)
Այլ

Շաշկի

Խաղի կանոններ

 

Շաշկու խաղատախտակը տեղակայվում է Խաղացողների միջև այնպես, որպեսզի Խաղացողի աջ կողմի անկյունային դաշտը լինի մուգ գույնի։ Սկզբնական դիրքում ամեն կողմն ունի 12 (8 X 8) կամ 20 (10 X 10) խաղաքար, որոնք դասավորված են ամեն խաղացող կողմի առաջին 3 (8X8) կամ 4 (10X10) շարքերում։ Խաղը տարվում է մուգ խաղադաշտերով։

 

Շաշկու խաղաքարերը լինում են երկու տեսակի՝ հասարակ խաղաքարեր և արքաներ։ Ի սկզբանե բոլոր խաղաքարերը հասարակ են։ Եթե հասարակ խաղաքարը հասնում է վերջին շարքին (8րդ կամ 10րդ շարք), ապա այն վերածվում է արքայի։

 

Քայլերի կանոններ

 

Հասարակ խաղաքարը քայլ է կատարում առաջ անկյունագծով և մեկ վանդակով։

 

Արքան քայլ է կատարում անկյունագծով ցանկացած ազատ տարածքով՝ ինչպես առաջ, այնպես էլ՝ հետ։

 

Հարվածի կանոններ

 

Շաշկիում հարվածը պարտադիր է։ Հարվածած խաղաքարերը և արքաները հանվում են խաղատախտակից միայն քայլի ավարտից հետո։

 

Հասարակ խաղաքարը, որը գտնվում հակառակորդի՝ հետևում ազատ դաշտ ունեցող խաղաքարի կողքին, տեղափոխվում է այդ ազատ դաշտ հակառակորդի խաղաքարի վրայով։ Եթե կա նույն կերպ հակառակորդի այլ խաղաքարերին հարվածելու հնարավորություն, ապա հարվածը շարունակվում է, քանի դեռ հարվածող խաղաքարը չի հասնում այնպիսի դիրքի, երբ հակառակորդի այլ խաղաքարի վրայով թռիչքն անհնար է դառնում։ Հասարակ խաղաքարի հարվածը հնարավոր է ինչպես առաջ քայլով, այնպես էլ՝ հետ քայլով։

 

Արքան հարվածում է անկյունագծով, առաջ և հետ, և կարող է կանգ առնել ցանկացած հեռավորության ազատ դաշտի վրա, որը գտնվում է վերցված խաղաքարի հետևում։ Արքան ևս կարող է հարվածել հակառակորդի մի քանի խաղաքարերի, քանի դեռ դա հնարավոր է։

 

Եթե հասարակ խաղաքարը հարված է հասցնում արքայի դաշտում, ապա այն վերածվում է արքայի ու շարունակում է քայլը համաձայն արքայի քայլերի կանոնների։

 

Հարվածի ժամանակ կիրառվում է թուրքական քայլի կանոնը՝ մեկ քայլի ընթացքում հակառակորդի միևնույն խաղաքարին հնարավոր է հարվածել միայն մեկ անգամ։ Այսինքն, եթե հակառակորդի մի քանի խաղաքարերին հարվածելիս Խաղացողի հասարակ խաղաքարը կամ արքան հասնում է արդեն վերցված խաղաքարի՝ քայլը ավարտվում է։

 

Եթե կա խաղաքարին հարվածելու մի քանի տարբերակ, օրինակ, կամ մեկ կամ երկու խաղաքարին հարվածելու հնարավորություն, Խաղացողը պետք է կատարի ամենաերկար քայլը։

 

Պարտիայի հաղթանակ

Պարտիան համարվում է հաղթած, եթե․

հակառակորդներից մեկի բոլոր խաղաքարերը հանվել են խաղատախտակից,

հակառակորդներից մեկի խաղաքարերը փակ են և նա չի կարող կատարել հերթական քայլը,

հակառակորդներից մեկը հայտարարում է, որ հանձնվում է,

հակառակորդներից մեկի ժամանակը սպառվում է։

Ոչ-ոքի

Խաղն ավարտվում է ոչ-ոքի հետևյալ դեպքերում․

եթե հակառակորդներից մեկը առաջարկում է ոչ-ոքի, իսկ մյուսը համաձայնում է,

եթե երեք անգամ անընդմեջ կրկնվում է միևնույն դիրքը,

եթե երեք կամ ավելի արքա ունեցող Խաղացողը 15 քայլերի ընթացքում չի կարողանում հարվածել հակառակորդի արքային։

Ժամանակի վերահսկում

1 րոպե պարտիայի համար

2 րոպե պարտիայի համար

3 րոպե պարտիայի համար

5 րոպե պարտիայի համար

7 րոպե պարտիայի համար

 

Նշումներ

Մրցաշարերում և խաղերում պարտիաներն արձանագրվում են։ Մեկ ամբողջական քայլ է համարվում սևերի և սպիտակների քայլերի համակցությունը, այսինքն սևերի և սպիտակների հաջորդական քայլերը գրանցվում են որպես մեկ ամբողջական քայլ՝ մեկ համարի տակ:

Ռուսական շաշկիում դաշտերի նշանագրումը նման է շախմատի նշանագրմանը՝ հորիզոնական դաշտերը նշվում են 1-ից 8 (1-ից 10) թվերով, ուղղահայաց դաշտերը նշվում են լատինական տառերով՝ а-ից h (а-ից g): Հասարակ խաղաքարի կամ արքայի քայլի արձանագրման համար նշվում է սկզբում այն դաշտը որտեղ խաղաքարը կանգնած էր, այնուհետև գծիկ և այն դաշտը որտեղ այն կանգ է առել քայլը կատարելուց հետո (օրինակ՝ f4-g5)։ Հարվածի արձանագրման ժամանակ գծիկի փոխարեն դրվում է երկու կետ։ Օրինակ՝ f4:h6 գրառումը նշանակում է քայլ f4 դաշից h6 դաշտ՝ g5 դաշտում կանգնած խաղաքարին հարվածով, իսկ f4:h6:f8:c5:g1 գրառումը նշանակում չորս խաղաքարերին հարվածով քայլ։

Ջնջովի խաղեր

Խաղալու համար Խաղացողը պետք է մասնակցության վճար կատարի՝ գնելով տոմս։ Սակայն այն կարող է հարմարեցվել՝ կատարելուց առաջ։ Դրանից հետո Խաղացողը պետք է ջնջի փակ մասերը։ Փակ մասերը ջնջելուց և տեսնելուց հետո Խաղացողը պարզում է՝ շահել է, թե ոչ։ Խաղացողը դա կարող է անել ստուգելով, արդյոք առկա են 3 համընկնող նիշեր, կամ ստուգելով «Շահում» բաժինը։ Վճարման աղյուսակն այս տիպի խաղերում բանալի դեր է կատարում՝ բացատրելով խաղի յուրաքանչյուր նիշի արժեքը։ Շահած գումարը հիմնված է մասնակցության վճարի չափի վրա՝ բազմապատկած վճարման աղյուսակի բազմապատկիչին։

 

Սահմանափակումներ

Ակնհայտ և տեխնիկական սխալներ

Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարել այն մասնակցության վճարները, որոնք կատարվել են ակնհայտ սխալ իրավիճակում։ Խաղացողի հատուկ խաղային հաշվում տեղի ունեցած փոփոխությունների մասին Խաղացողին կտեղեկացվի։

Եթե տեխնիկական պատճառներով Խաղացողի մասնակցության վճարները ապահովված չեն եղել հատուկ խաղային հաշվի վրա բավարար քանակության միջոցներով, նման մասնակցության վճարները չեղյալ են հայտարարվում։

Խաղացողի հատուկ խաղային հաշվին միջոցների սխալ փոխանցման դեպքում վերջինս պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կազմակերպիչին թույլ տրված սխալի մասին։

Հավաստիացումներ

Խաղացողը հավաստում է, որ իր կողմից գրանցման փուլում տրամադրված տեղեկատվությունը, անձը հաստատող փաստաթուղթը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև անձնական տվյալների փոփոխությունները ներառված են Կազմակերպչի կայքի «Իմ Էջը» հատվածում: Նշված պահանջի չկատարման դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու վերջինիս կողմից կատարված մասնակցության վճարները և սառեցնելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Մասնակցության վճարների սահմանափակումներ

Մասնակցության վճարների շահումները Կազմակերպիչը վճարում է միայն այն սահմաններում, որոնք նշված են սույն կանոնակարգի 1․8 կետում։ Եթե Խաղացողը կատարել է մասնակցության վճար, որով շահումը գերազանցում է սույն կանոնակարգի 1,8 կետում սահմանված թույլատրելի առավելագույն շեմը, Կազմակերպիչը չի վճարում շահումի առավելագույն փաչը գերազանցող մասի գումարը։

Հաճախորդի տվյալների գաղտնիություն

4.4.1 Եթե Խաղացողը կասկած ունի, որ իր մուտքանունը և/կամ գաղտնաբառը հայտնի են դարձել երրորդ անձանց, ապա նա պարտավոր է Կազմակերպչին անհապաղ ուղարկել պահանջ իր հատուկ խաղային հաշիվը ժամանակավոր արգելափակելու /սառեցնելու/ մասին։ Խաղացողի հատուկ խաղային հաշիվը ապասառեցվում է միայն այն դեպքում, երբ Խաղացողը անձամբ ներկայանում է Կազմակերպչի քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեով գտնվող գրասենյակ և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (մարզի բնակիչնեչը կարող են իրենց անձնական էջում գրանցված էլեկտրոնային փոստից Կազմակերպչին ուղարկել անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային (սքան) տարբերակը):

 

Պայմանավորված խաղ

Եթե Կազմակերպիչը ունի բավարար հիմքեր կասկածելու Խաղացողների խաղը պայմանավորված լունելու հանգամանքում, ապա Կազմակերպիչը իրավունք ունի դադարեցնել մասնակցության վճարների շահումների վճարումները և կատարել կատարված մասնակցության վճարների հետ վճարում Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին։ Նշված կասկածներ կարող են լինել մեկ կամ բոլոր հնարավոր մեթոդներով կատարված մասնակցության վճարների չափերի, քանակների և բնույթների մասին տվյալներ:

Գրանցում

Գրանցումը և մասնակցության վճարների կատարումը թույլատրված է բացառապես այն 21 (քսանմեկ) տարին լրացած անձանց համար:

Միայն Խաղացողները կարող են օգտվել Կազմակերպչի բոնուսային ծրագրերից։

Կազմակերպիչը պարտավոր է Խաղացողից պահանջել հավաստել իր տարիքը` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրանցման ժամանակ Կազմակերպչին Խաղացողի կողմից ներկայացված ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։ Մասնավորապես, կրեդիտային/դեբետային քարտի գործածման դեպքում՝ քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը պետք է համընկնեն Կազմակերչի կայքում Խաղացողի կողմից գրանցման ժամանակ նշված անվան ու ազգանվան հետ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավուն ունի սառեցնելու/արգելափակելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Խաղացողի հատուկ խաղային հաշիվը և չվճարել շահումը (ներկայացված վճարման պահանջները), եթե վերջինս գրանցման ժամանակ նշել է և/կամ Կազմակերպչի պահանջով ներկայացրել է կեղծ տվյալներ, փաստաթղթեր։ Կազմակերպիչը իրավունք ունի Խաղաղողից պահանջել, իսկ Խաղացողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հասցեի և հեռախոսահամարի տվյալների իսկության ապացույցներ։

Յուրաքանչյուր օգտատեր/Խաղացող կարող է ունենալ միայն մեկ հատուկ խաղային հաշիվ։ Խաղացողները չեն կարող կրկնակի գրանցվել նոր անունով կամ նոր էլ․ փոստով հատուկ խաղային հաշիվ։ Նշված դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել Խաղացողի բոլոր մասնակցության վճարները։

Խաղացողն իրավունք չունի երրորդ անձանց օգտագործման փոխանցել իր հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչը իրավունք է վերապահում օգտատիրոջը ընտրել մուտքանվան և գաղտնաբառի սեփական համադրություն։ Խաղացողը պարտավոր է մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկությունը պահել գաղտնի։ Եթե Խաղացողը ունի կասկածներ, որ երրորդ անձանց հայտնի է դարձել մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա Խաղացողը պարտավոր է անհապաղ փոխեք այն` Կազմակերպչի կայքում։ Եթե Խաղացողը մոռացել մուտքանունը և/կամ գաղտնաբառը, ապա վերջինս հարցում է ուղարկում Կազմակերպչի աջակցության ծառայություն, որը Խաղացողին կտրամադրի նոր մուտքանուն/գաղտնաբառ։

Խաղացողը հաստատում է, որ բջջային հեռախոսով մասնակցության վճարներ կատարելու դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Խաղացողի բջջային հեռախոսի տվյալների կորուստի, ինչպես նաև բջջային օպերատորի որևէ միջնորդավճարի համար։

Գումարի փոխանցումը հատուկ խաղային հաշվին

Եթե սխալմամբ Խաղացողի հատուկ խաղային հաշվին փոխանցվել է գումար, ապա վերջինս անհապաղ պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կազմակերպչին։ Խաղացողի ցանկացած շահում, որն առաջացել է սխալմամբ փոխանցված գումարով կատարված մասնակցության վճարի հաշվին, Կազմակերպչի կողմից հայտարարվում է չեղյալ։ Նշված մասնակցության վճարը ենթակա է հետ վճարման անկախ այն հանգամանքից, թե երբ է այն հայտնաբերվել։

Եթե Խաղացողի հատուկ խաղային հաշվի համալրումներն արվել են մասնակցության վճարներ կատարելու նպատակից բացի որևէ այլ նպատակով՝ Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարելու Խաղացողի հատուկ խաղային հաշվի ցանկացած համալրում և վերջինից գանձել հատուկ խաղային հաշվի համալրման հետ կապված կատարած բոլոր ծախսերը։

Եթե խաղացողի հատուկ խաղային հաշվի մնացորդը գերազանցում է նրա մասնակցության վճարների գումարը, հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջի ներկայացման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողից գանձել բոլոր այն ծախսերը, որոնք վերջինս կատարել է հատուկ խաղային հաշվի համալրման և հատուկ խաղային հաշվից գումարի վճարման գործարնքների համար։

Վճարումներ

Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջը կատարվում է այն ներկայացնելու պահից 72 ժամվա ընթացքում։

Մինչ Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարում կատարելը՝ Կազմակերպիչը ստուգում է Խաղացողի տվյալների համապատասխանությունը։ Եթե հայտնաբերվում են որևէ տարբերություն Խաղացողի փաստացի և ներկայացված տվյալների միջև՝ Կազմակերպիչն իրավունք ունի կատարել հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ Խաղացողի բոլոր մասնակցության վճարներով և մերժել վերջինիս շահումների վճարումը։

Եթե պարզվի, որ Խաղացողը Կազմակերպչի կայքում ունի մի քանի հատուկ խաղային հաշիվ, ապա վերջինս իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները և մերժել բոլոր շահումների վճարումները:

Հատուկ խաղային հաշվից գումար կանխիկացնելու դեպքում Խաղացողը պարտավոր է համակարգում մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի ճիշտ տվյալներ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի մերժելու կանխիկ գումարի վճարումը։

Խաղացողի հատուկ խաղային հաշվից կանխիկ վճարումները տրվում են միայն անձամբ Խաղացողին կամ վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված անձին։

Խաղացողը, մինչև իր հատուկ խաղային հաշվից առաջին անգամ գումարի վճարման պահանջ Կազմակերպչին ներկայացնելը, պարտավոր է խաղարկել իր հատուկ խաղային հաշվին առկա 100% գումարից միջինացված 1.3 գործակցից ոչ պակասի չափով գումար. Օրինակ՝ Խաղացողը հատուկ խաղային հաշվեհամարը համալրում է 1000 դրամով, առաջին մասնակցության վճարը կատարում է՝ 100 դրամ 1.1-ով, երկրորդ մասնակցության վճարը՝ 200 դրամ 1.2-ով, իսկ երրորդ մասնակցության վճարը 700 դրամ 1.5 և միջինացված գործակիցը կլինի (1.1*100+200*1.2+700*1.5)/1000=1.4:

Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել ցանկացած բոնուս, ջեքփոտ և/կամ շահումի վճարում, եթե Կազմակերպչի համոզմամբ այն Խաղացողի կողմից ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Այս դեպքում Կազմակերպիչը սառեցնում է Խաղացողի հատուկ խաղային հաշիվը, իսկ դրական դրամական միջոցների առկայության դեպքում, կատարում է հետ վճարում այն վճարման միջոցին, որի միջոցով Խաղացողը կատարել է հատուկ խաղային հաշվի համալրում:

