)
Այլ
Արդյո՞ք Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան հրաժարական կտա

Արդյո՞ք Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան հրաժարական կտա

 

Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ցույցերը։ Ցուցարարները հայտարարելեն, որ կվերսկսեն հերթական ցույցը Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև։ 
 
Համաձայն կազմակերպիչների հայտարարության՝ բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան, մինչև չբավարարվի իրենց հիմնական պահանջը, այն է՝ երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ 
 
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
 
Աղբյուր՝ AliqMedia