)
Այլ
100 000 000 + 5 հատ Mercedes Benz

100 000 000 + 5 հատ Mercedes Benz

2019 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի հունվարի 14-ը ՎԲԵԹ-ի Սպորտ բաժնում ցանկացած գործակցով ցանկացած իրադարձության ելքի վրա կատարե՛ք 500 ֏ և ավելի խաղադրույք առցանց տարբերակով www.vivarobet.am կայքում, կայքի մոբայլ տարբերակում, հավելվածի միջոցով և/կամ Կազմակերպչի կետերում և ստացե՛ք հնարավորություն շահելու երաշխավորված 100.000.000 ֏ Ձեր մասնաբաժինը և/կամ 5 ավտոմեքենաներից մեկը:

 

Մասնակցության պայմանները  

1. Ակցիային մասնակցել ցանկացողները պետք է 2019 թվականի հոկտեմբերի 25-ից 00:00 մինչև 2020 թվականի հունվարի 14-ը, ժամը 23:59 , այսուհետ տեքստում՝ (ակցիայի ժամկետ) կատարեն ցանկացած գործակցով 500 ֏ և ավելի խաղադրույք առցանց տարբերակով www.vivarobet.am կայքում, կայքի մոբայլ տարբերակում, հավելվածի միջոցով և/կամ Կազմակերպչի բուքմեյքերական կետերում։

2. Ակցիային մասնակցում են ՍՊՈՐՏ բաժնում ցանկացած գործակցով ցանկացած իրադարձության ելքի վրա կատարված 500 ֏ և ավելի Կազմակերպչի բուքմեյքերական կետերում, առցանց տարբերակով www.vivarobet.am կայքում, հավելվածի միջոցով և կայքի մոբայլ տարբերակով կատարված խաղադրույքների նույնականացման համարները (BET ID): Յուրաքանչյուր խաղադրույքի համար կազմակերպիչը տրամադրում է չկրկնվող նույնականացման համար (BET ID):

3. Ակցիային մասնակցում են միայն պարտված խաղադրույքները:

4. Ակցիային մասնակցելու համար, յուրաքանչյուր Մասնակից բուքմեյքերական կետերում խաղադրույք կատարելիս պետք է այդ կետի աշխատակցին հայտնի իր անհատական խաղային հաշիվը (Client ID-ն): Անհատական խաղային հաշիվ (Client ID) չունենալու դեպքում, Մասնակիցը կարող է կատարել խաղադրույք, երկու ժամվա ընթացքում գրանցվել www.vivarobet.am կայքում և խաղադրույքը հավաստող կտրոնով մոտենալ կետի աշխատակցին, ով Մասնակցի կատարած խաղադրույքը կամրագրի անհատական խաղային հաշվին (Client ID-ին):

5. Ակցիան բաղկացած է 5 փուլից՝ յուրաքանչյուրը 3 ենթափուլերից:

6. 500 ֏-ից մինչև 4999 ֏-ի խաղադրույքները կմասնակցեն յուրաքանչյուր 5 խաղարկային փուլերի 1-ին ենթափուլերին, որոնցից առաջին չորսի մրցանակային ֆոնդերը կազմում են 10,000,000 ֏, իսկ 5-րդ եզրափակիչ խաղարկային փուլի առաջին ենթափուլինը՝  20,000,000 Դ: Մրցանակային ֆոնդը կբաշխվի մեկից ավելի շահող Մասնակիցների միջև:

7. 5,000 ֏-ից 24,999 ֏-ի խաղադրույքները կմասնակցեն յուրաքանչյուր 5 խաղարկային փուլերի 2-րդ ենթափուլերին, որոնցից առաջին չորսի մրցանակային ֆոնդերը կազմում են 5,000,000 ֏, իսկ 5-րդ եզրափակիչ խաղարկային փուլի երկրորդ ենթափուլինը՝  20,000,000 Դ, որը կշահի մեկ Մասնակից:

8. 25,000 ֏ և ավելի խաղադրույքները կմասնակցեն յուրաքանչյուր 5 խաղարկային փուլերի 3-րդ՝ վերջին ենթափուլերին, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կխաղարկվի 1-ական Մերսեդես-բենց ՍԻԷԼԷՅ (Mercedes Benz CLA) ավտոմեքենա:

Խաղարկվող մեկ ավտոմեքենան կարող է շահել միայն մեկ Մասնակից:

 

Ակցիայի պայմանները

1. Ակցիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100.000.000 ֏ և 5 հատ ավտոմեքենա, որը կխաղարկվի 5 խաղարկային փուլերի միջոցով: 100.000.000 ֏ մրցանակային ֆոնդից 60.000.000 ֏ և 4 ավտոմեքենան կբաշխվի առաջին 4 խաղարկային փուլերի միջև 15 օրը մեկ անգամ, բացառությամբ 1-ին ենթափուլի (15.000.000 ֏ և մեկ ավտոմեքենա յուրաքանչյուրի համար) և 40.000.000 ֏ և մեկ ավտոմեքենան կխաղարկվի 5-րդ՝ եզրափակիչ խաղարկային փուլում:

 

Խաղարկային փուլեր

1-ին խաղարկային փուլ՝ Հոկտեմբերի 25-ից, ժամը՝ 00։00-ից Նոյեմբերի 15-ը, ժամը՝ 23։59-ը 
2-րդ խաղարկային փուլ՝ Նոյեմբերի  16-ից, ժամը՝ 00։00-ից Նոյեմբերի 30-ը, ժամը՝ 23։59-ը 
3-րդ խաղարկային փուլ՝ Դեկտեմբերի 1-ից, ժամը՝ 00:00-ից Դեկտեմբերի 15-ը, ժամը՝ 23։59-ը 
4-րդ խաղարկային փուլ՝ Դեկտեմբերի 16-ից, ժամը՝ 00։00-ից Դեկտեմբերի 31-ը, ժամը՝ 23։59-ը 

3. 40.000.000 ֏ մրցանակային ֆոնդով և մեկ ավտոմեքենան 5-րդ եզրափակիչ խաղարկային փուլի խաղարկությանը կմասնակցեն ակցիայի ողջ ընթացքում (2019 թվականի հոկտեմբերի 25-ից 00:00 մինչև 2020 թվականի հունվարի 14-ը 23:59 կատարված խաղադրույքների նույնականացման համարները (BET ID)՝ բացառությամբ նախորդ խաղարկային 4 փուլերում շահած խաղադրույքների նույնականացման համարների (Bet ID)։

4. Հոկտեմբերի 25-ից սկսած՝ յուրաքանչյուր խաղարկային փուլին հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա խաղարկություն, որին կմասնակցեն միայն նախորդ խաղարկային փուլի ընթացքում կատարված խաղադրույքների նույնականացման համարները (Bet ID), բացառությամբ՝ 5-րդ փուլի, որին մասնակցում են ողջ ակցիայի ընթացքում կատարված խաղադրույքները:

5. Խաղարկությունը ցուցադրվելու է ուղիղ հեռարձակմամբ՝ www.vivarobet.am կայքում, Վբեթի յութուբյան (Youtube) և ֆեյսբուքյան էջերում։ Ուղիղ հեռարձակման հստակ ժամի մասին նախապես կտեղեկացվի www.vivarobet.am կայքում՝ յուրաքանչյուր խաղարկությունից 3 օր առաջ:

 

Խաղարկությունների անցկացման կարգը

Բոլոր խաղարկությունները տեղի են ունենալու «կենո» սարքի միջոցով, բացառությամբ՝ խաղարկային փուլերի 2-րդ և 3-րդ ենթափուլերի համար նախատեսված խաղարկությունների, որոնք կարող են իրականացվել երկու ձևով՝ կենո սարքի և թմբուկանման թափանցիկ տարայի միջոցով:

 

60.000.000 ֏ և 4 ավտոմեքենա մրցանակային ֆոնդով չորս խաղարկային փուլերից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 3 ենթափուլերից, որոնցում հաջորդաբար կխաղարկվի 15.000.000 ֏ մրցանակային ֆոնդի համապատասխան մասնաբաժինը և 1 հատ ավտոմեքենա` հետևյալ համամասնությամբ.

1-ին ենթափուլ՝ 10 000 000 ֏
2-րդ ենթափուլ՝ 5 000 000 ֏
3-րդ ենթափուլ՝ 1 ավտոմեքենա

 

40.000.000 ֏ և 1 ավտոմեքենա մրցանակային ֆոնդով 5-երորդ եզրափակիչ խաղարկային փուլը բաղկացած կլինի 3 ենթափուլերից և 40.000.000 դրամ մրցանակային ֆոնդի համապատասխան մասնաբաժինները՝ հետևյալ համամասնությամբ.

1-ին ենթափուլ՝ 20.000.000 ֏
2-րդ ենթափուլ՝ 20.000.000 ֏
3-րդ ենթափուլ՝ 1 ավտոմեքենա 

 

Բոլոր 5 փուլերի 1-ին ենթափուլերի վիճակահանության անցկացման կարգը

1. Ուղիղ հեռարձակման ընթացքում կենո սարքի մեջ լցված կլինեն 7-ական 0-ից 9 թվերը:   

2. Բոլոր 5 խաղարկային փուլերի 1-ին ենթափուլերի վիճակահանության ընթացքում կենո սարքի միջոցով դուրս կգա հինգ թիվ, որոնք հերթականորեն համեմատվելու են խաղադրույքների նույնականացման համարների (Bet ID) թվանշանների հետ` հերթականությունը ստուգվելու է աջից ձախ՝ թվի վերջից սկիզբ, որի արդյունքում պարզվելու են համընկնում գրանցած խաղադրույքների նույնականացման համարների (Bet ID) քանակը, որոնց միջև կբաշխվի տվյալ ենթափուլի մրցանակային ֆոնդը: Տվյալ ենթափուլում Մասնակցի մի քանի խաղադրույքների նույնականացման համարների համընկնման /շահման/ դեպքում, շահող կհամարվի միայն մեկ խաղադրույքի նույնականացման համարը (Bet ID):

3. Այն դեպքում, երբ հինգ թվերի դուրս գալուց և ստուգումից հետո Համընկնում չի արձանագրվում, վերջին դուրս եկած հինգերորդ թիվը չեղարկվում է (չի մասնակցում խաղարկությանը) և շարունակվում է հանվել հավելյալ թիվ, մինչև որ արձանագրվի համընկնում:

 

2-րդ և 3-րդ ենթափուլերի վիճակահանության անցկացման կարգը

1.  Ուղիղ հեռարձակման ընթացքում կենո սարքի մեջ լցված կլինեն 7-ական 0-ից 9 թվերը:  

2. Վիճակահանության ընթացքում ամեն անգամ դուրս է գալու մեկ թիվ: 

3. Յուրաքանչյուր թիվը հանելուց հետո դրանք հերթականորեն համեմատվելու են խաղադրույքների նույնականացման համարների (Bet ID) թվանշանների հետ` հերթականությունը ստուգվելու է աջից ձախ՝ թվի վերջից սկիզբ, որի արդյունքում պարզվելու են համընկած խաղադրույքների նույնականացման համարների (Bet ID) քանակը (այսուհետ` Համընկնում):

4. Թվերը հաջորդաբար հանվելու են և ցանկացած պահի, երբ կլինի միայն 1 Համընկնում՝ խաղարկությունը կդադարեցվի և խաղարկվող մրցանակը կհանձնվի շահողին:

5. Այն դեպքերում, երբ յուրաքանչյուր հերթական թվի դուրս գալուց և ստուգումից հետո միայն 1 Համընկնում չի արձանագրվում, իսկ մինչ այդ հերթական թվի դուրս գալու արդյունքում համընկնումների քանակը 9 կամ 9-ից պակաս է, ապա այդ Մասնակիցների անհատական խաղային հաշվի համարները (Client ID) մասնակցում են թմբուկանման պտտվող թափանցիկ տարայի միջոցով անցկացվող խաղարկությանը:

6. Երբ յուրաքանչյուր հերթական թվի դուրս գալուց և ստուգումից հետո Համընկնում չի արձանագրվում, իսկ մինչ այդ հերթական թվի դուրս գալու արդյունքում համընկնումների քանակը 10 կամ 10-ից ավել է, ապա այն թիվը, որից հետո Համընկնում չի արձանագրվում չեղարկվում է (չի մասնակցում խաղարկությանը) և շարունակվում են հանվել հավելյալ թվեր, մինչև որ արձանագրվի (գրանցվի) 9 կամ 9-ից պակաս Համընկնում, և այդ մասնակիցների անհատական խաղային հաշիվների համարները (Client ID) մասնակցում են թմբուկանման պտտվող թափանցիկ տարայի միջոցով անցկացվող խաղարկությանը:

7. Թմբուկանման պտտվող թափանցիկ տարայի միջոցով անցկացվող խաղարկության ժամանակ թմբուկանման պտտվող թափանցիկ տարայից պատահականության սկզբունքով դուրս է հանվում ենթափուլի շահող Մասնակցի անհատական խաղային հաշվի  համարը:

 

Սույն ակցիայի ամբողջ ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է ունենալ մեկից ավելի շահում՝ տարբեր խաղադրույքների նույնականացման համարներով (Bet ID)՝ բացառությամբ 1-ին ենթափուլի։

 

Եզրափակիչ դրույթներ

Մասնակցելով սույն ակցիային՝ Մասնակիցը համաձայնվում է, որ ակցիայի անցկացման համար իր կողմից տրամադրված տեղեկատվությունը /այդ թվում անձնական տվյալները/ կարող է օգտագործվել ակցիայի Կազմակերպչի կողմից: