)
Այլ

Կազինո

Համառոտ դրույթներ և պայմաններ

 

Մեր կազինոն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ վերանայել գործարքների արձանագրությունները և տեղեկամատյանները։ Եթե նման վերանայման արդյունքում բացահայտվի, որ խաղացողը կիրառում է այնպիսի ռազմավարություն, որը մեր կազինոն, սեփական հայեցողությամբ, համարում է անընդունելի, մենք մեզ իրավունք ենք վերապահում թույլ չտալ նման խաղացողի մասնակցությունը պրոմո ակցիային:

 

Մենք իրավունք ենք վերապահում չեղարկել ցանկացած բոնուս կամ շահում, որը, մեր կարծիքով, ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Տվյալ խաղացողի հաշիվն անմիջապես կսառեցվի։

 

Եթե օգտատերը կատարի խաղադրույքներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնաարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր խաղադրույքների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա սա կդիտարկվի որպես անազնիվ խաղ, և բոնուսը, բոնուսի միջոցով շահած գումարներն ու ընթացքում կազինոյին պարտված գումարները կչեղարկվեն։ Այսպիսի մեթոդի պարզ օրինակ է ռուլետի սև և կարմիր դաշտերի վրա միաժամանակ խաղադրույք կատարելը, կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած խաղադրույք կհամարվի չարամտություն։

 

Ինչպե՞ս կարող եմ ստեղծել խաղատան հաշիվ:

 

Vivarobet -ում  խաղալու համար հարկավոր է vivarobet հաշիվ: Եթե դեռ չունեք այն, սեղմեք «Գրանցվել» կոճակը կազինոյի էջում և հետևեք գրանցվելու պարզ հրահանգներին:

 

Ի՞նչ անեմ, եթե մոռացել եմ  օգտանունս/գաղտնաբառս:

 

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, փորձեք վերականգնել այն կայքում «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» տարբերակով: Գաղտնաբառի վերականգնումը չի հաջողվի որոշ դեպքերում, օրինակ՝ սխալ էլ. Հասցեի կամ տեխնիկական խնդիրների ժամանակ: Եթե մոռացել եք օգտանունը կամ ունեք այլ խնդիրներ, կապվեք առցանց սպասարկման ծառայության հետ, գրեք մեզ նամակ [email protected] հասցեին կամ օգտվեք Իմ Պրոֆիլը էջի «Ուղարկել Հաղորդագրություն» տարբերակից կամ էլ զանգահարեք մեզ 010 51 00 51 համարով:  

 

Ինչպե՞ս կարող եմ անել դեպոզիտ առցանց խաղատանը:

 

Լոգին անելուց հետո սեղմեք էջի վերևում գտնվող «Դեպոզիտ» կոճակը և ընտրեք ցանկալի չափն ու վճարման տարբերակը:

 

Ինչպե՞ս տեսնեմ վերջին խաղացած խաղերս:

 

Լոգին անելուց հետո կարող եք նայել Ձեր վերջին խաղացած խաղերը՝ օգտվելով «Խաղատուն» էջի ներքևում գտնվող համապատասխան պատկերներից:

 

Ի՞նչ է Պատահական թվերի գեներատորը:

 

Պատահական թվերի գեներատորը համակարգչային ծրագիր է, որը պատահական կարգով արտադրում է արդյունքներ մեր առցանց խաղատան խաղերի համար: Յուրաքանչյուր բաժանված քարտ, նետված զառ կամ խաղին վերաբերող այլ գործողություն կատարվում է ծրագրի կողմից առանց որևէ անիրական կրկնության կամ կանխատեսելիության:

Դուք միշտ ստանում եք արդար արդյունք, քանի որ արդյունքն առաջանում է ամբողջովին պատահական կարգով՝ առանց ձեռնածության հնարավորության: 

 

Ի՞նչ խաղեր կարող եմ առցնաց խաղալ vivarobet խաղատանը:

 

vivarobet-ն իր խաղացողներին առաջարկում է խաղերի լայն ընտրանի: Ձեր տրամադրության տակ են զանազան եռաչափ, սեղանի խաղեր, սլոթ, Բակարա և նույնիսկ լայվ խաղեր՝ ներառյալ Բլեքջեք և Ռուլեթ: 

 

 

Վիդեո սլոտեր, դասական սլոտեր

Յուրաքանչյուր սլոտում տեղադրված են վահանակներ, տողեր և վճարային գծեր: Որոշ սլոտեր նաև ունեն մասնակցության վճարների աստիճաններ։ «Պտտել» կոճակը խաղում է խաղը ընթացիկ մասնակցության վճարի աստիճանով, ընտրված վճարային գծի մետաղադրամի արժեքով։ MAX BET-ը խաղում է ամենաբարձր մասնակցության վճարի մակարդակով, ամենաբարձր վճարային գծերով և նախապես ընտրած մետաղադրամի արժեքով: AUTO-ն ավտոմատ կերպով խաղում է նշված քանակի ռաունդներում: Հաղթող համակցությունները և վճարումները կատարվում են ըստ վճարումների աղյուսակի: Մասնակցության վճարի գիծը շահում է և վճարվում, կախված սլոտի տեսակից,  եթե հաջորդական է ամենաձախից աջ կամ ամենաաջից ձախ  կամ երկու կողմերից: Մետաղադրամներով վճարային գծի շահումը հավասար է վճարման աղյուսակում ցույց տրված արժեքին, որը բազմապատկած է մասնակցության վճարի մակարդակով: Այս գումարը նույնպես բազմապատկվում է ցանկացած կիրառելի բազմապատկիչներով: Վճարային գիծն արժույթով հավասար է մետաղադրամներով հաղթանակին՝ բազմապատկված մետաղադրամների արժեքին: Միաժամանակ ավելանում են տարբեր վճարային գծերի շահումները: Բոլոր շահումները վճարվում են միայն ընտրված վճարային գծերի համար: Երբ առավելագույն բազմապատկիչին ենք հասնում, բոլոր շահումները վճարվում են առավելագույն բազմապատկիչով, մինչև նոր շահումներ չստեղծվեն: Բազմապատկիչը կվերադառնա նախնական բազմապատկիչին: «Մետաղադրամները» ցուցադրում է մետաղադրամներ, որոնք մասնակցության վճար կատարելու համար հասանելի են Խաղացողին: Random Number Generator-ը (Կամայական թվերի գեներատոր) գործածվում է բոլոր սլոտերի կողմից՝ որոշելու համար յուրաքանչյուր պտույտի արդյունքները: Այդ բոլոր  արդյունքները կախված են ալգորիթմերի ու RNG ծրագրային ապահովման համադրությունից, ու հենց այդ համակարգերն են որոշում յուրաքանչյուր պտույտի արդյունքը, որի վրա խաղացողը մասնակցության վճար է դնում, նախորդ պտույտը կամ պտույտները չեն վերաբերում որևէ այլ պտույտի արդյունքին։ Երբ Խաղացողը գործարկում է պտույտ օնլայն սլոտ խաղում, RNG-ն սկսում է բաժանել ամբողջ թվերը։ Կախված նրանից, թե RNG-ն որ թվի վրա է, երբ Խաղացողը շարժում է իր մկնիկը՝ որոշվում է, թե որ թվի վրա կանգ կառնի թմբուկը: Այն պահին, երբ Խաղացողը սեղմում է «սկսել» կոճակը՝ օրինակ երեք թմբուկով սլոտային խաղում, RNG-ի կողմից երեք թիվ է գրանցվում (յուրաքանչյուրը թմբուկի դիմաց): Առաջին թիվը որոշում է առաջին թմբուկի դիրքը, երկրորդը որոշում է երկրորդ թմբուկի դիրքը ու երրորդը որոշում է երրորդի դիրքը, նույնն է տեղի ունենում հինգ թմբուկով սլոտերում  կամ սլոտային խաղերի այլ տարբերակներում: Վիդեո սլոտերն ունեն միջինը 50 անհատական վճարային գծեր,  բայց երբեմն էլ դրանց թիվը հասնում է 100-ի  և ավելիի: Այն պահին, երբ Խաղացողը սեղմում է «խաղալ» կոճակը, ծրագիրը պատկերում է պատահականության սկզբունքով ընտրված հինգ թվեր՝ մեկական յուրաքանչյուր թմբուկի վրա: Թմբուկների թվերն այդ ժամանակ այլևս կախված չեն լինում այն թվերից, որոնք  Random Number Generator-ի կողմից են որոշվել դրանց համար: Համակարգն, այսպիսով, արագ կատարում է բարդ մաթեմատիկական հաշվարկներ՝ որոշելով Խաղացողի շահումը կամ կորուստը հենց վերջին պտույտը կանգնում է։ Մրցանակը վայրկենապես և ավտոմատ կերպով գումարվում են Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Այն դեպքերում,  երբ անվճար պտույտ է շնորհվում կամ բոնուսային պտույտ է նախաձեռնվում, թմբուկները հետևողականորեն պտտվում են Random Number Generator-ի նույն կանոններով։

 

Wild-ներ. Wild-ներ կարելի է գտնել օնլայն սլոտերի մեծ մասում։ Դրանք նիշեր են, որոնք փոխարինում են ցանկացած այլ նիշերի՝ լրացուցիչ շահումների հնարավորություն տալով։ Որոշ Wild-ներ կարող են շարվել՝ այսինքն դրանք կարող են ընդգրկել ամբողջ թմբուկը, իսկ որոշ որոշ Wild-ենր նաև ունեն կցված բազմապատկիչ, այսինքն Wild-ի գործածումով ցանկացած շահում կբազմապատկվի որոշակի գումարով։

 

Scatter. Scatter նիշերը այն նիշերն են, որոնք սովորաբար վճարում են՝ կախված թմբուկի վրա հայտնվելու քանակից՝ անկախ դիրքից։ Օրինակ, Խաղացողը կարող է գտնել Scatter նիշ, որը վճարվում է, երբ կանգնում է 3-ի կամ ավելի մեծ թվի վրա, այնպես որ, եթե թմբուկը կանգնի 2,4 կամ 5 թվերի վրա, Խաղացողը կարող է շահում ունենալ։ Օնլայն սլոտերում Scatter-ի ամենատարածված գործածումը բոնուսային ֆունկցիան ակտիվացնելն է՝ օրինակ անվճար պտույտներով ռաունդները։ Բազմաթիվ օնլայն սլոթեր կդանդաղեն, եթե երկու scatters-ի վրա կանգնեն, կասեցնելով պտույտը, մինչ մյուս ռուլետկաները կարող են առհասարակ կանգնել։

 

Անվճար պտույտներ. Խաղացողն այս պտույտների համար չի վճարում, և այդ պտույտները, սովորաբար, որևէ հավելյալ բան են առաջարկում ստանդարտ  պտույտին: Հիմնականում յուրաքանչյուր շահումին կցված է լինում բազմապատկիչ, կամ լրացուցիչ wild՝ թմբուկների վրա, կամ էլ  հազվագյուտ ֆունկցիաներ գործարկելու հնարավորություն։

 

Ազարտային հնարավորություն: Որոշ սլոտեր առաջարկում են ազարտային տարբերակներ ցանկացած շահող պտույտից հետո։ Սա Խաղացողին հնարավորություն է տալիս կրկնապատկել իր շահումը կամ նույնիսկ ավելին։ Կան նաև այլ բոնուսային տարբերակներ,  ինչպիսին են pick-em պտույտը՝ «ֆորտունայի անիվ»-ի ոճով խաղը կամ խաղային քարտեզը, որտեղ Խաղացողը շարժվում է մի հնարավորությունից մյուսը։ Հնարավորությունների քանակությունը տարբերվում է խաղից խաղ՝ որոշ սլոտեր առաջակում են պարզ բազային խաղ առանց որևէ այլ բանի, մինչ մյուսները առաջարկում են բազմաթիվ տարբեր ֆունկցիաներ։

 

Ջեքփոթ սլոտեր. Պրոգրեսիվ սլոտային խաղերը կապակցված են ոնլայն խաղերի հետ։ Հենց պրոգրեսիվ ջեքփոթը շահվում է, խաղը նորից է սկսվում, ու ջեքփոթը նորից է սկսում ձևավորվել։ Պրոգրեսիվ ջեքփոթերն անընդհատ աճում են՝  տվյալ խաղին մասնակցող բոլոր Խաղացողների յուրաքանչյուր մասնակցության վճարի հետ միասին։ Ջեքփոթը կախված է արված մասնակցության վճարի տոկոսից ու միշտ ցուցադրվում է խաղի էկրանին։ Պրոգրեսիվ սլոտերը բացառապես վճարում են առավելագույն ջեքփոթը, երբ Խաղացողը տանում է շահող նիշերի համապատասխան համադրությունը առավելագույն մասնակցության վճարով պտույտի վրա: Պրոգրեսիվ ջեքփոթ շահելու համար Խաղացողը պետք է մասնակցության վճար կատարի մետաղադրամների կամ կրեդիտային մասնակցության վճարների առավելագույն քանակի վրա, կամ առավելագույն մասնակցության վճարի վրա;  Կան նաև բլեքջեք և վիդեո պոկեր խաղեր, որոնք ունեն պրոգրեսիվ ջեքփոթ բաղադրիչ։

 

Բազմակի պրոգրեսիվ ջեքփոթ սլոտեր. Բազմակի պրոգրեսիվ ջեքփոթ սլոտերը Խաղացողին հնարավորություն է տալիս շահել երեք պրոգրեսիվ ջեքփոթերից մեկը:

Սահմանափակումներ

Ակնհայտ և տեխնիկական սխալներ

Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարել այն մասնակցության վճարները, որոնք կատարվել են ակնհայտ սխալ իրավիճակում։ Խաղացողի հատուկ խաղային հաշվում տեղի ունեցած փոփոխությունների մասին Խաղացողին կտեղեկացվի։

Եթե տեխնիկական պատճառներով Խաղացողի մասնակցության վճարները ապահովված չեն եղել հատուկ խաղային հաշվի վրա բավարար քանակության միջոցներով, նման մասնակցության վճարները չեղյալ են հայտարարվում։

Խաղացողի հատուկ խաղային հաշվին միջոցների սխալ փոխանցման դեպքում վերջինս պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կազմակերպիչին թույլ տրված սխալի մասին։

Հավաստիացումներ

Խաղացողը հավաստում է, որ իր կողմից գրանցման փուլում տրամադրված տեղեկատվությունը, անձը հաստատող փաստաթուղթը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև անձնական տվյալների փոփոխությունները ներառված են Կազմակերպչի կայքի «Իմ Էջը» հատվածում: Նշված պահանջի չկատարման դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու վերջինիս կողմից կատարված մասնակցության վճարները և սառեցնելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Մասնակցության վճարների սահմանափակումներ

Մասնակցության վճարների շահումները Կազմակերպիչը վճարում է միայն այն սահմաններում, որոնք նշված են սույն կանոնակարգի 1․8 կետում։ Եթե Խաղացողը կատարել է մասնակցության վճար, որով շահումը գերազանցում է սույն կանոնակարգի 1,8 կետում սահմանված թույլատրելի առավելագույն շեմը, Կազմակերպիչը չի վճարում շահումի առավելագույն փաչը գերազանցող մասի գումարը։

Հաճախորդի տվյալների գաղտնիություն

4.4.1 Եթե Խաղացողը կասկած ունի, որ իր մուտքանունը և/կամ գաղտնաբառը հայտնի են դարձել երրորդ անձանց, ապա նա պարտավոր է Կազմակերպչին անհապաղ ուղարկել պահանջ իր հատուկ խաղային հաշիվը ժամանակավոր արգելափակելու /սառեցնելու/ մասին։ Խաղացողի հատուկ խաղային հաշիվը ապասառեցվում է միայն այն դեպքում, երբ Խաղացողը անձամբ ներկայանում է Կազմակերպչի քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեով գտնվող գրասենյակ և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (մարզի բնակիչնեչը կարող են իրենց անձնական էջում գրանցված էլեկտրոնային փոստից Կազմակերպչին ուղարկել անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային (սքան) տարբերակը):

 

Պայմանավորված խաղ

Եթե Կազմակերպիչը ունի բավարար հիմքեր կասկածելու Խաղացողների խաղը պայմանավորված լունելու հանգամանքում, ապա Կազմակերպիչը իրավունք ունի դադարեցնել մասնակցության վճարների շահումների վճարումները և կատարել կատարված մասնակցության վճարների հետ վճարում Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին։ Նշված կասկածներ կարող են լինել մեկ կամ բոլոր հնարավոր մեթոդներով կատարված մասնակցության վճարների չափերի, քանակների և բնույթների մասին տվյալներ:

Գրանցում

Գրանցումը և մասնակցության վճարների կատարումը թույլատրված է բացառապես այն 21 (քսանմեկ) տարին լրացած անձանց համար:

Միայն Խաղացողները կարող են օգտվել Կազմակերպչի բոնուսային ծրագրերից։

Կազմակերպիչը պարտավոր է Խաղացողից պահանջել հավաստել իր տարիքը` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրանցման ժամանակ Կազմակերպչին Խաղացողի կողմից ներկայացված ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։ Մասնավորապես, կրեդիտային/դեբետային քարտի գործածման դեպքում՝ քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը պետք է համընկնեն Կազմակերչի կայքում Խաղացողի կողմից գրանցման ժամանակ նշված անվան ու ազգանվան հետ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավուն ունի սառեցնելու/արգելափակելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Խաղացողի հատուկ խաղային հաշիվը և չվճարել շահումը (ներկայացված վճարման պահանջները), եթե վերջինս գրանցման ժամանակ նշել է և/կամ Կազմակերպչի պահանջով ներկայացրել է կեղծ տվյալներ, փաստաթղթեր։ Կազմակերպիչը իրավունք ունի Խաղաղողից պահանջել, իսկ Խաղացողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հասցեի և հեռախոսահամարի տվյալների իսկության ապացույցներ։

Յուրաքանչյուր օգտատեր/Խաղացող կարող է ունենալ միայն մեկ հատուկ խաղային հաշիվ։ Խաղացողները չեն կարող կրկնակի գրանցվել նոր անունով կամ նոր էլ․ փոստով հատուկ խաղային հաշիվ։ Նշված դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել Խաղացողի բոլոր մասնակցության վճարները։

Խաղացողն իրավունք չունի երրորդ անձանց օգտագործման փոխանցել իր հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչը իրավունք է վերապահում օգտատիրոջը ընտրել մուտքանվան և գաղտնաբառի սեփական համադրություն։ Խաղացողը պարտավոր է մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկությունը պահել գաղտնի։ Եթե Խաղացողը ունի կասկածներ, որ երրորդ անձանց հայտնի է դարձել մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա Խաղացողը պարտավոր է անհապաղ փոխեք այն` Կազմակերպչի կայքում։ Եթե Խաղացողը մոռացել մուտքանունը և/կամ գաղտնաբառը, ապա վերջինս հարցում է ուղարկում Կազմակերպչի աջակցության ծառայություն, որը Խաղացողին կտրամադրի նոր մուտքանուն/գաղտնաբառ։

Խաղացողը հաստատում է, որ բջջային հեռախոսով մասնակցության վճարներ կատարելու դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Խաղացողի բջջային հեռախոսի տվյալների կորուստի, ինչպես նաև բջջային օպերատորի որևէ միջնորդավճարի համար։

Գումարի փոխանցումը հատուկ խաղային հաշվին

Եթե սխալմամբ Խաղացողի հատուկ խաղային հաշվին փոխանցվել է գումար, ապա վերջինս անհապաղ պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կազմակերպչին։ Խաղացողի ցանկացած շահում, որն առաջացել է սխալմամբ փոխանցված գումարով կատարված մասնակցության վճարի հաշվին, Կազմակերպչի կողմից հայտարարվում է չեղյալ։ Նշված մասնակցության վճարը ենթակա է հետ վճարման անկախ այն հանգամանքից, թե երբ է այն հայտնաբերվել։

Եթե Խաղացողի հատուկ խաղային հաշվի համալրումներն արվել են մասնակցության վճարներ կատարելու նպատակից բացի որևէ այլ նպատակով՝ Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարելու Խաղացողի հատուկ խաղային հաշվի ցանկացած համալրում և վերջինից գանձել հատուկ խաղային հաշվի համալրման հետ կապված կատարած բոլոր ծախսերը։

Եթե խաղացողի հատուկ խաղային հաշվի մնացորդը գերազանցում է նրա մասնակցության վճարների գումարը, հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջի ներկայացման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողից գանձել բոլոր այն ծախսերը, որոնք վերջինս կատարել է հատուկ խաղային հաշվի համալրման և հատուկ խաղային հաշվից գումարի վճարման գործարնքների համար։

Վճարումներ

Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջը կատարվում է այն ներկայացնելու պահից 72 ժամվա ընթացքում։

Մինչ Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարում կատարելը՝ Կազմակերպիչը ստուգում է Խաղացողի տվյալների համապատասխանությունը։ Եթե հայտնաբերվում են որևէ տարբերություն Խաղացողի փաստացի և ներկայացված տվյալների միջև՝ Կազմակերպիչն իրավունք ունի կատարել հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ Խաղացողի բոլոր մասնակցության վճարներով և մերժել վերջինիս շահումների վճարումը։

Եթե պարզվի, որ Խաղացողը Կազմակերպչի կայքում ունի մի քանի հատուկ խաղային հաշիվ, ապա վերջինս իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները և մերժել բոլոր շահումների վճարումները:

Հատուկ խաղային հաշվից գումար կանխիկացնելու դեպքում Խաղացողը պարտավոր է համակարգում մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի ճիշտ տվյալներ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի մերժելու կանխիկ գումարի վճարումը։

Խաղացողի հատուկ խաղային հաշվից կանխիկ վճարումները տրվում են միայն անձամբ Խաղացողին կամ վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված անձին։

Խաղացողը, մինչև իր հատուկ խաղային հաշվից առաջին անգամ գումարի վճարման պահանջ Կազմակերպչին ներկայացնելը, պարտավոր է խաղարկել իր հատուկ խաղային հաշվին առկա 100% գումարից միջինացված 1.3 գործակցից ոչ պակասի չափով գումար. Օրինակ՝ Խաղացողը հատուկ խաղային հաշվեհամարը համալրում է 1000 դրամով, առաջին մասնակցության վճարը կատարում է՝ 100 դրամ 1.1-ով, երկրորդ մասնակցության վճարը՝ 200 դրամ 1.2-ով, իսկ երրորդ մասնակցության վճարը 700 դրամ 1.5 և միջինացված գործակիցը կլինի (1.1*100+200*1.2+700*1.5)/1000=1.4:

Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել ցանկացած բոնուս, ջեքփոտ և/կամ շահումի վճարում, եթե Կազմակերպչի համոզմամբ այն Խաղացողի կողմից ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Այս դեպքում Կազմակերպիչը սառեցնում է Խաղացողի հատուկ խաղային հաշիվը, իսկ դրական դրամական միջոցների առկայության դեպքում, կատարում է հետ վճարում այն վճարման միջոցին, որի միջոցով Խաղացողը կատարել է հատուկ խաղային հաշվի համալրում:

Եթե Խաղացողը կկատարի մասնակցության վճարներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր մասնակցության վճարների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա այն կդիտարկվի որպես անազնիվ խաղ, բոլոր շահումների վճարումները չեղյալ կհայտարարվել Կազմակերպչի կողմից և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Օրինակ` ռուլետի սև և սպիտակ դաշտերի վրա միաժամանակ մասնակցության վճար կատարելը կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած մասնակցության վճար Կազմակերպչի կողմից չեղյալ կհայտարարվի և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։

Հատուկ խաղային հաշվի հետ կապված գործարքներ

Հատուկ խաղային հաշվի համալրում

Խաղացողը իր հատուկ խաղային հաշիվը կարող է համալրել` իր այլ բանկերում կամ վճարման համակարգերում ունեցած հաշիվներից: Փոխանցումներ իրականացնող ընկերությունների ցանկը նշված է Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում:

 

Կանխիկ գումար Խաղացողը կարող է մուտքագրել իր հատուկ խաղային հաշվին Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում նշված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ ընկերության փոստային բաժանմունքներում: Կանխիկ գումար հատուկ խաղային հաշվին մուտքագրելիս Խաղացողը պարտավոր է ներկայացնել իր հատուկ խաղային հաշիվը՝ ID-ն:

 

Շահումների վճարում.

Կազմակերպիչը Խաղացողի բոլոր շահումուները, մասնակցության վճարների հետ վճարները փոխանցում է միայն Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ անմիջապես:

 

Կազմակերպիչը Կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ, կատարել վերահաշվարկ և գանձել սույն կետում նշված գումարները:

 

Հատուկ խաղային հաշվից փոխանցում, կանխիկացում.

Հատուկ խաղային հաշվից գումար փոխանցում կատարելու համար Խաղացողը պարտավոր է համակարգի միջոցով ուղարկել պատվեր իր հատուկ խաղային հաշվի «Վճարում» բաժնից՝ նշելով վճարման եղանակը և գումարի չափը: Խաղացողի պատվերում նշված գումարը չի կարող գերազանցել իր հատուկ խաղային հաշվի այդ պահի դրությամբ մնացորդը: Խաղացողը հատուկ խաղային հաշվում առկա գումարը կարող է փոխանցել իր այլ բանկերում և/կամ վճարման համակերգերում ունեցած իր հաշվի համարին: Հատուկ խաղային հաշվից կանխիկ գումարի ստացման դեպքում Խաղացողը պատվերում նշված գումարը կարող է ստանալ Կազմակերպչի կայքի Վճարում բաժնում նշված <<Հայփոստ>> ՓԲԸ-ի գրասենյակների միջոցով՝ նույն կամ հարցման հաջորդ օրը: Խաղացողի գումար ստանալու պատվերը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: Եթե Խաղացողը նշված ժանկետը լրանալուց հետո չի ստանում պատվերում նշված գումարը, ապա Խաղացողի հարցումը Կազմակերպչի կողմից կհայտարարվի չեղյալ, իսկ պատվիրված գումարը հետ կփոխանցվի Խաղացողի հատուկ խաղային հաշվին: Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումար վճարելու դեպքում լրացուցիչ ծախսեր Խաղացողի համար չի նախատեսում՝ բացառությամբ Կանոնակարգով սահմանված դեպքերի: Խաղացողը գումար ստանալու համար պարտավոր է ներկայացնել Կազմակերպչի կայքում գրանցման ժամանակ ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ցանկացած ֆինանսական գործարքների անցկացման ժամանակ պարտադիր է, որ դեբետային/կրեդիտային քարտի կամ բանկային հաշվետիրոջ կամ վճարման համակարգի հաշվետիրոջ անունն ու ազգանունը ճշգրտությամբ համընկնի Կազմակերպչի կայքում գրանցմված Խաղացողի հատուկ խաղային հաշվետիրոջ անվանը և ազգանվանը։ Հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները, այդ թվում հետ վճարել բոլոր այն մասնակցության վճարների մասով, որոնք կատարվել են ուրիշի հատուկ խաղային հաշիվը կամ վարկային/դեբետային քարտն օգտագործելով։

 

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

1.      Կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

2.      Կազմակերպչի կողմից Կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

3.      Կազմակերպչի կայքը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը։