)
Այլ

Նարդի

Համառոտ դրույթներ և պայմաններ

Նշված դրույթները և պայմաննները բաղկացած են հետևյալ բաժիններից, որոնցով առաջնորդվում են նարդի խաղի կազմակերպիչները և խաղացողները:

Այդ բաժիններն են՝

·         Պայմանավորված խաղ

·         խաղային ծրագրերի օգտագործում (արտաքին ծրագրային միջամտություն)

·         ակնհայտ տեխնիկական խնդիրներ[ZG1]

Պայմանավորված խաղ

«Պայմանավորված խաղ» են համարվում հետևյալ դեպքերը՝ խաղադրույքի կանխամտածված փոխանցում ընկերոջը կամ այլ անձի, եթե որևէ խաղացող նարդու սենյակում խաղի ընթացքում դիմել է անարդարության, օգտագործելով իրեն չպատկանող կրեդիտ քարտ կամ այլ կեղծ տվյալներ:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ըստ «Վիվառոբեթ»-ի սահմանված կանոնակարգի, «պայմանավորված խաղ»-ի դեպքում խաղացողի հաշիվը կարգելափակվի և հետագայում այն վերականգնելու, ինչպես նաև նոր հաշիվ գրանցելու ցանկացած փորձ կհետապնդվի ՀՀ գործող օրենսդրությամբ: «Վիվառոբեթ»-ը Պայմանավորված խաղի դեպքում կիրառում է հետևյալ պատժամիջոցները՝

ա. Անմիջապես արգելափակում է խաղացողի հաշվեհամարը,

բ. Դադարեցնում է խաղացողի հաշիվը «Վիվառոբեթ»-ում,

գ. Սառեցնում է խաղացողի հաշվեհամարին եղած գումարը,

դ.Ինֆորմացիան տրամադրում է համապատասխան մարմիններին, ովքեր ՀՀ օրենսդրությամբ իրավասու են ունենալ նման տեղեկատվություն,

ե.Շահումները կհամալրվեն հաճախորդների հաշվին՝ միայն վերջնական արդյունքը հաստատվելուց հետո,

զ.Եթե գումարը սխալմամբ է փոխանցվել հաճախորդի հաշվին, ապա հաճախորդը պարտավոր է տեղեկացնել կազմակերպությանը: Ցանկացած շահում, որ ստացվել է սխալ փոխանցումից համարվում է անվավեր և վերադարձվում է կազմակերպությանը:

 

Խաղային ծրագրերի օգտագործում (արտաքին ծրագրային միջամտություն)

Եթե խաղացողը անհատական և մրցաշարային խաղերում օգտվել է արտաքին միջամտությունից, այսինքն օգտագործել է նարդի խաղալու համար հատուկ ծրագրեր, կազմակերպությունն իրավունք ունի.

ա. Անմիջապես արգելափակել խաղացողի հաշվեհամարը,

բ.  Դադարեցնել խաղացողի հաշիվը «Վիվառոբեթ»-ում,

գ.  Խարդախության ճանապարհով ետ բերված գումարների վերադարձնել տուժող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ. Խաղացողին առաջարկել առանց ծրագրի օգտագործման խաղալ մի քանի պարտիաներ մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ,

ե.Ցանկացած խարդախության, խորամանկության և այլ նմանատիպ մոտեցում, դիտարկել որպես անազնիվ քայլ մեկ այլ խաղացողի նկատմամբ:

Հաշիվ ունեցողները պետք է գիտակցեն, որ ընկերությունը միջոցներ ձեռք կառնի կանխելու համակարգչային ծրագրերի օգտագործումը, իսկ խաղացողը պարտավորվում է չօգտագործել Extream և այլ նմանատիպ ծրագրեր:

 

Ակնհայտ տեխնիկական խնդրիներ

ա.  Եթե մեր կայքի պատճառով տեղի են ունենում խափանումներ, ապա մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ վերականգնվում են խաղադրույքները:

բ.  Եթե խաղի ընդհատում տեղի է ունեցել խաղացողների կապի կամ այլ տեխնիկական խնդիրների պատճառով, կազմակերպությունը չի վերականգնում խաղադրույքները

գ.  Եթե մրցաշարերում տեղի է ունենում ակնհայտ տեխնիկական բաց թողում, այսինքն ծրագիրը չի գանձում մուտքավճարները կամ ռեբայների գումարը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը աճում է, կազմակերպությունը չեղյալ է հայտարարում մրցաշարը

Կայքի կանոնակարգային հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Օգնություն» բաժնի կետերում

 

Կարճ նարդի

Խաղում օգտագործվում են հետևյալ տերմինները և հասկացությունները.

 

Բար: Խաղադաշտերի միջև ընկած խաղատախտակի կենտրոնական հատվածը:

 

Մասնակցության վճար: Մեկ միավորանոց պարտիայի շահումի դրամական համարժեքը: Սահմանվում է սեղանը ստեղծող Խաղացողի կողմից: Մասնակցության վճարը չի կարող լինել Խաղացողի հատուկ խաղային հաշվում եղած գումարից ավելի:

 

Լիմիտ: Առավելագույն գումարի սահմանափակում, որը Խաղացողը կարող է հաղթել կամ պարտվել մեկ պարտիայի ընթացքում: Լիմիտը չի կարող լինել Խաղացողի հաշվեհամարում եղած գումարից ավելի: Խաղերի շարքում լիմիտը մասնակցության վճարին հավասար է:

 

Դավե: Մասնակցության վճարի կրկնապատկում: Եթե «Կուբ դավե» կարգավորումը միացված է, Խաղացողը և նրա մրցակիցը կարող են ընթացիկ մասնակցության վճարի կրկնապատկում առաջարկել: Դա անելու համար բավական է Խաղացողի քայլից անմիջապես առաջ սեղմել խաղատախտակի ձախ հատվածում գտնվող «Կուբ դավե» կոճակը՝ նախապես անջատելով «Ավտոնետում» կարգավորումը: Մասնակցության վճարի կրկնապատկման մերժումն ավտոմատ կերպով հանգեցնում է պարտության, մինչդեռ այն ընդունելու դեպքում Խաղացողը «Կուբ -դավեի» տերն է դառնում և կրկնապատկում սկզբնական մասնակցության վճարը, իսկ կրկնապատկման հաջորդ առաջարկը կարող է անել միայն նա: «Կուբ- դավեի» վրա պատկերված են (սկզբնական դիրք` եզակի մասնակցության վճար) 2, 4, 8, 16, 32, 64 թվերը (Խաղում տվյալ հնարավորության կիրառման համար նշում կատարեք սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց)։

 

Մարս: Պարտիայի ավարտ, որի արդյունքում մի Խաղացողը դուրս է բերել բոլոր խաղաքարերը, իսկ մյուսը` ոչ մեկը: Ընդ որում հաղթող Խաղացողը ստանում է մասնակցության վճարի կրկնակի չափը (որը գոյացել է պարտիայի ավարտին) և իր սեփական վարկանիշին ավելանում է 2 միավոր:

 

Կոքս: Պարտիայի ավարտ, որի արդյունքում մի Խաղացողը դուրս է բերել բոլոր խաղաքարերը, իսկ մյուսը` ոչ մեկը, և բացի դրանից, նրա մեկ կամ մի քանի խաղաքարերը գտնվում են մրցակցի տանը կամ բարում: Ընդ որում հաղթող Խաղացողը ստանում է մասնակցության վճարի եռակի չափը (որը գոյացել է պարտիայի ավարտին) և իր սեփական վարկանիշին ավելանում է 3 միավոր:

 

Յակոբիի կանոնը: Կիրառվում է եզակի խաղում՝ Խաղացողների նախնական պայմանավորվածությամբ: Կանոնի համաձայն` Մարսը և Կոքսը համարվում են որպես 1 միավոր, այն պայմանով, որ խաղի ընթացքում «Կուբ -դավեն» չի գործածվել (Դավեի, Յակոբի կանոնի և այլնի կիրառման համար նշում է կատարում սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց):

 

Ավտո-դաբլ: Այն դեպքում, երբ զառերի առաջին նետման արդյունքում ընկնում են նույն նիշերը, մասնակցության վճարը կրկնապատկվում է: Նման կրկնապատկումների առավելագույն նշանակությունը 3-ն է (կիրառման համար նշում կատարվում սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց)։

 

Բիվեր: Պատասխան կրկնապատկում: Հակառակորդի կողմից արված Դավե առաջարկի դեպքում Խաղացողը կարող է կիրառել պատասխան կրկնապատկումը` Բիվերը: Այդ դեպքում «Կուբ -դավեն» անցնում է Բիվեր հայտարարած Խաղացողին, իսկ մինչ կրկնապատկման առաջին առաջարկը, սահմանված մասնակցության վճարը քառապատկվում է: Պատասխան կրկնապատկման մերժումը հանգեցնում է պարտության՝ միավորների կրկնակի քանակի կորստի հետ մեկտեղ (Բիվերի կիրառման համար նշում է կատարվում սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց)։

 

Բլոտ: Կետ, որտեղ գտնվում է մրցակցի մեկ խաղաքար:

Սկզբնական դիրք և խաղի նպատակը

 

Խաղի հրավերն ընդունելուց հետո Խաղացողի առջև բացվում է երկու մասից բաղկացած, 24 կետերով համարակալված խաղատախտակ: Խաղատախտակում յուրաքանչյուր Խաղացողի համար դասավորված է 15 խաղաքար` սպիտակ և շագանակագույն գույներով: Կետերի համարակալումը տարբեր է յուրաքանչյուր Խաղացողի համար: 1-6-ը և 7-12-ը համապատասխանաբար Խաղացողի «տունն» է և «բակը», մինչդեռ 18-24-ը և 13-8-ը` մրցակցի «տունն» ու «բակը»: Խաղաքարերի դասավորվածությունը միշտ միևնույնն է. 2 խաղաքար 24-րդ կետում, 5-ը` 13-րդում և 3-ական` 8-րդ, 5-րդ, 6-րդ կետերում:

 

Նպատակը: Քայլ առ քայլ խաղաքարերը տեղափոխել սեփական «տուն», որից հետո դրանք խաղատախտակից դուրսհանել:

 

Վիճակահանություն և խաղաքարերի տեղաշարժ

Սպիտակ խաղաքարերը միշտ տեղաշարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ` 1-24: Շագանակագույն խաղաքարերը միշտ տեղաշարժվում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ` 24 - 1: Զառերի առաջին նետումը որոշում է, թե Խաղացողներից ով է կատարելու առաջին քայլը: Էկրանին հայտնվում են երկու զառեր՝ մեկական՝ յուրաքանչյուր Խաղացողի համար, ամենամեծ թվով զառն առաջին քայլը կատարելու առավելություն է տալիս: Եթե նույնատիպ թվեր են ընկնում, ապա զառերը ևս մեկ անգամ են նետվում (*«ավտոնետում» կարգավորումի միացված լինելու դեպքում մասնակցության վճարը կրկնապատկվում է): Առաջին նետմամբ երկու զառերի թվերը որոշում են նաև առաջին քայլի թվերը: Եթե զառերի համակցությունը 3:5 է, ապա առաջին քայլն անող Խաղացողը կարող է խաղաքարերը տեղաշարժել 3, 5 կամ 8 կետերով: Բոլոր խաղաքարերը ամեն Խաղացողի համապատասխան ուղղությամբ միայն առաջ են տեղաշարժվում: Հետ քայլ հնարավոր չէ: Խաղաքարը միայն այն կետ է հնարավոր տեղափոխել, որտեղ կա՛մ բացակայում են մրցակցի խաղաքարերը, կա՛մ զբաղեցված են վերջինիս մեկ քարով (բլոտ): Խաղացողը իր իսկ կողմից զբաղեցրած կետում կարող է ցանկացած քանակությամբ խաղաքար տեղադրել: Խաղացողը պարտավոր է քայլ անել այն թվերի (թվի) վրա, որոնք ցույց են տալիս զառերը: Եթե զառերի նետման արդյունքում ընկել են 2 և 5 թվերը, ապա քայլը կարող է կատարվել 2-րդ և 5-րդ կետերի վրա կամ 7-րդի` մեկ խաղաքարով: Եթե զառերը միևնույն թվերն են ցույց տալիս (դուբլ), ապա Խաղացողը կարող է տվյալ թվերին համարժեք 4 քայլ կատարել:

 

Խաղաքարերի խփումը և դրանց վերադարձը դեպի խաղ

 

Բլոտի դեպքում հակադիր գույնի խաղաքարը խփում է մրցակցի խաղաքարը: Խփված խաղաքարը ուղարկվում է բար և պետք է վերադարձվի խաղատախտակ: Այն Խաղացողը, ով բարում խաղաքար ունի, մինչ դրանք խաղ վերադարձնելը իրավունք չունի տեղաշարժել իր այլ խաղաքարերը: Բարում գտնվող խաղաքարը խաղի մեջ է վերադարձվում զառերի համապատասխան թվերի համաձայն: Եթե այն կետերը, որոնց վրա կարելի է դնել խաղաքարերը, զբաղեցրած են մրցակցի երկու կամ ավելի խաղաքարերով, ապա Խաղացողը բաց է թողնում քայլը:

 

Խաղաքարերի դուրսբերումը և խաղի արդյունքները

Խաղաքարերը տուն տեղափոխելուց հետո Խաղացողը պետք է դրանք խաղատախտակից դուրս հանի: Խաղաքարերը դուրս են հանվում քայլերի սկզբունքով. զառերի նետումից հետո Խաղացողը դուրս է բերում խաղաքարերն այն կետերից, որոնց թվերը նշված են զառերի վրա: Խաղացողը տան ներսում խաղաքարերի տեղափոխման իրավունք ունի: Այսինքն՝ խաղաքարերը կարելի է տեղափոխել մեծ թվով համարակալված կետից դեպի փոքրը: Անհրաժեշտ (կամ մեծ) թվով համարակալված կետում խաղաքարերի բացակայության դեպքում նա կարող է դուրս բերել խաղաքարը փոքր կետից: Այսինքն՝ եթե ընկել է 4 թիվը, իսկ N 6, 5 և 4 կետերում խաղաքարեր չկան, ապա պետք է դուրս բերել 3-րդ կետում գտնվող խաղաքարը: Խաղաքարերը կարող են դուրս բերվել Խաղացողի կողմից միայն այն դեպքում, երբ բոլորը գտնվում են նրա տանը: Եթե խաղաքարը խփվում է մրցակցի կողմից, ապա Խաղացողը պետք է վերադարձնի այն տուն և միայն դրանից հետո շարունակի դուրսբերումը:

 

Հաղթում է այն Խաղացողը, ով խաղատախտակից առաջինն է դուրս բերում իր խաղաքարերը:

 

Պարտիայի արդյունքը որոշվում է ըստ մասնակցության վճարի (միավորների քանակի), որը գոյացել է խաղի ավարտին՝ հաշվի առնելով Ավտոնետումը և կրկնապատկումը (այն կարգավորումներն են, որոնք կարող են փոխվել խաղի ընթացքում): Տվյալ մասնակցության վճարը կարող է ավելացվել երկու կամ երեք անգամ, եթե Խաղացողը հաղթել է համապատասխանաբար մարսով կամ կոքսով (հաշվի առնելով Յակոբիի կանոնը): Իսկ շահած, ինչպես նաև պարտված առավելագույն գումարը սահմանվում է սեղանը ստեղծող Խաղացողի կողմից: Խաղաշրջանի արդյունքը (մինչ շահումների որոշակի քանակը եզակի խաղերում) սեղանը ստեղծելուց առաջ համաձայնեցված մասնակցության վճարի շահումն է (լիմիտը միշտ հավասար է մասնակցության վճարին):

 

Շրջանաձև համակարգ

 

Շրջանաձև համակարգը սպորտային մրցությունների անցկացման ձև է, որի բոլոր Խաղացողները խաղում են միմյանց հետ՝ հաղթողին որոշելու համար: Համարվում է ամենաարդար մրցություններից մեկը, սակայն նպատակին հասնելու համար պահանջվում է ավելի շատ խաղեր անցկացնել Խաղացողների միջև՝ ի տարբերություն մրցության մյուս տեսակների։

 

Խաղարկության կարգը

Շրջանաձև համակարգի դեպքում մրցակիցների հանդիպման կարգը միմյանց հետ էական նշանակություն չունի: Բայց հերթական փուլի Խաղացողները սովորաբար որոշվում են վիճակահանության միջոցով: Յուրաքանչյուր խաղի արդյունքում Խաղացողները հավաքում են որոշակի միավորներ: Խաղացողի՝ մրցաշարում վաստակած միավորները գումարվում են, և ըստ այդմ էլ որոշվում են մրցանակային տեղերը:

 

Եթե երկու և ավելի Խաղացող հավաքել են հավասար քանակությամբ միավորներ, մրցանակային տեղերի բաշխման համար օգտագործվում են լրացուցիչ չափանիշներ, որոնք են Բերգերի գործակիցը, անձնական հանդիպումների (խաղերի) արդյունքները: Եթե Խաղացողների բոլոր ցուցանիշները հավասարվում են, օրենքը նախատեսում է նրանց միջև անցկացնել լրացուցիչ հանդիպումներ, մինչև որոշակի դրական արդյունքների հասնելը:

 

Առանձնահատկությունները

Շրջանաձև մրցության առավելությունները մրցաշարում առավելագույն արդարության հասնելն է։ Քանի որ բոլոր Խաղացողները խաղում են իրար հետ, վերջնական արդյունքը որոշվում է բոլոր մրցակից զույգերի ուժերի համեմատությամբ: Նույնիսկ ամենաթույլ Խաղացողը մրցում է ամենաուժեղ Խաղացողի հետ: Չկան հատուկ պայմաններ Խաղացողների քանակի վերաբերյալ (շվեյցարական մրցաշարում Խաղացողների քանակը պետք է զույգ լինի, իսկ օլիմպիական մրցաշարում՝ երկուսի աստիճանի թիվ):

 

Անհրաժեշտ է անցկացնել բազմաթիվ հանդիպումներ բոլոր Խաղացողների միջև, այսինքն՝ գործընթացը ժամանակատար է: Եթե Խաղացողները շատ են, ապա ավելանում է նաև հանդիպումների քանակը: Ուստի շրջանաձև մրցաշարերը հազվադեպ են կազմակերպվում:

 

Օլիմպիական համակարգ

Օլիմպիական համակարգը կամ փլեյ-օֆֆը (անգ. Play-off) սպորտային մրցության ձևերից է, որի ժամանակ Խաղացողն առաջին իսկ պարտությունից դուրս է մնում մրցությունից (ըստ երկու Խաղացողի միջև մեկ կամ մի քանի խաղի արդյունքի, որի հիման վրա հստակ կարելի է որոշել անվերապահ հաղթողին): Հնարավորություն է տալիս քիչ քանակությամբ փուլերով որոշել հաղթողին և ապահովում է թեժ պայքար մրցության ընթացքում: Խաղերի նվազագույն քանակով արագ կարելի է որոշել հաղթողին:

 

Խաղարկության կարգը

Օլիմպիական մրցաշարի Խաղացողների քանակը պետք է լինի երկուսի աստիճան (2, 4, 8, 16, 32 և այլն): Այլ թվով Խաղացողների դեպքում անցկացվում է մեկ կամ մի քանի նախընտրական տուր, որի արդյունքում Խաղացողների ընդհանուր թիվը կրճատվում և հավասարվում է ամենամոտ երկուսի աստիճանին։ Նարդի խաղում, որտեղ Խաղացողներն անձնական վարկանիշներ ունեն, երկուսի աստիճանի թիվը կարող է որոշվել այդ վարկանիշով: Տուրերի քանակը հավասար է լոգարիթմ 2 հիմքով Խաղացողների քանակին: Խաղարկության շրջանները սովորաբար անվանվում են ըստ զույգերի քանակի. մեկ զույգի համար ներմուծվում է «եզրափակիչ» տերմինը (այստեղ որոշվում է հաղթողը), 2 զույգի համար՝ «կիսաեզրափակիչ», 4 զույգի համար՝ «1/4 եզրափակիչ», 8 զույգի համար՝ «1/8 եզրափակիչ», 16 զույգի համար՝ «1/16 եզրափակիչ» և այլն: Ամեն տուրում մրցաշարի Խաղացողներից կազմվում են զույգեր, որոնք խաղում են միմյանց հետ: Յուրաքանչյուր զույգից հաջորդ շրջան են անցնում հաղթողները, իսկ պարտվողները դուրս են մնում մրցաշարից: Եզրափակիչ շրջանի հաղթողը գրավում է 1-ին տեղը, նրա հակառակորդը՝ 2-րդ տեղը: Եթե մրցաշարային կանոնը պահանջում է որոշել 3-րդ տեղը գրաված Խաղացողին, ապա կազմակերպվում է լրացուցիչ խաղ՝ կիսաեզրափակչում պարտված երկու Խաղացողների միջև:

 

Ընտրության սկզբունքները՝ ըստ վարկանիշի

Երկրորդ և հաջորդ փուլերում զույգերը կարող են ձևավորվել կա՛մ նույն կանոններով, ինչ առաջինի դեպքում, կա՛մ էլ որոշակի սահմանված կանոնով, որում հստակ նշվում է, թե ինչպես են յուրաքանչյուր փուլի Խաղացողներից ստեղծվում զույգերը։ Երբեմն կիրառվում է «փլեյ-օֆֆ» տարբերակը, որի ժամանակ որոշ Խաղացողներ մրցաշարում մեկնարկում են խաղը ոչ թե առաջին, այլ հաջորդ շրջաններից: Օրինակ՝ հնարավոր տարբերակներից է, երբ ընտրվում է 24 Խաղացող, որոնցից նախընտրական փուլում լավագույն արդյունքները գրանցած կամ բարձր վարկանիշ ունեցող 8 Խաղացողները պայքարի մեջ են մտնում երկրորդ փուլից: Իսկ առաջինում իրար հետ խաղում են մնացած 16-ը:

 

Առանձնահատկությունները

Օլիմպիական մրցության առավելություններից է խաղերի նվազագույն քանակը՝ համեմատած մյուս մրցությունների: Օլիմպիական մրցությունը հնարավորություն է տալիս ավելի արագ որոշելու հաղթողին, ընդ որում արդար պայքարում առաջին տեղ է զբաղեցնում է նա, ով ոչ մի մրցակցի չի պարտվել, այն դեպքում երբ մյուս Խաղացողները գոնե մեկից պարտություն են կրում։

 

Որպես թերություն կարելի է նշել մրցության Խաղացողների քանակի հստակ պահանջները: Եթե այդ քանակը չի համապատասխանում նորմային, ապա միակ տարբերակը վիճակահանության միջոցով Խաղացողների մի մասին տեխնիկական հաղթանակ կամ տեխնիկական պարտություն շնորհելն է առաջին շրջանում, որն ավելի է մեծացնում պատահականության գործոնը մրցության արդյունքների վրա: Միակ այլընտրանքը՝ կազմակերպել նախնական մրցություն (փլեյ-օֆֆ), որի հաղթողները կձևավորվեն հիմնական մրցության Խաղացողներից: Բացի 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած Խաղացողներին որոշելուց, անհրաժեշտ է նաև ապահովել բոլոր խաղացողների արդար բաշխումը՝ ըստ իրենց գրաված տեղերի։ Դա իրականացնելու համար անհրաժեշտ է հավելյալ խաղեր կազմակերպել, իսկ այդպես կորցնում ենք օլիմպիական մրցության հիմնական առավելությունը` արագությունը:

 

Շվեյցարական համակարգ

Շվեյցարական համակարգը նախատեսված է սպորտային մրցաշարերի անցկացման համար: Առաջին անգամ կիրառվել է Ցյուրիխի (Շվեյցարիա) շախմատային մրցաշարի ժամանակ՝ 1895 թվականին, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Այս համակարգի համար հատկանշականն այն է, որ առանց մրցաշարից որևէ խաղացողի դուրս մնալու, փոքրաթիվ փուլերի ու մեծաթիվ խաղացողների պայմաններում որոշվում է հաղթողը։

 

Կիրառման պայմանները

Սովորաբար, օբյեկտիվ արդյունքներ ստանալու համար մրցաշարերն անց են կացվում շրջանաձև համակարգով, որտեղ յուրաքանչյուր Խաղացող առնվազն մեկ հանդիպում է անցկացնում յուրաքանչյուր Խաղացողի հետ, իսկ հաղթողը որոշվում է ըստ ձեռք բերած միավորների: Բայց շրջանաձև համակարգով մրցության ժամանակ Խաղացողների թվի աճի հետ մեկտեղ մեծանում է նաև անցկացվելիք հանդիպումների քանակը: Այդ պատճարով դրա կիրառումը 2-3 տասնյակ խաղացողների առկայության դեպքում դառնում է անիրական: Իսկ շվեյցարական համակարգով անցկացվող մրցություններին երբեմն մասնակցում են հարյուրից ավելի խաղացողներ. եթե շրջանաձև համակարգով մրցաշարի դեպքում կպահանջվի անցկացնել առնվազն 5000 հանդիպում, ապա շվեյցարականի համար կբավականացնի 500 հանդիպումը՝ 10 տուրով:

 

Մրցաշարի անցկացման կարգը

Առաջին փուլում զույգերը բաժանվում են կա՛մ պատահական վիճակահանությամբ, կա՛մ Խաղացողների վարկանիշով: Ըստ վարկանիշի (ուժեղների և թույլերի)՝ երկու հավասար խմբի բաժանվելուց հետո զույգերը ձևավորվում են հետևյալ սկզբունքով. առաջին խմբի վարկանիշով ուժեղագույնը խաղում է երկրորդ խմբի ուժեղագույնի հետ, իսկ առաջին խմբի վարկանիշով երկրորդը խաղում է երկրորդ խմբի վարկանիշով երկրորդի հետ և այդպես շարունակ: Օրինակ՝ եթե մրցաշարում գրանցված է 40 Խաղացող, ապա ըստ վարկանիշի 1-ին Խաղացողը հանդիպում է 21-ի հետ, 2-ը՝ 22-ի հետ և այլն: Եթե Խաղացողների թիվը կենտ է, ապա վերջին համարն ունեցող Խաղացողն առանց խաղալու վաստակում է միավոր:

 

Հաջորդ փուլում բոլոր Խաղացողները բաժանվում են խմբերի՝ ըստ վաստակած միավորների: Այսպիսով, առաջին փուլից հետո կազմվում է 2 խումբ` հաղթողներ և պարտվողներ: Հաջորդ տուրում զույգերը ձևավորվում են նույն սկզբունքով, ինչ 1-ին տուրում, այսինքն՝ ըստ վարկանիշի (առաջին խմբի վարկանիշով ուժեղագույնը խաղում է երկրորդ խմբի ուժեղագույնի հետ)։ Բայց միաժամանակ չի թույլատրվում, որ միևնույն զույգը մեկ խաղից ավելի խաղա միևնույն տուրում:

 

Մրցանակային տեղերը հատկացվում են ըստ հավաքած միավորների։ Այն Խաղացողները, որոնք հավասար միավորներ են վաստակել, սովորաբար դասակարգվում են Բուխհոլցի գործակցով, որը որոշվում է մրցաշարում տվյալ Խաղացողի բոլոր մրցակիցների հավաքած միավորների հանրագումարով: Դրա հետ մեկտեղ հնարավոր է կիրառվի հակառակորդների միջին վարկանիշը (այն Խաղացողին, ում հակառակորդը ավելի բարձր «միջին վարկանիշ» է վաստակում, ավելի բարձր մրցանակային տեղ է տրվում) կամ այսպես կոչված «առաջընթացի գործակիցը», որի դեպքում ավելի բարձր տեղ է գրավում այն Խաղացողը, որը մրցաշարի ընթացքում գրավել է ավելի բարձր հորիզոնական, քան հավասար միավոր հավաքած իր հակառակորդը:

Առավելությունները

 

Շվեյցարական համակարգը հանդիսանում է միակ այլընտրանքային խաղը, երբ մրցության Խաղացողների թիվը մեծ է: Տուրերի քանակն ավելի շատ է, քան նոկաութ-համակարգի տուրերի քանակը, որն ընդունելի է նույնիսկ ամենախոշոր մրցաշարերի համար: Շվեյցարական մրցաշարի յուրաքանչյուր փուլում մասնակցում են (բացառությամբ առաջին 1-2) հավասար ուժերով Խաղացողներ, ընդ որում մրցաշարում հաղթանակն ապահովում է դիրքերի նկատելի բարելավում, իսկ պարտությունը՝ զգալի թուլացում: Շվեյցարական համակարգը ենթադրում է լարված և հետաքրքիր պայքար: Վիճակահանությունը, եթե այն կիրառվում է, այնքան կարևոր դեր չի խաղում, որքան նոկաութ-համակարգով կամ Double Elimination մրցաշարերում։ Այն Խաղացողը, որին չի հաջողվել առաջին տուրերում հանդիպել ուժեղագույնների հետ և պարտվել, խաղում է ողջ մրցաշարի ընթացքում և կարող է վաստակել միավորներ։ Դա հատկապես կարևոր է այն մրցաշարերի համար, որին մասնակցում են տարբեր մակարդակներ ունեցող Մանսակիցներ, որտեղ թույլերը չեն զբաղեցնում առաջատար տեղեր, բայց փորձ և հնարավորություն են ձեռք բերում ՝ մրցակցելու իրենց մակարդակի Խաղացողների հետ։

 

Շվեյցարական համակարգում քիչ թե շատ արդար են որոշվում առաջին և վերջին հորիզոնականում զբաղեցրած Խաղացողները, սակայն մրցաշարային աղյուսակի միջնամասում Խաղացողների տեղերի բաշխման ժամանակ անճշտություններ են առաջանում: Քանի որ ընդհանուր պարտիաների քանակը քիչ է, երբեմն այնպես է ստացվում, որ հավասար միավորներ հավաքած երկու հաղթողները չեն խաղում մրցաշարի ընթացքում: Ուստի պահանջվում է հաղթողին որոշել լրացուցիչ գործակիցներով, որն, իհարկե, այնքան էլ հետաքրքիր չէ, որքան մյուս համակարգերում Խաղացողների եզրափակիչ հանդիպումը։ Եթե Խաղացողների միջև ուժերի ակնհայտ տարբերություն կա, ապա պարտիաների զգալի մասը, հատկապես 1-ին փուլում, շատ կանխատեսելի է լինում: Չնայած այն հանգամանքին, որ նախօրոք խմբերի բաժանումը կատարվում է ըստ վարկանիշների, հաճախ նույն խմբում են հայտնվում տարբեր կարգի Խաղացողներ: Այդ խնդիրը կարգավորվում է Մակ-Մագոնի համակարգով, որտեղ վարկանիշով ուժեղագույնը ավտոմատ ստանում է որոշակի քանակի միավորներ, ինչն էլ իր հերթին ունի իր թերություները:

 

Երկար նարդի

Երկար նարդու կանոնները, հիմնական հասկացություններ և տերմիններ

 

Սույն խաղում օգտագործվում են հետևյալ հասկացությունները և տերմինները.

 

Օյին - պարտիայի ավարտ, որում մեկ Խաղացող դուրս է բերել բոլոր խաղաքարերը, իսկ երկրորդը` միայն դրանց մի մասը (մեկից ոչ պակաս): Հաշիվը` 1-0:

 

Մարս - պարտիայի ավարտ, որում մեկ Խաղացողը դուրս է բերել բոլոր խաղաքարերը խաղատախտակից, իսկ երկրորդը` ոչ մի հատ: Հաշիվը` 2-0:

 

Տնային մարս - պարտիայի ավարտ, որում մեկ Խաղացողը դուրս է բերել բոլոր խաղաքարերը, իսկ երկրորդը, չնայած որ տուն է մտցրել դրանք, ոչ մի հատ չի հանել: Հաշիվը` 3-0:

 

Դավե - կրկնապատկում է ընթացիկ մասնակցության վճարը: «Կուբ-դավե» կոճակն ակտիվ լինելու դեպքում Խաղացողը կամ իր մրցակիցը կարող են առաջարկել ընթացիկ մասնակցության վճարի կրկնապատկում: Այդ նպատակով Խաղացողը սեղմում է բարում գտնվող «Կուբ-դավե» կոճակը: Ուշադրություն, անհրաժեշտ է չմոռանալ նախապես անջատել «Ավտոնետում» կարգավորումը՝ հակառակ դեպքում «Կուբ-դավեի» կիրառումը խաղում կլինի անհնարին: Մասնակցության վճարի կրկնապատկման մերժումը ավտոմատ կերպով հանգեցնում է պարտության, մինչդեռ այն ընդունման դեպքում «Կուբ-դավեն» անցնում է Խաղացողին, իսկ մասնակցության վճարը կրկնապատկվում է: Կրկնապատկման հաջորդ առաջարկը կարող է անել միայն այն Խաղացողը, ում պատկանում է «Կուբ-դավեն»: «Կուբ-դավեի» վրա նշված են հետևյալ թվերը (սկզբնական դիրք` եզակի մասնակցության վճար)՝ 2, 4, 8, 16, 32, 64: Խաղում «Կուբ-դավեն» կիրառելու համար նշում է կատարվում սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց:

 

Ավտոդաբլ - «Ավտոդաբլ» կարգավորումը մասնակցության վճարի կրկնապատկման հնարավորություն է տալիս այն դեպքում, երբ զառերի առաջին նետման ժամանակ ընկնում են նույնատիպ խաղաքարեր (օրինակ` 2:2, 6:6 և այլն): «Ավտոդաբլը» սեղանի ստեղծման ժամանակ անջատված է: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ավելացնել մասնակցության վճարի սահմանաչափը, ինչպես նաև նշում անել «Ավտոդաբլի» դիմաց:

 

Բիվեր - պատասխան կրկնապատկում: Կիրառվում է այն դեպքում, երբ հակառակորդը Խաղացողին դավե է առաջարկել: Տեղեկացնենք, որ «Կուբ-դավեն» անցնում է բիվեր հայտարարած Խաղացողին, իսկ մինչ կրկնապատկման առաջին առաջարկը, եղած մասնակցության վճարը քառապատկվում է: Պատասխան կրկնապատկման առաջարկի մերժումը ավտոմատ կերպով հանգեցնում է պարտության` միավորների կրկնակի քանակի կորստի հետ մեկտեղ: Խաղում բիվերը կիրառելու համար նշում կատարեք սեղանի կարգավորումներում համապատասխան անվան դիմաց:

 

Ոչ ոքի - պարտիայի ավարտ, որում այն Խաղացողը, ով երկրորդը պետք է կատարի առաջին քայլը, ունի զառերի վերջին նետման իրավունքը, քանի որ պարտիան հակառակորդից ավելի ուշ է սկսել: Եթե երկրորդ Խաղացողը առաջին Խաղացողից անմիջապես հետո է դուրս հանում իր բոլոր խաղաքարերը, ապա պարտիան ավարտվում է ոչ ոքի: Հաշիվը` 1-1:

 

Զառ - խաղային խորանարդիկ, որի յուրաքանչյուր կողմի վրա պատկերված են թվեր (1-6, 2-5, 3-4):

 

Սկզբնական դիրքը, նպատակը և վիճակահանությունը

 

Խաղի հրավերն ընդունելուց հետո Խաղացողի առջև կբացվի երկու մասից բաղկացած, 24 կետերով համարակալված խաղատախտակ: Խաղատախտակում յուրաքանչյուր Խաղացողի համար դասավորված է 15 խաղաքար` սպիտակ և շագանակագույն գույներով: Խաղից առաջ մեկ առ մեկ խաղատախտակի վրա զառեր են նետվում. աջ մասում նետվում են քայլ անող Խաղացողի զառերը, իսկ ձախում` նրա մրցակցի: Առաջին քայլի վիճակահանությունից հետո դրանք նետվում են Խաղացողին պատկանող խաղատախտակի կեսում, իսկ խաղաքարերը տեղափոխվում են ըստ ընկած թվերի:

 

Խաղի նպատակը - ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ խաղաքարերը տեղաշարժել դեպի սեփական տուն (6-1 կետերը նախատեսված են սպիտակ, իսկ 13-18-ը՝ շագանակագույն զառերի համար),ապա հանել դրանք խաղատախտակից դուրս:

 

Խաղաքարերի շարժումը և դուրսհանումը

 

«Գլուխը» - Խաղացողի մրցակցի համար խաղաքարերի նախնական դիրքն է 12-րդ կետում, իսկ Խաղացողի համար՝ 24-րդ կետում: 12-րդ և 24-րդ կետերից խաղաքարերի տեղափոխումը կոչվում է «քայլ գլխից»:

 

«Գլխից» մեկ քայլ կատարելիս կարելի է վերցնել միայն 1 խաղաքար: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ յուրաքանչյուր Խաղացողի առաջին նետման ժամանական հնար է քայլ կատարել նետված թվերի համաձայն: Խաղացողը պետքէ քայլ կատարի այն թվերի վրա, որոնք ընկել են զառերի նետման արդյունքում: Եթե զառերի նետման ժամանակ ընկել են 2 և 5 թվերը, ապա քայլը կարող է կատարվել 2-րդ և 5-րդ կետերի վրա կամ մեկ քայլով՝ 7-րդ կետի վրա: Եթե զառերը նույն թվերն են ցույց տալիս (դուբլ), ապա Խաղացողը կարող է 4 անգամ քայլ կատարել տվյալ թվով: Խաղացողը իր իսկ կողմից զբաղեցված կետում կարող է ցանկացած քանակի խաղաքար դնել: Արգելված է խաղաքարը դնել այն կետում, որում արդեն գտնվում է մրցակցի խաղաքարը: Ընդ որում, եթե Խաղացողը չի կարողանում երկու քայլ կատարել (դուբլ չլինելու դեպքում), ապա նա պետք է ավելի մեծ թվով խաղաքարով քայլ կատարի: Հակառակ դեպքում նա պետք է ավելի փոքր թվով խաղաքարով քայլ կատարի, եթե ոչ, ապա բաց թողնում իր քայլը: Թույլատրվում է վեց խաղաքար դասավորել կողք-կողքի (պատնեշ) այն պայմանով, որ պատնեշից հետո գտնվի մրցակցի առնվազն մեկ խաղաքար: Հակառակ դեպքում` արգելվում է մրցակցի խաղաքարերի համար անանցանելի խոչընդոտ կառուցել` պատնեշի տեսքով:

 

Խաղատախտակից խաղաքարերի դուրսբերումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ դրանք բոլորը գտնվում են Խաղացողի «տանը» (6-1 կետերը): Խաղաքարերը հանվում են այն կետերից, որոնց թվերը նշված են զառերի վրա: Խաղաքարերի դուրսբերումը պարտադիր բնույթ չի կրում: Խաղացողն իրավունք ունի տան ներսում խաղաքարերը տեղաշարժել՝ ըստ զառերի վրա նշված թվերի: Եթե զառերի վրա նշված թվերին համապատասխան կետում, ինչպես նաև մեծ թվով համարակալված կետերում խաղաքարեր չկան, ապա Խաղացողը կարող է խաղաքար հանել փոքր թվով համարակալված հնարավոր ամենամոտ կետից:

 

Խաղի արդյունքը

 

Պարտիան ավարտվում է այն ժամանակ, երբ Խաղացողներից մեկը դուրս է հանում բոլոր խաղաքարերը խաղատախտակից: Խաղի արդյունք կարող է լինել մեկ, երկու կամ երեք միավորների (մասնակցության վճարների) շահումը: Երբ Խաղացողին հատկացված ժամանակը սպառվում է, ապա նա պարտվում է մարսով (երկու միավոր` կրկնակի մասնակցության վճար): Խաղի սերիան կազմված է մեկական խաղերից և անցկացվում է մինչև խաղի արդյունքներով որոշակի քանակությամբ հաղթանակներ արձանագրելը (հավաքած միավորներ):

 

Տապա խաղի կանոնները

 

Այս խաղը նախատեսված է երկու Խաղացողների համար: Խաղում են խաղատախտակի վրա, որը բաժանված է 4 դաշտերի՝ յուրաքանչյուրը 6-ական դիրքով (կետ), որոնք նշված են գունավոր եռանկյունիներով: Խաղատախտակի վրա կան մեկ զույգ զառ, դավե խորանարդը և 30 երկգույն խաղաքարեր. յուրաքանչյուր Խաղացող ունի 15-ական նույնագույն խաղաքար: Խաղատախտակը տեղադրվում է Խաղացողների միջև և նրանցից յուրաքանչյուրն ունի 12-ական դիրք:

 

Խաղի նպատակը.

Խաղացողը, որն առաջինն է հանում բոլոր խաղաքարերը խաղատախտակից, դառնում է հաղթող:

 

Խաղի մեկնարկ.

Խաղը սկսում են 2 խաղաքարից, որոնք գտնվում են մրցակցի դաշտի առաջին դիրքում: Խաղացողների դաշտերը հակադրված են միմյանց: Յուրաքանչյուր Խաղացող նետում է մեկական զառ՝ որոշելու, թե ով է խաղալու առաջինը: Խաղացողը, որը նետել է ավելի մեծ թվով զառ, առաջինն է սկսում խաղալ: Խաղում են երկու զառերի երկու միավորները: Եթե նետելիս զառերի միավորները նույնն են, ապա նետումը կրկնվում է:

 

Խաղաքարերի տեղաշարժը.

 

Խաղացողները նետում են զառերը և տեղաշարժում են խաղաքարերը ըստ նետված միավորների՝ չխախտելով հետևյալ կանոնները.

 

1. Խաղաքարերը տեղաշարժվում են միայն առաջ, այսինքն՝ միայն դեպի այն դաշտ, որտեղից հանվելու են խաղատախտակից:

 

2. Կարող են տեղաշարժվել մեկ, երկու կամ ավելի խաղաքարեր, եթե զառը զույգ է:

 

3. Նետված զառերի միավորներով հնարավոր է քայլ կատարել կա՛մ միաժամանակ, կա՛մ առանձին-առանձին: Խաղացողը կարող է խաղալ մեկ կամ երկու խաղաքարով՝ ըստ նետված զառի միավորի քանակի կամ ավելի շատ խաղաքարով, եթե զառերը զույգ են:

 

4. Զբաղված է համարվում այն դիրքը, որտեղ տեղադրված են երկու խաղաքար:

 

5. Եթե դիրքը զբաղված է մեկ խաղաքարով, ապա այն համարվում է «մերկ»:

 

6. Մրցակիցը մեկ կամ մի քանի խաղաքար կարող է դնել «մերկ» խաղաքարի վրա:

 

7. «Մերկ խաղաքարը», որը փակված է մրցակցի մեկ կամ մի քանի խաղաքարով, չի կարող տեղաշարժվել այնքան, մինչև մրցակիցը կհանի իր խաղաքարերը:

 

Խաղի ավարտ.

 

Երբ Խաղացողն իր բոլոր խաղաքարերը բերում է սեփական դաշտ, նա սկսում է հանել դրանք: Հանված խաղաքարը չի կարող նորից վերադառնալ խաղի մեջ: Հաղթանակը կազմում է 1 միավոր, եթե երկու Խաղացողներն էլ սկսել են հանել խաղաքարերը, սակայն նրանցից մեկն ավելի շուտ է ավարտել խաղը: Հաղթանակը կազմում է 2 միավոր, եթե Խաղացողներից մեկը չի հասցրել բերել սեփական դաշտ բոլոր խաղաքարերը, իսկ մրցակիցը հանել է իր բոլոր խաղաքարերը: Երեք միավորով է հաղթում այն Խաղացողը, որը հանել է իր բոլոր խաղաքարերը, և մրցակցի խաղաքարը գտնվում է իր դաշտում: Խաղը կարող է ավարտվել ոչ-ոքի՝ 1:1, եթե երկու Խաղացողներն էլ ունեն փակ խաղաքարեր սկզբնական դիրքում:

 

Ժամանակ.

 

Յուրաքանչյուր Խաղացող ունի քայլ կատարելու համար սահմանված որոշակի ժամանակ: Եթե նա չի հասցնում քայլ կատարել տրված ժամանակահատվածում, ապա հնարավորություն է տրվում դա անել ընդհանուր ժամանակի հաշվին: Կատարված քայլից հետո ժամանակը չի վերականգնվում և, եթե այն ավարտվում է, ապա Խաղացողը պարտվում է:

 

Սահմանափակումներ

Ակնհայտ և տեխնիկական սխալներ

Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարել այն մասնակցության վճարները, որոնք կատարվել են ակնհայտ սխալ իրավիճակում։ Խաղացողի հատուկ խաղային հաշվում տեղի ունեցած փոփոխությունների մասին Խաղացողին կտեղեկացվի։

Եթե տեխնիկական պատճառներով Խաղացողի մասնակցության վճարները ապահովված չեն եղել հատուկ խաղային հաշվի վրա բավարար քանակության միջոցներով, նման մասնակցության վճարները չեղյալ են հայտարարվում։

Խաղացողի հատուկ խաղային հաշվին միջոցների սխալ փոխանցման դեպքում վերջինս պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կազմակերպիչին թույլ տրված սխալի մասին։

Հավաստիացումներ

Խաղացողը հավաստում է, որ իր կողմից գրանցման փուլում տրամադրված տեղեկատվությունը, անձը հաստատող փաստաթուղթը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև անձնական տվյալների փոփոխությունները ներառված են Կազմակերպչի կայքի «Իմ Էջը» հատվածում: Նշված պահանջի չկատարման դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու վերջինիս կողմից կատարված մասնակցության վճարները և սառեցնելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Մասնակցության վճարների սահմանափակումներ

Մասնակցության վճարների շահումները Կազմակերպիչը վճարում է միայն այն սահմաններում, որոնք նշված են սույն կանոնակարգի 1․8 կետում։ Եթե Խաղացողը կատարել է մասնակցության վճար, որով շահումը գերազանցում է սույն կանոնակարգի 1,8 կետում սահմանված թույլատրելի առավելագույն շեմը, Կազմակերպիչը չի վճարում շահումի առավելագույն փաչը գերազանցող մասի գումարը։

Հաճախորդի տվյալների գաղտնիություն

4.4.1 Եթե Խաղացողը կասկած ունի, որ իր մուտքանունը և/կամ գաղտնաբառը հայտնի են դարձել երրորդ անձանց, ապա նա պարտավոր է Կազմակերպչին անհապաղ ուղարկել պահանջ իր հատուկ խաղային հաշիվը ժամանակավոր արգելափակելու /սառեցնելու/ մասին։ Խաղացողի հատուկ խաղային հաշիվը ապասառեցվում է միայն այն դեպքում, երբ Խաղացողը անձամբ ներկայանում է Կազմակերպչի քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեով գտնվող գրասենյակ և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (մարզի բնակիչնեչը կարող են իրենց անձնական էջում գրանցված էլեկտրոնային փոստից Կազմակերպչին ուղարկել անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային (սքան) տարբերակը):

 

Պայմանավորված խաղ

Եթե Կազմակերպիչը ունի բավարար հիմքեր կասկածելու Խաղացողների խաղը պայմանավորված լունելու հանգամանքում, ապա Կազմակերպիչը իրավունք ունի դադարեցնել մասնակցության վճարների շահումների վճարումները և կատարել կատարված մասնակցության վճարների հետ վճարում Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին։ Նշված կասկածներ կարող են լինել մեկ կամ բոլոր հնարավոր մեթոդներով կատարված մասնակցության վճարների չափերի, քանակների և բնույթների մասին տվյալներ:

Գրանցում

Գրանցումը և մասնակցության վճարների կատարումը թույլատրված է բացառապես այն 21 (քսանմեկ) տարին լրացած անձանց համար:

Միայն Խաղացողները կարող են օգտվել Կազմակերպչի բոնուսային ծրագրերից։

Կազմակերպիչը պարտավոր է Խաղացողից պահանջել հավաստել իր տարիքը` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրանցման ժամանակ Կազմակերպչին Խաղացողի կողմից ներկայացված ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։ Մասնավորապես, կրեդիտային/դեբետային քարտի գործածման դեպքում՝ քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը պետք է համընկնեն Կազմակերչի կայքում Խաղացողի կողմից գրանցման ժամանակ նշված անվան ու ազգանվան հետ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավուն ունի սառեցնելու/արգելափակելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Խաղացողի հատուկ խաղային հաշիվը և չվճարել շահումը (ներկայացված վճարման պահանջները), եթե վերջինս գրանցման ժամանակ նշել է և/կամ Կազմակերպչի պահանջով ներկայացրել է կեղծ տվյալներ, փաստաթղթեր։ Կազմակերպիչը իրավունք ունի Խաղաղողից պահանջել, իսկ Խաղացողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հասցեի և հեռախոսահամարի տվյալների իսկության ապացույցներ։

Յուրաքանչյուր օգտատեր/Խաղացող կարող է ունենալ միայն մեկ հատուկ խաղային հաշիվ։ Խաղացողները չեն կարող կրկնակի գրանցվել նոր անունով կամ նոր էլ․ փոստով հատուկ խաղային հաշիվ։ Նշված դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել Խաղացողի բոլոր մասնակցության վճարները։

Խաղացողն իրավունք չունի երրորդ անձանց օգտագործման փոխանցել իր հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչը իրավունք է վերապահում օգտատիրոջը ընտրել մուտքանվան և գաղտնաբառի սեփական համադրություն։ Խաղացողը պարտավոր է մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկությունը պահել գաղտնի։ Եթե Խաղացողը ունի կասկածներ, որ երրորդ անձանց հայտնի է դարձել մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա Խաղացողը պարտավոր է անհապաղ փոխեք այն` Կազմակերպչի կայքում։ Եթե Խաղացողը մոռացել մուտքանունը և/կամ գաղտնաբառը, ապա վերջինս հարցում է ուղարկում Կազմակերպչի աջակցության ծառայություն, որը Խաղացողին կտրամադրի նոր մուտքանուն/գաղտնաբառ։

Խաղացողը հաստատում է, որ բջջային հեռախոսով մասնակցության վճարներ կատարելու դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Խաղացողի բջջային հեռախոսի տվյալների կորուստի, ինչպես նաև բջջային օպերատորի որևէ միջնորդավճարի համար։

Գումարի փոխանցումը հատուկ խաղային հաշվին

Եթե սխալմամբ Խաղացողի հատուկ խաղային հաշվին փոխանցվել է գումար, ապա վերջինս անհապաղ պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կազմակերպչին։ Խաղացողի ցանկացած շահում, որն առաջացել է սխալմամբ փոխանցված գումարով կատարված մասնակցության վճարի հաշվին, Կազմակերպչի կողմից հայտարարվում է չեղյալ։ Նշված մասնակցության վճարը ենթակա է հետ վճարման անկախ այն հանգամանքից, թե երբ է այն հայտնաբերվել։

Եթե Խաղացողի հատուկ խաղային հաշվի համալրումներն արվել են մասնակցության վճարներ կատարելու նպատակից բացի որևէ այլ նպատակով՝ Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարելու Խաղացողի հատուկ խաղային հաշվի ցանկացած համալրում և վերջինից գանձել հատուկ խաղային հաշվի համալրման հետ կապված կատարած բոլոր ծախսերը։

Եթե խաղացողի հատուկ խաղային հաշվի մնացորդը գերազանցում է նրա մասնակցության վճարների գումարը, հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջի ներկայացման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողից գանձել բոլոր այն ծախսերը, որոնք վերջինս կատարել է հատուկ խաղային հաշվի համալրման և հատուկ խաղային հաշվից գումարի վճարման գործարնքների համար։

Վճարումներ

Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջը կատարվում է այն ներկայացնելու պահից 72 ժամվա ընթացքում։

Մինչ Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարում կատարելը՝ Կազմակերպիչը ստուգում է Խաղացողի տվյալների համապատասխանությունը։ Եթե հայտնաբերվում են որևէ տարբերություն Խաղացողի փաստացի և ներկայացված տվյալների միջև՝ Կազմակերպիչն իրավունք ունի կատարել հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ Խաղացողի բոլոր մասնակցության վճարներով և մերժել վերջինիս շահումների վճարումը։

Եթե պարզվի, որ Խաղացողը Կազմակերպչի կայքում ունի մի քանի հատուկ խաղային հաշիվ, ապա վերջինս իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները և մերժել բոլոր շահումների վճարումները:

Հատուկ խաղային հաշվից գումար կանխիկացնելու դեպքում Խաղացողը պարտավոր է համակարգում մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի ճիշտ տվյալներ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի մերժելու կանխիկ գումարի վճարումը։

Խաղացողի հատուկ խաղային հաշվից կանխիկ վճարումները տրվում են միայն անձամբ Խաղացողին կամ վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված անձին։

Խաղացողը, մինչև իր հատուկ խաղային հաշվից առաջին անգամ գումարի վճարման պահանջ Կազմակերպչին ներկայացնելը, պարտավոր է խաղարկել իր հատուկ խաղային հաշվին առկա 100% գումարից միջինացված 1.3 գործակցից ոչ պակասի չափով գումար. Օրինակ՝ Խաղացողը հատուկ խաղային հաշվեհամարը համալրում է 1000 դրամով, առաջին մասնակցության վճարը կատարում է՝ 100 դրամ 1.1-ով, երկրորդ մասնակցության վճարը՝ 200 դրամ 1.2-ով, իսկ երրորդ մասնակցության վճարը 700 դրամ 1.5 և միջինացված գործակիցը կլինի (1.1*100+200*1.2+700*1.5)/1000=1.4:

Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել ցանկացած բոնուս, ջեքփոտ և/կամ շահումի վճարում, եթե Կազմակերպչի համոզմամբ այն Խաղացողի կողմից ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Այս դեպքում Կազմակերպիչը սառեցնում է Խաղացողի հատուկ խաղային հաշիվը, իսկ դրական դրամական միջոցների առկայության դեպքում, կատարում է հետ վճարում այն վճարման միջոցին, որի միջոցով Խաղացողը կատարել է հատուկ խաղային հաշվի համալրում:

Եթե Խաղացողը կկատարի մասնակցության վճարներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր մասնակցության վճարների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա այն կդիտարկվի որպես անազնիվ խաղ, բոլոր շահումների վճարումները չեղյալ կհայտարարվել Կազմակերպչի կողմից և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Օրինակ` ռուլետի սև և սպիտակ դաշտերի վրա միաժամանակ մասնակցության վճար կատարելը կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած մասնակցության վճար Կազմակերպչի կողմից չեղյալ կհայտարարվի և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։

Հատուկ խաղային հաշվի հետ կապված գործարքներ

Հատուկ խաղային հաշվի համալրում

Խաղացողը իր հատուկ խաղային հաշիվը կարող է համալրել` իր այլ բանկերում կամ վճարման համակարգերում ունեցած հաշիվներից: Փոխանցումներ իրականացնող ընկերությունների ցանկը նշված է Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում:

 

Կանխիկ գումար Խաղացողը կարող է մուտքագրել իր հատուկ խաղային հաշվին Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում նշված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ ընկերության փոստային բաժանմունքներում: Կանխիկ գումար հատուկ խաղային հաշվին մուտքագրելիս Խաղացողը պարտավոր է ներկայացնել իր հատուկ խաղային հաշիվը՝ ID-ն:

 

Շահումների վճարում.

Կազմակերպիչը Խաղացողի բոլոր շահումուները, մասնակցության վճարների հետ վճարները փոխանցում է միայն Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ անմիջապես:

 

Կազմակերպիչը Կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ, կատարել վերահաշվարկ և գանձել սույն կետում նշված գումարները:

 

Հատուկ խաղային հաշվից փոխանցում, կանխիկացում.

Հատուկ խաղային հաշվից գումար փոխանցում կատարելու համար Խաղացողը պարտավոր է համակարգի միջոցով ուղարկել պատվեր իր հատուկ խաղային հաշվի «Վճարում» բաժնից՝ նշելով վճարման եղանակը և գումարի չափը: Խաղացողի պատվերում նշված գումարը չի կարող գերազանցել իր հատուկ խաղային հաշվի այդ պահի դրությամբ մնացորդը: Խաղացողը հատուկ խաղային հաշվում առկա գումարը կարող է փոխանցել իր այլ բանկերում և/կամ վճարման համակերգերում ունեցած իր հաշվի համարին: Հատուկ խաղային հաշվից կանխիկ գումարի ստացման դեպքում Խաղացողը պատվերում նշված գումարը կարող է ստանալ Կազմակերպչի կայքի Վճարում բաժնում նշված <<Հայփոստ>> ՓԲԸ-ի գրասենյակների միջոցով՝ նույն կամ հարցման հաջորդ օրը: Խաղացողի գումար ստանալու պատվերը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: Եթե Խաղացողը նշված ժանկետը լրանալուց հետո չի ստանում պատվերում նշված գումարը, ապա Խաղացողի հարցումը Կազմակերպչի կողմից կհայտարարվի չեղյալ, իսկ պատվիրված գումարը հետ կփոխանցվի Խաղացողի հատուկ խաղային հաշվին: Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումար վճարելու դեպքում լրացուցիչ ծախսեր Խաղացողի համար չի նախատեսում՝ բացառությամբ Կանոնակարգով սահմանված դեպքերի: Խաղացողը գումար ստանալու համար պարտավոր է ներկայացնել Կազմակերպչի կայքում գրանցման ժամանակ ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ցանկացած ֆինանսական գործարքների անցկացման ժամանակ պարտադիր է, որ դեբետային/կրեդիտային քարտի կամ բանկային հաշվետիրոջ կամ վճարման համակարգի հաշվետիրոջ անունն ու ազգանունը ճշգրտությամբ համընկնի Կազմակերպչի կայքում գրանցմված Խաղացողի հատուկ խաղային հաշվետիրոջ անվանը և ազգանվանը։ Հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները, այդ թվում հետ վճարել բոլոր այն մասնակցության վճարների մասով, որոնք կատարվել են ուրիշի հատուկ խաղային հաշիվը կամ վարկային/դեբետային քարտն օգտագործելով։

 

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

1.      Կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

2.      Կազմակերպչի կողմից Կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

3.      Կազմակերպչի կայքը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը։