)
Այլ

Բլոտ

Համառոտ դրույթներ և պայմաններ

Այս դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են պայմանագրային հարաբերությունները Vivarobet-ի այսուհետև ` “միջնորդ ” կամ “ընկերություն ” և Ձեր («Հաճախորդ, Բաժանորդ, Հաշվեհամարի տեր, Խաղացող կամ Օգտագործող/Գրանցվող, կախված հանգամանքներից) միջև. Ընկերությունը» կամ միջնորդը գործում է համաձայն առանձին խաղային լիցենզիայի:

                                                                    

Նշված դրույթներն ու պայմանները բաղկացած են հետևյալ հիմնական բաժիններից, որոնցով էլ առաջնորդվում է պոկեր խաղը: Այդ բաժիններն են`

 

Պայմանավորված խաղ
 

Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ըստ Vivarobet-ի սահմանված կանոնակարգի, “Պայմանավորված խաղ”–ի դեպքում խաղացողի հաշիվը կարգելափակվի և հետագայում այն վերականգնելու, ինչպես նաև նոր հաշիվ գրանցելու ցանկացած փորձ կհետապնդվի ՀՀ գործող օրենսդրությամբ ` օրենքով ամրագրված կիրառվող դրույթների սահմաններում: Խարդախություն և “Պայմանավորված խաղ” են համարվում հետևյալ դեպքերը` Չիպերի փոխանցում (ընկերոջը` նախնական պայմանավորվածությամբ) Սա այն դեպքն է, երբ ինչ-որ խաղացող մտածված կերպով կորցնում է/տապալում է ձեռքը որպեսզի իր չիպերը փոխանցի մեկ այլ խաղացողի:
 

Պոկերի սենյակի օրինակարգին հակասող պահվածք. Եթե Vivarobet-ը համարում է, որ խաղացողը պոկերի սենյակի օրինակարգին հակասող պահվածք է դրսևորել խաղի ընթացքում, դիմել է անարդարության, խաբեության կամ կեղծիքի, օգտագործել է իրեն չպատկանող կրեդիտ քարտ, VIVAROBET-ը իրավասու է կիրառել հետևյալ միջոցները `

 

Ա. Անմիջապես արգելափակել խաղացողի հաշիվը

Բ. Դադարեցնել խաղացողի հաշիվը VIVAROBET- ում

Գ. Սառեցնել խաղացողի հաշվին եղած գումարը

Դ. Ինֆորմացիա տրամադրել( ներառյալ խաղացողի ID-ն) ֆինանսական հաստատություններին, համապատասխան մարմիններին կամ այն անձին, ով օրինական իրավունք ունի ունենալու նման ինֆորմացիա

Ե. Իրավական քայլեր ձեռնարկել խաղացողի դեմ` ՀՀ գործող օրենսդրությամբ ` օրենքով ամրագրված կիրառվող դրույթների սահմաններում: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Vivarobet-ում Ձեր հաշիվը կարգելափակվի, եթե.

 

ա) Ձեր խաղը չի համապատասխանում Vivarobet-ի կանոնակարգին

բ) Դուք “Live Chat”-ում անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերել Vivarobet-ի որևէ աշխատակցի հանդեպ, գործածել եք անպարկեշտ արտահայտություններ հեռախոսով կամ “Chat”-ով հաղորդակցվելիս:
 

Կազմակերպության կայքի օգտագործումը, https://www.Vivarobet.am (կայք) տեղեկատվությունը, ինչպես նաև կայքում ներառված նյութերը, հիմնված բացառապես ժամկետների և պայմանների վրա, տեղակայված են ներքևում`(Դրույթներ և պայմաններ կամ «T & C) բաժնում և սահմանում են Օգտագործողի և կազմակերպության միջև կնքված ամբողջական պայմանիգիրը, կայքից օգտվելու վերաբերյալ:
 

Օգտագործելով այս կայքը, խաղացողները չեն խաղում կազմակերպության հետ, այլ խաղում են մեկ կամ մի քանի կայքերում գրանցված մասնակիցների հետ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են 1 ընդհանուր ցանցի շրջանակներում` կնքելով խաղի պայմանագիր այդպիսի մասնակիցների հետ: Կազմակերպչի բացառիկ ֆունկցիան պետք է լինի հեշտացնել խաղացողների շփումը իրար հետ պայմանագրեր կնքելիս, օգտագործելով կայքը, և ոչ մի դեպքում Կազմակերպիչը չպետք է խաղացողների հետ խաղային պայմանագրի մեջ մտնի:

 

Խաղարկության Պայմանագիրը վերաբերում է բոլոր խաղարկային գործունեություններին և այն գործողություններին, որոնք իրականացվում են կայքի մեկ կամ մի քանի խաղացողների կողմից:

 

Ընդհանուր դրույթներ

 

«Խաղի վերաբերյալ Դրույթներ և Պայմաններ բաժնում նշված հղումները նշանակում են Կազմակերպության կողմից կայքում ներկայացված որևէ խաղարկային գործունեություն` հաստատված ղեկավար մարմնի կողմից, ելնելով խաղացողների շահերից:

 

Խաղացողը պետք է ծանոթանա Դրույթներին և Պայմաններին նախքան կայքից օգտվելը: Կայքի ուղղակի օգտագործումը և/կամ խաղացողի կողմից Կազմակերպչի համար հաշվեհամար բացելը, Կազմակերպության կողմից կդիտվի որպես հաստատում, որ խաղացողը կարդացել, հասկացել, համաձայնվել և ենթարկվել է Դրույթներ եւ Պայմաններ բաժնի կանոններին: Բացի կայքում ընթացիկ և թարմացված կաննոներ տեղադրելուց, Կազմակերպությունն իրավունք ունի կայքում փոփոխություններ կատարելու, ուղղելու կամ ինչ-որ բան ավելացնելու առանց ծանուցման: Ղեկավարության կողմից հաստատված յուրաքանչյուր փոփոխություն կհամարվի արդյունավետ և կտեղադրվի կայքում, իսկ խաղացողը կտա իր համաձայնությունը և կշարունակի օգտվել կայքի ծառայություններից: Եթե Խաղացողը համաձայն չէ Դրույթների և Պայմանների հետ, (ներառյալ ցանկացածփոփոխություն) ապա չպետք է օգտվի կայքից:

 

Նշված կանոնները ուժի մեջ են 01.01.2012-ից: Գրանցվողը պետք է նախապես ծանոթանա և հաստատի նշված կանոնների ընդունումը նախքան գրանցվելը: Բոլոր այն խաղերը, որոնք ներկայացված են կազմակերպության կայքում, անխտիր խաղարկվում են` համապատասխան սույն փաստաթղթում նշված կանոնների:

 

Վերը նշված Դրույթները և Պայմանները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր օգտվում են Կազմակերպության ծառայություններից: Ի հավելումն այս Դրույթների և Պայմանների` անհատական խաղերին վերաբերվող որոշակի կանոններ, ինչպես նաև Ծրագրի Օգտագործման Պայմանագրերը, կարող են կիրառվել և տեղադրվել կայքում և իրենց տեղը գտնել Դրույթներ և Պայմաններ բաժնում:
 

Հաշվի բացում
 

Խաղացողի Հաշիվ նշանակում է Կազմակերպության կողմից պահպանվող հաշվառում, որի հաշվետվությունը պետք է միշտ հասանելի լինի խաղացողի համար: Այն ցույց է տալիս այդ խաղացողի հաշիվը` հաշվի առնելով տվյալ խաղացողի բոլոր կատարած խաղադրույքներն ու շահած գումարը, ինչպես նաև յուրաքանչյուր այլ դեբիտ կամ կրեդիտ, որը թույլատրված է օրենքով, կամ հաստատված է կազմակերպության կողմից:

 

Ոչ ոք իրավունք չունի խաղադրույք կատարելու ընթացիկ խաղի վրա, որը իրականացվում է Կազմակերպության կողմից քանի դեռ գրանցված չէ որպես խաղացող և չունի բացված հաշիվ կազմակերպությունում:

 

Կազմակերպությունը կարող է գրանցել անձին միայն որպես խաղացող, եթե Կազմակերպությունը խաղացողից ստացել է գրանցման դիմում տերմինալների միջոցով, որոնք գործարկվում են Կազմակերպության կողմից:
 

Գրանցման ընթացքում Խաղացողը պետք է նշի որոշակի տվյալներ իր տարիքի, ինքնության, բնակության վայրի, ինչպես նաև գործող էլեկտրոնային փոստի վերաբերյալ:
 

Կազմակերպության կայքում խաղալու համար անհրաժեշտ է բացել դեպոզիտային հաշիվ: Հաշիվ բացելուց հետո, այն բացողին տրվում է կոդ բաղկացած թվերից և/կամ գաղտնաբառ, որը կապահովի նրա մուտքը հաշիվ: Խաղային հաշիվ ստացած խաղացողը պատասխանատու է կոդի և գաղտնաբառի գաղտնիության համար: Գրանցվելով կայքում` խաղացողը համաձայնվում է հաստատել` Կազմակերպությունում գրանցված իր անունը, և հայտնել տեղեկություններ կազմակերպությանը իր կրեդիտ և դեբետ քարտերի մասին, որոնց միջոցով կհամալրվի խաղացողի հաշվեհամարը այն դեպքերում, երբ հաճախորդը ցանկանա:


 

Եթե կազմակերպությունը տեղեկանա, որ գրանցվողը ներկայացրել է կեղծ տեղեկատվություն, ապա այն չի գրանցի այդպիսի հաճախորդին, և եթե տվյալ անձը արդեն գրանցվել է, կազմակերպությունը պետք է անմիջապես չեղյալ համարի նրա գրանցումը որպես խաղացող:

21 տարեկանից ցածր անձինք իրավունք չունեն գրանցվել կայքում որպես խաղացող, այլապես նմանատիպ անձանց կողմից լիցքավորված և շահած գումարները անմիջապես կբռնագրավվեն Կազմակերպության կողմից:

Նախքան հաշվեհամար բացելը կամ Կազմակերպչի հետ խաղալը, յուրաքանչյուր խաղացողի պարտականությունն է վստահ լինել, որ ինքը հետևում է իր սեփական տեղական օրենքներին` կապված խաղի, կայք մուտք գործելու, օգտագործման թույլտվության, հարկերի վճարման հետ, ինչպես նաև հետևում է այլ հիմնական օրենքների և կանոնների, որոնք կարգավորում են խաղացողի խաղը: Ինտերնետային խաղերին մասնակցությունը իրավական տեսանկյունից կարող է դիտվել ապօրինի այն երկրի համար, որտեղից խաղում է հաճախորդը և նման դեպքում խաղացողը իրավասու չէ օգտագործել որևէ վճարային համակարգ խաղի հետ կապված որևէ գործարք կատարելու նպատակով:

Գրանցվողները, ովքեր կազմակերպությունում բացում են Խաղացողի հաշիվ, գիտակցում և ընդունում են այս կանոններով սահմանված որոշումները և պայմանները: Գրանցվողի պարտականությունն է կարդալ և ծանոթանալ Կազմակերպության կողմից հիմնական կայքում (կայքերում), տեղադրված հաղորդագրություններին, նորություններին, այլ կարգավորումներին:

Հաշվի տեխնիկական սպասարկում և փակում

Կազմակերպությունը պետք է բոլոր գրանցված խաղացողների ցուցակը գաղտնի պահի:

Յուրաքանչյուր խաղացողի թույլատրվում է ընդհանուր ցանցում բացել միայն մեկ հաշվեհամար: Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում փակել խաղացողի հաշիվը ցանկացած ժամանակ և չեղյալ հայտարարել բոլոր գործարքները, որոնք անմիջական կապ ունեն այն խաղացողի հետ, ով իր անունով կամ այլ անձի անունով ունի մեկից ավելի հաշվեհամար, ինչպես նաև, երբ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ կասկածելու պատճառներ ունի, որ նմանատիպ բազմաթիվ հաշիվների գրանցումը կատարվել է խարդախության դիտավորությամբ: Կազմակերպությունում հաշվի բացումը հաճախորդին անվերապահորեն տալիս է իր անձնական տվյալների գաղտնիություն, որը համապատասխանում է Մալթայի կողմից տրված գաղտնիության օրենքին : Անձնական տվյալը միանշանակ կարող է օգտագործվել մինչև հաշվեհամարի սպասարկման ավարտը կազմակերպության կողմից առաջարկված ծառայությունների օգտագործման համար:

Հաճախորդի պարտականությունն է ապահովել, որ Կազմակերպությունում իր տվյալները` հատկապես հասցեն, հեռախոսի համարը և վճարման / բանկային գրանցումը մշտապես պահպանվեն :

Հաճախորդի պարտականությունն է գաղտնի պահել իր մուտքաբառը և անվտանգության մանրամասները, իսկ Խաղացողի մուտքաբառով և անվտանգության մանրամասներով կատարված on-line խաղադրույքը կհամարվի վավեր անկախ նրանից, թե ով է խաղին մասնակցում` գրանցված հաճախորդը, թե մեկ ուրիշ անձ: Այն դեպքում, երբ պարզվի, որ նշված տվյալները այլևս գաղտնի չեն, խաղացողն անմիջապես պետք է տեղեկացնի Կազմակերպչին դրա մասին, որից հետո նոր մանրամասներ կարող են ուղարկվել խաղացողի կողմից, իսկ հետագա որևէ գործարք նախորդ տվյալների համաձայն կհամարվի անվավեր:

Կազմակերպության հաշվին ոչ մի եկամուտ չի ավելանա: Բոլոր վճարումները հաճախորդի հաշվեհամարին և հակառակը` հաճախորդի հաշվեհամարից, ժամանակ առ ժամանակ պետք է իրականացվեն կայքին համապատասխան արտարժույթով, իսկ հաճախորդի հաշվեհամարին փոխանցվող բոլոր վճարումները պետք է կատարվեն այն վճարման աղբյուրից, որը պետք է բացված լինի խաղացողի անունով:

Եթե հաճախորդը որոշ ժամանակ չի օգտագործում իր հաշվի մուտքաբառը և գաղտնաբառը, ապա այն 30 օրացույցային օրվա ընթացքում դառնում է չգործող: Չգործող հաշվեհամարները փակվում են: Հաշվեհամարում եղած գումարը վերադարձվում է հաճախորդին կամ էլ, եթե նա այլ տեղ է բնակվում, ապա գումարը փոխանցվում է «Իրավասու Մարմիններին» մեկ պայմանով, որ հետագայում ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ դեմ ոչ մի բողոք չի ներկայացվելու, քանի որ հաճախորդի հաշվեհամարում եղած գումարը փոխանցել է Իրավասու Մարմիններին:

Շահումների գումարները կհամալրվեն հաճախորդի հաշվին` վերջնական արդյունքի հաստատվելուց հետո:

Հաշվից գումար հանելու ցանկացած ծախս կգանձվի հաճախորդի հաշվից: Եթե հաճախորդը ցանկանում է իր խաղարկային հաշվի գումարը ավելացնել` ուղարկելով փոստային կամ բանկային փոխանցման կտրոնի պատճեն ֆաքսով, ապա կտրոնի վրայի նշված տվյալները պետք է համապատասխանեն Կազմակերպության անունով փոխանցված վճարման կտրոնի վրա եղած տվյալներին, հակառակ դեպքում նա չի կարողանա ստանալ իր շահումը: Կազմակերպության հաշվից գումար կարող են հանել միայն այն անձինք, ում անունով գրանցված է հաշիվը և ովքեր համձայնվել են Կազմակերպության կողմից պարտադրվող կանոններին և պայմաններին: Ավելին, գումարները կարող են փոխանցվել միայն այն հաշվեհամարին, որտեղից կատարվել է խաղացողի հաշվի լիցքավորումը:

Կազմակերպության ողջ խաղային հարկերը, ինչպես նաև մնացած այլ հարկերը, որոնք խաղացողը պետք է վճարի շահում ստանալու համար կվճարվեն այն երկրի կանոններին և իրավական նորմերին համապարասխան, որտեղ նա հարկադրված է վճարել այդպիսի հարկեր:

Եթե գումարը սխալմամբ փոխանցվում է հաճախորդի հաշվին, ապա հաճախորդը պարտավոր է այդ սխալի մասին տեղեկացնել կազմակերպությանը: Ցանկացած շահում, որը ստացվել է սխալ փոխանցումից հետո մինչ հաճախորդի հայտնելը դրա մասին, համարվում է անվավեր և վերադարձվում է կազմակերպությանը:

Խաղացողները կարող են օգտագործել միայն իրենց սեփական հաշվեհամարի դեբետ/կրեդիտ քարտը: Եթե, օգտագործելով այլ անձի դեբետ/կրեդիտ քարտը, կատարվում է գումարի համալրում, ապա այդ գումարը հետ է վերադարձվում, իսկ ցանկացած խաղ, որը խաղարկվել է այդպիսի քարտի գումարով համարվում է անվավեր:

Երբ գումարի ավելացում է կատարվում հաշվեհամարի վրա, ապա ծրագիրը պետք է մեխանիկորեն տեղեկացնի խաղացողին` արդյոք նա գումար է ավելացնում Կազմակերպության հաշվեհամարին, (որը մատուցում է ծառայություններ Պոկերի համար: Անկախ նրանից հաճախորդը որտեղ է գումարի համալրում կատարել, նրա հաշվի գումարը պետք է մատչելի լինի ինչպես Պոկերի, այնպես էլ Կազինոյի/խաղատան համար: Համակարգը պետք է լինի հետևյալը. Եթե ի սկզբանե խաղացողը որոշել է խաղալ Պոկեր, հետո Կազինո, ապա նրա հաշիվը, չնայած որ համալրված է Կազմակերպությունում, ժամանակավորապես կփոխանցվի դրամապանակային համակարգի միջոցով: Կարող է լինել և հակառակը, եթե ի սկզբանե խաղացողը որոշել է խաղալ Կազինո, հետո Պոկեր, ապա նրա հաշիվը, չնայած որ համալրված է Կազմակերպությունում առանձին հաշվեհամարով, ժամանակավորապես կխոխանցվի դրամապանակային համակարգի միջոցով: Հնարավոր է նաև հակառակ գործընթացը: Խաղի ժամանակահատվածի ավարտից հետո (Պոկերի և/կամ Կազինոյի չընդհատվող խաղատեսակների ավարտ), բոլոր դրամային միջոցները, չնայած որ ժամանակավորապես էր փոխանցված, վերադարձվում է խաղացողի հաշվին, որտեղ նա ի սկզբանե ավանդ էր ներդրել:

Համաձայնվելով այս դրույթներին և պայմաններին` խաղացողը պարտավորվում է ընդունել նաև Պոկերի համար նախատեսված պայմանները և դրույթները: Եթե խաղացողը չի ընդունում Պոկերի ընդհանուր պայմանները և դրույթները, ապա նա չի ընդունում նաև Խաղատան/Կազինոյի ընդհանուր պայմանները և դրույթները կամ հակառակը. նման դեպքերում Կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած պարտավորություն չեղյալ համարել, երե դրանք ծագում են այդ պայմաններից և դրույթներից:

Կազմակերպությունն իրավունք ունի փակել հաճախորդի հաշվեհամարը` առանց հաճախորդին տեղեկացնելու կամ առանց որևէ պատճառի: Նման դեպքերում հաշվի մեջ եղած մնացորդը պետք է վերադարձվի հաճախորդին: Նույնը վերաբերվում է նաև ցանկացած գումարի, որը շահել է հաշիվ ունեցողը որևէ ընթացիկ խաղի ժամանակ:

Ցանկացած հաշիվ ունեցող իրավունք ունի փակել իր հաշիվը և անվավեր համարել ներկա պայմանագիրը` ցանկացած պահին Էլ-փոստով կամ LiveChat-ով տեղեկացնելով Կազմակերպությանը, իսկ Կազմակերպությունը նրանց կպատասխանի ողջամիտ ժամկետում` այն պայմանով, որ հաշիվ ունեցողը պատասխանատվություն է կրում իր հաշվի հետ կապված գործողությունների համար, մինչև կազմակերպության կողմից նրա փակվելը: Կազմակերպություննիրավունք ունի անհապաղ չեղյալ համարել սույն պայմանագիրը` ուղարկելով ծանուցում կամ փորձելով տեղեկացնել հաշիվ ունեցողին իր` Կազմակերպությանը տված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Եթե ընկերությունը հաշիվը փակել է անվտանգության պատճառով, հաճախորդի հաշվի մնացորդը չի վերադարձվում և համարվում է բռնագրավված:

Խաղացողը հասկանում է և ընդունում, որ Կազմակերպությունը, չի կարող տալ որևէ իրավաբանական խորհրդատվութուն կամ հավաստիացում, և որ իրենց բացառիկ իրավունքն է համոզված լինել, որ ամեն անգամ իրենք ենթարկվում են իրենց խաղը կարգավորող օրենքին և, որ իրենք լիարժեք իրավունք ունեն խաղալ խաղեր: Որևէ խաղին մասնակցելը կատարվում է ըստ իրենց ընտրության և ցանկության: Մասնակցելով խաղերին` նրանք գիտակցում են, որ այդ խաղերը և ծառայությունները չպետք է լինեն վիրավորական, վիճահարույց, անբարեխիղճ կամ անպարկեշտ:

Պայմանագրեր

Խաղացողը խաղի պայմանագիր է կնքում Կայքի կամ Կայքերի մեկ կամ մի քանի մասնակիցների հետ, որոնք գործում են ընդհանուր ցանցի շրջանակներում վերը նշված ժամկետների և պայմանների համաձայն, այնպես ինչպես Խաղացողը և այլ մասնակիցներն են համաձայնության գալիս Կայքի միջոցով այնքան ժամանակ, քանի դեռ Խաղացողը ունի բավարար միջոցներ Կազմակերպության իր հաշվեհամարին:

Ամեն անգամ, երբ Խաղացողը խաղային պայմանագիր է կնքում, այդ պայմանագրի դրույթները հրապարակվում են կայքում: Երբ արդեն խաղային պայմանագիրը կնքվել է, ո՛չ խաղացողը, ո՛չ էլ մյուս կողմը կամ հետագայում մասնակիցը, չեն կարող փոխել պայմաններից որևէ մեկը, և նրանցից յուրաքանչյուրը համաձայնվում է, որ նշված տեղեկությունը, որը հրապարակված է Կազմակերպության կողմից, կկազմի յուրաքանչյուր խաղային պայմանագրի պահանջները:

Խաղացողի կողմից խաղային պայմանագիր կնքելու վերաբերյալ արված ցանկացած առաջարկ բաց կլինի ընդունման համար մեկ այլ մասնակցի (ների) կողմից` մինչ. Խաղի ավարտը; Խաղացողի կողմից առաջարկի մերժումը և նախքան դրա ընդունումը մեկ այլ մասնակցի կողմից; Խաղացողի կողմից որևէ որոշում կայացնելը` դադարեցնելու և/կամ չեղյալ համարելու իր առաջարկը, եթե Կազմակերպությունն իր ներքին համոզմամբ նպատակահարմար է գտնում այդպես վարվել` խուսափելու համար խաղի ընթացքում տեղի ունեցող պատահարներից:

