվում է միայն դրանցից առավել մեծ գործակից ունեցող իրադարձություններից մեկը, իսկ մյուսները` «1» գործակցով:

Համակարգ - մասնակցի կողմից ընտրված ելքերի համախմբից միաչափ էքսպրեսների լրիվ համակցությունը: Բնորոշվում է խաղադրույքի միևնույն չափով յուրաքանչյուր էքսպրեսի վրա /համակարգի տարբերակ/ և ելքերի միևնույն քանակով յուրաքանչյուր էքսպրեսում: Համակարգով խաղադրույքի դեպքում անհրաժեշտ է նշել ելքերի ընդհանուր քանակը և էքսպրեսի /համակարգի տարբերակի/ չափը: Համակարգով շահումը հավասար է համակարգի մեջ ընդգրկված էքսպրեսներով շահումների գումարին: Համակարգում տարբերակների առավելագույն քանակը հավասար է 1000-ի:

 

Շղթա - խաղադրույք` իրարից անկախ իրադարձություններից կազմված միայնակ խաղադրույքների համախումբ: Շղթայի յուրաքանչյուր իրադարձության միայնակ խաղադրույքի գումարը հավասար է շղթայի գումարին: Մասնակցին հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշելու շղթայում ընդգրկված խաղադրույքների հերթականությունը և կատարել խաղադրույք միայն շղթայի առաջին իրադարձության վրա: Ընդ որում ներմուծվում է «շղթայի հաշիվ» հասկացողությունը: Շղթայում ներառված միայնակ խաղադրույքներից յուրաքանչյուրի խաղարկումից հետո հաշվարկվում է այդ հաշվի գումարը: Ի սկզբանե այն հավասար է առաջին խաղադրույքի գումարին:

Եթե «շղթայի հաշվին¦ մնում է ավելի քիչ գումար քան շղթայի սկզբնական գումարն է, ապա շղթայի հաջորդ իրադարձության միայնակ խաղադրույքը հաշվարկվում է շղթայի հաշվի մնացորդով:

Շղթայի հաշվարկման կարգը կախված է տվյալ տոմսում նշված խաղադրույքների հերթականությունից այլ ոչ թե ժամանակից:

Այն գումարը, որը շղթայում եղած բոլոր խաղադրույքների հաշվարկումից հետո մնում է «շղթայի հաշվին» ենթակա է վճարման:

Եթե շղթայի հաշվի գումարը հավասարվում է զրոյի, ապա շղթան ընդհատվում է և խաղադրույքը համարվում է տանուլ տրված:

Խաղադրույքների բոլոր տեսակներով շահման վերջնական գործակիցների որոշման ժամանակ հաշվի են առնվում ելքերի որոշ տեսակներով վճարման գործակիցների հաշվարկման առանձնահատկությունները /օրինակ՝ մրցման մասնակցի հաղթանակի վրա դրված խաղադրույքները, երբ հաղթող է ճանաչվում ավելի քան մեկը, մրցման մասնակցի հաղթանակի վրա ֆորայով դրված խաղադրույքները, երբ ֆորայի մեծությունը համընկել է արդյունքի հետ /:

Պայմանական խաղադրույքը սովորական խաղադրույքներից (միայնակ, էքսպրես) կազմված շղթա խաղադրույք է: Խաղադրույքի առանձնահատկությունը նրանում է, որ յուրաքանչյուր հաջորդ խաղադրույքի գումարը վերցվում է նախորդ խաղադրույքների շահումների գումարից: Պայմանական խաղադրույքներում չի կարելի ներմուծել իրադարձություններ, որոնք ներառվել են նախորդ խաղադրույքներում: Խաղադրույքները շահում են ըստ դրանց կատարելու հերթականության` անկախ խաղադրույքներում ներառված իրադարձությունների կայացման ժամկետից: Եթե պայմանական խաղադրույքի որևէ խաղադրույք պարտվում է, ապա չեղյալ են համարվում դրան հաջորդող մնացած բոլոր խաղադրույքները: Եթե ցանկացած պատճառով նախորդ խաղադրույքների շահումների գումարը չի բավականացնում հաջորդ պայմանական խաղադրույքի կատարման համար, ապա դրան հաջորդող բոլոր պայմանական խաղադրույքները չեղյալ են համարվում:

Ինչպես է հաշվարկվում պայմանական խաղադրույքը`

1.Առաջին էքսպրես խաղադրույքի գործակիցը բազմապատկվում է խաղադրույքի գումարի հետ 9.01x500=4505 (առաջին խաղադրույքի շահած գումարը)

Այժմ էքսպրեսի շահած գումարից հանվում է այն գումարը, որը դրված էր երկրորդ խաղադրույքի վրա, այսինքն` 500 դրամ

4505-500=4005 (վճարվող գումար):

Եթե երկրորդ խաղադրույքը պարտվում է, ապա վճարվում է առաջին խաղադրույքի շահումից հանած երկրորդ խաղադրույքի գումարը, տվյալ դեպքում` 4005 դրամ:

Եթե առաջին խաղադրույքը պարտվում է, ապա դրան հաջորդող մնացած բոլոր խաղադրույքները չեղյալ են համարվում :

2.Եթե և' առաջին, և' հաջորդ խաղադրույքները հաղթած են համարվում, ապա բոլոր խաղադրույքների շահումները գումարվում են իրար:

ա) 9,74x500=4870 (առաջին խաղադրույքի շահում)
4870 (առաջին խաղադրույքի շահում) - 1000 (երկրորդ խաղադրույքի գումար)=3870 (առաջին խաղադրույքի շահումի վճարում)

բ) 18,43x1000=18430 (երկրորդ խաղադրույքի շահում)-2000 դրամ(երրորդ խաղադրույքի գումար) = 16430(երկրորդ խաղադրույքի շահումի վճարում)

գ) 10,00x2000=20000 (երրորդ խաղադրույքի շահում)-1000 դրամ(չորրորդ խաղադրույքի գումար) = 19000(երրորդ խաղադրույքի շահումի վճարում)

դ) 11,00x1000=0 (չորրորդ խաղադրույքy պարտվել է)

ե) վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 3870+16430+19000=39300

Չորրորդ խաղադրույքից հետո կատարված բոլոր խաղադրույքները չեղյալ են համարվում :

2.3.2. <<Վիվառո տոտալիզատոր>> - Á խաղադրույքի տեսակ է, ըստ որի ընկերության կողմից առաջարկվող 15 ֆիքսված իրադարձության վրա հնարավոր է կատարել միայն «1» (1-ին թիմի հաղթանակ), «Х» (ոչ-ոքի) և «2» (2-րդ թիմի հաղթանակ) տիպի խաղադրույքներ: Իրադարձություններն առաջարկվում են առանց հաշվի առնելու շահման գործակիցները, իսկ խաղադրույքները կատարվում են տարբերակների վրա, որոնք իրենցից ներկայացնում են վերոնշյալ ֆիքսված իրադարձությունների ելքերի ամբողջություն, որում յուրաքանչյուր իրադարձությունից կատարված է միայն մեկ ընտրություն:

2.3.3. <<Վիվառո տոտալիզատոր>> խաղադրույքի շահումները վճարվում են մրցանակային ֆոնդից, որը համարժեք է ընթացիկ խաղարկության մասնակից խաղատոսմերի գումարի 90% - ին։ Շահում են բոլոր այն տարբերակները, որոնցում ճիշտ է գուշակված 9 և ավելի ելք։ Եթե ընթացիկ խաղարկության մասնակիցներից ոչ ոք ճիշտ չի գուշակել առնվազն 10 ելք, ապա մրցանակային ֆոնդի գումարի 50% -ը բաժանվում է 9 ելք ճիշտ գուշակած մասնակիցների միջև (եթե այդպիսիք չկան, ապա 8 ելք ճիշտ գուշակվածների և այդպես շարունակ): Եթե ընթացիկ խաղարկության մասնակիցներից ոչ ոք ճիշտ չի գուշակել առնվազն 1 ելք, ապա ընթացիկ խաղարկությունը համարվում է չկայացած և խաղադրույքների գումարները վերադարձվում են: Մեկ տարբերակը մասնակցում է ինչպես իր, այնպես էլ ավելի քիչ թվով կանխատեսված ելքերով բոլոր կատեգորիաների շահման բաշխմանը (օրինակ՝ եթե մեկ տարբերակում գուշակված է 12 ելք, ապա այն նաև շահում է ըստ 11, 10 և 9 կատեգորիաների)։
Մրցանակային ֆոնդի բաշխումն ըստ կատեգորիաների՝

15 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 10%

14 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 10%

13 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 10%

12 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 10%

11 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 10%

10 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 18%

9 ճիշտ կանխատեսված ելք - մրցանակային ֆոնդի 32 %

Ճիշտ կանխատեսված ելքերի առաջին կատեգորիային(15 ճիշտ կանխատեսված ելք) հատկացվում է կուտակային Ջեք-փոթ, որը գոյանում է նախորդ խաղարկություններից։ Յուրաքանչյուր տարբերակի հաշվարկը կատարվում է գործակիցը բազմապատկելով 1 միավոր խաղագումարով, ընդ որում 1 միավոր խաղադրույքի շահման գործակիցը որոշվում է տվյալ կատեգորիայի մրցանակային ֆոնդի և ճիշտ գուշակված տարբերակներով խաղադրույքների գումարի բաշխմամբ (այսինքն՝ որքան մեծ է խաղադրույքի գումարը, այնքան մեծ է շահումը)։ Եթե առաջին հինգ կատեգորիաներից որևէ մեկում ոչ մի խաղացողի կողմից ճիշտ չի գուշակվել անհրաժեշտ քանակությամբ ելքեր, ապա տվյալ կատեգորիայի մրցանակային ֆոնդը փոխանցվում է կուտակային Ջեք-փոթ՝ հաջորդ խաղարկության համար։ Բուքմեյքերական ընկերությունն իրավասու է սեփական միջոցների հաշվին ընդլայնելու Ջեք-փոթը և սահմանելու ցանկացած նվազագույն խաղադրույք յուրաքանչյուր կոնկրետ տարբերակի համար։

2.3.4. Եթե որևէ իրադարձություն ընդհատվել է կամ չի կայացել, ապա դրա հաշվարկը կատարվում է սույն կանոնակարգի համաձայն։ Եթե իրադարձությունը հայտարարվել է չկայացած, ապա բոլոր տարբերակներում տվյալ խաղի բոլոր ելքերը համարվում են շահած։

Ջեք-փոթի բաշխումը չկայացած իրադարձությունների դեպքերում կատարվում է հետևյալ կերպ. եթե չի կայացել 1 իրադարձություն, ապա վճարումը կատարվում է Ջեք-փոթի 35%-ի չափով, եթե չի կայացել 2 իրադարձություն, ապա վճարումը կատարվում է Ջեք-փոթի 20%-ի չափով, եթե չի կայացել 3 իրադարձություն, ապա վճարումը կատարվում է Ջեք-փոթի 10%-ի չափով, եթե չի կայացել 4 իրադարձություն, ապա վճարումը կատարվում է Ջեք-փոթի 5%-ի չափով։ Եթե 5 և ավելի խաղեր չեն կայացել, ապա խաղատոմսը չեղյալ է համարվում, իսկ խաղադրույքի գումարը վերադարձվում է։ Եթե խաղատոմսում 3 իրադարձություն չի կայացել, ապա «9 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիան չի վճարվում (բացառությամբ այն դեպքի, երբ մասնակիցներից ոչ ոք չի գուշակել առնվազն 10 ճիշտ ելք: Այս դեպքում մրցանակային ֆոնդի 40%-ը բաշխվում է 9 ելք ճիշտ կանխատեսած մսնակիցների միջև: Եթե այդպիսիք չկան, ապա բաշխվում է 8 ելք ճիշտ կանխատեսած մասնակիցների միջև և այդպես շարունակ )։ Ընդ որում, «10 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 40%-ը, «11 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 20%-ը, «12 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 15%-ը, «13 ճիշտ կանխատեսված ելք» և «14 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիաներից յուրաքանչյուրին կտրվի մրցանակային ֆոնդի 10%-ը, իսկ «15 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 5%-ը։ Եթե խաղատոմսում 4 իրադարձություն չի կայացել, ապա «9 ճիշտ կանխատեսված ելք» և «10 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիաները չեն վճարվում (բացառությամբ այն դեպքի, երբ մասնակիցներից ոչ ոք չի գուշակել առնվազն 11 ճիշտ ելք: Այս դեպքում մրցանակային ֆոնդի 45%-ը բաշխվում է 10 ելք ճիշտ կանխատեսած մսնակիցների միջև: Եթե այդպիսիք չկան, ապա բաշխվում է 9 ելք ճիշտ կանխատեսած մասնակիցների միջև և այդպես շարունակ )։ Սակայն, «11 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 45% - ը, «12 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 25%-ը, «13 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 15%-ը, «14 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 10%-ը, իսկ «15 ճիշտ կանխատեսված ելք» կատեգորիային կտրվի մրցանակային ֆոնդի 5%-ը։

