)
Այլ

Պոկեր

Համառոտ դրույթներ և պայմաններ

 

Պոկերը  խաղաթղթային խաղ է, որում մասնակիցները առկա հենդերի վրա խաղադրույքներ են կատարում: Խաղացողների կողմից կատարված խաղադրույքները անցնում են փոթով, որը տրվում է կամ այն խաղացողին, որն ունի հենդերի ամենաբարձր կարգ խաղադրույքային վերջին փուլում, կամ նրան, ում խաղադրույքին հակառակորդները անկարող են կամ չեն ցանկանում պատասխանել:

 

Vivaro պոկերը խաղացողներին առաջարկում է պոկերի բազմաթիվ տարբերակներ: Draw game- այն խաղն է, որում խաղացողներին բաժանվում են 5-ական խաղաթղթեր և նրանք կարող են դրանք մասնակի կամ ամբողջությամբ փոխանակել ամենամեծ հենդն ունենալու նպատակով:

 

Stud game- այն խաղն է, որում ամեն խաղացողի բաժանվում են թե ուղիղ, թե շրջված խաղաթղթեր:

 

Community game- Հոլդեմի և  Օմահայի նման խաղերն են, որոնցում խաղաթղթերը բաժանվում են բոլոր խաղացողների միջև:

 

High/Low Split games- այն խաղերն են, որոնցում թե ամենաբարձր, թե ամենացածր կարգի հենդերը կարող են փոթում ունենալ շահումներ:

 

Մեր Տեխաս Հոլդեմ խաղը հասանելի է հետևյալ տարբերակներով՝ No Limit, Pot Limit և  Limit:

 

Պոկերի բոլոր տարբերակները սկսվում են պարտադիր խաղադրույքով: Կախված նրանից, թե ինչ խաղ եք խաղում՝ կարող է լինել ante, bring-in, small blind կամ big blind: Հիմնականում պոկերային խաղերի ժամանակ խաղացողները հենդը հաղթելու նպատակով  պետք է կիրառեն որոշակի ռազմավարություն: Հնարավոր գործողությունները հետևյալն են՝

 

Check- Եթե տվյալ փուլում ոչ մի խաղացող չունի բեթ, ապա կարելի է Check անել:  Մասնակիցները ժամացույցի սլաքի ուղղությամբ Checking են կատարում:  Check անելով խաղացողը կորցնում է իր ՝ խաղադրույք կատարելու ընթացիկ հնարավորությունը, այլ ոչ թե հենդը հաղթելու հավանականությունը: Խաղադրույքային փուլն ավարտված է համարվում, երբ բոլոր մասնակիցները Check են կատարել:

 

Bet- Եթե տվյալ փուլում ոչ մի խաղացող խաղադրույք չի կատարել, խաղացողը կարող է խաղադրույք կատարել: Խաղադրույք կատարելու իրավունքը փոխանցվում է հաջորդ խաղացողին ժամացույցի սլաքի ուղղութամբ, որը իր հեթրին կարող է կատարել fold, raise,  call:

 

Fold- Եթե խաղացողը որոշում է  Fold կատարել, նա կորցնում է հենդը շահելու իր հնարավորությունը: Այն խաղացողները, որոնք կատարում են Fold, այլևս չեն կարող  խաղադրույք կատարել տվյալ հենդում և չեն կարող հաղթել անկախ իրենց հենդի կարգից:

 

Call- Եթե խաղացողը տվյալ փուլում խաղադրույք է կատարել, մնացած խաղացողները կարող են call անել: Այն խաղացողը, որը call է անում, պետք է համապատասխանի նախորոք կատարված խաղադրույքին:

 

Raise- Եթե խաղացողը տվյալ փուլում խաղադրույք է կատարել, մնացած մասնակիցները կարող են բարձրացնել խաղադրույքը (raise): Այն խաղացողը, որը raise է կատարում, համապատասխանում է նախորոք կատարված խաղադրույքին և բարձրացնում է այն: Հետագա մասնակիցները պետք է կամ համապատասխանեն բարձրացված խաղադրույքին (call) կամ ավելի բարձրացնեն խաղադրույքը (raise) pot-ը շահելու նպատակով:

 

Խաղադրույքային փուլերը կարող են երկու ձևով ավարտվել՝ կամ բոլոր խաղացողները check են անում կամ երբ արդեն խաղադրույքներն արվել են փուլը շարունակվում է մինչև բոլոր խաղացողները համապատասխանեն խաղադրույքին կամ fold անեն:

 

Ամբողջական խաղադրույքային փուլին հաջորդում է խաղաքարտերի բացման կամ խաղադրույքային  մեկ այլ փուլ, կամ էլ ընթացիկ հենդի ավարտը:

 

Խաղաթղթերը բացվում են այն ժամանակ, երբ վերջին խաղադրույքային փուլում վերջին անգամ կատարվում է bet կամ raise: Խաղաթղթերի բացման արդյունքում երևում են մասնակիցների հենդերը և կախված վերջիններիս կարգից՝ որոշվում է տվյալ pot-ի  հաղթողը: Եթե խաղացողը կատարում է խաղադրույք կամ բարձրացնում է խաղադրույքը, իսկ մնացած խաղացողները fold են անում, ապա տվյալ խաղացողը հաղթում է pot-ը առանց խաղաթղթերը բացելու:

 

Բոլոր Vivaro պոկերային խաղերում խաղադրույք կարելի է կատարել՝ օգտագործելով միայն այն խաղաքարերը, որոնք խաղի մեջ էին հենդի սկզբից: Այս համակարգը նաև ներառում է all-in կանոնը, որը նշանակում է, որ խաղացողները չեն կարող պարտադրվել հրաժարվել իրենց ունեցած հենդից բավարար քանակությամբ խաղաքարեր չունենալու պատճառով: Այդպիսի իրավիճակում գտնվող մասնակիցները կարող են անել all-in,  դրանով իսկ հնարավորություն ստանալով հաղթել իրենց all-in խաղադրույքի համարժեք pot-ի չափաբաժինը:Երբ մասնակիցը կատարում է all-in, այլ մասնակիցների հետագա քայլերը գնում են side-pot, որին all-in կատարած խաղացողը չի կարող առարկել: Հնարավոր է ունենալ մեկից ավել side-pot, եթե all-in գնում է մեկից ավել խաղացող:

 

Պոկերի տարբերակների մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք մեր էջ:

 

Եթե հավելյալ օգնության կարիք ուենք, պոկերի հիմնական օրենքները հասկանալու համար, կապնվեք մեզ հետևյալ հասցեով՝ [email protected]։

Խաղի  նպատակն է շահել այն գումարը, որը Խաղացողները որպես մասնակցության վճար կատարել են խաղի պարտիաների ժամանակ (չհաշված ռեյքի գումարը)։ Խաղացողները խաղը կարող են  խաղալ առցանց:

 

Խաղացողը կարող է շահել բանկը երկու հստակ տարբերակով. յուրաքանչյուր պարտիայի ավարտին ունենալով խաղաթղթերի ամենաբարձր համադրությունը կամ անելով «բլեֆ», ստիպելով մրցակցին ցած դնել խաղաթղթերը և հանձնել խաղավարին, մտածելով, որ իր խաղաթղթերն ավելի բարձր են, քան մրցակցինը:

 

Պոկերի յուրաքանչյուր խաղ սկսվում է, երբ Խաղացողները կատարում են մասնակցության վճար` իրական գումարով կամ չիպերով (խաղաքարերով)։ Սա պարտադիր վճար կամ մասնակցության վճար է և կոչվում է «բլայնդ»։ Որոշ դեպքերում Խաղացողները կատարում են նաև «անտե», ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր Խաղացող բանկ է դնում մինիմալ մասնակցության վճարի հստակ ֆիքսված տոկոսը։

 

Տեխաս Հոլդեմում կամ Օմահայում, խաղավարից ձախ երկու Խաղացողները կատարում են բլայնդերը (խաղավարին տրված է համապատասխան կոճակ, որով նա վարում է խաղը՝ սեղանի ձախ հատվածից ժամացույցի սլաքի ուղղությամբ և թույլ է տալիս յուրաքանչյուր Խաղացողի կատարել բլայնդ և մասնակցել պարտիային), և այս նախնական մասնակցության վճարները բացում են բանկը։

 

Խաղավարի կոճակից ձախ գտնվող առաջին Խաղացող կատարում է փոքր բլայնդ, որը կազմում է մինիմալ մասնակցության վճարի կեսը, իսկ հաջորդ Խաղացողը դնում է մեծ բլայնդ, որը մինիմալ մասնակցության վճարն է։ Խաղավարի կոճակի պտույտը և բլայնդերը երաշխավորում են, որ յուրաքանչյուր Խաղացող հավասար հերթականությամբ մասնակցում է խաղին՝ առանց որևէ առավելության կախված սեղանի շուրջ զբաղեցրած տեղից։

 

Բլայնդերը, և, որոշ դեպքերում, նաև անտեները միակ պարտադիր մասնակցության վճարն են, և յուրաքանչյուր Խաղացող հաջորդիվ կարող է ինքնուրույն որոշել՝ շարունակել խաղը թե ցած դնել խաղաթղթերը՝ անելով «ֆոլդ»։ Յուրաքանչյուր Խաղացող կարող է կատարել այնքան մասնակցության վճար, որքան կազմում է նրա հնարավորությունը կամ թույլ է տալիս տվյալ խաղը։

 

Խաղացողը հնարավորություն ունի հերթականությամբ կատարել որոշակի գումարի մասնակցության վճար: Մասնակցության վճարների հաճախականությունը որոշվում է՝ կախված խաղի տեսակից, ինչևէ, եթե Խաղացողը կատարում է մասնակցության վճար, և ոչ ոք չի պատասխանում  (կատարում մասնակցության վճար կամ բարձրացնում արված մասնակցության վճարը), նշված Խաղացողը կարող է հաղթել՝ առանց ստիպված լինելու ցույց տալ իր խաղաթղթերը։ Եթե վերջնական մասնակցության վճարը հավասարեցվում կամ բարձրացվում է, Խաղացողները պետք է ցույց տան խաղաթղթերը, և խաղաթղթերի լավագույն համադրությամբ Խաղացողը հաղթում է, եթե մյուս Խաղացողը ցած է դնում խաղաթղթերը, ապա դրանք հայտարարվում են «չեղյալ»։ Եթե բանկում արված մասնակցության վճարների գումարը անհավասար է, և երկու Խաղացող ունեն խաղաթղթերի նույն համադրությունը, ապա բանկը կիսվում է և խաղավարի կողքից ձախ գտնվող առաջին Խաղացողը ստանում է լրացուցիչ չիպերը։ Հայ/Լոու (Hi/Lo) խաղերում այս լրացուցիչ չիպերը ստանում է բարձր մասնակցության վճար կատարած Խաղացողը։

 

Բլայնդեր

Տեխաս Հոլդեմ կամ Օմահա պոկերի խաղին մասնակցելու համար Խաղացողը պետք է կատարի բլայնդերը, երբ հասնում է իր հերթը։ Իրական գումարով խաղի ժամանակ (cash games) Խաղացողը ունի բլայնդ չդնելու հնարավորություն, ինչի արդյունքում նա պարզապես դուրս կմնաք խաղից։ Սակայն առաջնություններում բլայնդեր անելը պարտադիր է՝ նույնիսկ եթե ժամանակավոր լքում են խաղասեղանը։ Կա բլայնդի երկու տեսակ՝ փոքր բլայնդ և մեծ բլայնդ։ Մեծ բլայնդը խաղասեղանին արվող մինիմալ մասնակցության վճարն է, իսկ փոքր բլայնդը, սովորաբար, երկու անգամ փոքր է մեծ բլայնդից։ Խաղի սկզբում ընտրվում է խաղավար՝ նրան տալով համապատասխան խաղավարի կոճակ (dealer button)։ Ամեն շրջանի սկզբում դիլերի կոճակը ժամացույցի սլաքի ուղղությամբ տեղափոխվում է հաջորդականությամբ սեղանի շուրջ, ինչի արդյունքում բլայնդ կատարող Խաղացողները փոխվում են։ Յուրաքանչյուր խաղի կամ պարտիայի սկզբում խաղավարից ձախ գտնվող առաջին Խաղացողը կատարում է փոքր բլայնդ, և հաջորդ Խաղացողը կատարում է մեծ բլայնդ։ Երկու Խաղացող ներառող խաղերում (heads-up) խաղավարը կատարում է փոքր բլայնդը, և նրա մրցակիցը կատարում է մեծ բլայնդը։ Եթե Խաղացողը իրական գումարով խաղի ժամանակ բաց է թողել բլայնդերը խաղը ժամանակավոր լքելու պատճառով, ապա նա պետք է կատարի բաց թողնված բլայնդերը՝ խաղին նորից միանալու համար։ Խաղին միանալիս, նախքան խաղին կարողանալ մասնակցելը, Խաղացողը պետք է կատարի մեծ բլայնդը, որպեսզի կարողանա մասնակցել խաղին: Նա կարող է կատարել բլայնդը հերթական հնարավուրության դեպքում կամ սպասել մինչև մեծ բլայնդ լինելը։

 

Խաղաթղթերի համադրություններ. դասակարգումը

 

Ստանդարտ խաղաթղթերի կապոցն ընդգրկում է 52 խաղաթուղթ․ կան 4 երանգներ և յուրաքանչյուր երանգ ունի նիշերի հետևյալ հաջորդականությունը՝ A-K-Q և այսպես մինչև 2-ը։ Տուզը,  կարող է օգտագործվել որպես 1 (մեկ)։ 4 երանգները հետևյալն են՝ ♠ (ագռավ) ♣ (խաչ) ♦(աղյուս) ♥ (սիրտ)։

 

Պոկերի բազմաթիվ խաղեր ներառում են 7 խաղաթուղթ, որոնցից որոշներն ընդհանուր են, և բոլոր Խաղացողները կարող են օգտագործել՝ լավագույն 5 քարտից կազմված խաղաթղթերի համադրությունը ստանալու համար։ Հաղթանակը կախված է խաղաթղթերի համադրությունից, և դասակարգումն արվում է՝ ըստ ամենաբարձր համադրության։

 

Ռոյալ ֆլեշ

Ռոյալ ֆլեշը բացարձակ հաղթող է և չի կարող գերազանցվել։ Այն կազմված է նույն երանգի A-K-Q-J-10 խաղաթղթերի համադրությունից:

 

Սթրեյթ ֆլեշ

Միևնույն երանգի հինգ իրար հաջորդող խաղաթղթեր։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր նիշերից կազմված համադրությունը։


Չորս նույնատիպ խաղաթղթեր

 

Չորս միևնույն նիշն ունեցող խաղաթղթերի համադրություն, ինչպես օրինակ չորս J, որը ներառում է նաև մեկ «կիկեր» (5-րդ խաղաթուղթը)։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր կիկեր ունեցող համադրությունը։


Ֆուլհաուս

Ֆուլհաուսը կազմված է երեք նույնատիպ խաղաթղթերից (սեթ), և մեկ զույգից (2 նույնատիպ խաղաքարտ)։ Այն դեպքում, երբ երկու Խաղացողների մոտ առկա է Ֆուլհաուս, հաղթում է նա, ում եռյակն ամենաբարձրն է։


Ֆլեշ

Միևնույն երանգի հինգ խաղաթուղթ, որոնք չունեն որոշակի հաջորդականություն։ Հաղթում է ամենաբարձր նիշն ունեցող Խաղացողը


Սթրեյթ

Հինգ տարբեր երանգի իրար հաջորդող խաղաթղթեր, հաղթում է ամենաբարձր նիշն ունեցող Խաղացողը։


Երեք նույնատիպ խաղաթղթեր

Նույն նիշն ունեցող երեք խաղաթղթերի համադրություն, և երկու լրացուցիչ կիկեր ։ Եթե երկու Խաղացող ունեն երեք խաղաթղթերի համադրություն, ապա հաղթում է ամենամեծ եռյակն ունեցող Խաղացողը։

 

Երկու զույգ խաղաթղթեր

 

Երկու զույգ նույնատիպ խաղաթղթեր և մեկ կիկեր։ Եթե երկու Խաղացող ունեն երկու զույգ նույնատիպ խաղաթղթեր, ապա հաղթում է ամենաբարձր «կիկեր»-ն ունեցող Խաղացողը:

 

 

Զույգ քարտերի համադրություն

Նույն նիշն ունեցող զույգ քարտեր, և երեք կիկեր։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր նիշերից կազմված համադրությունը, կամ, անհրաժեշտության դեպքում, նաև ամենաբարձր հերթական (երկրորդ, երրորդ) կիկեր ունեցող Խաղացողը:


 

Հայքարտ

Խաղաթղթերի շարք, որը չի դասվում վերոնշյալ կատեգորիաներից ոչ մեկին։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենամեծ խաղաթուղթն ունեցող Խաղացողը, ինչպես օրինակ՝ տուզը։

 

Օլին (All-in) մարտավարություն.

Խաղացողին չեն հեռացնում խաղից այն պատճառով, որ նա չունի բավարար քանակի խաղաքարեր մասնակցության վճար կատարելու համար։ Այնուամենայնիվ, Խաղացողը կարող է մրցակիցներից հաղթել միայն այնքան չիպ (խաղաքար), որքան դրել է բանկում, օրինակ՝ եթե Խաղացողը բանկ է դրել 10 չիպ ( խաղաքար), նա յուրաքանչյուր մրցակցից կարող է հաղթել ընդամենը 10 չիպ (խաղաքար)։

Արդյունքում ձևավորվում է առանձին բանկ։ Եթե Խաղացողը գնում է օլ-ին, ապա հիմնական բանկում պահվում են նրա և մնացած Խաղացողների դրած խաղաքարերը (հավասար թվով), խաղաքարերի ավելցուկը (օլ-ին գնացած Խաղացողի և մնացած Խաղացողների դրած խաղաքարերի տարբերությունը) հավաքվում է առանձին բանկում։ Օլ-ին գնացած Խաղացողը չի կարող հավակնել առանձին բանկի խաղաքարերին, բոլոր երեք Խաղացողներն էլ կարող են հաղթել հիմնական բանկը, բայց միայն այն երկու Խաղացողը, որոնց խաղաքարերը դրվել են առանձին բանկում, կարող են շահում ունենալ վերջինից։

Երբ մի քանի Խաղացող օլ ին են գնում, ստացվում են մի քանի առանձին բանկեր: Որպես կանոն, այն Խաղացողը, ով առաջինն է օլ ին գնում, կարող է ակնկալել շահել միայն հիմնական բանկը: Հաջորդ Խաղացողը, ով գնում է օլ ին, կարող է ակնկալել առաջին առանձին բանկի և հիմնական բանկի շահումը: Նրան հաջորդող Խաղացողը, կարող է ակնկալել առաջին և երկրորդ առանձին բանկերի, ինչպես նաև հիմնական բանկի շահումը, և այլն:

 

ԳՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱՑՔ

 

ԲլայնդՄասնակիցների քանակՌեյքՔեփ
0.02/0.053-105%C 0.75
0.05/0.103-105%C1
0.10/0.253-105%C2
0.25/0.503-105%C3
0.50/13-105%C3
1/23-105%C4
2/43-105%C4
3/63-105%C4.5
5/10 and ավել3-105%C4.5
    
ԲլայնդՄասնակիցների քանակՌեյքՔեփ
0.02/0.0525%C 0.75
0.05/0.1025%C1
0.10/0.2525%C1
0.25/0.5025%C1
0.50/125%C1.5
1/225%C1.5
2/425%C2.5
3/625%C3
5/10 and ավել25%C3

 

 

Պոկերի տեսակները

 

Տեխաս Հոլդեմ (Texas Hold’em)

Սա պոկերի ամենահայտնի տեսակն է և հանդիպում է բազմաթիվ հեռուստատեսային ծրագրերում:

Բլայնդներ (Blinds)

խաղը սկսվում է, համապատասխան «առարկան», որը իրենից ներկայացնում է դիլերի/խաղավարի կոճակը, դրվում է Խաղացողի առջև։ Դիլերի/Խաղավարի կոճակից ձախ գտնվող առաջին Խաղացողը կատարում է փոքր բլայնդ, և դեպի ձախ հաջորդ Խաղացողը կատարում է մեծ բլայնդ։ Մեծ բլայնդը երկու անգամ ավելի մեծ է, քան փոքր բլայնդը։

Դիլ (Խաղաթղթերի բաժանում) (Deal)

խաղաթուղթը տրվում է փոքր բլայնդ կատարած Խաղացողին, և ապա մնացած խաղաթղթերը ժամացույցի սլաքի ուղղությամբ բաժանվում են մնացած Խաղացողներին, և յուրաքանչյուր Խաղացող ունենում է երկու խաղաթուղթ։ Այս խաղաթղթերը կոչվում են փակ, այսինքն տեսանելի են բացառապես տվյալ Խաղացողին։

Պրեֆլոպ (Pre-Flop)

տեսնելուց հետո յուրաքանչյուր Խաղացող պետք է ընդունի որոշում՝ արդյո՞ք ունի հաջող խաղաթղթեր խաղալու համար, թե այնքան վատն են, որ ավելի լավ է ցած դնել խաղաթղթերը՝ անելով «ֆոլդ»։ Մասնակցության վճարները կատարվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր Խաղացող պետք է կատարի վերջին մասնակցության վճարի չափով մասնակցության վճար, բարձրացնի մասնակցության վճարը կամ կատարի ֆոլդ։ Բոլոր Խաղացողները, ովքեր այս փուլում անում են ֆոլդ, այլևս չեն կարող ունենալ որևէ ֆինանսական հավակնություն խաղից։

Ֆլոպ (The Flop)

կենտրոնում բացվում են երեք խաղաթղթեր, որոնք կոչվում են «Ֆլոպ» և կարող են օգտագործվել բոլոր Խաղացողների կողմից իրենց ունեցած փակ խաղաթղթերի հետ միասին։ Մասնակցության վճարները սկսվում են խաղավարից ձախ գտնվող առաջին Խաղացողի կողմից, ով դեռ մասնակցում է պարտիային։ Այստեղ ևս Խաղացողն ունի ընտրության նույն հնարավորությունները, ինչ Պրեֆլոպի ժամանակ, ինչպես նաև խաղաթղթերը ստուգելու («Չեկ» հայտարարելու) հնարավորություն: Եթե ձախ կողմում գտնվող Խաղացողը չի կատարում մասնակցության վճար, մնացած Խաղացողները կարող են հայտարարել «Չեկ» և մնալ խաղի մեջ՝ առանց լրացուցիչ խաղաքարեր վտանգի ենթարկելու։

Թյորն (The Turn)

չորրորդ ընդհանուր խաղաթուղթն է, որը կոչվում է Չորրորդ սթրիթ (fourth street) և բաց դրվում է ֆլոպի կողքին։ Այստեղ մասնակցության վճարներն արվում են նույն կերպ, ինչպես Ֆլոպի ժամանակ։

Րիվեր (The River)

րդ ընդհանուր քարտը կոչվում է րիվեր։ Ապա հաջորդում են չորրորդ և վերջին մասնակցության վճարները, որոնք արվում է նույն կերպ, ինչ Ֆլոպի և Թյորնի ժամանակ։ Այն բանից հետո, երբ բոլոր մասնակցության վճարները կատարված են, Խաղացողները, որոնք դեռ խաղի մեջ են, ունեն հնարավորություն հաղթելու բանկը՝ բացելով խաղաթղթերը։

Շոուդաուն (Showdown)

խաղում մնացել է մեկից ավելի Խաղացող այն բանից հետո, երբ բոլոր մասնակցության վճարները կատարված են, բոլոր խաղաթղթերը բացվում են՝ խաղի հաղթողին որոշելու համար։

Օմահա Հայ (Omaha High)

Օմահա հայը պոկերի տեսակ է, որը խաղում են չորս փակ և հինգ ընդհանուր խաղաթղթերով։

Բլայնդներ (Blinds)

խաղը սկսվում է, դիլերի/խաղավարի կոճակը, դրվում է Խաղացողի առջև։ Դիլերի/Խաղավարի կոճակից ձախ գտնվող առաջին Խաղացողը կատարում է փոքր բլայնդ, և դեպի ձախ հաջորդ Խաղացողը կատարում է մեծ բլայնդ։ Մեծ բլայնդը երկու անգամ ավելի մեծ է, քան փոքր բլայնդը։

Դիլ (Խաղաթղթերի բաժանում) (Deal)

խաղաթուղթը տրվում է փոքր բլայնդ կատարած Խաղացողին, և ապա մնացած խաղաթղթերը ժամացույցի սլաքի ուղղությամբ բաժանվում են մնացած Խաղացողներին, և յուրաքանչյուր Խաղացող ունենում է երկու խաղաթուղթ։ Այս խաղաթղթերը կոչվում են փակ, այսինքն տեսանելի են բացառապես տվյալ Խաղացողին։

Պրեֆլոպ (Pre-Flop)

տեսնելուց հետո յուրաքանչյուր Խաղացող պետք է ընդունի որոշում՝ արդյո՞ք ունի հաջող խաղաթղթեր խաղալու համար, թե նրանք այնքան վատն են, որ ավելի լավ է ցած դնել խաղաթղթերը՝ անելով «ֆոլդ»։ Մեծ բլայնդ կատարած Խաղացողի ձախ կողմում գտնվող խաղացողը պետք է առաջինը որոշում ընդունի։ Նա կարող է կատարել մասնակցության վճար («Քոլ»), բարձրացնել մասնակցության վճարը («րայզ») կամ ցած դնի խաղաքարերը («ֆոլդ»)։ Մասնակցության վճարները կատարվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր Խաղացող պետք է կատարի վերջին մասնակցության վճարի չափով մասնակցության վճար, բարձրացնի մասնակցության վճարը կամ կատարի ֆոլդ։ Բոլոր Խաղացողները, ովքեր այս փուլում անում են ֆոլդ, այլևս չեն կարող ունենալ որևէ ֆինանսական հավակնություն խաղից։

Թյորն (The Turn)

չորրորդ ընդհանուր խաղաթուղթն է, որը կոչվում է Չորրորդ սթրիթ (fourth street) և բաց դրվում է ֆլոպի կողքին։ Այստեղ մասնակցության վճարներն արվում են նույն կերպ, ինչպես Ֆլոպի ժամանակ։

Րիվեր (The River)

րդ ընդհանուր քարտը կոչվում է րիվեր։ Ապա հաջորդում են չորրորդ և վերջին մասնակցության վճարները, որոնք արվում է նույն կերպ, ինչ Ֆլոպի և Թյորնի ժամանակ։ Այն բանից հետո, երբ բոլոր մասնակցության վճարները կատարված են, Խաղացողները, որոնք դեռ խաղի մեջ են, ունեն հնարավորություն հաղթելու բանկը՝ բացելով խաղաթղթերը։

Շոուդաուն (Showdown)

խաղում մնացել է մեկից ավելի Խաղացող այն բանից հետո, երբ բոլոր մասնակցության վճարները կատարված են, բոլոր խաղաթղթերը բացվում են՝ խաղի հաղթողին որոշելու համար։

Յուրաքանչյուր Խաղացող կարող է խաղասեղանին բացված երեք ընդհանուր խաղաթղթերին ավելացնելով իր չորս գաղտնի խաղաթղթերից երկուսը՝ կազմել պոկերի խաղաթղթերի համադրություն։ Խաղացողը պետք է օգտագործի իր գաղտնի խաղաթղթերից երկուսը և երեք ֆլոպերը։ Խաղացողը չի կարող կազմել խաղաթղթերի համադրություն՝ օգտագործելով երկուսից ավելի գաղտնի խաղաթուղթ։

 

6+-Հոլդեմը 

6+-Հոլդեմը միջազգային շուկայում տարածված պոկերի տեսակ է: Այն քեշ խաղ է, որը սակայն ստանդարտ Տեխաս Հոլդեմից տարբերվում է խաղաքարերի քանակով: Այս տեսակ խաղում 52 խաղաքարի փոխարեն օգտագործվում է 36-ը:Այստեղ նաև փոխվում են պոկերային համադրությունների դասակարգումը:
6+ Հոլդեմ պոկերի յուրաքանչյուր խաղ սկսվում է, երբ Խաղացողները կատարում են մասնակցության վճար` իրական գումարով կամ չիպերով (խաղաքարերով)։ Սա պարտադիր վճար կամ մասնակցության վճար է և կոչվում է «բլայնդ»։ Որոշ դեպքերում Խաղացողները կատարում են նաև «անտե», ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր Խաղացող բանկ է դնում մինիմալ մասնակցության վճարի հստակ ֆիքսված տոկոսը։

Տեխաս Հոլդեմում 6+ -ում խաղավարից ձախ երկու Խաղացողները կատարում են բլայնդերը (խաղավարին տրված է համապատասխան կոճակ, որով նա վարում է խաղը՝ սեղանի ձախ հատվածից ժամացույցի սլաքի ուղղությամբ և թույլ է տալիս յուրաքանչյուր Խաղացողի կատարել բլայնդ և մասնակցել պարտիային), և այս նախնական մասնակցության վճարները բացում են բանկը։

Խաղավարի կոճակից ձախ գտնվող առաջին Խաղացող կատարում է փոքր բլայնդ, որը կազմում է մինիմալ մասնակցության վճարի կեսը, իսկ հաջորդ Խաղացողը դնում է մեծ բլայնդ, որը մինիմալ մասնակցության վճարն է։ Խաղավարի կոճակի պտույտը և բլայնդերը երաշխավորում են, որ յուրաքանչյուր Խաղացող հավասար հերթականությամբ մասնակցում է խաղին՝ առանց որևէ առավելության կախված սեղանի շուրջ զբաղեցրած տեղից։

Բլայնդերը, և, որոշ դեպքերում, նաև անտեները միակ պարտադիր մասնակցության վճարն են, և յուրաքանչյուր Խաղացող հաջորդիվ կարող է ինքնուրույն որոշել՝ շարունակել խաղը թե ցած դնել խաղաթղթերը՝ անելով «ֆոլդ»։ Յուրաքանչյուր Խաղացող կարող է կատարել այնքան մասնակցության վճար, որքան կազմում է նրա հնարավորությունը կամ թույլ է տալիս տվյալ խաղը։

►Բլայնդեր
6+-Հոլդեմ պոկերի խաղին մասնակցելու համար Խաղացողը պետք է կատարի բլայնդերը, երբ հասնում է իր հերթը։ Իրական գումարով խաղի ժամանակ (cash games) Խաղացողը ունի բլայնդ չդնելու հնարավորություն, ինչի արդյունքում նա պարզապես դուրս կմնաք խաղից։ Սակայն առաջնություններում բլայնդեր անելը պարտադիր է՝ նույնիսկ եթե ժամանակավոր լքում են խաղասեղանը։ Կա բլայնդի երկու տեսակ՝ փոքր բլայնդ և մեծ բլայնդ։ Մեծ բլայնդը խաղասեղանին արվող մինիմալ մասնակցության վճարն է, իսկ փոքր բլայնդը, սովորաբար, երկու անգամ փոքր է մեծ բլայնդից։ Խաղի սկզբում ընտրվում է խաղավար՝ նրան տալով համապատասխան խաղավարի կոճակ (dealer button)

Ամեն շրջանի սկզբում դիլերի կոճակը ժամացույցի սլաքի ուղղությամբ տեղափոխվում է հաջորդականությամբ սեղանի շուրջ, ինչի արդյունքում բլայնդ կատարող Խաղացողները փոխվում են։ Յուրաքանչյուր խաղի կամ պարտիայի սկզբում խաղավարից ձախ գտնվող առաջին Խաղացողը կատարում է փոքր բլայնդ, և հաջորդ Խաղացողը կատարում է մեծ բլայնդ։ Երկու Խաղացող ներառող խաղերում (heads-up) խաղավարը կատարում է փոքր բլայնդը, և նրա մրցակիցը կատարում է մեծ բլայնդը։

Եթե Խաղացողը իրական գումարով խաղի ժամանակ բաց է թողել բլայնդերը խաղը ժամանակավոր լքելու պատճառով, ապա նա պետք է կատարի բաց թողնված բլայնդերը՝ խաղին նորից միանալու համար։ Խաղին միանալիս, նախքան խաղին կարողանալ մասնակցելը, Խաղացողը պետք է կատարի մեծ բլայնդը, որպեսզի կարողանա մասնակցել խաղին: Նա կարող է կատարել բլայնդը հերթական հնարավուրության դեպքում կամ սպասել մինչև մեծ բլայնդ լինելը։

Խաղաթղթերի համադրություններ. Դասակարգումը

Այս տեսակի խաղաթղթերի կապոցն ընդգրկում է 36 խաղաթուղթ․ կան 4 երանգներ և յուրաքանչյուր երանգ ունի նիշերի հետևյալ հաջորդականությունը՝ A-K-Q և այսպես մինչև 6-ը։ Տուզը, կարող է օգտագործվել որպես 5 (հինգ)։ 4 երանգները հետևյալն են՝ ♠ (ագռավ) ♣ (խաչ) ♦(աղյուս) ♥ (սիրտ)։

Պոկերի բազմաթիվ խաղեր ներառում են 7 խաղաթուղթ, որոնցից որոշներն ընդհանուր են, և բոլոր Խաղացողները կարող են օգտագործել՝ լավագույն 5 քարտից կազմված խաղաթղթերի համադրությունը ստանալու համար։ Հաղթանակը կախված է խաղաթղթերի համադրությունից, և դասակարգումն արվում է՝ ըստ ամենաբարձր համադրության։
Տեխաս Հոլդեմում 6+ -ում դասակարգումն այսպիսին է՝
Հերթականությունը՝ ուժեղից թույլ

Ստանդարտ խաղաթղթերի կապոցն ընդգրկում է 52 խաղաթուղթ․ կան 4 երանգներ և յուրաքանչյուր երանգ ունի նիշերի հետևյալ հաջորդականությունը՝ A-K-Q և այսպես մինչև 2-ը։ Տուզը, կարող է օգտագործվել որպես 1 (մեկ)։ 4 երանգները հետևյալն են՝ ♠ (ագռավ) ♣ (խաչ) ♦(աղյուս) ♥ (սիրտ)։

Պոկերի բազմաթիվ խաղեր ներառում են 7 խաղաթուղթ, որոնցից որոշներն ընդհանուր են, և բոլոր Խաղացողները կարող են օգտագործել՝ լավագույն 5 քարտից կազմված խաղաթղթերի համադրությունը ստանալու համար։ Հաղթանակը կախված է խաղաթղթերի համադրությունից, և դասակարգումն արվում է՝ ըստ ամենաբարձր համադրության։

Տեխաս Հոլդեմում 6+-ում դասակարգումն այսպիսին է՝
Հերթականությունը՝ ուժեղից թույլ

 

​ ​ ​ ​
Ռոյալ ֆլեշ․ Սթրեյթ ֆլեշ․
Ռոյալ ֆլեշը բացարձակ հաղթող է և չի կարող գերազանցվել։ Այն կազմված է նույն երանգի A-K-Q-J-10 խաղաթղթերի համադրությունից։ Միևնույն երանգի հինգ իրար հաջորդող խաղաթղթեր։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր նիշերից կազմված համադրությունը։
​ ​ ​ ​
Չորս նույնատիպ խաղաթղթեր Ֆուլհաուս․
Չորս միևնույն նիշն ունեցող խաղաթղթերի համադրություն, ինչպես օրինակ չորս J, որը ներառում է նաև մեկ «կիկեր» (5-րդ խաղաթուղթը)։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր կիկեր ունեցող համադրությունը։ Ֆուլհաուսը կազմված է երեք նույնատիպ խաղաթղթերից (սեթ), և մեկ զույգից (2 նույնատիպ խաղաքարտ)։ Այն դեպքում, երբ երկու Խաղացողների մոտ առկա է Ֆուլհաուս, հաղթում է նա, ում եռյակն ամենաբարձրն է։
​ ​ ​ ​
Ֆլեշ․ Սթրեյթ․
Միևնույն երանգի հինգ խաղաթուղթ, որոնք չունեն որոշակի հաջորդականություն։ Հաղթում է ամենաբարձր նիշն ունեցող Խաղացողը։ Հինգ տարբեր երանգի իրար հաջորդող խաղաթղթեր, հաղթում է ամենաբարձր նիշն ունեցող Խաղացողը։
​ ​ ​ ​
Երեք նույնատիպ խաղաթղթեր Երկու զույգ խաղաթղթեր․
Նույն նիշն ունեցող երեք խաղաթղթերի համադրություն, և երկու լրացուցիչ կիկեր ։ Եթե երկու Խաղացող ունեն երեք խաղաթղթերի համադրություն, ապա հաղթում է ամենամեծ եռյակն ունեցող Խաղացողը: Երկու զույգ նույնատիպ խաղաթղթեր և մեկ կիկեր։ Եթե երկու Խաղացող ունեն երկու զույգ նույնատիպ խաղաթղթեր, ապա հաղթում է ամենաբարձր «կիկեր»-ն ունեցող Խաղացողը:
​ ​ ​ ​
Զույգ քարտերի համադրություն․ Հայքարտ․
Նույն նիշն ունեցող զույգ քարտեր, և երեք կիկեր։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենաբարձր նիշերից կազմված համադրությունը, կամ, անհրաժեշտության դեպքում, նաև ամենաբարձր հերթական (երկրորդ, երրորդ) կիկեր ունեցող Խաղացողը։ Խաղաթղթերի շարք, որը չի դասվում վերոնշյալ կատեգորիաներից ոչ մեկին։ Խաղաթղթերի նույնատիպ համադրության դեպքում հաղթող է համարվում ամենամեծ խաղաթուղթն ունեցող Խաղացողը, ինչպես օրինակ՝ տուզը։

 

Չինական պոկեր

Չինական բաց պոկեր (Open Face Chinese Poker)

Խաղացողներ և խաղաթղթեր

Խաղին կարող են մասնակցել 2, 3 կամ 4 խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է խաղա իր համար։ Ստանդարտ խաղի ժամանակ օգտագործվում է 52 խաղաթուղթ։ Դրանք բաժանվում են և խաղը ընթանում է ժամացույցի սլաքին համապատասխան: Խաղը սկսելուց առաջ պետք է համաձայնության գալ մեկ միավորի արժեքի վերաբերյալ:

Խաղաթղթերի դասավորվածությունը

 

Խաղի նպատակն այն է, որ յուրաքանչյուր Խաղացող ընթացքում ընդհանուր 13 խաղաթղթերից պետք է կարողանա իր ձեռքում ունենալ 5 խաղաթղթերի լավագույն բեք հենդ (ներքևի ձեռք), 5 խաղաթղթերի միդլ հենդ (միջին ձեռք) և 3 խաղաթղթերի ֆրոնթ հենդ (առջևի ձեռք)։ Որպեսզի ձեռքերը վավերական լինեն, բեք հենդը պետք է միդլ հենդից լինի ավելի լավը կամ հավասար լինի դրան, իսկ միդլ հենդը պետք է ֆրոնթ հենդից ավելի լավ կոմբինացիա լինի։

 

Եթե նշված պայմաններով չի ընթանում խաղը, ապա Խաղացողի ձեռքը հայտարարվում է չեղյալ և չի կարող միավորներ վաստակել։

Ստանդարտ պոկերի դասակարգումը մեծ խաղաթղթից մինչև փոքր հետևյալն է՝

Ռոյալ ֆլեշ, սթրեյթ ֆլեշ, քառե, ֆուլ հաուս, ֆլեշ, սթրեյթ, եռյակ, երկու զույգ, մեկ զույգ, բարձր քարտ։ Հատուկ խաղաթղթեր չկան։

 

Քանի որ ֆրոնթ հենդը բաղկացած է 3 խաղաթղթերից, հնարավոր են ձեռքերի երեք տեսակներ՝ եռյակ, մեկ զույգ, բարձր քարտ։ Երեք հաջորդական խաղաթղթերով ֆրոնթ հենդը կամ նույն երանգի երեք խաղաթղթերը արժեք չունեն։ Ֆրոնթ հենդում ստրիտերը կամ ֆլեշերը հաշվի մեջ չեն։

 

Ինչպե՞ս խաղալ

Խաղացողներից մեկը, ով ընտրված է որպես խաղավար/դիլլեր, մնացած Խաղացողներից յուրաքանչյուրին միաժամանակ բաժանում է 5-ական խաղաթուղթ, որոնք փակ են։ Խաղավարից/դիլլերից ձախ նստած Խաղացողը բացում է իր 5 խաղաթղթերը՝ որոշելով դրանցից յուրաքանչյուրի տեղադրման դ

աշտը՝ ֆրոնթ, միդլ կամ բեք։ Նույնը հաջորդաբար կատարում են նաև մնացած Խաղացողները և խաղավար/դիլլերը։


 

Երբ բոլոր Խաղացողները բացում են իրենց 5 խաղաթղթերը, խաղը ժամի սլաքի ուղղությամբ շարունակում է դիլլերից ձախ նստած Խաղացողը։

 

 

Յուրաքանչյուր Խաղացող ընդհանուր խաղաթղթերից վերցնում է ամենավերևինը՝ ավելացնելով իր առջև եղած երեք ձեռքերից մեկին։ Խաղի ժամանակ խաղաթղթերը չեն կարող տեղափոխվել դաշտից դաշտ, և երբ ձեռքը ամբողջական է (5 բեքում և միդլում և 3 ֆրոնթում), ուրիշ խաղաթուղթ չի կարող դրան այլևս ավելանալ։ Երբ Խաղացողներից յուրաքանչյուրն ունի 13-ական խաղաթղթեր, դրանք համեմատվում են և գնահատվում (միավորների հաշվում)։ Ամեն ձեռքից հետո խաղաթղթերի բաշխումը ընթանում է ձախ ուղղությամբ։

 

 

Միավորների հաշվում

Խաղացողների ամեն զույգը համեմատում է համապատասխան ձեռքերը։

·         Խաղացողները միավորներ են կուտակում ամեն այն ձեռքի համար, որով հաղթում են հակառակորդի համապատասխան ձեռքին։

 

·         Այն Խաղացողը, ով կարողանում է 3 ձեռք հաղթել, ստանում է 3 միավորի հավելյալ բոնուս։

·         Միավորներ տրամադրվում են նաև մեծ խաղաքաթղթեր ունենալու համար, ի դեպ նույն կոմբինացիաները տարբեր ձեռքերում ունեն տարբեր արժեք։ Ի տարբերություն ստանդարտ չինական պոկերի՝ մեծ խաղաթղթերը հաշվում են համեմատվող երկու Խաղացողների համար էլ։

 

·         Այն Խաղացողը, ով ունի ավելի քիչ միավորներ, տարբերությունը վճարում է այն Խաղացողին, ում միավորներն առավել են։

·         Այն Խաղացողը, ով ցանկացած ձեռքում պարտվել է (foul), միավոր չի ստանում։ Բացի այն, որ Խաղացողը ֆոլ ձեռքի համար վճարում է 6 միավոր, նա նաև վճարում է բոնուսային ձեռքի արժեքը, որը կարող է ունենա մրցակիցը։

 

·         Եթե համեմատվող Խաղացողներից երկուսն էլ ֆոլ են, ապա նրանցից ոչ ոք միավոր չի ստանում:

Հարկ է հիշել, որ ի տարբերություն Չինական պոկերի՝ Չինական Բաց պոկերում եթե վերջին մի քանի խաղաթղթերը այն չեն ինչ Խաղացողը կցանկանար ունենալ, նա հեշտությամբ կարող է հայտնվել այպիսի իրավիճակում, որտեղ ֆոլը անխուսափելի է

Միավորների ստանդարտ համակարգը հետևյալն է.

·         Միավորներ հաղթած ձեռքերի, ֆոլերի և սկուպերի համար.

·         Ամեն ձեռքը հաղթելու համար- 1 միավոր,

·         Երեք ձեռքերը հաղթելու բոնուս (սկուպ) – 3 միավոր,

·         Հակառակորդի ֆոլ – 6 միավոր:

Հարկ է հիշել, որ Չինական պոկերում ամեն ձեռքի համար վաստակում են 1 միավոր գումարած 3 միավոր սվիպի համար, որն անվանում են 1-6 հաշիվ։ Կամ ամեն ձեռքի համար 1 միավոր գումարած ևս 1-ը հաղթանակի համար, որն էլ անվանում են 2-4 հաշիվ։ Ինչպես վերևում ներկայացվում էր, Չինական բաց պոկերում խաղում են 1-6 հաշվով։

Մեծ խաղաթղթերի համար տրվող միավորներ

Բեք հենդԲոնուսՄիդլ հենդԲոնուսՖրոնթ հենդԲոնուս
--Եռյակ+2 +1
Սթրեյթ+2Սթրեյթ+4 +2
Ֆլեշ+4Ֆլեշ+8 +3
Ֆուլ հաուս+6Ֆուլ հաուս+12 +4
Քառե+10Քառե+20 +5
Սթրեյթ ֆլեշ+15Սթրեյթ ֆլեշ+30 +6
Ռոյալ ֆլեշ+25Ռոյալ ֆլեշ+50 +7
-- +8
-- +9
-- +10
-- +11
-- +12
-- +13
-- +14
-- +15
-- +16
-- +17
-- +18
-- +19
-- +20
-- +21
-- +22

 

Ֆենտեզիլենդ (Fantasyland)

Fantasyland-ը խաղի տարբերակ է, որին կարող է մասնակցել այն Խաղացողը ով ֆրոնթ հենդում կհավաքի 2 թագուհի կամ ավելի բարձր ձեռք և չի վառվի։ Fantasyland մտնելուց հետո Խաղացողը մյուս բաժանման ժամանակ անմիջապես ստանում է իր բոլոր խաղաթղթերը (13 խաղաթուղթ) փակ վիճակում: Երբ բոլոր մնացած Խաղացողները կլրացնեն իրենց խաղադաշտը, Fantasyland-ում գտնվող Խաղացողը կբացի իր խաղաթղթերը և կկատարվի միավոների հաշվարկ:

Fantasyland-ի ժամանակ խաղավար/դիլերը մնում է անփափոխ։

 

Խաղացողը կարող է կրկնել Fantasyland-ը, եթե Fantasyland-ում գտնվելիս բեք հենդում հավաքում է քառե և բարձր, կամ միդլ հենդում ֆուլ հաուս և բարձր, կամ եռյակ ֆրոնթ հենդում:

 

Բեք հենդՄնում է FL-ում?Միդլ հենդՄնում է FL-ում?Ֆրոնթ հենդՄնում է FL-ում?
--Ֆուլ հաուսYES YES
ՔառեYESՔառեYES YES
Սթրեյթ ֆլեշYESՍթրեյթ ֆլեշYES YES
Ռոյալ ֆլեշYESՌոյալ ֆլեշYES YES
-- YES
-- YES
-- YES
-- YES
-- YES
-- YES
-- YES
-- YES
-- YES

 

 

Ուշադրություն` Արքայախնձոր խաղատեսակում Ֆենթեզիլենդը կրկնվում է համաձայն այս աղյուսակի, բացառությամբ նրա, որ մեջտեղի շարքում պետք է լինի Քառե կամ ավելիբարձ կոմբինացիաներ:

 

Արքայախնձոր

 

Սա համեմատաբար նոր տարբերակ է, որը նախատեսված է ամենաշատը 3 Խաղացողների համար։  Այս խաղատեսակը տարբերվում է Դասական Բաց Չինական պոկերից նրանով, որ առաջին 5 խաղաթուղթը ստանալուց հետո, բաժանման մյուս փուլերում Խաղացողը ստանում է 3 խաղաթուղթ, որոնցից միայն 2-ը կարող է օգտագործել և մեկը պետք է դեն նետի:

 

Արքայախնձոր-ում Fantasyland մտնելիս Խաղացողը ստանում է 14 խաղաթուղթ, որոնցից կարող է օգտագործել 13-ը և մեկը պետք է դեն նետի:

 

Տուրբո

 

Բաց Չինական Պոկերի Տուրբո տարբերակը նախորդներից տարբերվում է նրանով, որ այստեղ առաջին 5 խաղաթղթերից հետո, Խաղացողը բաժանման մյուս փուլի ընթացքում կստանա 4-ական խաղաթուղթ և այդպիսով 3 փուլով կլռանան Խաղացողի 13 խաղաթղթերը:

 

Մրցաշարեր

 

Այս պահին հասանելի է 1 տեսակի մրցաշար՝ Օլիմպիական մրցաշարեր Ռե-բայ անելու հնարավորությամբ: Նման մրցաշարերում Խաղացողները խաղում են մեկը մեկի դիմաց և հաղթողը անցնում է մյուս փուլ: Ամեն փուլում Խաղացող կխաղա զույգ (նախապես որոշված) քանակությամբ ձեռքեր և հաղթողը կանցնի մյուս փուլ: Ոչ ոքի դեպքում ձեռքերի քանակը կարող է ավելանալ:

 

Sit & Go մրցաշարեր

Այս մրցաշարերի տեսակը խաղացվում է նույն սկզբունքով, ուղակի նախորդ տարբերակի մրցաշարերը խաղացվում են ֆիքսված ժամին և Խաղացողների չֆիքսված թվով: Sit & Go մրցաշարերը մեկնարկում այն ժամանակ, երբ հավաքվում նշված Խաղացողների քանակը:

Վիդեո պոկեր

Կազմակերպիչն ունի այս խաղի մի քանի տարբերակներ, բոլոր վիդեո պոկեր խաղերը գործում են նույն հիմնական սկզբունքներով՝ ստանդարտ «սեղանի» պոկերի ձեռքեր են գործածվում։ Խաղացողին բաժանում են հինգ մեկնարկային խաղաթղթեր։ Խաղացողը կարող է ընտրել պահել կամ մերժել իր ունեցած խաղաթղթերից ցանկացածը կամ բոլորը։ Բոլոր այն խաղաթղթերը, որոնք Խաղացողը նախընտրում է մերժել, կփոխարինվեն պատահականության սկզբունքով։ Եթե Խաղացողի ձեռքը հիմա համապատասխանում է խաղացող պոկերային ձեռքերից որևէ մեկին, Խաղացողը շահում է համապատասխան գումար։

 

Ռոյալ ֆլաշ

 

«Սթրեյթ» տասից մինչև մեկնոց (տուզ)՝ նույն երանգի բոլոր հինգ խաղաթղթերով։ Պոկերում բոլոր երանգները հավասար են գնահատվում։

 

Սթրեյթ ֆլաշ

 

Ցանկացած սթրեյթ նույն երանգի բոլոր հինգ խաղաթղթերով։

 

Քառե

 

Նույն կարգի չորս խաղաթղթերից յուրաքանչյուրը։ Եթե երկու խաղացողները կիսում են նույն  քառեն /սեղանի վրա/ ավելի մեծ հինգերորդ խաղաթուղթն է որոշում, թե ով է հաղթում։

 

Ֆուլ Հաուս

 

Նույն տարակարգի երեք խաղաթղթերից ցանկացածը՝ նույն տարակարգի երկու խաղաթղթերից ցանկացածի հետ։

 

Ֆլաշ

Նույն երանգի ցանկացած հինգ խաղաթուղթ  ( ոչ հաջորդական): Հինգից ամենաբարձր խաղաթուղթը որոշում է ֆլաշի  կարգը։

 

Սթրեյթ

Ցանկացած հաջորդական խաղաթղթեր տարբեր կարգերից: Մեկնոցները կարող են հաշվվել որպես բարձր կամ ցածր խաղաթուղթ։

Սեթ

Նույն տարակարգի ցանկացած երեք խաղաթղթեր։

Երկու զույգ

 

Նույն տարակարգի ցանկացած երկու խաղաթուղթ՝ նույն տարակարգի երկու այլ խաղաթղթերի հետ միասին։

 

Մեկ զույգ

Նույն կարգի ցանկացած երկու խաղաթուղթ։

Բարձր խաղաթուղթ

Ցանկացած ձեռք՝ ոչ վերոնշյալ ձեռքերի շարքում

Վիդեո պոկերի երեք տարբերակներ

Զինվոր (Վալետ) կամ ավելի լավ

 

Այս տարբերակում խաղացողը պետք է ունենա առնվազն մեկ զույգ զինվոր՝ որպեսզի վճարվի։ Ավելի ստորադաս արժեքով ցանկացած ձեռք անարժեք է, մինչ ավելի բարձր արժեքով ցանկացած ձեռքը վճարում է ՝ նախապես որոշված վճարման սանդղակով:

 

Ներկայացնում ենք «Զինվոր կամ ավելի Լավ» խաղի ընդունված վճարումները:

 

Ռոյալ ֆլաշ - 250x (4000x կամ ավելի բոնուսներով՝ առավելագույն կրեդիտներով մասնակցության վճար կատարելիս)

 

Սթրեյթ ֆլաշ - 50x

Քառե - 25x

Ֆուլ հաուս - 6x to 9x

Ֆլաշ - 5x or 6x

Սթրեյթ - 4x

Սեթ - 3x

Երկու զույգ - 2x

Մի զույգ զինվոր (վալետ) կամ ավելի լավ - 1x

 

Վճարվելիս Խաղացողը կարող է վճարվել միայն ամենաբարձր կարգի ձեռքի արժեքի բարձրագույն նիշի համար։

 

Joker's Wild

 

Joker's Wild-ը «Զինվոր կամ ավելի լավ» և «Wild երկուսներ» խաղերի միջև է։ Այս խաղը խաղում են 53 խաղաթղթերով կապուկներով (ստանդարտ 52 խաղաթղթերով կապուկ գումարած մեկ ջոքեր): Ջոքերը կարող է գործածվել ցանկացած կարգի կամ նիշի փոխարեն։ Joker's Wild-ի համար վճարման սանդղակը հետևյալն է.

 

Ռոյալ ֆլաշ (առանց ջոքերի) - 250x (4000x կամ ավելին բոնուսներով առավելագույն մասնակցության վճարի դեպքում)

 

Նույն կարգիի Հինգ խաղաթուղթ - 200x

Ռոյալ ֆլաշ (ջոքերով) - 100x

Սթրեյթ ֆլաշ - 40x or 50x

Քառե  - 15x to 20x

Ֆուլ հաուս - 5x to 8x

Ֆլաշ - 5x

Սթրեյթ - 3x

Սթրեյթ - 2x

Երկու զույգ - 1x

Մեկ զույգ թագավոր կամ ավելի լավ - 1x

 

 

Wild երկուսներ

 

Wild երկուսներ խաղալիս՝ բոլոր երկուսները  կապուկում վայրի են, ու կարող են փոխարինվել ցանկացած կարգով ու երանգով: Քանի որ սա շատ հեշտացնում է մեծ ձեռքեր ստանալը՝ վճարումների սանդղակները նվազում են:

 

Ռոյալ ֆլաշ (ոչ մի վայրի խաղաթուղթ) - 250x (4000x և ավելին բոնուսներով, երբ առավելագույն մասնակցության վճար է դրվում)

Չորս երկուս - 200x

Ռոյալ ֆլաշ (վայրի խաղաթղթերով) - 20x or 25x

Որևէ նույն տեսակի հինգ խաղաթուղթ - 12x to 16x

Սթրեյթ ֆլաշ - 8x to 10x

Քառե  - 4x or 5x

Ֆուլ հաուս - 3x or 4x

Ֆլաշ - 2x or 3x

Սթրեյթ - 2x

Սեթ - 1x

 

Սահմանափակումներ

Ակնհայտ և տեխնիկական սխալներ

Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարել այն մասնակցության վճարները, որոնք կատարվել են ակնհայտ սխալ իրավիճակում։ Խաղացողի հատուկ խաղային հաշվում տեղի ունեցած փոփոխությունների մասին Խաղացողին կտեղեկացվի։

Եթե տեխնիկական պատճառներով Խաղացողի մասնակցության վճարները ապահովված չեն եղել հատուկ խաղային հաշվի վրա բավարար քանակության միջոցներով, նման մասնակցության վճարները չեղյալ են հայտարարվում։

Խաղացողի հատուկ խաղային հաշվին միջոցների սխալ փոխանցման դեպքում վերջինս պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կազմակերպիչին թույլ տրված սխալի մասին։

Հավաստիացումներ

Խաղացողը հավաստում է, որ իր կողմից գրանցման փուլում տրամադրված տեղեկատվությունը, անձը հաստատող փաստաթուղթը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև անձնական տվյալների փոփոխությունները ներառված են Կազմակերպչի կայքի «Իմ Էջը» հատվածում: Նշված պահանջի չկատարման դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու վերջինիս կողմից կատարված մասնակցության վճարները և սառեցնելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Մասնակցության վճարների սահմանափակումներ

Մասնակցության վճարների շահումները Կազմակերպիչը վճարում է միայն այն սահմաններում, որոնք նշված են սույն կանոնակարգի 1․8 կետում։ Եթե Խաղացողը կատարել է մասնակցության վճար, որով շահումը գերազանցում է սույն կանոնակարգի 1,8 կետում սահմանված թույլատրելի առավելագույն շեմը, Կազմակերպիչը չի վճարում շահումի առավելագույն փաչը գերազանցող մասի գումարը։

Հաճախորդի տվյալների գաղտնիություն

4.4.1 Եթե Խաղացողը կասկած ունի, որ իր մուտքանունը և/կամ գաղտնաբառը հայտնի են դարձել երրորդ անձանց, ապա նա պարտավոր է Կազմակերպչին անհապաղ ուղարկել պահանջ իր հատուկ խաղային հաշիվը ժամանակավոր արգելափակելու /սառեցնելու/ մասին։ Խաղացողի հատուկ խաղային հաշիվը ապասառեցվում է միայն այն դեպքում, երբ Խաղացողը անձամբ ներկայանում է Կազմակերպչի քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 20 հասցեով գտնվող գրասենյակ և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (մարզի բնակիչնեչը կարող են իրենց անձնական էջում գրանցված էլեկտրոնային փոստից Կազմակերպչին ուղարկել անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային (սքան) տարբերակը):

 

Պայմանավորված խաղ

Եթե Կազմակերպիչը ունի բավարար հիմքեր կասկածելու Խաղացողների խաղը պայմանավորված լունելու հանգամանքում, ապա Կազմակերպիչը իրավունք ունի դադարեցնել մասնակցության վճարների շահումների վճարումները և կատարել կատարված մասնակցության վճարների հետ վճարում Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին։ Նշված կասկածներ կարող են լինել մեկ կամ բոլոր հնարավոր մեթոդներով կատարված մասնակցության վճարների չափերի, քանակների և բնույթների մասին տվյալներ:

Գրանցում

Գրանցումը և մասնակցության վճարների կատարումը թույլատրված է բացառապես այն 21 (քսանմեկ) տարին լրացած անձանց համար:

Միայն Խաղացողները կարող են օգտվել Կազմակերպչի բոնուսային ծրագրերից։

Կազմակերպիչը պարտավոր է Խաղացողից պահանջել հավաստել իր տարիքը` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Գրանցման ժամանակ Կազմակերպչին Խաղացողի կողմից ներկայացված ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և ամբողջական։ Մասնավորապես, կրեդիտային/դեբետային քարտի գործածման դեպքում՝ քարտի սեփականատիրոջ անուն, ազգանունը պետք է համընկնեն Կազմակերչի կայքում Խաղացողի կողմից գրանցման ժամանակ նշված անվան ու ազգանվան հետ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավուն ունի սառեցնելու/արգելափակելու Խաղացողի հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Խաղացողի հատուկ խաղային հաշիվը և չվճարել շահումը (ներկայացված վճարման պահանջները), եթե վերջինս գրանցման ժամանակ նշել է և/կամ Կազմակերպչի պահանջով ներկայացրել է կեղծ տվյալներ, փաստաթղթեր։ Կազմակերպիչը իրավունք ունի Խաղաղողից պահանջել, իսկ Խաղացողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հասցեի և հեռախոսահամարի տվյալների իսկության ապացույցներ։

Յուրաքանչյուր օգտատեր/Խաղացող կարող է ունենալ միայն մեկ հատուկ խաղային հաշիվ։ Խաղացողները չեն կարող կրկնակի գրանցվել նոր անունով կամ նոր էլ․ փոստով հատուկ խաղային հաշիվ։ Նշված դրույթի խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել Խաղացողի բոլոր մասնակցության վճարները։

Խաղացողն իրավունք չունի երրորդ անձանց օգտագործման փոխանցել իր հատուկ խաղային հաշիվը։

Կազմակերպիչը իրավունք է վերապահում օգտատիրոջը ընտրել մուտքանվան և գաղտնաբառի սեփական համադրություն։ Խաղացողը պարտավոր է մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկությունը պահել գաղտնի։ Եթե Խաղացողը ունի կասկածներ, որ երրորդ անձանց հայտնի է դարձել մուտքանվան և գաղտնաբառի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա Խաղացողը պարտավոր է անհապաղ փոխեք այն` Կազմակերպչի կայքում։ Եթե Խաղացողը մոռացել մուտքանունը և/կամ գաղտնաբառը, ապա վերջինս հարցում է ուղարկում Կազմակերպչի աջակցության ծառայություն, որը Խաղացողին կտրամադրի նոր մուտքանուն/գաղտնաբառ։

Խաղացողը հաստատում է, որ բջջային հեռախոսով մասնակցության վճարներ կատարելու դեպքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Խաղացողի բջջային հեռախոսի տվյալների կորուստի, ինչպես նաև բջջային օպերատորի որևէ միջնորդավճարի համար։

Գումարի փոխանցումը հատուկ խաղային հաշվին

Եթե սխալմամբ Խաղացողի հատուկ խաղային հաշվին փոխանցվել է գումար, ապա վերջինս անհապաղ պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կազմակերպչին։ Խաղացողի ցանկացած շահում, որն առաջացել է սխալմամբ փոխանցված գումարով կատարված մասնակցության վճարի հաշվին, Կազմակերպչի կողմից հայտարարվում է չեղյալ։ Նշված մասնակցության վճարը ենթակա է հետ վճարման անկախ այն հանգամանքից, թե երբ է այն հայտնաբերվել։

Եթե Խաղացողի հատուկ խաղային հաշվի համալրումներն արվել են մասնակցության վճարներ կատարելու նպատակից բացի որևէ այլ նպատակով՝ Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարելու Խաղացողի հատուկ խաղային հաշվի ցանկացած համալրում և վերջինից գանձել հատուկ խաղային հաշվի համալրման հետ կապված կատարած բոլոր ծախսերը։

Եթե խաղացողի հատուկ խաղային հաշվի մնացորդը գերազանցում է նրա մասնակցության վճարների գումարը, հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջի ներկայացման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողից գանձել բոլոր այն ծախսերը, որոնք վերջինս կատարել է հատուկ խաղային հաշվի համալրման և հատուկ խաղային հաշվից գումարի վճարման գործարնքների համար։

Վճարումներ

Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարման պահանջը կատարվում է այն ներկայացնելու պահից 72 ժամվա ընթացքում։

Մինչ Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումարի վճարում կատարելը՝ Կազմակերպիչը ստուգում է Խաղացողի տվյալների համապատասխանությունը։ Եթե հայտնաբերվում են որևէ տարբերություն Խաղացողի փաստացի և ներկայացված տվյալների միջև՝ Կազմակերպիչն իրավունք ունի կատարել հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ Խաղացողի բոլոր մասնակցության վճարներով և մերժել վերջինիս շահումների վճարումը։

Եթե պարզվի, որ Խաղացողը Կազմակերպչի կայքում ունի մի քանի հատուկ խաղային հաշիվ, ապա վերջինս իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները և մերժել բոլոր շահումների վճարումները:

Հատուկ խաղային հաշվից գումար կանխիկացնելու դեպքում Խաղացողը պարտավոր է համակարգում մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի ճիշտ տվյալներ, հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի մերժելու կանխիկ գումարի վճարումը։

Խաղացողի հատուկ խաղային հաշվից կանխիկ վճարումները տրվում են միայն անձամբ Խաղացողին կամ վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված անձին։

Խաղացողը, մինչև իր հատուկ խաղային հաշվից առաջին անգամ գումարի վճարման պահանջ Կազմակերպչին ներկայացնելը, պարտավոր է խաղարկել իր հատուկ խաղային հաշվին առկա 100% գումարից միջինացված 1.3 գործակցից ոչ պակասի չափով գումար. Օրինակ՝ Խաղացողը հատուկ խաղային հաշվեհամարը համալրում է 1000 դրամով, առաջին մասնակցության վճարը կատարում է՝ 100 դրամ 1.1-ով, երկրորդ մասնակցության վճարը՝ 200 դրամ 1.2-ով, իսկ երրորդ մասնակցության վճարը 700 դրամ 1.5 և միջինացված գործակիցը կլինի (1.1*100+200*1.2+700*1.5)/1000=1.4:

Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել ցանկացած բոնուս, ջեքփոտ և/կամ շահումի վճարում, եթե Կազմակերպչի համոզմամբ այն Խաղացողի կողմից ստացված կլինի համակարգի անազնիվ օգտագործման միջոցով։ Այս դեպքում Կազմակերպիչը սառեցնում է Խաղացողի հատուկ խաղային հաշիվը, իսկ դրական դրամական միջոցների առկայության դեպքում, կատարում է հետ վճարում այն վճարման միջոցին, որի միջոցով Խաղացողը կատարել է հատուկ խաղային հաշվի համալրում:

Եթե Խաղացողը կկատարի մասնակցության վճարներ, որոնք շահույթ ստանալու նվազագույն հնարավորություն են տալիս՝ միայն նպատակ ունենալով ավելացնել իր մասնակցության վճարների չափը՝ հաղթելու/պարտվելու նվազագույն հնարավորությամբ, ապա այն կդիտարկվի որպես անազնիվ խաղ, բոլոր շահումների վճարումները չեղյալ կհայտարարվել Կազմակերպչի կողմից և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։ Օրինակ` ռուլետի սև և սպիտակ դաշտերի վրա միաժամանակ մասնակցության վճար կատարելը կամ սեղանի մեծ մասը ծածկելը։ Սա այս մեթոդի միակ դեպքը չէ։ Հաղթելու նվազագույն հնարավորությամբ կատարված ցանկացած մասնակցության վճար Կազմակերպչի կողմից չեղյալ կհայտարարվի և կկատարվի հետ վճարում Խաղացողի հատուկ խաղային հաշվին։

Հատուկ խաղային հաշվի հետ կապված գործարքներ

Հատուկ խաղային հաշվի համալրում

Խաղացողը իր հատուկ խաղային հաշիվը կարող է համալրել` իր այլ բանկերում կամ վճարման համակարգերում ունեցած հաշիվներից: Փոխանցումներ իրականացնող ընկերությունների ցանկը նշված է Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում:

 

Կանխիկ գումար Խաղացողը կարող է մուտքագրել իր հատուկ խաղային հաշվին Կազմակերչի կայքի «Լիցքավորում» բաժնում նշված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ ընկերության փոստային բաժանմունքներում: Կանխիկ գումար հատուկ խաղային հաշվին մուտքագրելիս Խաղացողը պարտավոր է ներկայացնել իր հատուկ խաղային հաշիվը՝ ID-ն:

 

Շահումների վճարում.

Կազմակերպիչը Խաղացողի բոլոր շահումուները, մասնակցության վճարների հետ վճարները փոխանցում է միայն Խաղացողի հատուկ խաղային հաշվին՝ անմիջապես:

 

Կազմակերպիչը Կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ, կատարել վերահաշվարկ և գանձել սույն կետում նշված գումարները:

 

Հատուկ խաղային հաշվից փոխանցում, կանխիկացում.

Հատուկ խաղային հաշվից գումար փոխանցում կատարելու համար Խաղացողը պարտավոր է համակարգի միջոցով ուղարկել պատվեր իր հատուկ խաղային հաշվի «Վճարում» բաժնից՝ նշելով վճարման եղանակը և գումարի չափը: Խաղացողի պատվերում նշված գումարը չի կարող գերազանցել իր հատուկ խաղային հաշվի այդ պահի դրությամբ մնացորդը: Խաղացողը հատուկ խաղային հաշվում առկա գումարը կարող է փոխանցել իր այլ բանկերում և/կամ վճարման համակերգերում ունեցած իր հաշվի համարին: Հատուկ խաղային հաշվից կանխիկ գումարի ստացման դեպքում Խաղացողը պատվերում նշված գումարը կարող է ստանալ Կազմակերպչի կայքի Վճարում բաժնում նշված §Հայփոստ¦ ՓԲԸ-ի գրասենյակների միջոցով՝ նույն կամ հարցման հաջորդ օրը: Խաղացողի գումար ստանալու պատվերը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: Եթե Խաղացողը նշված ժանկետը լրանալուց հետո չի ստանում պատվերում նշված գումարը, ապա Խաղացողի հարցումը Կազմակերպչի կողմից կհայտարարվի չեղյալ, իսկ պատվիրված գումարը հետ կփոխանցվի Խաղացողի հատուկ խաղային հաշվին: Խաղացողի հատուկ խաղային հաշվից գումար վճարելու դեպքում լրացուցիչ ծախսեր Խաղացողի համար չի նախատեսում՝ բացառությամբ Կանոնակարգով սահմանված դեպքերի: Խաղացողը գումար ստանալու համար պարտավոր է ներկայացնել Կազմակերպչի կայքում գրանցման ժամանակ ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ցանկացած ֆինանսական գործարքների անցկացման ժամանակ պարտադիր է, որ դեբետային/կրեդիտային քարտի կամ բանկային հաշվետիրոջ կամ վճարման համակարգի հաշվետիրոջ անունն ու ազգանունը ճշգրտությամբ համընկնի Կազմակերպչի կայքում գրանցմված Խաղացողի հատուկ խաղային հաշվետիրոջ անվանը և ազգանվանը։ Հակառակ դեպքում Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ հայտարարելու բոլոր շահումները, այդ թվում հետ վճարել բոլոր այն մասնակցության վճարների մասով, որոնք կատարվել են ուրիշի հատուկ խաղային հաշիվը կամ վարկային/դեբետային քարտն օգտագործելով։

 

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

1.      Կանոնակարգն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պահից:

2.      Կազմակերպչի կողմից Կանոնակարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:

3.      Կազմակերպչի կայքը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը։