)
Այլ
Բորիս Ջոնսոնը կնշանակի՞ արտահերթ ընտրություններ

Բորիս Ջոնսոնը կնշանակի՞ արտահերթ ընտրություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է իր երկիրը դուրս բերել Եվրոպական Միությունից մինչև սույն տարվա հոկտեմբերի 31, ինչը կարող է լուրջ բարդույթ ներկայացնել, հաշվի առնելով խորհրդարանում պահպանողականների ունեցած նեղ մեծամասնությունը:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելը կարող է Ջոնսոնին թույլ տալ խորհրդարան անցկացնել բավարար քանակով համախոհների՝ անհրաժեշտ քաղաքական որոշումները անխոչնդոտ անցկացնելու համար:
 
Sky News պարբերականին իր տված հարցազրույցում Ջոնսոնը ասաց, որ ''շուտով հնարավոր է արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացվեն'': 
 
Նոր ընտրություններ անցկացնելու և իշխանությունն ամրապնդելու պատճառներից մեկը կարող է հանդիսանալ նաև Ջոնսոնի կողմից նշանակված իր խորհրդականների ընտրությունը: Վերջիններից մեկը՝ Ջեյմս Քամմինգսը գլխավորել էր Բրեքզիթի 2016-ի արշավը, ինչը չի կարող չանհանգստացնել ընդդիմությունը:
 
Աղբյուրը՝ Euronews