)
Այլ
Զելենսկու կուսակցությունը կհավաքի՞ ձայների մեծամասնություն

Զելենսկու կուսակցությունը կհավաքի՞ ձայների մեծամասնություն

Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս կիրակի՝ հուլիսի 21-ին։ Նշենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունից հետո, երբ նա հրամանագիր ստորագրեց 8-րդ գումարման Գերագույն ռադան ցրելու մասին:
 
Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։ Համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառան» կուսակցությունը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդում է ռուսամետ Յուրի Բոյկոյի հիմնադրած «Ընդդիմադիր հարթակ – հանուն կյանքի» կուսակցությունը։
 
Հավանակ է, որ Գերագույն ռադա կանցնեն նաև Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը և  «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը։ 
 
Աղբյուր՝ Azat TV