)
Այլ
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կընդունվի՞

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կընդունվի՞

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեցին, որ դեմ են այդ նախագծին:
 
«Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

ԼՀԿ  պատգամավոր Արկադի Խաչատրյանը, համեմատելով Հայաստանը և Վրաստանը, նշեց Հայաստանում շահաբաժնի հարկի առկայության փաստը, որը Վրաստանում բացակայում է: 

«Դա է պատճառը, որ մեր կողմից առաջարկվել է հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի կարողանանք խթանել գործարարությունն ու մրցակցել Վրաստանի հետ: Դիտարկել եմ 10 գործոն, որոնք կարող են ազդել ներդրողի վրա, և կարող եմ վստահեցնել, որ դրանց գերակշռող մասի դեպքում Վրաստանն ավելի շահեկան դիրքում է: Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցեր, չի ձևավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացանի ընտրել Հայաստանը՝  ներդրում անելու: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,-ասաց Խաչատրյանը:


Աղբյուր՝ Արմենպրես