Երբ Խաղացողը Կայքում իր ցանկությունն է հայտնում Խաղային պայմանագրի մեջ մտնել, կամ կայքում արտահայտում է, որ ինքն ընդունում է մեկ այլ մասնակցի Խաղային պայմանագրի մեջ մտնելու առաջարկը, ապա նա անվերապահորեն լիազորում է Կազմակերպությանը պատրաստելու յուրաքանչյուր այսպիսի պայմանագիր այնպես, որ Խաղացողը չիմանա ոչ մի անձնական տվյալ մասնակիցների վերաբերյալ, ով հանդիսանում է յուրաքանչյուր Պայմանագրի մյուս կողմը, և ոչ էլ այդ մասնակիցը պետք է ստանա որևէ տեղեկություն Խաղացողի վերաբերյալ:

Ծրագրային ապահովում և խաղացողի թույլտվություն/լիցենզիա/

Հաշիվ ունեցողը կարող է ներբեռնել և օգտագործել համակարգչային ծրագրերը, որոնք Կազմակերպությունը դարձնում է մատչելի ՎիվառոՊոկերի (Ծրագրային ապահովման) համար կոշտ սկավառակի, կամ այլ էլեկտրոնային կրիչների միջոցով և հնարավորություն է տալիս ստեղծել ծրագրային կրկնօրինակ, այն պայմանով, որ դրանք կարող են անձնական օգտագործման ենթարկվել միայն հաշիվ ունեցողի կողմից խաղերին մասնակցելու համար համաձայն պայմանագրի, իսկ հետագայում ծրագրի նման ներբեռնումը և օգտագործումը կատարվում է հաշիվ ունեցողի համակարգչի միջոցով ըստ “End-User License Agreement” պայմանագրի ընդունման, որի մեջ ընդգրկված է ծրագրային բեռնավորման ընթացակարգը, որի կետերին յուրաքանչյուր օգտագործող պետք է ծանոթանա մինչ այն բեռնավորելը:

Պատահական թվերի գեներատոր

Հաշիվ ունեցողը ընդունում և համաձայնվում է, որ պատահական թվերի գեներատորը սահմանում է ցանկացած խաղի արդյունքը: Ծրագրի և խաղային սերվերի կողմից տրված արդյունքների անհամապատասխանության դեպքում խաղային սերվերի կողմից սահմանված արդյունքը համարվում է պաշտոնական և նախապատվությունը տրվում է տվյալ արդյունքին: Հաշիվ ունեցողը գիտակցում և համաձայնվում է, որ Կազմակերպության կողմից տրամադրված նյութերը պետք է լինեն վճռորոշ իր` խաղերին մասնակցելու հանգամանքները, արարքը և այդ արարքից բխող հետևանքները որոշելու համար:

Մտավոր Սեփականություն

Ծրագրի կառուցվածքը, կազմակերպումը և կոդը արժեքավոր գաղտնիքներ են Ընկերության և / կամ նրա ընկերությունների խմբի և/ կամ նրա Լիցենզավորողների համար: Հաշվի տերը չունի ոչ մի իրավունք ծրագրային ապահովման գործում, բացի այն օգտագործելուց սույն պայմանագրի համաձայն: Օրենքի համաձայն խստիվ արգելվում է, որ հաշվեհամարի տերը ձևափոխի, հրապարակի, թարգմանի, մասնատի կամ որևէ այլ միջոցով փորձի պարզել ծրագրային կոդի աղբյուրը կամ դրա ինչ-որ մասը կամ ստեղծել, հրապարակել կամ բաժանել ծրագրային աշխատանքները: Հաշվեհամարի տերը համաձայնվում է, որ ծրագիրը չպետք է փոխադրել կամ արտահանել այլ երկիր կամ այլ կերպ օգտագործել, որն արգելված է սահմանված օրենքներով, սահմանափակումներով կամ կանոններով:

Կազմակերպության կայքը նախատեսված է բացառապես հաշվեհամար ունեցողների օգտագործման համար: Ոչ ոք ոչ մի դեպքում իրավունք չունի ընդօրինակել, ձևափոխել, կեղծել, տարածել, փոխանցել, ցուցադրել, բազմացնել, տեղափոխել, բեռնել կամ այլ կերպ վերափոխել կայքի բովանդակությունը:

Կազմակերպության ցանկացած ապրանքանիշի հրապարակումը կայքի ոչ մի խաղացողի իրավունք չի տալիս օգտագործել այն:

Կազմակերպության, ինչպես նաև կայքի կառուցվածքի վերաբերյալ ցանկացած նյութի անօրինական ընդօրինակումը կամ բեռնումը կհամարվի մտավոր սեփականության իրավունքների խախտում Եվրոպական Միության չափանիշների համաձայն:

Կայքը կարելի է օգտագործել միայն առանց հանցավոր մտադրությունների: Կայքի օգտագործումը, տվյալի հրապարակումը կամ փոխանցումը, Կայքում կամ Կայքի միջոցով, որը կարող է խախտել կիրառվող օրենքը, կարգը կամ որևէ երրորդ անձի իրավունքները, արգելվում է խստագույն կերպով: Սա ներառում է (առանց սահմանափակման) կայքի օգտագործումը կամ տեղեկատվության փոխանցումը, տարածումը, հրատարակումը Կայքում կամ Կայքի միջոցով, որը կխախտի հեղինակային իրավունքը, ապրանքանիշը, առևտրային գաղտնիքը կամ այլ մտավոր սեփականության իրավունքները, համարվում է անպարկեշտ և վնասակար է փոքրամասնության համար կամ համարվում է անօրինական գործողություն կամ ոտնձգություն, խախտում է ցանկացած անձնական բնույթի գաղտնի տվյալների պաշտպանության օրենքները, ինչպես նաև` խաթարում փոխադարձ հսկողությունն ու խախտում ազարտային խաղերի օրենքը: Բացառապես դուք եք հաստատում, թե արդյոք Կազմակերպությունում ձեր գրանցումը և կայքի օգտագործումը և/կամ ձեր կողմից խաղային Պայմանագիր կնքելը մյուս խաղացողների հետ/կամ Ձեր առաջարկը կնքելու այդպիսի պայմանագիր/ օրինական է, թե ոչ: Միաժամանակ Ձեր բացառիկ պատասխանատվությունն է երաշխավորել, որ Ձեր կողմից կրեդիտային կամ դեբետային քարտը այդպիսի նպատակների համար օգտագործելը համարվում է օրինական:[ZG2]
 

Այլ ցուցումներ

Արհեստական բանականության (ռոբոտներ) օգտագործումը խստորեն արգելվում է ծրագրի և խաղերի մեջ: Օգտագործողի կողմից` խաղերի հետ կապված բոլոր գործողությունները պետք է իրականացվեն անձամբ խաղացողների կողմից օգտագործողի ծրագրային մուտքի թույլտվության միջոցով: Խաղացողը համաձայնում է, որ Կազմակերպությունը կարող է քայլեր ձեռնարկել հայտնաբերելու և կանխելու արգելված ավտոմատ ծրագրերի օգտագործումը Կազմակերպությունում:

Հաշվեհամարի վաճառքը, փոխանցումը, խաղացողներին և/կամ դրա ձեռքբերումը խաղացողներից խստիվ արգելվում է:

Գումարային միջոցների/ֆոնդերի փոխանակումը խաղացողների հաշվեհամարների միջև խստիվ արգելվում է:

Խաղի կանոններ

Վեճերի լուծման կարգը

Կազմակերպությունը չի ընդունի բողոքներ կամ վիճաբանություններ խաղը վավերացնելու համար մինչև հիշյալ խաղերը ուղղակիորեն չգրանցվեն Կազմակերպության տվյալների բազայում/արխիվ-ում կամ փաստաթղթերում:

Առարկություններ

Խաղի կազմակերպման վերաբերյալ առարկությունները կամ բողոքները պետք է ներկայացվեն խաղն սկսվելուց առաջ:

Խաղացողները կարող են ուղղել իրենց բողոքները հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected]: Կազմակերպությունը և/կամ ELG -ն կանեն հնարավոր ամեն բան գրավոր բողոքներին շտապ լուծում տալու համար:

Եթե խաղացողը չի բավարարվում Կազմակերպության կողմից տրված լուծմամբ, ապա հետագա բողոքի համար կարող է զանգահարել` Հեռ. +374 10 510051 կամ +374 91 321-422.

Կազմակերպությունը պատասխանատու չի խաղացողի կողմից մեկ այլ խաղացողի նկատմամբ որևէ պատճառով ներկայացված բողոքի ընդունման կամ հետաքննության համար, հաշվի առնելով Պայմանագրի դրույթները: Կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է հանդես գալ ընդդեմ ցանկացած անձի, որը կասկածվում է ապօրինի գործողությունների կամ նշված պայմանագրի դրույթները խախտելու մտադրության մեջ:

Արդյունքները

Եթե խաղերն ավարտվել են, դրանց արդյունքները չեն կարող փոխվել կամ չեղյալ հայտարարվել: Կազմակերպությունն իրավասու է ընդունելու, չընդունելու կամ մասնակիորեն ընդունելու խաղերի արդյունքները:

Եթե մեր ցանկացած satelite մրցաշարերի հաղթողներ չեն մասնակցում տրված մրցաշարում, ապա նրանց տրվում է հնարավորություն մասնակցել հաջորդող մրցաշարերից մեկում ՝ նույն մրցանակային ֆոնդով և նույն արտոնություններով: Դա չի վերաբերվում չեղյալ հայտարարված մրցաշարերին:

Շահումները

Խաղարկված կտրոնը չի համարվում շահման անդորրագիր: Խաղը շահած կհամարվի այն դեպքում, երբ այն կտեղակայվի խաղացողի խաղային ցանկում: Հաղորդակցման կանոնները

Կազմակերպությունը ապահովում է, որ խաղացողների հաղորդակցումը կատարվի խաղացողների կողմից Կազմակերպության Հաղորդակցման դաշտից դուրս: Հետևաբար, խաղացողները կարող են օգտագործել ցանկացած լեզու, որը նպատակահարմար են գտնում իրենք` Հաղորդակցման դաշտում հաղորդակցվելու համար:

Կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված է` լինել հետաքրքիր է և հաճելի, հետևաբար ցանկացած չարաշահում և անպարկեշտ արտահայտություն չի հանդուրժվի, իսկ խաղացողների հաղորդակցումը, ովքեր կշարունակեն օգտագործել վիրավորական խոսքեր, կարգելափակվի:

Խաղի ազնվությունը

Միայն խաղացողը կարող է տեսնել խաղաքարտերը, որոնք նա ունի խաղի ընթացքում: Կազմակերպության ենթակա գրասենյակի աշխատակիցներից և մենեջերներից ոչ ոք չի կարող վերահսկել live խաղում խաղացող ձեռքը, իսկ ձեռքերը և արդյունքները կարող են ստուգվել միայն դրանք խաղարկվելուց հետո: Խաղի ազնվությունն ապահովելն առաջնային տեղ է գրավում Կազմակերպության համար, հետևաբար գործարկվում են համապատասխան տեխնոլոգիաներ:

Միջոցառումներ խարդախությունը կանխելու համար

Երբ խաղում են Կազմակերպության կողմից տրամադրված սեղանների շուրջ ցանցում, կամ բեռնում են ծրագիրը, հաշվեհամարի տերը համաձայնվում է Կազմակերպության կողմից նշված կանոններին , ինչպես նաև վերը նշված կանոններին: Սա ներառում է այն բոլոր պայմանները, որոնք նշված են արտոնությունների համաձայնագրում, որը հասանելի է Ընկերության` հաճախորդի Ծրագրի տեղադրման ընթացքում: Կազմակերպությունը պարտավորվում է հայտնաբերել և կանխարգելել համակարգչային ծրագրերը, որոնք նախատեսված են ընձեռելու Արհեստական Բանականություն (AI Ծրագրային ապահովում) և դրանք կիրառելու Կազմակերպության ծառայություններում խաղալիս: Ցանկացած խարդախություն, խորամանկություն և այլ նմանատիպ մոտեցում Կազմակերպության կողմից կդիտվի որպես անազնիվ քայլ մեկ այլ խաղացողի նկատմամբ: Հաշիվ ունեցողը գիտակցում է, որ Ընկերությունը միջոցներ ձեռք կառնի հայտնաբերելու և կանխելու նման համակարգչային ծրագրերի օգտագործումը և AI Ծրագրի օգտագործման մեթոդները/ներառյալ, բայց ոչ սահմանափակված`խաղացողի համակարգչի վրա եղած ընթացիկ ծրագրերի ցանկը կարդալով/ , իսկ խաղացողը համաձայնվում է չօգտագործել որևէ AI և/կամ որևէ այլ նմանատիպ ծրագիր:

Խաղացողների միջև գաղտնի համաձայնությունը խստիվ արգելվում է: Կազմակերպությունն իրավունք ունի սահմանափակել և/կամ արգելել խաղացողներին խաղալու անհատական սեղանի շուրջ կամ անհատական մրցաշարում, ինչպես նաև արգելել երկու կամ ավելի խաղացողների` միասին խաղալու միևնույն սեղանի շուրջ կամ միևնույն մրցաշարում:

Խարդախություն

Կազմակերպությունը բացառում է անազնվությունն ու խարդախությունը: Եթե Կազմակերպությունը գտնում է, որ հաշվեհամարի տերը փորձել է խարդախություն անել Կազմակերպության, կամ որևէ խաղացողի նկատմամբ (ներառյալ մեքենայությունները կամ կեղծ վճարումները), կամ եթե Ընկերությունը կասկածում է հաշվետիրոջը կեղծ վճարում կատարելու մեջ, ներառյալ գողացված կրեդիտ քարտերի օգտագործումը կամ որևէ այլ խարդախ գործունեություն (ներառյալ կեղծ վճարումները) կամ արգելված գործարքները (ներառյալ փողերի լվացումը), ապա Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում կասեցնել և/կամ փակել խաղացողի հաշվեհամարը և (անձնական տվյալների հետ միասին) տեղեկացնել այդ մասին այլ ինտերնետային կայքերին, բանկերին, վարկային քարտերով աշխատող այլ ընկերություններին և համապատասխան գործակալություններին:

Կազմակերպության աշխատողներ

 

Կազմակերպության աշխատողները իրավունք չունեն խաղալ Կազմակերպության կայքում: Կազմակերպության աշխատակիցները, կամ ինչ-որ մեկը ով ունի թույլտվություն իմանալու գաղտնի տեղեկատվություն (օրինակ` խաղի պատմություն, գումարային փոխանցումների պատմություն և նմանատիպ այլ բաներ) իրավասու չեն խաղալ գումարի հետ կապված խաղեր, կամ մասնակցել նման մրցաշարերի: Սա կոչված է կանխարգելելու խաղի վերաբերյալ գաղտնի տեղեկության տարածման յուրաքանչյուր իրական խախտում:

Իրադարձություններ և Ակցիաներ

Կայքի բաժինները ժամանակ առ ժամանակ կարող են պարունակել մրցույթներ, ակցիաներ, մրցաշարեր կամ նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք առաջարկվում են Կազմակերպության կամ երրորդ անձանց կողմից: Վերը նշված մրցույթներին, ակցիաներին, մրցաշարերին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցելու համար այլ/լրացուցիչ հատուկ պայմաններն ու դրույթները ժամանակ առ ժամանակ կնշվեն Կայքի համապատասխան մասում (Մասնակցության Պայմաններ): Մասնակցելով այս մրցույթներին, ակցիաներին, մրցաշարերին կամ այլ նմանատիպ միջոցառումներին` խաղացողը համաձայնվում է ենթարկվել նաև մասնակցության պայմաններին` ի հավելումն այս պայմանագրում նշված դրույթների և պայմանների: Տարաձայնության դեպքում գերապատվությունը կտրվի Մասնակցության Պայմաններին: Կազմակերպությունը հատուկ իրավունք ունեն ցանկացած ժամանակ և առանց ծանուցման կայքից հեռացնել, փոխել կամ ավելացնել մրցումներ, ակցիաներ, մրցաշարեր կամ այլ նմանատիպ միջոցառումներ` առանց խաղացողին հաշվետվություն ներկայացնելու:

Հրաժարում, Պատասխանատվության Սահմանափակում

Կազմակերպությունը ոչ մի դեպքում, պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասի և կորստի համար, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ իրենց կայքի կամ դրա բովանդակության պատճառով, ներառյալ առանց սահմանափակումների գործողությունների հետաձգումները կամ ընդհատումները, հեռահաղորդակցման լարերի խափանումները, որևէ անձի կողմից կայքի կամ դրա բովանդակության սխալ օգտագործումը կամ բովանդակության մեջ եղած այլ սխալները կամ բացթողումները:

Կայքի Բովանդակությունը

Կազմակերպությունը ջանք չի խնայում պահպանելու տեղեկատվության ճշտությունը այս կայքում, բայց չի կարող պատասխանատվություն կրել որևէ կորստի կամ վնասի համար, որոնք կարող են առաջանալ տեղեկատվության օգտագործման ժամանակ:

Պատասխանատվություն չի ընդունվում հետևյալ հարցերում` • սխալ, վրիպակ, սխալ արտասանություն, սխալ լսել, սխալ կարդալ, սխալ թարգմանություն, ուղղագրական սխալ, գործարքի սխալ, տեխնիկական սխալ, գրանցման սխալ, բացահայտ սխալ, անհաղթահարելի ուժի և / կամ որևէ այլ նմանատիպ սխալ; Կազմակերպության կանոնների խախտում Հանցավոր գործողություններ Խորհրդատվություն, անկախ այն բանից, թե ինչ եղանակով է այն տրվում Կազմակերպության կողմից Ֆինանսական ռիսկ և կորուստ, ներառյալ տարադրամի փոխանակման փոխարժեքները և/կամ Իրավական գործողություններ և / կամ այլ միջոցներ Հետևաբար, ամրագրվում է, որ Կազմակերպությունը չի համարվում ներկայացուցիչ, գրավատու կամ երաշխավոր /ուղիղ կամ փոխաբերական իմաստով, ներառյալ, բայց ոչ սահմանափակված երաշխավորներով` ճշմարտության համար, շահերի ադեկվատության կամ ոչ խախտումների/, և որ բովանդակությունը ճշմարիտ է և/կամ նպատակահարմար ցանկացած մասնավոր շահի համար ավելի, քան այն երաշխիքները, որոնք ուղիղ իմաստով չեն կարող տարանջատվել այս պայմանները և դրույթները կարգավորող օրենքով:

Այս կայքի օգտագործումը ամբողջովին հաշվեհամարի տիրոջ իրավունքն է: Կայքը և դրա բովանդակությունը տրամադրվում է “այնպես ինչպես” որ դա կա:

Օրինական Համաձայնեցում

Հաշվեհամարի տերերին խորհուրդ է տրվում ենթարկվել այն օրենսդրությանը, որտեղ նրանք բնակվում են կամ հաշվառված են: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում որևէ մարմնի կողմից հաշվեհամարի տիրոջ դեմ ձեռնարկված որևէ գործողության համար:

Պատասխանատվության սահմանափակում դատարանի առջև

Այն դեպքում, երբ Կազմակերպությունը ճանաչվում է պատասխանատու դատարանի առջև և / կամ նման իրավազորություն ունեցող այլ մարմնի կողմից, որն ունի իրավասության Կազմակերպության նկատմամբ, ապա Կազմակերպության պատասխանատվությունը սահմանափակվում է Կազմակերպության հաշվում գրանցված գումարով կամ Կազմակերպության հաշվին փոխանցված գումարով կամ էլ ոչ Կազմակերպության հաշվին փոխանցված գումարով:

Բազմակողմանի դրույթներ

Կազմակերպությունն իրավասու է արգելափակել այն հաճախորդների կայքերը, որոնք կչարաշահեն խաղային կանոնների սահմաններում իրենց ընձեռնված հնարավորությունները (օրինակ ՝ ինտերնետ կապի խափանումներին դիմակայելու համար տրված ժամանակահատվածի դիտավորյալ չարաշահում):

Ընդհանուր դրույթներ

Այս դրույթները եւ պայմանները (T & CS) նախատեսված չեն ստեղծելու բաժնետիրություն, գործակալություն կամ համատեղ ձեռնարկություն Կազմակերպության և «Հաճախորդի, « Բաժանորդի, «Հաշվհամարի տիրոջ, Խաղացողի կամ « Գրանցվողի միջև:

Ամբողջականություն

Եթե այս դրույթներում և պայմաններում (T & CS) նշված ցանկացած դրույթ ճանաչվի անվավեր կամ ամբողջովին կամ մասնակիորեն ուժը կորցրած դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից, ապա մնացած դրույթները և պայմանները, ինչպես նաև մասնակի ուժը կորցրած դրույթի անվավեր չճանաչված մասը կշարունակեն մնալ օրինական ուժի մեջ:

Վերնագրեր

Վերնագրերը նախատեսված են, որպեսզի պարզեցնեն և հեշտացնեն նշված դրույթների և պայմանների ընթերցումը: Դրանք նախատեսված չեն` որպես մեկնաբանության միջոցներ պարբերության բովանդակության համար, որը հաջորդում է յուրաքանչյուր վերնագրին: Վերնագրերը նախատեսված չեն Կազմակերպությանը պարտավորեցնելու ցանկացած կերպով:

Հրաժարում

Կազմակերպության կողմից պայմանագրի ցանկացած դրույթից հրաժարում կամ որևէ խաղացողի կողմից այս պայմաններից և դրույթներից որևէ մեկի խախտումը չի համարվի մնացած այլ դրույթների և պայմանների խախտում կամ կազմակերպության կամ ELG -ի կողմից պայմանագրի մնացած դրույթներից հրաժարում:

Կոնտակտային ինֆորմացիա

Կազմապերպության հետ կարելի է կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected]:

Օրենք և Դատ

Այս համաձայնագիրը պետք է կարգավորվի և մեկնաբանվի Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, առանց վիճարկելու օրենքի սկզբունքների հակասությունները: Կողմերը ընդունում են ՀՀ օրենքների բացառիկ իրավասությունը, սույն համաձայնագրի վերաբերյալ ծագող վեճերը լուծելու համար: Սույն համաձայնագիրը չի կարգավորվում Միավորված Ազգերի Կազմակերպության Միջազգային Ապրանքների Վաճառքի Պայմանագրերի մասին կոնվենցիայի կողմից, որի կիրառումը միանգամայն բացառվում է: Եթե սույն համաձայնագրի ցանկացած մաս ճանաչվի անվավեր կամ ուժը կորցրած, ապա այն չի ազդի համաձայնագրի մնացած մասերի վավերականության վրա, որոնք կմնան վավեր` ըստ իրենց պայմանների:

Կասեցման քաղաքականություն

Բոլոր մուտքավճարնեևը (buyin), ներառյալ վճարները կվերադարձվեն բոլոր խաղացողներին, եթե մրցաշարը կասեցվել է նախքան սկսվելը:

Մուտքավճարնեևը (buyin) չեն վերադարձվի ցանկացած այն խաղացողի, ով արդեն դուրս է մնացել մրցաշարից նախքան խաղը կասեցվել է:

Ցանկացած քննարկման դեպքում Vivarobet.am ղեկավարության որոշումը վերջնական է :

[ZG1

Հասարակ բլոտ

Ընդհանուր նկարագիր և խաղի կանոններ

Բլոտ խաղի այս տարբերակը 2 հոգանոց խաղ է, որը խաղում են 24 խաղաթղթով՝ 9-ից մինչև Տուզ։ Խաղացողները խաղում են նախապես պայմանավորված քանակով խաղեր կամ որոշակի հաշվով խաղեր, նախապես որոշված միավոր շահումով. օրինակ այն Խաղացողը, որն առաջինն է հաղթում 3 խաղ կամ առաջինն է հավաքում 101 միավոր, ստանում է այն գումարը, որը Խաղացողները որպես մասնակցության վճար կատարել  են խաղը սկսելուց առաջ (չհաշված ռեյքի գումարը)։

Նպատակը

Առաջինը հավաքել սահմանային միավոր՝ (501 (51), 1001 (101) կամ 2001 (201)) կամ հաղթել որոշված քանակի խաղեր (1, 3 կամ 5)։

 

Խաղի սկիզբ

 

Առաջին, խաղավարը/դիլլերը որոշվում է համակարգի կողմից պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր Խաղացողի բաժանվում են 6-ական խաղաքարտ, որից հետո բացված մեկ խաղաքարտ մյուս Խաղացողին առաջարկվում է որպես հաղթաթուղթ («երանգ», նշան, «կոզր»)․

 

Խաղը սկսվում է խաղավարի/դիլլերի հակարակորդի կողմից:

եթե առաջին Խաղացողը, որի քայլ կատարելու հերթն է, ընտրում է առաջարկված խաղաթուղթը, ապա նրան տրվում է ևս 2 խաղաթուղթ, իսկ հակառակորդին 3 խաղաթուղթ,

եթե Խաղացողը չի ընտրում առաջարկվող խաղաթուղթը, ապա հակառակորդը կարող է այն ընտրել, այդ դեպքում 1-ին Խաղացողին տրվում է 3 խաղաթուղթ, իսկ հակառակորդին ևս 2 խաղաթուղթ,

եթե 2 Խաղացողն էլ չեն ընտրում առաջարկվող հաղթաթուղթը, ապա 1-ին Խաղացողը կարող է ընտրել այլ հաղաթուղթ, նաև կարող է ընտրել՝ առաջարկվող խաղաթուղթ վերցնել, թե ոչ,

եթե 2 Խաղացողն էլ չեն ընտրում առաջարկվող հաղթաթուղթը, նաև 1-ին Խաղացողը չի ընտրել այլ խաղաթուղթ, ապա 2-րդ Խաղացողը պարտավոր է ընտրել այլ հաղթաթուղթ, բայց նա կարող է ընտրել՝ առաջարկվող խաղաթուղթը վերցնել, թե ոչ,

եթե առաջարկվող հաղթաթուղթը Վալետ է, ապա առաջին Խաղացողը կարող է ընտրել այն, կամ ոչ, բայց եթե առաջին Խաղացողն այն չի ընտրել, ապա 2-րդ Խաղացողն արդեն պարտավորված է այն ընտրել (վալետի դեպքում այլ հաղթաթուղթ չի առաջարկվում)։

Անկախ այն բանից, թե ով կընտրի հաղթաթուղթ, քայլ կատարում է խաղավարի/դիլերի հակառակորդը։ Հակառակորդը պետք է քայլ կատարի նույնատիպ խաղաթղթով, եթե ունի այդպիսին, իսկ եթե ոչ՝ հաղթաթղթով։ Եթե չկան նույնատիպ խաղաթուղթ կամ հաղթաթուղթ, Խաղացողը կարող է քայլ կատարել ցանկացած այլ խաղաթղթով։ Եթե խաղացված խաղաթուղթը հաղթաթուղթ է, և կա մեծ հաղթաթուղթ, ապա հարկավոր է այն ծածկել դրանով, իսկ եթե այն ցածր է՝ կարելի է քայլ կատարել ցանկացած հաղթաթղթով։

 

Խաղարկության առաջին ձեռքում Խաղացողը կարող է հայտարարել համադրության մասին՝ բացի Բլոտից։ Համադրությունները հայտարարելու համար կարող են օգտվել F2 կոճակից կամ Մենյուից: Եթե համադրության մասին չի հայտարարվել, ապա այն չի հաշվվում։ Հայտարարված համադրությունը պետք է ցուցադրվի երկրորդ ձեռքում։ Համադրությունները ցույց տալու համար Խաղացողը կարող է օգտվել F4 կոճակից կամ Մենյուից (բաց բլոտ տարբերակում համադրությունը ցույց տալու անհրաժեշտություն չկա): Եթե հակառակորդն ավելի մեծ համադրությունը չի ցուցադրում, ապա Խաղացողը ցուցադրում է ավելի ցածր համադրությունը, և այն հաշվի է առնվում:

Խաղաթղթերի՝ աճման կարգով

հաղթաթղթային կարգով – 7, 8, Q, K, 10, A, 9, V;

ոչ հաղթաթղթային կարգով – 7, 8, 9, V, Q, K, 10, A;

Համադրություններ

Բլոտում առկա են հետևյալ համադրությունները․

 

1․ Նույնատիպ 4 խաղաթղթերի համադրություն ՝ «4 թուղթ»․
 

Խաղաթղթերի ուժերը V, 9, A, 10, K, Q (նվազման կարգով): Ցանկացած «4 թուղթ» համադրություն մեծ է մնացած համադրություններից

 

4 х J – 200 միավոր

4 х 9 – 140 միավոր

4 х A – 110 միավոր

4 х Q,K,10 – 100 միավոր

2․ Հարյուր (100 միավոր) - hինգ նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

3․ Հիսուն (50 միավոր) - չորս նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:
 

4․ Թերզ (20 միավոր) – երեք նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

5․ Բլոտ (20 միավոր) – հաղթաթղթի «Թագավոր» և «Թագուհի»:

 

Որքան շատ խաղաթղթեր կան համադրության մեջ, այնքան այն մեծ է (այս դեպքում հաշվի չի առնվում 5-ից ավելի խաղաթուղթ), և որքան մեծ է ամենամեծ խաղաթուղթը, այնքան ավելի մեծ է ամբողջ համադրությունը։ Հավասար քանակությամբ խաղաթղթեր ունենալու դեպքում ամենամեծը համարվում է հաղթաթղթային համադրությունը կամ այն, որն ավելի շուտ է հայտարարվել:

 

Այս համադրության խաղաթղթերից մեկով (ցանկացած) քայլ կատարելու դեպքում այն պետք է հայտարարվի Խաղացողի կողմից, որպեսզի հաշվի առնվի։ Երկրորդ խաղաթղթով քայլ կատարելու դեպքում ոչինչ չի հայտարարվում։ Բլոտ համադրության միավորները հաշվվում են ի օգուտ հայտարարողի, անկախ նրանից, թե ինչպես է ընթացել խաղը:

 

Միավորների հաշվարկ

 

Միավորների հաշվարկը կատարվում է խաղարկության ավարտից հետո։

 

Բոլոր խաղաթղթերի միավորների գումարը 162 (16) է:

 

Վերջին ձեռքը խաղալուց հետո յուրաքանչյուր Խաղացող հաշվում է իր իսկ հավաքած խաղաթղթերի միավորները, և ավելացնում հավաքած համադրությունների միավորները։

 

Ավելի մեծ է համարվում հավաքած խաղաթղթերի և համադրությունների միավորների գումարը։

 

Եթե Խաղացողը հաղթաթուղթ է վերցրել և չի հավաքել ավելի շատ միավորներ, քան իր հակառակորդը, ապա խաղաթղթերի և համադրությունների միավորներն անցնում են հակառակորդին։ Այդ վիճակն անվանվում է «տակ տալ»։ Եթե Խաղացողը ոչ մի միավոր չի տարել, ապա այդ վիճակն անվանվում է «Կապուտ», հակառակորդին գումարվում է 21 միավոր (խաղի 2 հոգանոց տարբերակում)։

 

Վերջին ձեռքի հաղթողը ստանում է 10 միավոր։

 

Եթե հաղթաթուղթ վերցրած Խաղացողն ավելի շատ միավորներ ունի, քան հակառակորդը, ապա նա համարվում է խաղը հաղթած այդ ձեռքի ժամանակ (խաղը «հանած»), և հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․ 162 ընդհանուր միավորից հանվում է հակառակորդի խաղաքարտերով տարած միավորները (առանց համադրությունների) և տարբերությունը գրվում է իր հաշվին (եթե ունեցել էր համադրություններ, դրանք նույնպես հաշվարկվում են/գումարվում են)։

 

Յուրաքանչյուր Խաղացողի միավորներ գումարվում են նախորդ խաղերում հավաքած միավորներին և գրանցվում են աղյուսակում (այդ աղյուսակի յուրաքանչյուր տող ցույց է տալիս ընթացիկ խաղի արդյունքը՝ յուրաքանչյուր բաժանումից հետ)։

 

Երբ Խաղացողը սեղմում է F8, նա հավաստում է, որ էլ ոչ մի միավոր չի տանելու:

 

Ինչպես օգտվել

 

Խաղացողը կարող է կամ միանալ արդեն ստեղծված սեղանի, կամ ինքնուրույն ստեղծել նոր սեղան, կարգավորումներից ընտրելով փուլերի քանակը կամ սահմանային միավորը և մասնակցության վճարը (նվազագույնը 0,1C, իսկ առավելագույնը՝ 500 C ամեն Խաղացողից)․նշված կարգավորումները հասանելի են էկրանի աջ անկյունում։ Երբ խաղը սկսվում է, յուրաքանչյուր Խաղացող սեղանին տեսնում է իր ձեռքի խաղաքարտերը, խաղի կամ խաղափուլի համարը, խաղի համար սահմանված սահմանային միավորն ու մասնակցության վճարը։

 

Տևողություն

 

Խաղացողներն ունեն 20-ից 60 վայրկյան յուրաքանչյուր քայլը կատարելու համար և ևս 240 լրացուցիչ վայրկյան ամբողջ խաղի համար:

 

Եթե Խաղացողի կապը խափանվում է խաղի ընթացքում, նա ունի մինչև 240 վայրկյան խաղ վերադառնալու համար, հակառակ դեպքում նա տանուլ է տալիս խաղը։

 

Ռեյք

 

Կազմակերպիչը որպես ռեյք պահում է յուրաքանչյուր կայացած խաղի մասնակցության վճարի 4%-ը. օրինակ եթե ընդհանուր մասնակցության վճարը 4 C է, ապա 0.16 C – ն գանձվում է, իսկ շահող Խաղացողը շահում է 3.84 C։

 

Մրցաշար

Առցանաց մրցաշարերը անցկացվում են օլիմպիական կարգով: Օլիմպիական համակարգը կամ փլեյ-օֆֆը (անգ. Play-off) սպորտային մրցության ձևերից է, որի ժամանակ Խաղացողն առաջին իսկ պարտությունից դուրս է մնում մրցությունից (ըստ երկու Խաղացողների միջև մեկ կամ մի քանի խաղի արդյունքի, որի հիման վրա հստակ կարելի է որոշել անվերապահ հաղթողին): Այն հնարավորություն է տալիս քիչ քանակությամբ փուլերով որոշել հաղթողին և ապահովում է թեժ պայքար մրցության ընթացքում:

 

Խաղարկության կարգը

 

Օլիմպիական մրցաշարի Խաղացողների քանակը պետք է լինի երկուսի աստիճան (2, 4, 8, 16, 32 և այլն): Այլ թվով Խաղացողների դեպքում անցկացվում է մեկ կամ մի քանի նախընտրական տուր, որի արդյունքում Խաղացողների ընդհանուր թիվը կրճատվում և հավասարվում է ամենամոտ երկուսի աստիճանին։ Տուրերի քանակը հավասար է լոգարիթմ 2 հիմքով Mասնակիցների քանակին:

 

Խաղարկության շրջանները սովորաբար անվանվում են ըստ զույգերի քանակի. մեկ զույգի համար ներմուծվում է «եզրափակիչ» տերմինը (այստեղ որոշվում է հաղթողը), 2 զույգի համար՝ «կիսաեզրափակիչ», 4 զույգի համար՝ «1/4 եզրափակիչ», 8 զույգի համար՝ «1/8 եզրափակիչ», 16 զույգի համար՝ «1/16 եզրափակիչ» և այլն:

 

Ամեն տուրում մրցաշարի Խաղացողներից կազմվում են զույգեր, որոնք խաղում են միմյանց հետ: Յուրաքանչյուր զույգից հաջորդ շրջան են անցնում հաղթողները, իսկ պարտվողները դուրս են մնում մրցաշարից: Եզրափակիչ շրջանի հաղթողը գրավում է 1-ին տեղը, նրա հակառակորդը՝ 2-րդ տեղը: Ընտրության սկզբունքները՝ ըստ վարկանիշի Երկրորդ և հաջորդ փուլերում զույգերը կարող են ձևավորվել կա՛մ նույն կանոններով, ինչ առաջինի դեպքում, կա՛մ էլ որոշակի սահմանված կանոնով, որում հստակ նշվում է, թե ինչպես են յուրաքանչյուր փուլի Խաղացողներից ստեղծվում զույգերը։

 

Առանձնահատկություններ

 

Օլիմպիական մրցության առավելություններից է խաղերի նվազագույն քանակը՝ համեմատած մյուս մրցությունների: Օլիմպիական մրցությունը հնարավորություն է տալիս ավելի արագ որոշելու հաղթողին, ընդ որում արդար պայքարում առաջին տեղ է զբաղեցնում է նա, ով ոչ մի մրցակցի չի պարտվել, այն դեպքում երբ մյուս Խաղացողները գոնե մեկից պարտություն են կրում։

 

*Մրցաշարերին գրանցվելուց Խաղացողը նախապես տեսնում է մրցաշարի երաշխավորված մրցանային ֆոնդը, որը այլևս փոփոխման ենթակա չէ: Մրցանակային ֆոնդի բաշխումը ևս նախապես որոշված է և տեսանելի:

 

Բազառ բլոտ

Ընդհանուր նկարագիր և խաղի կանոններ.

 

Խաղաթղթերի քանակը   32

 

Խաղացողներ 4

 

Խաղաթղթերի ուժերը աճման կարգով.

 

հաղթաթղթային կարգով – 7, 8, Q, K, 10, A, 9, J;

ոչ հաղթաթղթային կարգով  – 7, 8, 9, J, Q, K, 10, A;

Բոլոր խաղաթղթերի միավորների գումարը: 162 (16):

Բլոտ թղթախաղի այս տարատեսակը նախատեսված է 4 խաղացողի համար:

Ցանկացած Խաղացող խաղին միանալիս տեսնում է, որ ինքն առաջինն է։ Մյուս Խաղացողները համապատասխանաբար լինում են 2-րդ, 3-րդ և 4-րդ։ Համակարգը Խաղացողներին ընտրում է պատահականության սկզբունքով, սակայն հաշվի է առնվում յուրաքանչյուր Խաղացողի անհատական ռեյտինգը։ Ռեյտինգը վարկանիշ է Խաղացողի հաղթանակների և պարտությունների, խաղի արագության և ավարտին հասցված խաղերի քանակի հիման վրա։ Կիսատ թողած կամ ժամանակի չարաշահումով խաղացած խաղերը բացասական ազդեցություն են թողնում Խաղացողի վարկանիշ վրա։

 

Խաղի սկզբում Խաղացողները բաժանվում են զույգերի և դասավորվում են շրջանաձև այնպես, որ խաղընկերները չլինեն հաջորդական տեղերում, այսինքն 1-ը և 3-ը, համապատասխանաբար նաև 2-ը և 4-ը խաղընկերներ են և դասավորված են ժամացույցի սլաքի ուղղությամբ հետևյալ հաջորդականությամբ. Player1, Player2, Player3, Player4:

 

Ամեն ռաունդի սկզբում Խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը (յուրաքանչյուր Խաղացող ստանում է 8 խաղաթուղթ), և Խաղացողները որոշում են` որ երանգն է լինելու հաղթաթուղթը։ Կարող է որոշվել նաև խաղալ առանց հաղթաթղթի: Առաջինը խաղը սկսում է բաժանողի հաջորդ Խաղացողը:

 

Հաղթաթղթի որոշման կարգը

 

Խաղացողները հերթականությամբ իրավունք ունեն «խոսելու»: Խաղացողը կարող է ասել ցանկացած հաղթաթղթային երանգ՝ սկսած 8-ից, ինչը նշանակում է հետևյալը. «եթե այդ երանգը լինի հաղթաթուղթր, ապա խոսացողը, իր ընկերոջ հետ պարտավորվում են տանել ոչ քիչ, քան 80 միավոր» (հաշվի են առնվում նաև ունեցած համադրությունները):

 

Եթե թիմը իր ասածի չափ միավորներ չի տանում, ապա համարվում է, որ նա «տակ է տվել»:

 

Եթե Խաղացողը ասում է 25-ից բարձր, ապա նա կարող է նշել «կապուտ»: Այդ դեպքում եթե իրենց հակառակորդ թիմը միավոր է տանում, ապա տակ են տալիս: Եթե որևէ թիմ ասել է, որ իրենք ինչ-որ հաղթաութղթ «կապուտ» են անում, ապա մյուս թիմը առանց կապուտի ուրիշ կոզր խոսելու իրավունք չունի:

 

Եթե Խաղացողի կարծիքով հակառակորդները իրենց ասածի չափ չեն կարող տանել, ապա նա կարող է ռիսկի դիմել և «քուանշ» ասել: Այդ դեպքում խոսացած միավորների բազմապատիկը կլինի 2, եթե հակառակորդները իրոք «տակ տան», ապա միավորների հաշվարկը կատարվելու է բազմապատկի հաշվի առնելով: Սակայն եթե, հակառակորդները տանեն իրենց ասածի չափ, ապա այդքան հաշվարկված միավոր կվաստակեն նրանք: Եթե քուանշի դեպքում Խաղացողը կարծում է, որ իրենք այնուամենայնիվ կտանեն ասածի չափ, ապա նա նույնպես կարող է ռիսկի դիմել`« սրելով քուանշը», այս դեպքում խոսացած միավորների բազմապատիկը կլինի արդեն 4:

 

Խաղի Ընթացքը

Հաղթաթղթի ընտրությունից հետո բաժանողից ձախ Խաղացողը կատարում է քայլ` դնելով իր խաղաթղթերից որևէ մեկը: Նրանից հետո քայլ է կատարում իրեն հաջորդող Խաղացողը, հետո մյուս երկուսը: Այն Խաղացողը, ով դրել է «ամենաուժեղ» խաղաթուղթը սկսում է հաջորդ քայլը, իսկ տարած խաղաթղթերի միավորների գումարը ավելանում է այդ թիմի տարած միավորներին:

 

Այսպես ռաունդը շարունակվում է մինչև Խաղացողների խաղաթղթերը սպառվեն: Ռաունդի վերջում, կախված թիմերի հավաքած միավորներից կատարվում է հաշվարկը: Հաղթում է այն թիմը, որը առաջինը կհավաքի սահմանային միավորը:

 

Խաղաթղթերի և խաղերի արժեքները

 

Հաղթաթղթային ԿարգԱնղոզՈչ Հաղթաթղթային Կարգ
A-  111911
K-  444
Q-  333
J-  2022
10-101010
9- 1400
8,7-000

 

Ցանկացած հաղթաթղթային խաղաթուղթ ուժեղ է ցանկացած սովորական խաղաթղթից:

 

Քայլը սկսողն իրավունք ունի դնել իր խաղաթղթերից ցանկացածը: Մյուս Խաղացողները պետք է քայլ կատարեն հետևյալ կանոնով.

 

Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել, և նա ունի այդ երանգի խաղաթուղթ, ապա նա պետք է դնի այդ երանգի իր խաղաթղթերից որևէ մեկը:

Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել և նա չունի այդ երանգի խաղաթուղթ, բայց ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր (այդպիսի կոզրի դնելը կոչվում է չախել), բացառություն է կազմում այն դեպքը, երբ իր ընկերն արդեն քայլ է կատարել և ընկերոջ խաղաթուղթը մինչև իր քայլը դրված խաղաթղթերի մեջ ամենաուժեղն է, այդ դեպքում կարելի է չչախել և դնել ցանկացած խաղաթուղթ: Եթե նա այդպիսի կոզր էլ չունի, ապա կարող է գցել ցանկացած խաղաթուղթ:

Եթե քայլը սկսողը կոզր է դրել, և նա ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր: Եթե նա այդպիսի կոզր չունի, բայց ունի այլ կոզրներ, ապա նա պետք է դնի որև է կոզր: Եթե նա ընդանրապես կոզր չունի, ապա կարող է դնել ցանկացած խաղաթուղթ:

 

Համադրություններ

Բազար բլոտում առկա են հետևյալ համադրությունները:

*Նույնատիպ 4 խաղաթղթերի համադրություն

Խաղաթղթերի ուժերը J, 9, A, 10, K, Q (նվազման կարգով): Ցանկացած «4 թուղթ» համադրություն մեծ է մնացած համադրություններից.

4 х J – 200 միավոր

4 х 9 – 140 միավոր

4 х A – 110 միավոր

4 х 10, K, Q – 100 միավոր

 

*Անղոզի տարբերակում խաղաթղթերի ուժերը А, 10, K, Q, J, 9 (նվազման կարգով): Ցանկացած «4 թուղթ» համադրություն մեծ է մնացած համադրություններից.

 

4 х A – 190 միավոր

4 х 10, K, Q, J – 100 միավոր

4 х 9 – 0 միավոր

 

·         Հարյուր (100 միավոր) - hինգ նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

·         Հիսուն (50 միավոր) - չորս նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

·         Թերզ (20 միավոր) – երեք նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

Որքան շատ խաղաթղթեր կան համադրության մեջ, այնքան այն մեծ է (այս դեպքում հաշվի չի առնվում 5-ից ավելի խաղաթուղթ), և որքան մեծ է ամենամեծ խաղաթուղթը, այնքան ավելի մեծ է ամբողջ համադրությունը։ Հավասար քանակությամբ խաղաթղթեր ունենալու դեպքում ամենամեծը համարվում է հաղթաթղթային համադրությունը կամ այն, որն ավելի շուտ է հայտարարվել:

 

*Բլոտ (20 միավոր) – հաղթաթղթի «Թագավոր» և «Թագուհի» (Անղոզի տարբերակում չկա):

 

Այս համադրության խաղաթղթերից մեկով (ցանկացած) քայլ կատարելու դեպքում այն պետք է հայտարարվի Խաղացողի կողմից, որպեսզի հաշվի առնվի։ Երկրորդ խաղաթղթով քայլ կատարելու դեպքում ոչինչ չի հայտարարվում։ Բլոտ համադրության միավորները հաշվվում են ի օգուտ հայտարարողի, անկախ նրանից, թե ինչպես է ընթացել խաղը:

 

Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոհիշյալ կոմբինացիաներից մի քանիսը: Սակայն դրանք բոլորը հաշվարկվում են, միայն եթե իրար հետ չեն հատվում: «Բլոտ – ռեբլոտը» մյուս կոմբինացիաների հետ կապ չունի և 2 միավոր բերում է անկախ ամեն ինչից:

 

Եթե Խաղացողն ունի որևէ համադրություն, ապա նա պետք է դա ասի առաջին քայլն անելուց առաջ: Երկրորդ խաղաթղթով քայլ կատարելու դեպքում ոչինչ չի հայտարարվում։

 

Իսկ որպեսզի մյուս Խաղացողները համոզվեն, որ նա իրոք ունի այդ համադրությունը, ապա նա երկրորդ քայլից առաջ պետք է ցույց տա այդ համադրությունը մյուս Խաղացողներին: Կարող է այնպես պատահել, որ համադրության բաղկացուցիչ խաղաթղթերից մեկը նա արդեն դրել է առաջին քայլին, այդ դեպքում նա ցույց է տալու համադրության մնացած խաղաթղթերը:

 

Եթե երկու թիմերի խաղաթղթերն էլ համադրություններ ունեն, ապա միայն մի թիմի համադրությունները կարող են հաշվարկվել: Հաշվարկվում են այն Խաղացողի (և նրա խաղընկերոջ) համադրությունները, որինն ավելի «ուժեղ» են:

 

Կարող է պատահել այնպես (և շատ հաճախ պատահում է), որ երկու հակառակորդներ միաժամանակ ունեն նույն համադրությունը։

 

Համադրության մեջ կա «բոյ» հասկացությունը: 4 թղթի դեպքում բոյը այն թուղթն է, որից խաղացոցը 4 թուղթ ունի, իսկ մյուսների դեպքում համադրության մեջ մտնող ամենաբարձր խաղաթուղթը: Բոյերի բարձրությունները ստանդարտ են. A, K, Q, J, 10, 9, 8, 7:

 

Եթե երկու հակառակորդների համադրությունների բոյերն էլ են նույնը, ապա կանցնի նրանը, ումը կոզրից է: Եթե ոչ մեկինն էլ կոզրից չէ, ապա կանցնի նրանը, ով առաջինը հնարավորություն ունի ցույց տալու իր կոմբինացիան: Եթե Խաղացողը մոռանում է ցույց տալ իր ցանկացած համադրություն, ապա հակառակորդները հնարավորություն ունեն հաջորդ անգամ ցույց տալու իրենցը:

 

Հաշվարկ

 

Միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ: Եթե թիմը «խոսացել» է ինչ-որ կոզր և տարել է այդքան միավոր, ապա նրանք տակ չեն տվել և վաստակում են «խոսացած» թվին + (16- հակառակորդի տարած միավորներ) քանակի միավոր (եթե քուանշ չի եղել), իսկ հակառակորդ թիմը վաստակում է այնքան միավոր, ինչքան տարել է այդ կոզրով (այստեղ բնականաբար տարած խաղաթղթերի գումարային միավորները պետք է բաժանել 10-ի վրա): Իսկ եթե չի տարել իր խոսացած քանակի միավորներ, ապա թիմը տակ է տվել, միավոր չի վաստակում, իսկ հակառակորդ թիմը վաստակում է «խոսացած թիվ» + 16 + համադրությունների միավորներ:

 

Քուանշի և սուրի դեպքում. եթե թիմը քուանշ է անում, բայց սխալվում է, կամ նաև եթե ասում է «սուր» և սխալվում է, ապա այդ թիմը տակ է տալիս։

 

Քուանշի դեպքում այն թիմը, որը տակ է տվել, միավոր չի վաստակում, իսկ մյուս թիմը վաստակում է 2*«խոսացած թիվ» +16+համադրությունների միավորներ:

 

Սուրի դեպքում՝ 4*«խոսացած թիվ» +16+համադրությունների միավորներ:

 

Բոլոր խաղաթղթերի միավորների գումարը պետք է լինի 162 (16):

 

Այն թիմը, որը տանում է վերջին քառյակը (Վերջին «ձեռքը»), ստանում է 10 լրացուցիչ միավոր: Եթե թիմերից մեկը տանում է բոլոր խաղաթղթերն առանց բացառության, ապա ասում են, որ այդ թիմը «Կապուտ» արեց: «Կապուտ»ը բերում է ոչ թե 162, այլ 250 միավոր:

 

Եթե «Կապուտ» -ից հետո խաղը մոտ է վերջնահաշվարկին, ապա ևս մեկ ձեռք է բաժանվում («Կապուտով» խաղը չի ավարտվում)։

 

Խաղարկության առաջին ձեռքում Խաղացողը կարող է հայտարարել համադրության մասին՝ բացի Բլոտից։ Եթե համադրության մասին չի հայտարարվել, ապա այն չի հաշվվում։ Հայտարարված համադրությունը պետք է ցուցադրվի երկրորդ «ձեռքում»։ Եթե հակառակորդն ավելի մեծ համադրությունը չի ցուցադրում, ապա Խաղացողը ցուցադրում է ավելի ցածր համադրությունը, և այն հաշվի է առնվում:

 

Յուրաքանչյուր խաղ համարվում է ավարտված, եթե որևէ զույգ առաջինը հասնում է սահմանային միավորին:

 

 

Բաց բլոտ

Ընդհանուր նկարագիր և խաղի կանոններ.

 

Խաղաթղթերի քանակը խաղի բաց տարբերակում 32

Խաղացողներ 2

 

Խաղաթղթերի ուժերը աճման կարգով 

 

հաղթաթղթային կարգով – 7, 8, Q, K, 10, A, 9, V

ոչ հաղթաթղթային կարգով  – 7, 8, 9, V, Q, K, 10, A

Խաղի նպատակը:առաջինը հավաքել 1001 (101) միավոր կամ ավելի։

 

Բոլոր խաղաթղթերի միավորների գումարը: 162 (16):

Խաղաթղթերի և խաղերի արժեքները

 

     Հաղթաթղթային կարգՈչ հաղթաթղթային կարգ
A - 11
K - 4
Q - 3
V - 20
10 - 10
 9 - 14
 8 - 0
 7 - 0
A - 11
K - 4
Q - 3
V – 2
10 - 10
 9 - 0
 8 - 0
 7 - 0

 

Վերջին խաղի հաղթողը ստանում է 10 միավոր։

Համադրություններ

 

Բլոտում առկա են հետևյալ համադրությունները: Համադրությունները հայտարարելու համար կարեղ եք օգտվել F2 կոճակներից կամ Մենյուից:

 

Համադրությունները ցույց տալու համար կարեղ եք օգտվել F4 կոճակներից կամ Մենյուից (Բաց բլոտ տարբերակում ցույց տալու անհրաժեշտություն չկա):

Նույնատիպ 4 խաղաթղթերի համադրություն: 

 

Խաղաթղթերի ուժերը V, 9, A, 10, K, Q (նվազման կարգով):

Ցանկացած «4 թուղթ» համադրություն մեծ է մնացած համադրություններից

Հարյուր (100 միավոր) - hինգ նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

2․ Հարյուր (100 միավոր) - hինգ նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

3․ Հիսուն (50 միավոր) - չորս նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

4․ Թերզ (20 միավոր) – երեք նույնատիպ խաղաթղթերի հաջորդականություն:

 

Որքան շատ խաղաթղթեր կան համադրության մեջ, այնքան այն մեծ է (այս դեպքում հաշվի չի առնվում 5-ից ավելի խաղաթուղթ), և որքան մեծ է ամենամեծ խաղաթուղթը, այնքան ավելի մեծ է ամբողջ համադրությունը։ Հավասար քանակությամբ խաղաթղթեր ունենալու դեպքում ամենամեծը համարվում է հաղթաթղթային համադրությունը կամ այն, որն ավելի շուտ է հայտարարվել:

 

Բլոտ (20 միավոր) – հաղթաթղթի  «Թագավոր» և «Թագուհի»:

 

5․ Բլոտ (20 միավոր) – հաղթաթղթի «Թագավոր» և «Թագուհի»:
 

Այս համադրության խաղաթղթերից մեկով (ցանկացած) քայլ կատարելու դեպքում այն պետք է հայտարարվի Խաղացողի կողմից, որպեսզի հաշվի առնվի։ Երկրորդ խաղաթղթով քայլ կատարելու դեպքում ոչինչ չի հայտարարվում։ Բլոտ համադրության միավորները հաշվվում են ի օգուտ հայտարարողի, անկախ նրանից, թե ինչպես է ընթացել խաղը:

 

Խաղարկություն

 

Խաղարկությունը սկսվում է նշանի (երանգի) ընտրությամբ։ Հակառակորդը պետք է քայլ կատարի նույնատիպ խաղաթղթով, եթե ունի այդպիսին, իսկ եթե ոչ՝ հաղթաթղթով։ Եթե չկան նույնատիպ խաղաթուղթ կամ հաղթաթուղթ, Խաղացողը կարող է քայլ կատարել ցանկացած այլ խաղաթղթով։ Եթե ոչ հաղթաթղթային խաղաթուղթը ծածկվում է հաղթաթղթով և կա մեծ հաղթաթուղթ, ապա հարկավոր է այն ծածկել դրանով, իսկ եթե այն ցածր է՝ կարելի է քայլ կատարել ցանկացած խաղաթղթով։ Խաղարկության առաջին ձեռքում Խաղացողը կարող է հայտարարել համադրության մասին՝ բացի Բլոտից։ Եթե համադրության մասին չի հայտարարվել, ապա այն չի հաշվվում։ Հայտարարված համադրությունը պետք է ցուցադրվի երկրորդ ձեռքում։ Եթե հակառակորդն ավելի մեծ համադրությունը չի ցուցադրում, ապա Խաղացողը ցուցադրում է ավելի ցածր համադրությունը, և այն հաշվի է առնվում:

 

Հաշվարկ

 

Միավորների հաշվարկը կատարվում է խաղարկության ավարտից հետո։ Ավելի մեծ է համարվում հավաքած խաղաթղթերի և համադրությունների միավորների գումարը։ Եթե Խաղացողը հաղթաթուղթ է վերցրել և չի հավաքել ավելի շատ միավորներ քան իր հակառակորդը, ապա խաղաթղթերի և համադրությունների միավորներն անցնում են հակառակորդին։ Յուրաքանչյուր Խաղացողի միավորները գումարվում են նախորդ խաղերում հավաքած միավորներին և գրանցվում են աղյուսակում:

 

*Բաց բլոտում կապույտ չլինելու համար հարկավոր է, որ տարած ձեռքը լինի նաև միավոր:

 

Սահմանափակումներ

Ակնհայտ և տեխնիկական սխալներ

Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարել այն մասնակցության վճարները, որոնք կատարվել են ակնհայտ սխալ իրավիճակում։ Խաղացողի հատուկ խաղային հաշվում տեղի ունեցած փոփոխությունների մասին Խաղացողին կտեղեկացվի։

Եթե տեխնիկական պատճառներով Խաղացողի մասնակցության վճարները ապահովված չեն եղել հատուկ խաղային հաշվի վրա բավարար քանակության միջոցներով, նման մասնակցության վճարները չեղյալ են հայտարարվում։

Խաղացողի հատուկ խաղային հաշվին միջոցների սխալ փոխանցման դեպքում վերջինս պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կազմակերպիչին թույլ տրված սխալի մասին։

Հավաստիացումներ

Խաղացողը հավաստում է, որ իր կողմից գրանցման փուլում տրամադրված տեղեկատվությունը, անձը հաստատող փաստաթուղթը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև անձնական տվյալների փոփոխությունները ներառված են Կազմակերպչի կայքի «Իմ Էջը» հատվածում: Նշված պահանջի չկատարման դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու վերջինիս կողմից կատարված մասնակցության վճարները և սառեցնելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Մասնակցության վճարների սահմանափակումներ

Մասնակցության վճարների շահումները Կազմակերպիչը վճարում է միայն այն սահմաններում, որոնք նշված են սույն կանոնակարգի 1․8 կետում։ Եթե Խաղացողը կատարել է մասնակցության վճար, որով շահումը գերազանցում է սույն կանոնակարգի 1,8 կետում սահմանված թույլատրելի առավելագույն շեմը, Կազմակերպիչը չի վճարում շահումի առավելագույն փաչը գերազանցող մասի գումարը։

Հաճախորդի տվյալների գաղտնիություն

4.4.1 Եթե Խաղացողը կասկած ունի, որ իր մուտքանունը և/կամ գաղտնաբառը հայտնի են դարձել երրորդ անձանց, ապա նա պարտավոր է Կազմակերպչին անհապաղ ուղարկել պահանջ իր հատուկ խաղային հաշիվը ժամանակավոր արգելափակելու /սառեցնելու/ մասին։ Խաղացողի հատուկ խաղային հաշիվը ապասառեցվում է միայն այն դեպքում, երբ Խաղացողը անձամբ ներկայանում է Կազմակերպչի քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեով գտնվող գրասենյակ և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (մարզի բնակիչնեչը կարող են իրենց անձնական էջում գրանցված էլեկտրոնային փոստից Կազմակերպչին ուղարկել անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային (սքան) տարբերակը):

 

Պայմանավորված խաղ

Եթե Կազմակերպիչը ունի բավարար հիմքեր կասկածելու Խաղացողների խաղը պայմանավորված լունելու հանգամանքում, ապա Կազմակերպիչը իրավունք ունի դադարեցնել մասնակցության վճարների շահումների վճարումները և կատարել կատարված մասնակցության վճարների հետ վճարում Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին։ Նշված կասկածներ կարող են լինել մեկ կամ բոլոր հնարավոր մեթոդներով կատարված մասնակցության վճարների չափերի, քանակների և բնույթների մասին տվյալներ:

Գրանցում

Գրանցումը և մասնակցության վճարների կատարումը թույլատրված է բացառապես այն 21 (քսանմեկ) տարին լրացած անձանց համար:

Միայն Խաղացողները կարող են օգտվել Կազմակերպչի բոնուսային ծրագրերից։

Կազմակերպիչը պարտավոր է Խաղացողից պահանջել հավաստել իր տարիքը` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրանցման ժամանակ Կազմակերպչին Խաղացողի կողմից ներկայացված ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։ Մասնավորապես, կրեդիտային/դեբետային քարտի գործածման դեպքում՝ քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը պետք է համընկնեն Կազմակերչի կայքում Խաղացողի կողմից գրանցման ժամանակ նշված անվան ու ազգանվան հետ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավուն ունի սառեցնելու/արգելափակելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Խաղացողի հատուկ խաղային հաշիվը և չվճարել շահումը (ներկայացված վճարման պահանջները), եթե վերջինս գրանցման ժամանակ նշել է և/կամ Կազմակերպչի պահանջով ներկայացրել է կեղծ տվյալներ, փաստաթղթեր։ Կազմակերպիչը իրավունք ունի Խաղաղողից պահանջել, իսկ Խաղացողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հասցեի և հեռախոսահամարի տվյալների իսկության ապացույցներ։

Յուրաքանչյուր օգտատեր/Խաղացող կարող է ունենալ միայն մեկ հատուկ խաղային հաշիվ։ Խաղացողները չեն կարող կրկնակի գրանցվել նոր անունով կամ նոր էլ․ փոստով հատուկ խաղային հաշիվ։ Նշված դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել Խաղացողի բոլոր մասնակցության վճարները։

Խաղացողն իրավունք չունի երրորդ անձանց օգտագործման փոխանցել իր հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչը իրավունք է վերապահում օգտատիրոջը ընտրել մուտքանվան և գաղտնաբառի սեփական համադրություն։ Խաղացողը պարտավոր է մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկությունը պահել գաղտնի։ Եթե Խաղացողը ունի կասկածներ, որ երրորդ անձանց հայտնի է դարձել մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա Խաղացողը պարտավոր է անհապաղ փոխեք այն` Կազմակերպչի կայքում։ Եթե Խաղացողը մոռացել մուտքանունը և/կամ գաղտնաբառը, ապա վերջինս հարցում է ուղարկում Կազմակերպչի աջակցության ծառայություն, որը Խաղացողին կտրամադրի նոր մուտքանուն/գաղտնաբառ։

Խաղացողը հաստատում է, որ բջջային հեռախոսով մասնակցության վճարներ կատարելու դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Խաղացողի բջջային հեռախոսի տվյալների կորուստի, ինչպես նաև բջջային օպերատորի որևէ միջնորդավճարի համար։

Գումարի փոխանցումը հատուկ խաղային հաշվին

Եթե սխալմամբ Խաղացողի հատուկ խաղային հաշվին փոխանցվել է գումար, ապա վերջինս անհապաղ պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կազմակերպչին։ Խաղացողի ցանկացած շահում, որն առաջացել է սխալմամբ փոխանցված գումարով կատարված մասնակցության վճարի հաշվին, Կազմակերպչի կողմից հայտարարվում է չեղյալ։ Նշված մասնակցության վճարը ենթակա է հետ վճարման անկախ այն հանգամանքից, թե երբ է այն հայտնաբերվել։

Եթե Խաղացողի հատուկ խաղային հաշվի համալրումներն արվել են մասնակցության վճարներ կատարելու նպատակից բացի որևէ այլ նպատակով՝ Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարելու Խաղացողի հատուկ խաղային հաշվի ցանկացած համալրում և վերջինից գանձել հատուկ խաղային հաշվի համալրման հետ կապված կատարած բոլոր ծախսերը։

Եթե խաղացողի հատուկ խաղային հաշվի մնացորդը գերազանցում է նրա մասնակցության վճարների գումարը, հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջի ներկայացման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողից գանձել բոլոր այն ծախսերը, որոնք վերջինս կատարել է հատուկ խաղային հաշվի համալրման և հատուկ խաղային հաշվից գումարի վճարման գործարնքների համար։

Վճարումներ

Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջը կատարվում է այն ներկայացնելու պահից 72 ժամվա ընթացքում։

Մինչ Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարում կատարելը՝ Կազմակերպիչը ստուգում է Խաղացողի տվյալների համապատասխանությունը։ Եթե հայտնաբերվում են որևէ տարբերություն Խաղացողի փաստացի և ներկայացված տվյալների միջև՝ Կազմակերպիչն իրավունք ունի կատարել հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ Խաղացողի բոլոր մասնակցության վճարներով և մերժել վերջինիս շահումների վճարումը։

Եթե պարզվի, որ Խաղացողը Կազմակերպչի կայքում ունի մի քանի հատուկ խաղային հաշիվ, ապա վերջինս իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները և մերժել բոլոր շահումների վճարումները:

Հատուկ խաղային հաշվից գումար կանխիկացնելու դեպքում Խաղացողը պարտավոր է համակարգում մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի ճիշտ տվյալներ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի մերժելու կանխիկ գումարի վճարումը։

Խաղացողի հատուկ խաղային հաշվից կանխիկ վճարումները տրվում են միայն անձամբ Խաղացողին կամ վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված անձին։

Խաղացողը, մինչև իր հատուկ խաղային հաշվից առաջին անգամ գումարի վճարման պահանջ Կազմակերպչին ներկայացնելը, պարտավոր է խաղարկել իր հատուկ խաղային հաշվին առկա 100% գումարից միջինացված 1.3 գործակցից ոչ պակասի չափով գումար. Օրինակ՝ Խաղացողը հատուկ խաղային հաշվեհամարը համալրում է 1000 դրամով, առաջին մասնակցության վճարը կատարում է՝ 100 դրամ 1.1-ով, երկրորդ մասնակցության վճարը՝ 200 դրամ 1.2-ով, իսկ երրորդ մասնակցության վճարը 700 դրամ 1.5 և միջինացված գործակիցը կլինի (1.1*100+200*1.2+700*1.5)/1000=1.4:

Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել ցանկացած բոնուս, ջեքփոտ և/կամ շահումի վճարում, եթե Կազմակերպչի համոզմամբ այն Խաղացողի կողմից ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Այս դեպքում Կազմակերպիչը սառեցնում է Խաղացողի հատուկ խաղային հաշիվը, իսկ դրական դրամական միջոցների առկայության դեպքում, կատարում է հետ վճարում այն վճարման միջոցին, որի միջոցով Խաղացողը կատարել է հատուկ խաղային հաշվի համալրում:

Եթե Խաղացողը կկատարի մասնակցության վճարներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր մասնակցության վճարների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա այն կդիտարկվի որպես անազնիվ խաղ, բոլոր շահումների վճարումները չեղյալ կհայտարարվել Կազմակերպչի կողմից և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Օրինակ` ռուլետի սև և սպիտակ դաշտերի վրա միաժամանակ մասնակցության վճար կատարելը կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած մասնակցության վճար Կազմակերպչի կողմից չեղյալ կհայտարարվի և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։

Հատուկ խաղային հաշվի հետ կապված գործարքներ

Հատուկ խաղային հաշվի համալրում

Խաղացողը իր հատուկ խաղային հաշիվը կարող է համալրել` իր այլ բանկերում կամ վճարման համակարգերում ունեցած հաշիվներից: Փոխանցումներ իրականացնող ընկերությունների ցանկը նշված է Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում:

 

Կանխիկ գումար Խաղացողը կարող է մուտքագրել իր հատուկ խաղային հաշվին Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում նշված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ ընկերության փոստային բաժանմունքներում: Կանխիկ գումար հատուկ խաղային հաշվին մուտքագրելիս Խաղացողը պարտավոր է ներկայացնել իր հատուկ խաղային հաշիվը՝ ID-ն:

 

Շահումների վճարում.

Կազմակերպիչը Խաղացողի բոլոր շահումուները, մասնակցության վճարների հետ վճարները փոխանցում է միայն Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ անմիջապես:

 

Կազմակերպիչը Կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ, կատարել վերահաշվարկ և գանձել սույն կետում նշված գումարները:

 

Հատուկ խաղային հաշվից փոխանցում, կանխիկացում.

Հատուկ խաղային հաշվից գումար փոխանցում կատարելու համար Խաղացողը պարտավոր է համակարգի միջոցով ուղարկել պատվեր իր հատուկ խաղային հաշվի «Վճարում» բաժնից՝ նշելով վճարման եղանակը և գումարի չափը: Խաղացողի պատվերում նշված գումարը չի կարող գերազանցել իր հատուկ խաղային հաշվի այդ պահի դրությամբ մնացորդը: Խաղացողը հատուկ խաղային հաշվում առկա գումարը կարող է փոխանցել իր այլ բանկերում և/կամ վճարման համակերգերում ունեցած իր հաշվի համարին: Հատուկ խաղային հաշվից կանխիկ գումարի ստացման դեպքում Խաղացողը պատվերում նշված գումարը կարող է ստանալ Կազմակերպչի կայքի Վճարում բաժնում նշված <<Հայփոստ>> ՓԲԸ-ի գրասենյակների միջոցով՝ նույն կամ հարցման հաջորդ օրը: Խաղացողի գումար ստանալու պատվերը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: Եթե Խաղացողը նշված ժանկետը լրանալուց հետո չի ստանում պատվերում նշված գումարը, ապա Խաղացողի հարցումը Կազմակերպչի կողմից կհայտարարվի չեղյալ, իսկ պատվիրված գումարը հետ կփոխանցվի Խաղացողի հատուկ խաղային հաշվին: Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումար վճարելու դեպքում լրացուցիչ ծախսեր Խաղացողի համար չի նախատեսում՝ բացառությամբ Կանոնակարգով սահմանված դեպքերի: Խաղացողը գումար ստանալու համար պարտավոր է ներկայացնել Կազմակերպչի կայքում գրանցման ժամանակ ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ցանկացած ֆինանսական գործարքների անցկացման ժամանակ պարտադիր է, որ դեբետային/կրեդիտային քարտի կամ բանկային հաշվետիրոջ կամ վճարման համակարգի հաշվետիրոջ անունն ու ազգանունը ճշգրտությամբ համընկնի Կազմակերպչի կայքում գրանցմված Խաղացողի հատուկ խաղային հաշվետիրոջ անվանը և ազգանվանը։ Հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները, այդ թվում հետ վճարել բոլոր այն մասնակցության վճարների մասով, որոնք կատարվել են ուրիշի հատուկ խաղային հաշիվը կամ վարկային/դեբետային քարտն օգտագործելով։

 

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

1.      Կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

2.      Կազմակերպչի կողմից Կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

3.      Կազմակերպչի կայքը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը։