)
Այլ
Սպորտաստիկ Ջեքփոթ

Սպորտաստիկ Ջեքփոթ

Դրույթներ և պայմաններ

 

Սպորտաստիկ Ջեքփոթը աննախադեպ քառամակարդակ աճող Ջեքփոթ է, որը ձևավորվում է ՎիվառոԲեթի «Սպորտ» բաժնում կատարած խաղադրույքների որոշակի մասնաբաժնից: Կազմակերպչի կողմից տրամադրված նախնական մրցանակային ֆոնդը կազմում է 10,000,000 ֏:

Յուրաքանչյուր իրադարձության վրա իրական գումարով կատարված և հաշվարկված յուրաքանչյուր խաղադրույքի չափից մասնաբաժին փոխանցվում է Ջեքփոթի ֆոնդ, ինչի հաշվին Ջեքփոթն աճում է:

Սպորտաստիկ Ջեքփոթի մակարդակներն են՝ Mini, Minor, Major, Mega: Յուրաքանչյուր հաշվարկված խաղադրույքի որոշակի մասնաբաժին բաշխվում է Ջեքփոթի 4 մակարդակների միջև:

Ջեքփոթը տրվում է պատահականության սկզբունքով՝ շահած կամ պարտված խաղադրույքի հաշվարկման պահին: Խաղադրույքի նվազագույն գործակիցը պետք է լինի 1.25:

Մասնակիցը կարող է շահել ցանկացած մակարդակի Ջեքփոթ, եթե նրա խաղադրույքի չափը հավասար կամ ավելին է տվյալ մակարդակի համար սահմանված խաղադրույքի նվազագույն անցողիկ շեմից և հաշվարկված է (շահած կամ պարտված):

Բոլոր 4 մակարդակներում Ջեքփոթի խաղարկությանը կարելի է մասնակցել տվյալ մակարդակին համապատասխան նվազագույն խաղադրույքների միջոցով

 

Mini, Minor, Major, Mega – 25 000֏

 

Mini, Minor, Major - 5000֏

 

Mini, Minor - 2500֏

 

Mini - 500֏

 

  • 500-2,499֏ չափով խաղադրույքները հնարավորություն ունեն շահելու միայն Mini մակարդակի Ջեքփոթ:
  • 2,500-4,999֏ չափով խաղադրույքները հնարավորություն ունեն շահելու երկու մակարդակներից մեկի՝ Mini կամ Minor Ջեքփոթ:
  • 5,000-24,999֏ չափով խաղադրույքները հնարավորություն ունեն շահելու երեք մակարդակներից մեկի՝ Mini, Minor կամ MajorՋեքփոթ:
  • 25,000֏ և ավելի խաղադրույքները հնարավորություն ունեն մասնակցելու 4 մակարդակներից մեկի՝ Mini, Minor, Major կամ Mega Ջեքփոթ:

 

Մասնակցության Պայմաններ

  1. Աճող Ջեքփոթը ձևավորվում է www.vivarobet.am կայքէջում, ինչպես նաև մոբայլ տարբերակով և բջջային հավելվածի միջոցով կատարված և հաշվարկված (շահած կամ պարտված) խաղադրույքներից:
  2. Ջեքփոթի խաղարկությանը մասնակցում են 500 ֏ և ավելի հաշվարկված (շահած կամ պարտված) խաղադրույքները:
  3. Միայնակ խաղադրույքի նվազագույն գործակիցը՝ 1.25:
  4. Էքսպրես և Համակարգ տեսակի խաղադրույքների դեպքում իրադարաձություններից առնվազն մեկի գործակիցը պետք լինի 1.25:
  5. Ջեքփոթ հնարավոր է շահել միայն իրական գումարով խաղադրույքներ կատարելու դեպքում:
  6. Ջեքփոթը չի գործում, եթե կիրառվել է Քեշաութ ֆունկցիան, ինչպես նաև Շղթա տեսակի խաղադրույքների համար:
    Ջեքփոթը չի գործում այն դեպքում, երբ իրադարձությունը չեղարկվել է կամ որևէ այլ պատճառով խաղադրույքը հաշվարկվել է «1» գործակցով (վերադարձ):
  7. Ջեքփոթի շահումից հետո համապատասխան մակարդակի համար սկսում է կուտակվել նոր Ջեքփոթ: Կազմակերպիչը երաշխավորում է մինիմալ նախնական մրցանակային ֆոնդ, որի չափը որոշում է Կազմակերպիչը:
  8. Աճող Ջեքփոթի շահումները ենթակա են Կազմակերպչի կողմից ստուգման՝ 1 շաբաթվա ընթացքում: Աճող Ջեքփոթը անմիջապես ավտոմատ կերպով կփոխանցվի շահողի անհատական խաղային հաշվին:
  9. Կազմակերպչի բոլոր որոշումները վերջնական են և ենթակա չեն փոփոխման կամ վերանայման:
  10. Ցանկացած ծրագրային խափանման կամ այլ սխալների դեպքում բոլոր իրադարձությունների արդյունքները և վճարումները չեղարկվում են:
  11. Ջեքփոթի խաղարկությանը մասնակցող յուրաքանչյուր Մասնակից թույլատրում և ընդունում է իր անհատական խաղային հաշվի (Client ID) հրապարակումը Ջեքփոթին վերաբերող ցանկացած նպատակով:
  12. Ջեքփոթի խաղարկության յուրաքանչյուր Մասնակից հավաստում է, որ ծանոթացել և ընդունել է սույն կանոնները:
  13. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոփոխել Ջեքփոթի կանոնները ցանկացած պահի և ցանկացած ժամանակահատվածի համար։