)
Այլ
Արդյո՞ք կձերբակալվի Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը

Արդյո՞ք կձերբակալվի Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը

Ղրղզստանի խորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 
 

Աթամբաևին մեղադրում են Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքների ապօրինի վերափոխման, կեղծ բժշկական փաստաթղթերով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ: 
 
 
Գլխավոր դատախազությունը մասամբ հաստատել է հանձնաժողովի ներկայացրած մեղադրանքները, սակայն չի հաստատել, որ Աթամբաևն ուղիղ կապ է ունեցել իշխանության ուզուրպացիայի, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսներին հալածելու հետ:
 
Եթե հետաքննությունը հաստատի Աթամբաևի դեմ հնչած մեղադրանքները, և դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ղրղզստանի նախկին ղեկավարին կարող է ցմահ բանտարկություն սպառնալ:
 
Աղբյուր՝ Թերթ․am