Եթե Խաղացողը կկատարի մասնակցության վճարներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր մասնակցության վճարների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա այն կդիտարկվի որպես անազնիվ խաղ, բոլոր շահումների վճարումները չեղյալ կհայտարարվել Կազմակերպչի կողմից և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Օրինակ` ռուլետի սև և սպիտակ դաշտերի վրա միաժամանակ մասնակցության վճար կատարելը կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած մասնակցության վճար Կազմակերպչի կողմից չեղյալ կհայտարարվի և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։

Հատուկ խաղային հաշվի հետ կապված գործարքներ

Հատուկ խաղային հաշվի համալրում

Խաղացողը իր հատուկ խաղային հաշիվը կարող է համալրել` իր այլ բանկերում կամ վճարման համակարգերում ունեցած հաշիվներից: Փոխանցումներ իրականացնող ընկերությունների ցանկը նշված է Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում:

 

Կանխիկ գումար Խաղացողը կարող է մուտքագրել իր հատուկ խաղային հաշվին Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում նշված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ ընկերության փոստային բաժանմունքներում: Կանխիկ գումար հատուկ խաղային հաշվին մուտքագրելիս Խաղացողը պարտավոր է ներկայացնել իր հատուկ խաղային հաշիվը՝ ID-ն:

 

Շահումների վճարում.

Կազմակերպիչը Խաղացողի բոլոր շահումուները, մասնակցության վճարների հետ վճարները փոխանցում է միայն Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ անմիջապես:

 

Կազմակերպիչը Կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ, կատարել վերահաշվարկ և գանձել սույն կետում նշված գումարները:

 

Հատուկ խաղային հաշվից փոխանցում, կանխիկացում.

Հատուկ խաղային հաշվից գումար փոխանցում կատարելու համար Խաղացողը պարտավոր է համակարգի միջոցով ուղարկել պատվեր իր հատուկ խաղային հաշվի «Վճարում» բաժնից՝ նշելով վճարման եղանակը և գումարի չափը: Խաղացողի պատվերում նշված գումարը չի կարող գերազանցել իր հատուկ խաղային հաշվի այդ պահի դրությամբ մնացորդը: Խաղացողը հատուկ խաղային հաշվում առկա գումարը կարող է փոխանցել իր այլ բանկերում և/կամ վճարման համակերգերում ունեցած իր հաշվի համարին: Հատուկ խաղային հաշվից կանխիկ գումարի ստացման դեպքում Խաղացողը պատվերում նշված գումարը կարող է ստանալ Կազմակերպչի կայքի Վճարում բաժնում նշված §Հայփոստ¦ ՓԲԸ-ի գրասենյակների միջոցով՝ նույն կամ հարցման հաջորդ օրը: Խաղացողի գումար ստանալու պատվերը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: Եթե Խաղացողը նշված ժանկետը լրանալուց հետո չի ստանում պատվերում նշված գումարը, ապա Խաղացողի հարցումը Կազմակերպչի կողմից կհայտարարվի չեղյալ, իսկ պատվիրված գումարը հետ կփոխանցվի Խաղացողի հատուկ խաղային հաշվին: Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումար վճարելու դեպքում լրացուցիչ ծախսեր Խաղացողի համար չի նախատեսում՝ բացառությամբ Կանոնակարգով սահմանված դեպքերի: Խաղացողը գումար ստանալու համար պարտավոր է ներկայացնել Կազմակերպչի կայքում գրանցման ժամանակ ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ցանկացած ֆինանսական գործարքների անցկացման ժամանակ պարտադիր է, որ դեբետային/կրեդիտային քարտի կամ բանկային հաշվետիրոջ կամ վճարման համակարգի հաշվետիրոջ անունն ու ազգանունը ճշգրտությամբ համընկնի Կազմակերպչի կայքում գրանցմված Խաղացողի հատուկ խաղային հաշվետիրոջ անվանը և ազգանվանը։ Հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները, այդ թվում հետ վճարել բոլոր այն մասնակցության վճարների մասով, որոնք կատարվել են ուրիշի հատուկ խաղային հաշիվը կամ վարկային/դեբետային քարտն օգտագործելով։

 

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

1.      Կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

2.      Կազմակերպչի կողմից Կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

3.      Կազմակերպչի կայքը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը։