)
Այլ
ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը կպնդի՞ իր հրաժարականը

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը կպնդի՞ իր հրաժարականը

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը պարզաբանել է Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարցյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու շուրջ ստեղծված իրավիճակը։ Տավարացյանը 2018թ. նոյեմբերի 8-ին կազմակերպված ընտրությունների արդյունքում օրենքի ուժով ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն որոշակի հանգամանքներից ելնելով հրաժարվել է երդվել և հրաժարական է ներկայացրել։
 
Դրանից հետո ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ։ ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև Տավարացյանը չերդվի, նրա հրաժարականին չեն կարող անդրադառնալ։ Հուլիսի 11-ին դատավոր Տավարացյանը երդվել է ԲԴԽ անդամ դառնալու համար։
 
Խունդկարյանի խոսքով՝ ԲԴԽ–ն նիստ պետք է հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։
 
Աղբյուր՝ News.am