Խաղի մեկնարկից առաջ որևէ իրադարձության հետաձգման մասին հավաստի տեղեկություն ստանալու կամ առաջարկվող իրադարձություններում սխալների առկայության (սխալ մասնակցի անուն խաղազույգում կամ սխալ նշված տանտերեր) դեպքում, ինչպես նաև ֆորսմաժորային իրավիճակներում, որոնց թվում՝ տեխնիկական խափանում, որոնք կարող են խոչընդոտել խաղացողներին խաղադրույք կատարել, Կազմակերպիչն իրավունք ունի (բայց պարտավոր չէ) խաղարկությունը չեղյալ համարել, վերադարձնել բոլոր խաղադրույքների գումաները և նշվածի հիման վրա հայտարարել նոր խաղարկություն։

2.3.5 Խաղադրույքներն ընդունվում են նախքան առաջին իրադարձության մեկնարկը։ Իրադարձությունների մեկնարկից հետո կատարված խաղադրույքները չեղյալ են համարվում և մրցանակային ֆոնդի բաշխմանը չեն մասնակցում։ Խաղադրույքների ընդունումից հետո կայքում հնարավոր է տեսնել ընդունված խաղադրույքների վերջնական պատկերը, մրցանակային ֆոնդի գումարը, ինչպես նաև ներբեռնել խաղադրույքների ամբողջական ցանկը պարունակող ֆայլը, որը յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն է ընձեռում ստուգելու հաշվարկի ճշգրիտ լինելը։ Ընթացիկ խաղադրույքների մասին տեղեկատվությունը ընկերության կայքում թարմացվում է առավելագույնը 10 րոպե պարբերականությամբ։

2.3.6 «Վիվառո տոտալիզատոր» խաղադրույքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար ընկերությունը կարող է վճարել մուտքավճար և եվրոպական ու ԱՊՀ այլ երկրների բուքմեյքերական ընկերությունների հետ միասին, նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, հանդես գալ ընդհանուր միասնական խաղային և Ջեկ-փոթի ֆոնդով:Բոլոր մասնակից ընկերություններում կատարված «Վիվառո տոտալիզատոր» խաղադրույքների գումարներից ձևավորվում է շահումային ֆոնդը և Ջեկ-փոթի ֆոնդը: Ձևավորված ընդհանուր շահումային ֆոնդից վճարվում են մասնակիցների շահումները:

Ջեկ-փոթի ընդհանուր ֆոնդի համալրման համար մասնակից բոլոր ընկերությունները կատարում են ներդրումներ:

«Վիվառո բեթինգ» ՍՊԸ կայքում արտացոլվում են բոլոր ընկերություններում կատարված «Վիվառո տոտալիզատոր» խաղադրույքները, ինչպես նաև Ջեկ-փոթի ընդհանուր ֆոնդի չափը:

Սույն ենթակետում նշված խաղադրույքների կատարում, Ջեկ-փոթի ձևավորումը, ընդհանուր ձևավորված շահումային ֆոնդից մասնակիցներին շահումների վճարումը կատարվում է սույն կանոնակարգի 2.3 կետի պայմաններով:

 

2.3.7 POKER թղթախաղի մրցույթ

 

POKER թղթախաղն անցկացվում է ամեն օր, առնվազն յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ՝իրական ժամանակում:Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:Խաղի ընթացքում,յուրաքանչյուր փուլում, ամեն սեղանի համար լոտոտրոնը 52 (հիսուներկու) խաղաքարտերից ընտրում է (դուրս է բերում) մեկական խաղաքարտ:

Թղթախաղի մրցույթը անցկացվում է միաժամանակ երեք իրարից անկախ սեղանների շուրջ:

Սեղանները համարակալված են 1-ից 3 թվերով:

N 1 սեղանի մասնակիցները չորսն են:

N 2 սեղանի մասնակիցները վեցն են:

N 3 սեղանի մասնակիցները ութն են:

Խաղադրույքները ընդունվում են հիմանականում մրցարաշավի ավարտի (իրադարձության ելքի) վրա՝ստորև նշված ձևերով.

Ո՜ր մասնակիցը կճանաչվի տվյալ սեղանի հաղթող:

Համապատասխան սեղանի խաղավարի առջև բացված հինգ խաղաքարերից կարմիր նշանով խաղաքարերի քանակը կլինի 2,5 հատից ավել,թե 2,5 հատից պակաս:Եթե խաղադրույքը կատարվել է (2.5 հատից ավել),ապա խաղադրույքը կշահի երբ խաղավարի առջև բացված հինգ խաղաքարտերից առնվազն երեքը լինեն կարմիր նշանով:Եթե խաղադրույքը կատարվել է (2,5 հատից պակաս),ապա խաղադրույքը կշահի երբ խաղավարի առջև բացված հինգ խաղաքարտերից առնվազն երեքը լինեն սև նշանով:

Խաղաքարտերի ինչպիսի համակցությամբ մասնակիցը կճանաչվի տվյալ սեղանի հաղթող:Շահելու համար անհրաժեշտ է գուշակել ճիշտ համակցությունը:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա:

Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

2.3.8 Խաղադրույքներ <<20-ը 80-ից >>

<<20-ը 80-ից >> (քսանը ութսունից) խաղ է հիմնված 1-ից 80 թվերով համարակալված գնդակներից 20 հատ թվի (գնդակների) պատահականության խաղարկման (ընտրման, դուրս բերման) վրա:

Խաղերն անցկացվում են ամեն օր,առնվազն յուրաքանչյուր 3 րոպեն մեկ անգամ՝իրական ժամանակում:Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:Խաղի ընթացքում լոտոտրոնը 80 (ութսուն) գնդակներից պատահական կերպով, մեկ առ մեկ ընտրում է (դուրս է բերում) 20(քսան) հատը:Խաղի կենդանի հեռարձակումը փոխանցվում է ինտերնետով,իրական ժամանակում:

<<20-ը 80-ից >> (քսանը ութսունից) խաղի վերաբերյալ կարելի է կատարել խաղադրույքներ ըստ հետևյալ ելքերի՝

1.տաս ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

2. տաս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե իննը,

3. տաս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե ութը,

4. տաս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե յոթը,

5. տաս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե վեցը,

6. տաս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե հինգը,

7. տաս ընտրված համարանիշով գնդակներից ոչ մեկը չի խաղարկվի,

8. ինն ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

9. ինն ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե ութը,

10. ինն ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե յոթը,

11. ինն ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե վեցը,

12. ինն ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե հինգը,

13. ինն ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե չորսը,

14. ինն ընտրված համարանիշով գնդակներից ոչ մեկը չի խաղարկվի,

15. ութ ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

16. ութ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե յոթը,

17. ութ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե վեցը,

18. ութ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե հինգը,

19. ութ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե չորսը,

20. ութ ընտրված համարանիշով գնդակներից ոչ մեկը չի խաղարկվի,

21. յոթ ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

22. յոթ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե վեցը,

23. յոթ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե հինգը,

24. յոթ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե չորսը,

25. յոթ ընտրված համարանիշով գնդակներից ոչ մեկը չի խաղարկվի,

26. վեց ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

27. վեց ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե հինգը,

28. վեց ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե չորսը,

29. վեց ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե երեքը,

30. վեց ընտրված համարանիշով գնդակներից ոչ մեկը չի խաղարկվի,

31. հինգ ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

32. հինգ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե չորսը,

33. հինգ ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե երեքը,

34. չորս ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

35. չորս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե երեքը,

36. չորս ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե երկուսը,

37. երեք ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

38. երեք ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկվեն գոնե երկուսը,

39, երկու ընտրված համարանիշով բոլոր գնդակները կխաղարկվեն,

40. երկու ընտրված համարանիշով գնդակներից կխաղարկի գոնե մեկը,

41, մեկ ընտրված համարանիշով գնդակը կխաղարկի:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա:

Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

 

2.3.9 Ձիերի մրցարշավ

 

​Մրցարշավին մասնակցում են չորս ձի (այսուհետ մասնակից),որոնք տարբերվում են իրարից թղթախաղի խաղաքարերի չորս նշաններով :

Յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված է տասներեք խաղաքարտ նույն նշանով,որոնցից յուրաքանչյուրն ունի իր միավոր արժեքը՝

 

2-ից մինչև 10 խաղաքարտերի միավոր արժեքը համարժեք է տվյալ խաղաքարտի վրա նշված թվին,

J , Q , K խաղաքարտերից յուրաքանչյուրի միավոր արժեքը հավասար է 10 միավորի

A խաղաքարտի միավոր արժեքը հավասարէ 11 միավորի:

Մրցարշավը բաղկացած է մի քանի փուլից:Ամեն փուլի ընթացքում բացվում է երեք խաղաքարտ: Բացված խաղաքարտերի միավորները գնում են տվյալ խաղաքարտի նշանով մասնակցի օգտին:

Մրցարշավի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջինն է հավաքում 32 միավոր:

Խաղադրույքները ընդունվում են հիմանականում մրցարաշավի ավարտի (իրադարձության ելքի) վրա՝ստորև նշված ձևով.

Ո՜վ կզբաղեցնի 1-ին տեղը:

Խաղերն անցկացվում են ամեն օր,առնվազն յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ՝իրական ժամանակում:Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:Խաղի ընթացքում, յուրաքանչյուր փուլում լոտոտրոնը 52 (հիսուներկու) խաղաքարտերից ընտրում է (դուրս է բերում) 3 խաղաքարտ:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա:

Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

2.3.10 Շների, ձիերի մրցավազք

Մրցավազքին մասնակցում են վեց կամ ութ կենդանիներ (շուն կամ ձի,այսուհետ մասնակից):

Մասնակիցները համարակալված են 1-ից 6 կամ 1-ից 8 համարներով:

Խաղադրույքները ընդունվում են հիմանականում մրցարաշավի ավարտի (իրադարձության ելքի) վրա՝ստորև նշված ձևերով.

 

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 3-րդ տեղը

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին,2-րդ կամ 3-րդ տեղը:

 

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի 1-ից 3 համարի տակ (եթե մրցավազքի մասնակիցները վեցն են ):

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի 4-ից 6 համարի տակ (եթե մրցավազքի մասնակիցները վեցն են ):

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի 1-ից 4 համարի տակ (եթե մրցավազքի մասնակիցները ութն են ):

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի 5-ից 8 համարի տակ (եթե մրցավազքի մասնակիցները ութն են ):

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի զույգ թվանշանով համարի տակ:

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կլինի կենտ թվանշանով:

Խաղերն անցկացվում են ամեն օր, առնվազն յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ՝ իրական ժամանակում: Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա: Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

 

2.3.11 POKER թղթախաղի մրցույթ մեկ սեղանի շուրջ

Խաղերն անցկացվում են ամեն օր, իրական ժամանակում:Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:Խաղի ընթացքում,յուրաքանչյուր փուլում, սեղանի համար լոտոտրոնը 52 (հիսուներկու)խաղաքարտերից ընտրում է (դուրս է բերում) մեկական խաղաքարտ:

Թղթախաղի մրցույթը անցկացվում է մեկ սեղանի շուրջ:

Խաղադրույքները ընդունվում են հիմանականում մրցարաշավի ավարտի (իրադարձության ելքի) վրա՝ստորև նշված ձևերով.

Ո՜ր մասնակիցը կճանաչվի տվյալ սեղանի հաղթող:

Սեղանի խաղավարի առջև բացված հինգ խաղաքարերից կարմիր նշանով խաղաքարերի քանակը կլինի 2,5 հատից ավել, թե 2,5 հատից պակաս:Եթե խաղադրույքը կատարվել է (2.5 հատից ավել),ապա խաղադրույքը կշահի երբ խաղավարի առջև բացված հինգ խաղաքարտերից առնվազն երեքը լինեն կարմիր նշանով: Եթե խաղադրույքը կատարվել է (2,5 հատից պակաս),ապա խաղադրույքը կշահի, երբ խաղավարի առջև բացված հինգ խաղաքարտերից առնվազն երեքը լինեն սև նշանով:

Խաղաքարտերի ինչպիսի համակցությամբ մասնակիցը կճանաչվի տվյալ սեղանի հաղթող:Շահելու համար անհրաժեշտ է գուշակել ճիշտ համակցությունը:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա:Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

 

2.3.12 BlackJack թղթախաղի մրցույթ

 

Խաղերն անցկացվում են ամեն օր, ՝իրական ժամանակում:Յուրաքանչյուր խաղ ունի իր հերթական համարը:Խաղի ընթացքում,յուրաքանչյուր փուլում,ամեն մասնակցի եվ խաղավարի համար լոտոտրոնը 312(երեք հարյուրտասներկու)խաղաքարտերից ընտրում է(դուրս է բերում) մեկական խաղաքարտ:

Թղթախաղի մրցույթը անցկացվում է մեկ սեղանի շուրջ:

Խաղը, որը բաղկացած է մի քանի փուլից, ընթանում է իրարից անկախ հինգ մասնակիցների և խաղավարի միջև: Յուրաքանչյուր փուլում ընդունվում են խաղադրույքներ՝ ինչպես մասնսկիցների, այնպես էլ խաղավարի վերջնական միավորների վրա:

Խաղադրույքները ընդունվում են հիմանականում մրցարաշավի ավարտի (իրադարձության ելքի) վրա՝ստորև նշված ձևերով.

Խաղավարը կհավաքի տասնյոթից քիչ միավոր:

Խաղավարը կհավաքի տասնյոթ միավոր:

Խաղավարը կհավաքի տասնութ միավոր:

Խաղավարը կհավաքի տասնինը միավոր:

Խաղավարը կհավաքի քսան միավոր:

Խաղավարը կհավաքի քսանմեկ միավոր:

Խաղավարը կհավաքի BlackJack :

Խաղավարը կհավաքի քսաներկուսից շատ միավոր:

Մասնակցի հավաքած միավորները կլինեն շատ, քան խաղավարի հավաքած միավորները:

Մասնակցի հավաքած միավորները կլինեն հավասար խաղավարի հավաքած միավորներին:

Մասնակցի հավաքած միավորները կլինեն քիչ, քան խաղավարի հավաքած միավորները:

Խաղադրույքներ ընդունվում են ընթացիկ` կայացող և կայանալիք իրադարձությունների վրա: Խաղերի պաշտոնական աղբյուրները հրապարակվելու են բուքմեյքերական կետերում և վավեր են համարվելու միայն պաշտոնական աղբյուրների տվյալները :

2.3.13 Կատարելով միայնակ ¨ էքսպրես խաղադրուքներ, չսպասելով բոլոր խաղերի թե սկզբին և թե ավարտին, քեշաութի միջոցով կարող եք ստանալ այդ պահին ձեզ հասանելի գումարը, որը հաշվարկվում է բոլոր տեսակի խաղադրույքների համար հետևյան բանաձևով.

K - Սկզբնական գործակից (այն պահին երբ կատարվել է խաղադրույքը)

N - Վերջնական գործակից (փոփոխված կամ չփոփոխված գործակից« քեշաութի պահին)

M - Խաղադրույքի գումարի չափը

0,9 - Քեշաութի գործակից (Քեշաութի հնարավորության ֆիքսված 10 տոկոս)

Կատարված խաղադրույքի գործակիցը բաժանվում է փոփոխված (կամ չփոփոխված) գործակցին, բազմապատկվում կատարված խաղադրույքի գումարի չափով և արդյունքից հանվում է ստացված գումարի 10 տոկոսը, որը հանդիսանում է Քեշաութ ծառայության ֆիքսված տոկոս, որը նույնն է, ինչ արդյունքը բազմապատկած 0.9 գործակցով:

Քեշաութ կարող են լինել միայն այն խաղադրույքները, որոնցում առկա բոլոր իրադարձությունների վրա եղել է «Քեշաութիե հատուկ նշանը:

Միայնակ խաղադրույքների դեպքում մինչև խաղի սկիզբը կատարված խաղադրույքները Քեշաութի ենթակա են մինչև խաղի սկսվելը:

Խաղի ընթացքում Քեշաութից կարելի է օգտվել միայն այն դեպքում երբ խաղադրույքը կատարվել է «live» տարբերակով:

Էքսպրես խաղադրույքների դեպքում Քեշաութից կարելի է օգտվել, եթե Էքսպրեսում առկա իրադարձությունները չեն սկսվել կամ դրանց մի մասը սկսվել և ավարտվել են, մյուսները դեռևս չեն սկսվել: Եթե Էքսպրեսում առկա է իրադարձություն կամ իրադարձություններ, որոնց վրա կատարվել է խաղադրույք մինչ խաղի կամ խաղերի սկիզբը, իսկ տվյալ պահին իրադարձությունը կամ իրադարձությունները «live» տարբերակով են ընթանում, ապա Քեշաութից հնարավոր չէ օգտվել մինչ այդ իրադարձության կամ իրադարձությունների ավարտը:

Եթե էքսպրեսում առկա են ինչպես մինչ խաղի սկիզբը դրված այնպես ել «live» տարբերակով կատարված խաղադրույքներ, ապա քեշաութից կարելի է օգտվել միայն այն դեպքում երբ մինչև խաղի սկիզբը դրված խաղադրույքների խաղերը չեն սկսվել կամ ավարտվել են:

Էքսպրես խաղադրույքի դեպքում ցանկացած պարտված իրադարձություն դադարեցնում է խաղադրույքը և համարում տվյալ խաղադրույքը պարտված, չսպասելով մյուս իրադարձությունների սկզբին, ընթացքին, ավարտին: Հետևաբար վերը նշված դեպքում իրադարձության պարտությունից հետո Քեշաութը հասանելի չէ:

Օրինակ 1

Եթե կատարել եք էքսպրես խաղադրույք 3 ֆուտբոլային հանդիպումների վրա՝ 1000դրամ, ընդհանուր 6,3 գործակցով (1-ին՝ 1,4 գործ., 2րդ՝ 2,5 գործ., 3-րդ՝ 1,8 գործ.), այսինքն բոլոր երեք իրադարձոությունները հաղթելու դեպքում Ձեր շահումը կազմելու է 6300 դրամ: Եթե նշված իրադարձություններից 2-ը արդեն կայացել են և դուք հաղթել եք, իսկ 3-րդ իրադարձությունը դեռ չի կայացել և վստահ չեք, որ 3-րդ իրադարձությունը կավարտվի ի օգուտ Ձեզ, կարող եք ռիսկի չդիմել և այդ պահին վերցնել Ձեր շահումը՝ տեղի ունեցած 2 խաղերի գործակիցներով սյսինքն (6.3/ 1,8)*0.9*1000 = 3150 դրամ: Վերջին իրադարձության գործակցի փոփոխության դեպքում «քեշաութի բանաձև-ը գործում նույն կերպ: Այսինքն օրինակ եթե վերջին իրադարձության գործակիցը խաղը չսկսված փոփոխություն է կրել այսինքն 1,8 ից նվազել է 1,5 ապա այդ պահին դուք կարող եք Քեշաութ անել ոչ թե նախկին 3150 դրամը (3-րդ գործակցի 1,8 լինելու դեպքում) այլ 3780 դրամ՝ այսինքն սկզբնական էքսպրես գործակիցը 6,3 (որը առկա երեք իրադարձությունների գործակիցների բազմապատիկն է) բաժանվում է փոփոխված գործակցին 1,5 (չկայացած 3րդ խաղի փոփոխված գործակիցը ), բազմապատկվում խաղադրույքի գումարի չափով – 1000 դրամ, և արդյունքից հանվում ստացված գումարի 10 տոկոսը՝ որը համարվում է քեշաութի ֆիքսված տոկոս:

Օրինակ 2

Դուք կատարել եք միայնակ խաղադրույք` 1000դրամ Բարսելոնա – Ռեալ Մադրիդ հանդիպման վրա՝ Բարսելոնայի հաղթանակ՝ 2.0 գործակցով « live ¦ տարբերակով (այսինքն խաղը արդեն սկսվել է, և հաղթանակի դեպքում շահումը կազմելու է 2000դրամ): Եթե խաղի ընթացքում Բարսելոնայի գործակիցը օրինակ 2,0-ից իջնում է 1,6, այդ դեպքում հաշվարկվում է գործակիցների տարբերությունը և հնարավորություն է տրվում քեշաութի միջոցով մինչ իրադարձության վերջնական ավարտը վերցնել 1125դրամ վերը նշված բանաձևով: Եթե գործակիցը չի փոխվում ապա դուք կարող եք հետ վերցնել ձեր խաղադրույքի 90 % -ը: Եթե գործակիցը բարձրացել է օրինակ 2,0 –ից 2,5 , ապա դուք կարող եք քեշաութ անել 720 դրամ 1000 դրամ խաղադրույքի դեպքում: Բոլոր 3 դեպքերում, թե գործակցի բարձրանալու, թե նվազելու և թե չփոփոխվելու դեպքում հաշվարկը կատարվում է վերը նշված բանաձևով: Եթե կատարել եք միայնակ խաղադրույք մինչ խաղի սկսվելը, ապա գործակիցների փոփոխման և չփոփոխվելու դեպքում քեշաութը հաշվարկվում է նույն բանաձևով, սակայն կարելի է օգտվել քեշաութից միայն մինչ խաղի, իրադարձության սկիզբը:

Քեշաութը հասանելի է ինչպես առցանց, այնպես ել «Վիվառո Բեթինգ¦ ՍՊԸ բուքմեյքերական կետերում խաղադրույքներ կատարելիս:

2.3.14 Թվային բաժին (Digital) – Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել ակտիվի գնի կամ ակտիվների հարաբերակցության ուղղությունը՝ “վերև” կամ “ներքև”, ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը, առաջարկվող խաղադրույքի սպառման ժամկետը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Հնարավոր է նաև ավտոմատ խաղադրույքի (Auto trade) միջոցով կրկնել նույն խաղադրույքը ավարտվելուց հետո մինչև 5 անգամ: Խաղադրույքի այս տեսակում սպառման նվազագույն ժամկետը 6 (վեց) րոպեն է, իսկ առավելագույն ժամկետը՝ մինչև վեց ամիս՝ կախված ակտիվից: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից: Խաղադրույքը ունի երեք ելք՝ հաղթանակ, պարտություն և վերադրաձ՝ հաղթանակ 1 գործակցով: Օրինակ՝ 31.03.2016 17:02-ի դրությամբ կատարել ենք խաղադրույք Եվրո/Բրիտանական ֆունտ ստերլինգ (EUR/GBP) վրա, երբ գնային հարաբերակցությունը 0.79130 է, կարծել ենք, հարաբերակցությունը կբարձրանա և ընտրել՝ «Վերև» օպցիոնը (Call option), ընտրելով առաջարկվող սպառման ժամկետներից 17:15-ն: Նույն ամսաթվի ժամը 17:15-ին Եվրո/Բրիտանական ֆունտ ստերլինգ (EUR/GBP) - հարաբերակցության գինը բարձրացել է և դարձել 0,79318 հետևաբար խաղադրույքը համարվել է հաղթած: Եթե ժամը 17:15-ին հարաբերակցությունը լիներ 0.79030, ապա խաղադրույքը կհամարվեր պարտված: Եթե 17:15-ին հարաբերակցությունը լիներ 0.79130, ելքը կգրանցվեր Թայ և խաղադրույքը կշահեր 1 գործակցով:

2.3.15. Հպում (Touch) – Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել արդյոք ակտիվի գինը կհատի հստակ մատնանշված հպման սահմանը և ընտրել թե դա կհատի «վերևից» թե «ներքևից», ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը, առաջարկվող խաղադրույքի սպառման ժամկետը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Խաղադրույքի այս տեսակում սպառման նվազագույն ժամկետը 6 (վեց) րոպեն է, իսկ առավելագույն ժամկետը՝ 1 (մեկ) ժամ, սակայն հպման դեպքում սպառման ժամ է համարվում հպման ժամը: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից: Խաղադրույքը ունի երկու ելք՝ հաղթանակ և պարտություն: Օրինակ՝ 31.03.2016 18:08-ի դրությամբ կատարել ենք խաղադրույք Ամազոնի բաժնետոմսի գնի վրա, առ այն, որ ներկայիս 597.800 գինը մինչև ժամը 18:30 կբարձրանա և կհատի 600.200 սահմանը: Եթե մինչև 18:30 Ամազոնի բաժնետոմսի գինը գեթ մեկ վայրկյանով դառնա 600.200, ապա այս խաղադրույքը համարվում է հաղթած քանի որ գինը «հպել է» սահմանված շեմին, եթե այն չհասնի 600.200 սահմանը ապա խաղադրույքը համարվում է պարտված:

2.3.16. Տիրույթ (Range) - Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել արդյոք ակտիվի գինը կլինի կազմակերպիչի կողմից հստակ մատնանշված տիրույթի սահմաններից մեջ թե դուրս, ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը, առաջարկվող խաղադրույքի սպառման ժամկետը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Խաղադրույքի այս տեսակում սպառման նվազագույն ժամկետը 10 (տաս) րոպեն է, իսկ առավելագույն ժամկետը՝ 1 (մեկ) ժամ: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից: Խաղադրույքը ունի երկու ելք՝ հաղթանակ և պարտություն: Օրինակ՝ 31.03.2016 18:40 կարծել ենք որ Ոսկու տրված է 1234.90 գինը մինչև 19:00 չի հատի 1236.51 վերին և 1233.29 ստորին սահմանները: Նույն ամսաթվի 18:40-ին մինչև 19:00 Ոսկու գինը եթե լինի ցանկացած արժեք 1233.29-ից մինչև 1236.51 ներառյալ ապա խաղադրույքը համարվում է հաղթած, մնացած բոլոր դեպքերում խաղադրույքը համարվում է պարտված:

2.3.17. Տուրբո (Turbo) - Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել ակտիվի գնի կամ ակտիվների հարաբերակցության ուղղությունը՝ “վերև” կամ “ներքև”, ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը, առաջարկվող խաղադրույքի սպառման ժամկետը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Խաղադրույքի այս տեսակում սպառման ժամկետներն են 1 րոպե, 2 րոպե, 5 րոպե՝ կախված ակտիվից: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից: Խաղադրույքը ունի երեք ելք՝ հաղթանակ, պարտություն և վերադրաձ՝ հաղթանակ 1 գործակցով: Օրինակ՝ 31.03.2016 17:02-ի դրությամբ կատարել ենք խաղադրույք Եվրո/Բրիտանական ֆունտ ստերլինգ (EUR/GBP) վրա, երբ գնային հարաբերակցությունը 0.79130 է, կարծել ենք, հարաբերակցությունը կբարձրանա և ընտրել՝ «Վերև» օպցիոնը (Call option), ընտրելով առաջարկվող սպառման ժամկետներից 1 րոպեն: 1 րոպե հետո Եվրո/Բրիտանական ֆունտ ստերլինգ (EUR/GBP) հարաբերակցության գինը բարձրացել է և դարձել 0,79318 հետևաբար խաղադրույքը համարվել է հաղթած: Եթե 1 րոպե հետո հարաբերակցությունը լիներ 0.79030, ապա խաղադրույքը կհամարվեր պարտված: Եթե 1 րոպե հետո հարաբերակցությունը լիներ 0.79130, ելքը կգրանցվեր Թայ և խաղադրույքը կշահեր 1 գործակցով:

2.3.18. Մեկ հպում (One Touch) - Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել արդյոք ակտիվի գինը դուրս կգա հստակ մատնանշված գնի սահմաններից թէ ոչ, ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը, առաջարկվող խաղադրույքի սպառման ժամկետը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Խաղադրույքի այս տեսակում սպառման նվազագույն ժամկետը 5 (հինգ) րոպեն է, իսկ առավելագույն ժամկետը՝ 1 (մեկ) ժամ: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից: Խաղադրույքը ունի երկու ելք՝ հաղթանակ և պարտություն: Օրինակ՝ 31.03.2016 18:08-ի դրությամբ կատարել ենք խաղադրույք Ամազոնի բաժնետոմսի գնի վրա, առ այն, որ ներկայիս 597.800 գինը մինչև ժամը 18:30 կլինի 600.200 վերին և 595.500 ստորին սահմաններից ներս: Եթե մինչև 18:30 Ամազոնի բաժնետոմսի գինը գեթ մեկ վայրկյանով դառնա 600.200 կամ 595.500, ապա այս խաղադրույքը համարվում է պարտված քանի որ գինը «հպել է» սահմանված շեմին, եթե այն չհասնի 600.200 վերին կամ 595.500 ստորին սահմաններին ապա խաղադրույքը կհամարվի հաղթած:

2.3.19. 5 թարթ (5 ticks) - Խաղադրույքի այս տեսակում անհրաժեշտ է գուշակել արդյոք բորսայում ակտիվի գինը կամ ակտիվների հարաբերակցության ուղղությունը կբարձրանա թէ կնվազի հերթական 5-րդ թարմացման ժամանակ, ընտրելով ակտիվը կամ դրանց հարաբերակցությունը և մուտքագրելով խաղադրույքի գումարը: Խաղադրույքի այս տեսակում սպառման ժամկետը 5 (հինգ) վարկյան է: Սպառման ժամկետներն ու ակտիվները կամ գնային հարաբերակցությունները առաջարկվում են կազմակերպչի կողմից հաշվի առնելով ակտիվի գնի կամ ակտիվների հարաբերակցության թարմացման ժամանակահատվածը բորսայում: Խաղադրույքը ունի երեք ելք՝ հաղթանակ, պարտություն և վերադրաձ՝ հաղթանակ 1 գործակցով: Օրինակ՝ 31.03.2016 18:08-ի դրությամբ կատարել ենք խաղադրույք Ամազոնի բաժնետոմսի գնի վրա, առ այն, որ ներկայիս 597.800 գինը կբարձրանա: Եթե դրանից հետո 5 թարթման արդյունքում Ամազոնի բաժնետոմսի գինը լինի 597.801, ապա այս խաղադրույքը համարվում է հաղթած քանի որ նոր գինը գերազանցում է նախորդին: Եթե այն լինի 597.750 ապա խաղադրույքը համարվում է պարտված, եթե այն լինի 597.800 ապա ելքը կգրանցվի Թայ և խաղադրույքը կշահի 1 գործակցով:

2.3.20. Վիրտուալ խաղեր (սպորտային, խաղային), խաղադրույք կատարելու հիմնական արդյունքների տեսակները.

Վիրտուալ խաղերը համացանցով ուղիղ հեռարձակվում են Կազմակերպչի www.vivarobet.am կայքէջում և բուքմեյքերական կետերում, իրական (ռեալ) ժամանակում: Վիրտուալ խաղերը արտադրող կազմակերպությունների կողմից ծրագրավորված են այնպես, որ հաղթողը որոշվի իրադարձության արդյունքներով՝ պատահականության սկզբունքի հիման վրա: Թե մինչև վիրտուալ խաղերի սկսվելը, թե դրանց ընթացքում և թե մինչև ավարտը, ոչ Կազմակերխիչը, ոչ էլ որևէ երրորդ անձ (արտադրող կազմակերպություն և այլն) չի կարող նախօրոք իմանալ Վիրտուալ խաղերի ընթացքում տեղի ունենալիք իրադարձությունների արդյունքների ճշգրիտ ելքերը, և այդ ընթացքում չի խախտվում նաև պատահականության սկզբունքը: Վիրտուալ սպորտային խաղերը կազմակերպվում են ամեն օր՝ օրական 24 ժամ, Կազմակերպչի կայքէջում նշված՝ Սոֆտ Կոնստրակտ Լիմիթեդ (Soft Construct Limited) և/կամ Գոլտեն Րեյս (Golden Race) և/կամ Էջ Գեյմինգ (Edge Gaming) և/կամ Լիփ Գեյմինգ (Leap Gaming) ընկերությունների կողմից, իսկ Կազմակերպչի կողմից ընդունվում են խաղադրույքներ ֆուտբոլային վիրտուալ մրցախաղերի, և/կամ այլ սպորտային վիրտուալ մրցախաղերի, և/կամ կենդանիների վիրտուալ մրցույթների, և/կամ տրանսպորտային միջոցների վիրտուալ մրցույթների ելքերի վրա: Խաղադրույքների տեղադրումը և հաշվարկը տեղի է ունենումնույն սկզբունքներով, ինչ իրական սպորտային խաղերի (իրադարձությունների) դեպքում:

Վիրտուալ խաղերի իրադարձությունների ելքերի վրա խաղադրույքներ հնարավոր է կատարել նախքան խաղերի (իրադարձությունների) կայանալը: Վիրտուալ խաղերի ընթացքում (լայվ) խաղադրույքներ չեն ընդունվում: Սույն կանոնակարգի 2.3 կետի 2.3.20 ենթակետի առաջին պարբերությունում նշված ընկերությունների կողմից կազմակերպվող Վիրտուալ խաղերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրող աղբյուրներ են հանդիսանում՝ www.betconstruct.com (Սոֆտ Կոնստրակտ Լիմիթեդ, ապրանքային նշան՝ Բեթկոնստրակտ/ Betconstruct) , www.inseinc.com (Ինսփայրդ Էնթրթեյմնթ Ինքորփորեյշն/Inspired Intertainment Incorporation), www.goldenrace.com (Օպտիմուս քրիեյշնս ՋիԷմԲիԷյչ/Optimus Creations GmbH) , www.edge-gaming.com (Էդջ Գեյմինգ լիմիտեդ/Edge Gaming Limited) կայքէջերը:

Եթե տեխնիկական խոտանի հետևանքով վիրտուալ խաղերում գործակիցները սխալ են նշված կամ խաղադրույքները կատարվել են խաղի մեկնարկից հետո և այլն, Կազմակերպիչն իրավունք ունի խաղադրույքները չեղյալ համարելու և կատարելու խաղադրույքների վերադարձ՝ Մասնակցին (կանխիկ) կամ նրա անհատական խաղային հաշվին:

 

Վիրտուալ խաղերի տեսակները

 

2.3.20.1 Շների մրցավազք

Յուրաքանչյուր մրցավազք տևում է մոտ 1 րոպե: Մրցավազքի մասնակիցները ունեն հերթական համարներ:

Խաղադրույքները կատարվում են հետևյալ իրադարձության ելքերի վրա՝

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեղը:

Յուրաքանչյուր մրցավազք ունի իր հերթական համարը:

 

2.3.20.2 Ձիերի մրցավազք(կառքով)

Յուրաքանչյուր մրցավազք տևում է մոտ 1 րոպե: Մրցավազքի մասնակիցները ունեն հերթական համարներ:

Խաղադրույքները կատարվում են հետևյալ իրադարձության ելքերի վրա՝

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեղը:

Յուրաքանչյուր մրցավազք ունի իր հերթական համարը:

 

2.3.20.3 Վիրտուալ մրցարշավ(ավտո, մոտո)

Յուրաքանչյուր մրցավազք տևում է մոտ 1 րոպե: Մրցավազքի մասնակիցները ունեն հերթական համարներ:

Խաղադրույքները կատարվում են հետևյալ իրադարձության ելքերի վրա՝

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեղը:

Յուրաքանչյուր մրցավազք ունի իր հերթական համարը:

 

2.3.20.4 Վիրտուալ հեծանվային սպորտ

Յուրաքանչյուր մրցավազք տևում է մոտ 1 րոպե: Մրցավազքի մասնակիցները ունեն հերթական համարներ:

Խաղադրույքները կատարվում են հետևյալ իրադարձության ելքերի վրա՝

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 2-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին կամ 3-րդ տեղը:

Որ համարի մասնակիցը կզբաղեցնի 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեղը:

Յուրաքանչյուր մրցավազք ունի իր հերթական համարը:

 

2.3.20.5 Վիրտուալ ֆուտբոլ

Յուրաքանչյուր խաղ տևում է մոտ 3 րոպե:

Խաղադրույքների տեսակներն են՝

1X2 (Խաղադրույք ելքի վրա)՝ 1 – առաջին թիմի հաղթանակ (Ընդունող), X – ոչ ոքի (հանդիպումն ավարտվել է հավասար հաշվով), 2 – երկրորդ թիմի հաղթանակ (Հյուրեր):

Երկակի ելք՝

1X2 (Խաղադրույք ելքի վրա)՝ 1 – առաջին թիմի հաղթանակ (Ընդունող), X – ոչ ոքի (հանդիպումն ավարտվել է հավասար հաշվով), 2 – երկրորդ թիմի հաղթանակ (Հյուրեր):

1X – առաջին թիմի հաղթանակ կամ ոչ ոքի

12 – առաջին կամ երկրորդ թիմի հաղթանակ

X2 – երկրորդ թիմի հաղթանակ կամ ոչ ոքի

Հանդիկապ – արդյունքը որոշվում է՝ համապատասխան հանդիկապը հաշվի առնելով:

Գոլերի քանակ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում խփված գոլերի քանակը:

Տոտալ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում գրանցված գոլերի ստույգ քանակը:

Ստույգ հաշիվ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղի ստույգ հաշիվը (ինչ հաշվով կավարտվի խաղը):

Զույգ/Կենտ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել թե խաղը կավարտվի զույգ, թե կենտ հաշվով:

Շատ/Քիչ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում խփած գոլերի քանակը: Խաղադրույք կատարելու համար առաջարկվող գոլերի քանակը ներկայացվում է էկրանին մինչ խաղը սկսելը: Օրինակ՝ քիչ 2,5 գոլից, շատ 2,5 գոլից:

Յուրաքանչյուր մրցարշավն ունի իր հերթական համարը:

 

2.3.20.6 Ֆուտբոլային տասնմեկ մետրանոց հարվածներ

Խաղը 2 հակառակորդ ֆուտբոլային թիմերի միջև հաջորդաբար իրականացվող 11 մետրանոց հարվածներն են:

Յուրաքանչյուր խաղ տևում է մոտ 2 րոպե:

Խաղադրույքների տեսակներն են՝

1/2 (Խաղադրույք ելքի վրա)՝ 1 – առաջին թիմի հաղթանակ (Ընդունող 2 – երկրորդ թիմի հաղթանակ(Հյուրեր))

Տոտալ - Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում գրանցված գոլերի ստույգ քանակը:

Հանդիկապ – արդյունքը որոշվում է՝ համապատասխան հանդիկապը հաշվի առնելով:

Գոլերի քանակ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում խփված գոլերի քանակը:

Զույգ/Կենտ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել թե խաղը կավարտվի զույգ, թե կենտ հաշվով:

Ստույգ հաշիվ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղի ստույգ հաշիվը (ինչ հաշվով կավարտվի խաղը):

Շատ/Քիչ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել խաղում խփած գոլերի քանակը: Խաղադրույք կատարելու համար առաջարկվող գոլերի քանակը ներկայացվում է էկրանին մինչ խաղը սկսելը: Օրինակ՝ քիչ 2,5 գոլից, շատ 2,5 գոլից:

 

2.3.20.7 Վիրտուալ Թենիս

Յուրաքանչյուր խաղ բաղկացած է մեկ գեյմից և տևում է մոտ 2 րոպե:

Խաղադրույքների տեսակներն են՝

Հաղթող՝ 1 – առաջին խաղացողի հաղթանակ, 2 – երկրորդ խաղացողի հաղթանակ:

Գեյմի ստույգ հաշիվը – խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել գեյմի ստույգ հաշիվը (ինչ հաշվով կավարտվի գեյմը):

Հաղթանակ (Win) – 0 Առաջին խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 0 միավոր:

Հաղթանակ (Win) – 15 Առաջին խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 15 միավոր:

Հաղթանակ (Win) – 30 Առաջին խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 30 միավոր:

Հաղթանակ (Win) – 40 Առաջին խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 40 միավոր:

0 - Հաղթանակ (Win) Երկրորդ խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 0 միավոր:

15 - Հաղթանակ (Win) Երկրորդ խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 15 միավոր:

30 - Հաղթանակ (Win) Երկրորդ խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 30 միավոր:

40 - Հաղթանակ (Win) Երկրորդ խաղացողը կհաղթի և հակառակորդը կհավաքի 40 միավոր:

Միավորների տոտալ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել գեյմում/ խաղում գրանցված միավորների ստույգ քանակը:

Շատ/Քիչ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել գեյմում/խաղում գրանցված միավորների ստույգ քանակը: Օրինակ՝ քիչ 4.5 միավորից, շատ 4.5 միավորից:

 

2.3.20.8 Վիրտուալ աքլորների մրցույթ

Մրցույթ երկու աքլորների միջև, որի արդյունքում որոշվում է հաղթողը: Մրցույթը տևում է մոտ 60 վայրկյան:

Խաղադրույքների տեսակներն են՝

Հաղթող՝ 1 – առաջին աքլորի հաղթանակ, 2 – երկրորդ աքլորի հաղթանակ:

Շատ/Քիչ – Խաղադրույքով հաղթելու համար պետք է գուշակել աքլորը կհաղթի մինչև 60,5 վայկյանի լրանալը, թե 60,5 վայրկյանից անց ժամանակահատվածում, որի համար օգտագործվում են O-անց (over) U – մինչև (under) լատիներեն տառերը:

Օրինակ՝

O 60.5 – ը նշանակում է, որ տվյալ աքլորը կհաղթի 60.5 վայրկյանից հետո:

U 60.5 – ը նշանակում է, որ տվյալ աքլորը կհաղթի 60.5 վայրկյանը չանցած:

Գրազ գալու համար ելքերի հիմնական տարբերակները

2.4.1 Առաջին թիմի հաղթանակ – ծրագրում նշվում է «1»:

2.4.2 Ոչ-ոքի – նշվում է «X» :

2.4.3 Երկրորդ թիմի հաղթանակ - նշվում է «2»:

2.4.4 Առաջին թիմի հաղթանակ կամ ոչ-ոքի - նշվում է «1X»: Այդպիսի ելքով խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին թիմը հաղթի կամ խաղը ավարտվի ոչ-ոքի:

2.4.5 Առաջին թիմի կամ երկրորդ թիմի հաղթանակ - նշվում է «12»: Այդպիսի ելքով խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի թիմերից որևէ մեկը հաղթի, այսինքն խաղը ոչ-ոքի չավարտվի:

2.4.6 Երկրորդ թիմի հաղթանակ կամ ոչ-ոքի - նշվում է «X2»: Այդպիսի ելքով խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրորդ թիմը հաղթի կամ խաղը ավարտվի ոչ-ոքի:

2.4.7 Մրցման մասնակցի հաղթանակª հաշվի առնելով ֆորան: Ծրագրում ֆորան տրվում է շահման գործակցի հետ համատեղ «ֆորա 1» «գործ.1»:

Ֆորա - գոլերով (միավորներով, սեթերով, վարկյաններով) և այլ չափման միավորներով արտահայտված մրցման մասնակցի արտոնությունը կամ ետ մնալը, որը գրազի մասնակցին առաջարկվում է կազմակերպչի կողմից: Ֆորան կարող է լինել դրական, բացասական կամ զրո:

Իրադարձության ելքը` հաշվի առնելով ֆորան որոշվում է մրցման ընտրած մասնակցին տրված ֆորան գումարելով նրա կողմից ցուցաբերած համապատասխան արդյունքին: Եթե ստացված արդյունքը ընտրած մասնակցի օգտին է, նա համարվում է հաղթող, և նրա հաղթանակի վրա ֆորայով դրված խաղադրույքներըª շահում են: Վճարումները կատարվում են ծրագրում նշված շահման գործակցով: Եթե ստացված արդյունքը հակառակորդի օգտին է, ապա խաղադրույքները համարվում են պարտված: Եթե ստացված արդյունքըª հաշվի առնելով ֆորան, ոչ-ոքի է, ապա այդպիսի ելքով շահման գործակիցը հավասար է «1»:

Առաջարկվում է ֆորայի կրկնակի խաղադրույք (ասիական հանդիկապ): Խաղադրույք հաղթանակի կամ տոտալի վրա, հաշվի առնելով ֆորան, բազմապատիկ 0.25-ի (բայց ոչ 0.5-ի): Այդպիսի խաղադրույքը հաշվարկվում է որպես գումարի կեսի չափով երկու խաղադրույք` միևնույն գործակցով և «հասարակ ֆորաների» ու «հասարակ տոտալների» բազմապատիկ 0.5-ի ամենամոտ սովորական արժեքով: Այն դեպքում, երբ ասիական հանդիկապ խաղադրուքն ընդգրկված է էքսպրեսի և համակարգի մեջ, ապա այն հաշվարկվում է այն գործակցով, որը կլիներ միայնակ խաղադրույքի ժամանակ: Երկու հասարակ խաղադրույքների շահումի դեպքում հաշվարկներում հաշվի է առնվում խաղադրույքի գործակիցը «Գ»: Եթե մեկ հասարակ խաղադրույքը շահել է , իսկ մյուսը ենթակա է ետ վերադարձման, ապա հաշվարկման ժամանակ ընդունվում է («Գ»+1)/2 գործակիցը: Եթե մեկ հասարակ խաղադրույքը չի շահել, իսկ մյուսը ենթակա է ետ վերադարձման, ապա էքսպրեսներում հաշվարկվում է 0.5 գործակիցը: Եթե երկու հասարակ խաղադրուքներն էլ տանուլ են տրված, ապա ամբողջ խաղադրույքը համարվում է տանուլ տրված:

Օրինակ`

Իրադարձության մասնակիցֆորայի կրկնակի խաղադրույք (ասիական հանդիկապ)Գործակից
Ռեալ-0.25 (0, -0.5)2.0
Բարսելոնա+0.25 (0, +0.5)1.8

Այն դեպքում եթե 200 դրամի չափով խաղադրույքը դրվել է «Ռեալի» վրա և

«Ռեալը» հաղթեց` խաղադրույքի գումարի կեսի չափով երկու հասարակ խաղադրույքները շահեցին և շահումը հավասար է 100*2.0 + 100*2.0 = 400 դրամ

Խաղը ավարտվեց ոչ ոքի` խաղադրույքի գումարի կեսի չափով մեկ հասարակ խաղադրույքը պարտվեց, իսկ մյուսը` շահեց «1» գործակցով և շահումը հավասար է 100*0.0 + 100*1.0 = 100 դրամ

«Ռեալը» պարտվեց` խաղադրույքի գումարի կեսի չափով երկու հասարակ խաղադրույքները պարտվեցին և շահումը հավասար է 100*0.0 + 100*0.0 = 0 դրամ:

Այն դեպքում եթե 200 դրամի չափով խաղադրույքը դրվել է «Բարսելոնայի¦ վրա և

«Բարսելոնան» հաղթեց` խաղադրույքի գումարի կեսի չափով երկու հասարակ խաղադրույքները շահեցին և շահումը հավասար է 100*1.8 + 100*1.8 = 360 դրամ

Խաղը ավարտվեց ոչ ոքի` խաղադրույքի գումարի կեսի չափով մեկ հասարակ խաղադրույքը շահեց, իսկ մյոսը` շահեց «1» գործակցով և շահումը հավասար է 100*1.8 + 100*1.0 = 280 դրամ

«Բարսելոնան» պարտվեց` խաղադրույքի գումարի կեսի չափով երկու հասարակ խաղադրույքները պարտվեցին և շահումը հավասար է 100*0.0 + 100*0.0 = 0 դրամ:

Գրազ ըստ իրադարձության մասնակցի կողմից խփած, հավաքած, խաղացած և այլն գոլերի, միավորների, գեյմերի և այլն քանակի: Ծրագրում, համառոտության համար, այդ քանակը կոչվում է «տոտալ¦: Շահելու համար անհրաժեշտ է կռահել արդյոք կխփվի /կհավաքվի/ կխաղացվի ծրագրում նշված քանակից շատ, քիչ կամ դրան հավասար գոլեր/միավորներ/գեյմեր և այլն: Արդյունքի որոշման ժամանակ հաշվի է առնվում սույն կանոններով սահմանված խաղաժամանակը /տես կետ 2.7/, եթե ծրագրում այլ բան նշված չէ: Անհատական տոտալների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն հակառակորդի դարպասներ խփած գոլերը և այլ չափման միավորները:

Առաջարկվում են ըստ տոտալի գրազի երկու տարբերակª ըստ երկու («շատ¦ կամ «քիչ¦) կամ ըստ երեք («շատ¦, «քիչ¦ կամ «հավասար¦) ելքերի: Առաջին տարբերակում եթե արդյունքը համընկնում է կազմակերպչի կողմից առաջարկված տոտալի մեծության հետ, «շատ» և «քիչ» խաղադրույքները հաշվարկվում են «1» շահման գործակցով: Եթե գրազը ըստ տոտալի առաջարկված է 3 ելքով, և ադյունքը համընկնում է ծրագրում նշված տոտալի հետ, ապա «շատ» և «քիչ» խաղադրույքները համարվում են տանուլ տրված, իսկ «հավասար» խաղադրույքը՝ շահած:

Առաջարկվում է նաև տոտալի կրկնակի խաղադրույք, որը բազմապատիկ է 0.25-ի, բայց ոչ 0.5-ի (օրինակ` 2.25, 2.75, 3.25 և այլն): Այդպիսի խաղադրույքը հասկացվում է որպես երկու` (հասարակ) միևնույն գործակցով և տոտալի ամենամոտ սովորական արժեքով խաղադրույքներ (T1=T-0,25 T2=T+0,25): Յուրաքանչյուր հասարակ խաղադրույքի գումարը հավասար է կրկնակի խաղադրույքի գումարի կեսին:

Օրինակ՝

ԽաղադրույքՍպորտային իրադարձությունՏոտալի կրկնակի խաղադրույքԳործակիցԳումար
1Միլան - ՅուվենտուսՇատ 2.25 (2.2, 5)2.0200
2 Քիչ 2.25 (2.2, 5)1.8200
3 Շատ 2.75 (2.5, 3)1.9200
4 Քիչ 2.75 (2.5, 3 )1.9200

Եթե խաղի ժամանակ խփվել է 2 գնդակ, ապա շահումները հաշվարկվում են հետևյալ կերպ:

Խաղադրույք 1: Կրկնակի տոտալի մեկ հասարակ խաղադրույքը (Շատ 2) շահել է «1¦ գործակցով, իսկ մյուսը (Շատ 2.5) պարտվել է: Շահումը հավասար է 100*1.0 + 100*0 = 100 դրամ:

Խաղադրույք 2: Կրկնակի տոտալի մեկ հասարակ խաղադրույքը (Քիչ 2) շահել է «1¦ գործակցով, իսկ մյուսը (Քիչ 2.5) շահել է: Շահումը հավասար է 100*1.0 + 100*1.8 = 280 դրամ:

Խաղադրույք 3: Կրկնակի տոտալի երկու հասարակ խաղադրույքները (Շատ 2.5) և (Շատ 3) պարտվել են: Շահումը հավասար է 100*0 + 100*0 = 0 դրամ:

Խաղադրույք 4: Կրկնակի տոտալի երկու հասարակ խաղադրույքները (Քիչ 2.5) և (Քիչ 3) շահել են: Շահումը հավասար է 100*1.9 + 100*1.9 = 380 դրամ:

 

2.4.9. Խաղի հաշիվ

2.4.10. Առաջին խաղակեսի և ամբողջ մրցախաղի արդյունք: Այդ դեպքում անհրաժեշտ է կռահել միաժամանակ առաջին խաղակեսի և ամբողջ մրցախաղի ելքը: Ծրագրում այդ ելքերի նշման համար օգտագործում են սկզբնատառերըª Հ-հաղթանակ, Ո-ոչ-ոքի, ընդ որում առաջին տեղում դրվում է 1-ին խաղակեսի ելքը, իսկ երկրորդ տեղումª մրցախաղի: Օրինակª Հ2Հ1 նշանակում է 2-րդ թիմի (Հ2) հաղթանակը 1-ին խաղակեսում և 1-ին թիմինը (Հ1) ամբողջ մրցախաղում:

2.4.11. Խաղակեսերի (փուլերի, քառորդների, գեյմերի, սեթերի, իննինգների) արդյունքների համեմատում: Անհրաժեշտ է կռահել թե խաղի խաղակեսերից (փուլերից), քառորդներից և այլն որ մեկը ավելի բարձր արդյունք կունենա կամ որ խաղակեսերում (փուլերում, քառորդներում/ արդյունքները կլինեն միևնույնը:

2.4.12. Գոլ խփելու եղանակը ( գոլ տուգանայինից, գոլ 11 մետրանոց հարվածով, գոլ գլխով, գոլ խաղից` ոչ գլխով, ինքնագոլ ) : «Գոլ տուգանայինից¦ խաղադրույքները համարվում են շահած, եթե գոլը գրանցվում է տուգանային հարվածը իրացնողի կողմից անմիջապես մեկ հարվածով: “Գոլ 11 մետրանոց հարվածով¦ խաղադրույքները համարվում են շահած, եթե գոլը գրանցվել է 11 մետրանոց հարվածից: «Գոլ գլխով» խաղադրույքները համարվում են շահած, եթե գոլը գրանցվում է գլխի հարվածով: «Գոլ խաղից` ոչ գլխով» խաղադրույքների մեջ չեն մտնում «գոլ գլխով», «գոլ տուգանայինից», «գոլ 11 մետրանոց հարվածով», «ինքնագոլ» գոլերը: «Ինքնագոլ» խաղադրույքը համարվում է շահած եթե գրանցվել է ինքնագոլ ( երբ խաղացողը գոլ է խփում սեփական թիմի դարպասը ):

2.4.13. «Կլինի դուբլ» : Այդպիսի խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ խաղում թիմերից որևէ մեկի խաղացողը տվյալ խաղի ընթացքում խփի երկու և ավելի գոլ :

2.4.14. «Կլինի հետտրիկ» : Այդպիսի խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ խաղում թիմերից որևէ մեկի խաղացողը տվյալ խաղի ընթացքում խփի երեք և ավելի գոլ :

2.4.15. «Կլինի պոկեր»: Այդպիսի խաղադրույքով շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ խաղում թիմերից որևէ մեկի խաղացողը տվյալ խաղի ընթացքում խփի չորս և ավելի գոլ :

2.4.16. Տերեր-հյուրեր

Տերերի (ընդունող թիմերի) կամ հյուրերի (հյուրերի թիմերի) հաղթանակª հաշվի առնելով ֆորան: Հաղթանակը որոշվում է ըստ տերերի թիմերի և հյուրերի թիմերի կողմից համապատասախանաբար խփած գոլերի (միավորների) տարբերությանª հաշվի առնելով ֆորան:

Գրազ ըստ մեկ խաղարկային օրում կամ փուլում տերերի և հյուրերի ոչ-ոքիների, հաղթանակների թվի:

2.4.17 Մասնակցի արդյունք: Այդ գրազի դեպքում անհրաժեշտ է կռահել` կհասնի արդյոք մասնակիցը մրցման որոշակի փուլին (օրինակª եզրափակիչ փուլի 1/8, 1/4, 1/2-ին և այլն), կամ ինչ տեղ կգրավի մասնակիցը մրցման արդյունքում (խմբում, ենթախմբում և այլն), կամ կանցնի արդյոք հաջորդ շրջան (ռաունդ): Եթե հաջորդ փուլ մասնակցի անցումը հետագայում որևէ պատճառով չեղյալ է հայտարարվել, ապա դա հաշվի չի առնվում, և վճարումը իրականացվում է ըստ կայացած խաղերի արդյունքների:

Հաջորդ շրջան անցնելու գրազի դեպքում, երբ մասնակիցները հանդիպում են մի քանի անգամ, թիմերի /մասնակիցների/ դաշտերում խաղերի անցկացման հերթականության փոփոխման դեպքում, խաղադրույքները պահպանում են իրենց ուժը: Եթե խաղերից որևէ մեկը չի կայացել կամ ընդհատվել է, ինչպես նաև եթե առաջին խաղի արդյունքը փոփոխվել է, ապա անցումը որոշվում է ըստ թիմի (մասնակցի) հաջորդ փուլ փաստացի անցման: Եթե խաղերից ոչ մեկը չի կայացել, ապա այդպիսի խաղադրույքները հաշվարկվում են «1¦ գործակցով:

Եթե մրցման հայտարարված մասնակիցը որևէ պատճառով (վնասվածք, հրաժարում և այլն) չի կարող ավարտել կամ մասնակցել մրցմանը (եթե այն այդ պահին դադարեցված չէ), ապա այդ մասնակցի արդյունքի վրա կատարված խաղադրույքները համարվում են վավեր: Դրանք շահում են, եթե արդյունքին հասել է կամ համարվում են պարտված, եթե արդյունքին չի հասել (եթե ծրագրում այլ բան նշված չէ):

Օրինակª մրցաշրջանում թենիսիստի հաղթանակի վրա կատարված խաղադրույքը կհամարվի տանուլ տրված, իսկ 1/8-րդ եզրափակիչ դուրս չգալու խաղադրույքըª շահած, եթե մարզիկը վնասվածքի պատճառով դուրս է հանվել մրցումներից մինչ դրանց սկսվելը:

2.4.18 Գրասենյակը կարող առաջարկել նաև գրազի այլ տարբերակներ:

2.4.19 Էքսպրեսներում որոշ ելքերի ընդգրկման սահմանափակումները

Հետևյալ ելքերը չի կարելի ընդգրկել էքսպրեսում ավելի քան մեկ անգամ:

ֆուտբոլային խաղի հաշիվ

թենիսի խաղի (սեթի) հաշիվ

ֆուտբոլային խաղի 1-ին խաղակեսի և ամբողջ խաղի ելք:

Էքսպրեսում կարելի է ընդգրկել փոխկապակցված ելքերից միայն մեկը:

2.5. Նվազագույն խաղադրույք և առավելագույն շահում

2.5.1 Բոլոր տեսակի խաղադրույքների համար (բացառությամբ ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների) նվազագույն խաղադրույքը կազմում է 300 դր., իսկ համակարգի մեկ տարբերակի համար` 10դր.: Խաղադրույքների բոլոր տեսակների համար մեկ խաղադրույքի առավելագույն մեծությունը սահմանվում է հինգ հարյուր հազար դրամ, խաղադրույքների բոլոր տեսակների առավելագույն շահումը մեկ տոմսի համար սահմանվում է հինգ միլիոն դրամ: Շահման առավելագույն գործակիցը 1000 է: Դրա գերազանցման դեպքում վճարումը կատարվում է 1000 գործակցով:

2.5.2 Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների համար խաղադրույքի նվազագույն չափը սահմանվում է 50 դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ գրազը կնքվում է երկու մասնակիցների միջև: Այս դեպքում առաջարկվող ելքին կողմ խաղադրույքի նվազագույն չափը սահմանվում է 800 դրամ, իսկ ելքին դեմ խաղադրույքի պարտավորության նվազագույն չափը կախված է ելքին կողմ խաղադրույք կատարողի առաջարկած գործակցից:

2.6. Խաղերի արդյունքներ, դրանց սկսվելու ամսաթիվ ու ժամանակ, վիճելի հարցերի լուծման կարգ

2.6.1 Եթե ավարտված իրադարձության արդյունքը հետագայում որևէ պատճառով (թիմի կամ խաղացողների ապաորակավորում, դատավարություն, անցկացման պայմաններ և այլն) չեղյալ է հայտարարվել կամ փոխվել է, խաղադրույքների հաշվարկը կատարվում է սկզբնական (փաստացի) արդյունքի հիման վրա:

2.6.2 Վավերական (փաստացի) են համարվում այն արդյունքները, որոնք հայտարարվում են անմիջապես իրադարձության ավարտից հետո պաշտոնական արձանագրությունների և տեղեկատվական այլ պաշտոնական աղբյուրների հիման վրա:

 

Կազմակերպիչը օգտվում է պաշտոնական հետևյալ աղբյուրներից`

 

www.uefa.com - Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ընտրական խաղերի եւ Եվրոպայի առաջնություն (ֆուտբոլ)

www.fifa.com - Կոնֆեդերացիայի գավաթ, Ընտրական խաղերի եւ աշխարհի առաջնություն (ֆուտբոլ)

www.beto.gr - Ֆուտբոլ Հունաստան

www.bundesliga.at - Ֆուտբոլ Ավստրիա

www.turkish-soccer.com - Ֆուտբոլ Թուրքիա

www.rfpl.org - Ֆուտբոլ Ռուսաստան

www.premierleague.com - Ֆուտբոլ Անգլիա

www.sportinglife.com - Ֆուտբոլ Անգլիա

www.gazzetta.it - Ֆուտբոլ Իտալիա

www.bundesliga.de - Ֆուտբոլ Գերմանիա

www.marca.com - Ֆուտբոլ Իսպանիա

www.lfp.es - Ֆուտբոլ Իսպանիա

www.lfp.fr - Ֆուտբոլ Ֆրանսիա

www.mlsnet.com - Ֆուտբոլ ԱՄՆ

www.goalzz.com - Ֆուտբոլ

www.nfl.com - Ամերիկյան Ֆուտբոլ

www.basket.ru - Բասկետբոլ Ռուսաստան

www.nba.com - Բասկետբոլ (NBA)

www.euroleague.com - Բասկետբոլ Եվրոլիգա

www.uլebcup.com - Բասկետբոլ (ULEB)

www.nhl.com - Հոկեյ NHL

www.fhr.ru - Հոկեյ Ռուսաստան

www.rusbandy.ru - Հոկեյ գնդակով Ռուսաստան

www.atptennis.com - Թենիս (ՏԹԱ)

www.wtatour.com – Թենիս (ԿԹԱ)

www.mlb.com - Բեյսբոլ

www.eurohandball.com - Ձեռքի գնդակ

www.fide.com - Շախմատ

www.volley.ru - Վոլեյբոլ Ռուսաստան

www.nyse.com/index - Ֆինբեթ

www.nasdaq.com – Ֆինբեթ

www.tsx.com – Ֆինբեթ

www.tsx.com – Ֆինբեթ

www.m-x.ca/accueil_en.php - Ֆինբեթ

www.eurexchange.com/exchange-en - Ֆինբեթ

www.londonstockexchange.com – Ֆինբեթ

www.xe.com – Ֆինբեթ

www.dfm.ae/market-data/market-data-overview - Ֆինբեթ

www.bursamalaysia.com/market - Ֆինբեթ

www.nseindia.com – Ֆինբեթ

 

«Կազմակերպիչը» անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել նաև պաշտոնական կամ այլ աղբյուրներից:

Բացառիկ դեպքերում, «կազմակերպիչը¦ իրեն իրավունք է վերապահում օգտագործել տեսադիտում` ճիշտ արդյունքի որոշման համար:

2.6.3 Իրադարձության սկսվելու ամսաթիվն ու ժամանակը, որ նշվում է ծրագրում, կրում է տեղեկատվական բնույթ: Խաղադրույքների հաշվարկման համար որպես իրադարձության սկսվելու ժամանակ է ընդունվում իրադարձության սկսվելու փաստացի ժամանակը, որը որոշվում է մրցումը, խաղը և այլն անցկացնող կազմակերպության պաշտոնական փաստաթղթերի հիման վրա:

2.6.4 Իրադարձության արդյունքների վերաբերյալ մասնակիցների դիմումները ընդունվում են իրադարձության ավարտման պահից 10 օրվա ընթացքում, էլեկտրոնային նամակով [email protected] էլեկտրոնային հասցեով կամ գրավոր՝ ք. Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեում գտնվող գրասենյակում:

Եթե բասկետբոլի, բեյսբոլի, հոկեյի կամ ռեգբի խաղը:

ցանկացած պատճառով չեղյալ է հայտարարվում կամ տեղափոխվում է 24 ժամից ավել, ապա դրանց վրա կատարված բոլոր խաղադրույքների շահման գործակիցները ընդունվում են հավասար 1-ի:

ավելի քան 24 ժամ ընդհատվում կամ դադարեցվում է, այդ խաղի վրա դրված բոլոր խաղադրույքները (բացառությամբ 2.6.8, 2.6.9 կետերում նշված դեպքերի) նույնպես հաշվարկվում են 1 գործակցով, իսկ 24 ժամվա ընթացքում ավարտվելու դեպքում նրա վրա դրված բոլոր խաղադրույքները մնում են ուժի մեջ:

2.6.5 Բոլոր խաղադրույքները դրված Ֆուտբոլի, ամերիկյան ֆուտբոլի և 2.6.5 կետում չնշված (բացառությամբ թենիսի) այլ սպորտային իրադարձությունների վրա, որոնք ցանկացած պատճառով չեղյալ են հայտարարվել կամ տեղափոխվել են 30 ժամից ավել ժամկետով հաշվարկվում են 1 գործակցով: Եթե սպորտի այդ ձևերով խաղը ընդհատվել է և չի ավարտվել ընդհատման պահից 24 ժամվա ընթացքում, իսկ քաղաքական և ժամանցային միջոցառումները 30 օրվա ընթացքում, ապա այդ խաղադրույքները (բացառությամբ 2.6.8, 2.6.9. կետերում նշված դեպքերի) նույնպես հաշվարկվում են 1 գործակցով:

 

2.6.6 Թենիս խաղի ժամանակ

ա. Եթե խաղի մեկնարկից առաջ հայտարարված մասնակիցներից մեկը փոխարինվում է մյուսով, ապա տվյալ իրադարձության վրա կատարված խաղադրույքը ենթակա է վերադարձի (բացառությամբ թիմային մրցումների)։ Թիմային մրցումներում ցանկացած պատճառով մեկ կամ մի քանի մասնակիցների փոխարինման դեպքում բոլոր խաղադրույքները մնում են ուժի մեջ։

բ. Երբ ինչ-ինչ պատճառներով խաղացողը հրաժարվել է կամ որակազրկվել, ապա արդեն խաղարկված և կայացած խաղադրույքները մնում են ուժի մեջ։ Մնացած բոլոր խաղադրույքները ենթակա են վերադարձի, եթե անգամ դրանց ելքերն արդեն ակնհայտ են.

1.խաղի, սեթերի, գեյմերի ելքեր

2.խաղի, սեթերի, գեյմերի ֆորաներ

3.խաղի, սեթերի, գեյմերի տոտալներ

4.խաղի, սեթերի, գեյմերի կոնկրետ հաշիվներ

5.մնացած այլ իրադարձություններ:

գ.Խաղադրույքները հետևյալ դեպքերում են մնում ուժի մեջ՝

կորտերի ծածկույթի փոփոխություն,

անցկացման վայրի փոփոխություն,

փակ կորտը բաց կորտով փոխարինում։

դ . Մրցաշարի հաղթողի համար առաջարկվող խաղադրույքներն ընդունվում են՝ հաշվի առնելով տվյալ մրցաշարում մասնակցի պարտադիր մասնակցությունը։ Եթե խաղացողը նախքան մրցաշարի մեկնարկը հրաժարվել է մասնակցել մրցաշարին, ապա մրցաշարում հաղթանակի համար առաջարկվող բոլոր խաղադրույքները ենթակա են վերադարձի։

ե. Եթե թենիսը ընդհատվել է, չի ավարտվել նույն օրը և հետաձգվել է , նրա վրա դրված խաղադրույքներն ուժի մեջ են մնում մինչև մրցման ավարտը, որի շրջանակներում անց է կացվում խաղը, մինչև խաղը չավարտվի կամ տեղի չունենա մասնակիցներից որևէ մեկի հրաժարում:

2.6.7 Խաղերը համարվում են կայացած, եթե դրանք ընդհատվել են, չեն ավարտվել 2.6.5, 2.6.6 կետերում նշված ժամկետներում, և եթե նրանցում խաղացվել է ոչ պակաս, քան.

ֆուտբոլումª 90ր.

ֆուտզալումª 30ր.

բասկետբոլում ԲԱԱ ( բասկետբոլի ազգային ասոցացիա) ª 43ր.

եվրոբասկետբոլումª 35ր.

հոկկեյում ՀԱԼ ( հոկեյի ազգային լիգա)ª 55ր.

գնդակով հոկեյումª 60ր.

եվրոհոկեյումª 50ր.

ամերիկյան ֆուտբոլումª 55ր.

բեյսբոլումª պրեմատչ 5 փուլ (իննինգ), լայվ 9 փուլ (իննինգ)

Բացառություն են կազմում խաղերի ընդհատման պահին հավասար հաշվի դեպքերը այն սպորտաձևերում կամ խաղերում որտեղ թույլ չի տրվում խաղի ոչ-ոքի ավարտª բասկետբոլ, բեյսբոլ, ամերիկյան ֆուտբոլ և ՀԱԱ play-off սերիա: Այդ դեպքերում խաղերը համարվում են չկայացած և վճարումը կատարվում է 1 գործակցով (բացառությամբ 2.6.9 կետում նշված դեպքերի):

2.6.8 Եթե որևէ խաղ չի ավարտվել և համարվում է չկայացած, ապա այն ելքերը, որոնք նրա ընդհատման պահին որոշված են (օրինակª առաջին խաղակեսի ելքը, առաջին խփած գոլը և դրա ժամանակը և այլն) հիմք են ընդունվում խաղադրույքների հաշվարկման համար: Բոլոր մնացած խաղադրույքներով վճարումները կատարվում է 1 գործակցով:

2.6.9 Մրցումներում, որտեղ օգտագործվում են «տերեր» և «հյուրեր» հասկացությունները, խաղի չեզոք դաշտ տեղափոխման դեպքում (պայմանական նշում Չ.Դ.), խաղադրույքները մնում են ուժի մեջ, հակառակորդի դաշտ տեղափոխման դեպքում (բացառությամբ միևնույն քաղաքից թիմերի դեպքում)ª շահման գործակիցները ընդունվում է հավասար «1»-ի: Եթե միջազգային խաղը տեղափոխվել է այլ երկիր, այդ և դրա հետ կապված (օրինակ` անցում հաջորդ փուլ) իրադարձությունների վրա կատարած խաղադրույքները հաշվարկվում են 1» գործակցով: Եթե որևէ իրադարձության համար «տերեր» և «հյուրեր» հասկացությունները կիրառելի չեն, ապա իրադաձության անցկացման վայրի փոփոխման դեպքում դրա վրա դրված բոլոր խաղադրույքները մնում են ուժի մեջ:

2.6.10 Եթե որպես մրցման հաղթող ճանաչվում են մեկից ավելի մասնակիցներ կամ թիմեր, շահման գործակիցները ըստ այդ մասնակիցների վրա դրված խաղադրույքների կիսվում են հաղթողների քանակի վրա, սակայն չեն կարող 1.0.-ից պակաս լինել: Օրինակ՝ եթե մեկ մասնակցի մրցաշրջանում հաղթանակի գործակիցը հավասար է 1.6., իսկ մյուսինը՝ 3.4. և նրանք երկուսն էլ ճանաչվել են հաղթող, ապա շահման գործակիցը առաջին մասնակցի հաղթանակի վրա դրված խաղադրույքների կկազմի 1.0, իսկ երկրորդինի համար՝ 1.7.:

2.6.11 Եթե թիմի անդամ մասնակիցը (ֆուտբոլիստ, հոկեյիստ, բասկետբոլիստ և այլն) չի մասնակցել խաղում, նրա վրա դրված խաղադրույքներով շահման գործակիցը հավասար է «1¦-ի:

2.6.13 Նախադեպը չունեցող վիճելի իրավիճակներում, վերջնական որոշումը ընդունվում է կազմակերպչի կողմից:

 

Կանոնների առանձնահատկությունները ըստ սպորտաձևերի

 

2.7.1 Ֆուտբոլ

Խաղադրույքները ֆուտբոլային խաղերի վրա /այդ թվում գավաթային/ ընդունվում են խաղի հիմնական ժամանակի համար` ( 2 խաղակեսը յուրաքանչյուրը 45 րոպե ) եթե ծրագրում այլ բան նշված չէ: Յուրաքանչյուր խաղակեսի տևողությանը մրցավարը կարող է ավելացնել ժամանակ խաղացողների փոխարինման, վնասվածքների և այլնի համար: Ավելացված ժամանակում գրանցված խփված գնդակները ( գոլերը ), խաղացողների փոխարինման և խաղի այլ իրադարձությունները համարվում են կատարված հիմնական ժամանակում:

Խաղացողի դաշտից հեռացնելուն հանգեցնող կրկնակի դեղին քարտը, համարվում է կարմիր: Հեռացումների և նախազգուշացումների հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում միայն այն քարտերը, որոնք ներկայացվել են խաղի հիմնական ժամանակում և խաղին անմիջապես մասնակցող խաղացողներին:

 

2.7.2 ֆուտզալ, ձեռքի գնդակ, ռեգբի, ջրագնդակ, լողափային ֆուտբոլ, խոտի հոկեյ

Խաղադրույքները այդ սպորտաձևերի վրա ընդունվում են խաղի հիմնական ժամանակի համար, եթե այլ բան նշված չէ:

 

2.7.3 Հոկեյ

Խաղադրույքները բոլոր երկրների հոկեյի առաջնությունների և բոլոր միջազգային մրցումների վրա ընդունվում են խաղի հիմնական ժամանակի համար, եթե այլ բան նշված չէ:

 

2.7.4 Հոկեյ գնդակով

Խաղադրույքները գնդակով հոկեյի վրա ընդունվում են խաղի հիմնական ժամանակի համար, եթե այլ բան նշված չէ:

 

2.7.5. Բասկետբոլ, բեյսբոլ, ամերիկյան ֆուտբոլ, կեռլինգ

Խաղադրույքները այդ սպորտաձևերի վրա ընդունվում են հաշվի առնելով օվերտայմերը, եթե այլ բան նշված չէ: Բացառություն են կազմում այն իրադարձությունները, որոնց համար ծրագրում տրված է ոչ-ոքի ելքը «X¦: Այդ դեպքում խաղադրույքները «1, X, 2¦, «1X¦, «12¦, «X2¦ ելքերի համար ընդունվում են խաղի հիմնական ժամանակի վրա:

 

2.7.6 Վոլեյբոլ, լողափային վոլեյբոլ

Ֆորան և տոտալը վոլեյբոլի համար նշվում է միավորներով, եթե գծում այլ բան նշված չէ:

Առաջարկվում է գրազª «Հաշիվ ըստ խաղակեսերի¦: Գծում համապատասխան սյունակները վերնագրված են ª 3:0, 3:1 և այլն:

 

Թենիս

Ֆորան և տոտալը թենիսում նշվում են գեյմերով:

Առաջարկվում է գրազª «Հաշիվ ըստ սեթերի¦: Գծում համապատասխան սյունակները վերնագրված են ª 2:0, 2:1 և այլն

Թիմային մրցումներում ցանկացած թիմի ցանկացած պատճառով մեկ կամ մի քանի մասնակիցների փոխարինման դեպքում խաղադրույքները ամբողջ խաղի ելքի վրա մնում են ուժի մեջ: Զույգով խաղերում, եթե նշված է զույգերի կազմը, մասնակցներից որևէ մեկի փոխարինման դեպքում, շահումը հաշվարկվում է 1 գործակցով, իսկ եթե կազմը նշված չէª խաղադրույքները մնում են ուժի մեջ:

Խաղի ֆորմատի փոփոխման դեպքում (սեթերի քանակը), շահումների գործակիցները տվյալ իրադարձության բոլոր ելքերի համար ընդունվում են հավասար 1-ի:

Առաջնության ծածկույթի մասին տվյալները տեղեկատվական բնույթ են կրում: Ծածկույթը փոխելու դեպքում բոլոր խաղադրույքները մնում են ուժի մեջ:

2.7.8 Ավտոմրցարշավ

Առաջարկվում են գրազի հետևյալ տեսակները.

 ա/ Մրցարշավի հաղթող: Հաղթող է համարվում հանրագումարային դասակարգման մեջ առաջին տեղը գրաված մրցարշավորդը:

 բ/ Հանրագումարային արձանագրության մեջ մրցարշավորդի որոշակի տեղը:

 գ/ «Ով է ավելի լավը¦: Առաջադրված զույգերում առաջարկվում է նշել այն մրցարշավորդին , ով ավելի լավ հանդես կգա:

Ավելի լավ կհամարվի հանրագումարային դասակարգման մեջ ավելի բարձր տեղ զբաղեցրած մրցարշավորդը: Եթե զույգում երկուսն էլ դուրս են մնացել մրցավազքից, ապա հաղթող է ճանաճվում նա ով ավելի շատ շրջաններ է անցել, եթե երկուսն էլ դուրս են մնացել նույն շրջանում, ապա խաղադրույքները հաշվարկվում են «1¦ գործակցով:

 դ/ «Դուրս կմնա, թե չի մնա¦: Առաջարկվում է կռահել` դուրս կմնա կամ չի մնա որոշակի մրցարշավորդը մրցավազքից: Ընդ որում մրցարշավորդը, որը դասակարգվում է առջևում գտնվող մրցարշավորդից ետ մնալով, համարվում է մրցավազքից դուրս չմնացած: Եթե մրցաշավորդը որակավորված է, ապա նա ավարտել է մրցարշավը:

 ե/ «Ամենաարագ շրջան¦: Անհրաժեշտ է կռահել, թե մրցարշավորդներից որ մեկը ավելի արագ կանցնի մեկ շրջանը:

Նախավարժանքի շրջանը մտնում է մրցարշավի մեջ:

Վիճելի իրավիճակներում հաղթողի վրա դրված խաղադրույքների շահելու կամ պարտվելու որոշման չափանիշը պարգևատրման փաստն է:

2.7.9 Բադմինտոն, սեղանի թենիս Ֆորան և տոտալը տվյալ մարզաձևերի համար նշվում է միավորներով, եթե այլ բան նշված չէ:

 

3. Վիճակախաղի տոմսի նկարագիրը

 

3.1. Կազմակերպչի տոտոլիզատորի տոմսի (Տոմս) դերը կատարում է խաղադրույքի (խաղադրույքների) պաշտոնական գրառումը կազմակերպչի էլեկտրոնային սարքավորման (համակարգչի, սերվերի) վրա, որը ներաում է` պաշտոնական գրառման (վիճակախաղի տոմսի) համարը (սերիան), իրադարձությունը (իրադարձությունները), ընտրված իրադարձության կանխագուշակվող ելքը (արդյունքը) և ելքի համար սահմանված հնարավոր շահման գործակիցը (Գործակից), խաղադրույքի տեսակը (ձևը), կատարված խաղադրույքի ընդհանուր գումարը, հնարավոր շահման չափը, իրադարձության համարը, իրադարձության կայացման և խաղադրույքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:

Կատարված պաշտոնական գրառման պահից Տոմսի վրա տարածվում է սույն կանոնակարգով սահմանված պայմանները (մասնավորապես` Կազմակերպչի ֆիրմային անվանումը, վիճակախաղի (տոտալիզատորի) ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը, շահումը որոշելու կարգը, շահումների վճարման կարգը, վայրը, ժամկետները և Տոմսի գինը): Տոմսի արտաքին տեսքը որոշում է Կազմակերպիչը:

 

4. Շահումների վճարման կարգը, վայրը և ժամկետները

 

4.1. Շահած տոմսերով շահումները տրվում են շահելու փաստը որոշվելուց հետո 30 օրվա ընթացքում՝ կազմակերպչի ք. Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեում գտնվող գրասենյակում կամ բուքմեյքերական կետերում, որտեղ կատարվել է խաղադրույքը:

4.2 Շահումը վճարվում է այն անձին, ով ներկայացնում է Խաղադրույքի կատարումը հավաստող` սույն կանոնակարգի 2.2.2. ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված Կտրոնը: Այն չներկայացվելու դեպքում շահումը ենթակա չէ վճարման: Շահումը ստանալուց հետո Մասնակիցը Կտրոնը հանձնում է Գանձապահին:

4.3 Շահումների գումարների մեկ դրամից պակաս կազմող մասը կլորացվում է մեկ ՀՀ դրամի սահմանում: Վճարման համար կեղծ Կտրոն, կամ Կտրոնի նույնականացումը անհնարին դարձնող վնասվածքներով Կտրոն ներկայացնելու դեպքում վճարում չի կատարվում: Եթե Մասնակցի կողմից ներկայացված Կտրոնի գրառումները չեն համընկնում խաղադրույքների ընդունման համակարգչում կատարված պաշտոնական գրառմանը` Տոմսի տվյալներին, ապա հաշվարկման համար հիմք է հանդիսանում խաղադրույքների ընդունման համակարգչում կատարված պաշտոնական գրառումը` Տոմսի տվյալները:

4.4 Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների շահումները ստանալու համար մասնակիցը պարտավոր է ուղարկել հարցում իր անհատական խաղային հաշվից՝ նշելով վճարման եղանակը և գումարը: Հարցումի ձևը և լրացման կարգը գտնվում է կազմակերպչի կայքում՝ «Ստանալ շահումները¦ բաժնում: Մասնակցի պատվիրված գումարը չի կարող գերազանցել մասնակցի անհատական խաղային հաշվի մնացորդը այդ պահի դրությամբ: Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների շահումների վճարումը կատարվում է ք. Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեում« ինչպես նաև շահումների վճարման համար կազմակերպչի կողմից լիազորված անձանց միջոցով կանխիկ կամ անկանխիկ ձևով: Մասնակցի ցանկությամբ շահած գումարները նաև փոխանցվում են մասնակցի կողմից նշված հաշվին:

4.5 Շահումները վճարվում են իրադարձությունների ավարտման պահից 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո չպահանջված շահումները չեն վճարվում :

 

5.Կազմակերպչի պարտավորությունները և իրավունքները

 

5.1 Կազմակերպիչը պարտավոր է անցկացնել խաղադրույքների ընդունումը պահպանելով սույն կանոնակարգի դրույթները::

5.2 Կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին վճարել նրանց շահումըª սույն կանոնակարգով նախատեսված չափով, ձևով և ժամկետում:

5.3 Կազմակերպիչը շահումները վճարում է միայն Խաղադրույքի կատարումը հավաստող` սույն կանոնակարգի 2.2.2. ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված Կտրոնի առկայության դեպքում:

5.4.Կազմակերպիչը ունի նաև սույն կանոնակարգից բխող այլ պարտավորություններ և իրավունքներ:

5.5 Կազմակերպչի կայքէջում Մասնակիցների կողմից իրենց Անհատական խաղային հաշիվների անբարեխիղճ և աննպատակ օգտագործման դեպքում (վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգերով, բանկային քարտերով և այլ միջոցներով հաշիվները համալրելու և առանց խաղադրույքներ կատարելու դրանք կանխիկացնելու դեպքում) Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել այդ Անհատական խաղային հաշիվները և ձեռնարկել համապատասխան միջոցներ բացառելու նման երևույթները` ելնելով Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից:

5.6 Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Մասնակցի Անհատական խաղային հաշիվը, եթե նրա կողմից առցանց խորհրդատուի հետ շփվելիս չի պահպանում քաղաքավարության նորմերը, իր նամակագրության մեջ օգտագործում է անցենզուր կամ վարկաբեկիչ բառեր և/կամ արտահայտություններ, կամ ունի մի քանի Անհատական խաղային հաշիվներ, կամ կասկածվում հատուկ ծրագրային ապահովման կամ տեխնիկական միջոցների օգտագործման մեջ, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել խաղադրույքների կատարման գործընթացը:

 

6. Մասնակիցների պարտավորությունները և իրավունքները

 

6.1 Մասնակիցները պարտավոր են ենթարկվել տոտալիզատորի կազմակերպման և անցկացման սույն կանոնակարգին:

6.2 Մասնակիցները պարտավոր են պահպանել սույն Կանոնակարգով սահմանված բոլոր կանոնները, չխախտել Կտրոնի վրայի նշանների տեսքը եւ ամբողջությունը:

6.3 Տոտալիզատորի մասնակիցը իրավունք ունի պահանջել կազմակերպչից պահպանել տոտալիզատորի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթները, ստանալ սպորտային իրադարձությունների մասին անհրաժեշտ տեղեկություններ:

6.4 Սույն կանոնակարգի 6-րդ կետի 6.2-րդ ենթակետով սահմանված պայմանը (պարտականությունը)` ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների մասով, Խաղացողի կողմից խախտելու այն դեպքերում, երբ Կազմակերպչի կողմից խախտումը դիտարկվում է, որպես Մասնակցի Անհատական խաղային հաշվի արգելափակման հիմք (ռիսկային), ապա Մասնակցի Անհատական խաղային հաշվին առկա մնացորդից (միավորներին համարժեք Կազմակերպչի մոտ առկա Մասնակցի գումարից) Կազմակերպչին փոխհատուցվում են (գանձվում են) Կազմակերպչի կողմից կրած` Մասնակցի Անհատական խաղային հաշվի համալրման և համալրված միավորներին համապատասխան գումարների հետ վերադարձի հետ կապված, վճարահաշվարկային գործառնությունների` վճարահաշվարկային գործառնություններ (ծառայություններ) մատուցած կազմակերպությունների ծախսերը (միջնորդավճարները)։

 

7. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

 

7.1 Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

7.2 Կազմակերպչի կողմից կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո: